Ներկայումս Հայաստանում մթնոլորտային օդի աղտոտվածության հիմնական աղբյուրը ավտոտրանսպորտն է։ Ըստ տարբեր ուսումնասիրությունների, ավտոտրանսպորտի աղտոտվածության բաժինը՝ մթնոլորտային օդ արտանետումների մեջ, կազմում է 66.5 %։ Այն նվազեցնելու համար ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը խոստանում է էլեկտրական տրանսպորտի ու ենթակառուցվածքների զարգացման գործում արդյունավետ, հետևողական ու շարունակական քայլեր։
Այդ առթիվ սեպտեմբերի 10-ին, Երևանում Էլեկտրոմոբիլների համաշխարհային օրը նշվել է էլեկտրոմոբիլների խորհրդանշական շքերթով: Երևանում Էլեկտրոմոբիլների համաշխարհային օրը նման շքերթով արդեն նշվում է 3-րդ անգամ։

Այս տարի խորհրդանշական քերթը մեկնարկել է Ստեփան Շահումյանի անվան հրապարակից և ընդգրկել մայրաքաղաքի տասնյակ փողոցներ: Շքերթի մասնակիցները նաև ավանդական ծառատունկի մասնակից են եղել:
Շրջակա միջավայրի նախարարութան ռազմավարական քաղաքականության վարչության պետի տեղակալ Արթուր Ղավալյանը մասնակցել է էլեկտրոմոբիլների շքերթին՝ մասնակիցների շրջանում ներկայացնելով վերջին տարիներին նախարարության գործողությունները ներքին այրման շարժիչով ավտոմեքենաներից դեպի էլեկտրական մեքենաների անցման ճանապարհին, ընթացիկ ծրագրերը, որոնց ամփոփի հիման վրա կմշակվեն ու կներդրվեն ոլորտի խթանմանը միտված այլ մեխանիզմներ ու գործիքներ:

Հայաստանում, վերջին 5 տարիներին, Էլեկտրական տրանսպորտի տարիների շեշտակի աճը՝ սանդղակով․
1․ 2017 թվական՝ 29 էլեկտրոմոբիլ
2․ 2018 թվական՝ 12 էլեկտրոմոբիլ
3․ 2019 թվական՝ 145 էլեկտրոմոբիլ
4․ 2020 թվական՝ 358 էլեկտրոմոբիլ
5․ 2021 թվական՝ 1.898 էլեկտրոբոիլ
6․ 2022 թվականի առաջին կիսամյակ՝ 1.041 էլեկտրոմոբիլ:
Ի դեպ, մինչև արտոնությունների տրամադրումը հանրապետություն ներկրվել էր 42, իսկ դրանից հետո՝ 3.484 էլեկտրամոբիլ:






Թողնել մեկնաբանություն