«Հունվար-օգոստոս ամիսների ընթացքում Հայաստան է ժամանել շուրջ 1 մլն 30 հազար զբոսաշրջիկ»,-այդ մասին տեղեկացնում է ՀՀ Զբոսաշրջության կոմիտեն ու հավելում, որ համաձայն Սահմանային էլեկտրոնային տեղեկատվական համակարգի (ՍԷԿՏ) միջոցով ստացված տվյալների 2022 թվականի օգոստոս ամսին Հայաստան զբոսաշրջային այցելությունները կազմել են 261․ 834։
Ըստ տեղեկատվության, նույն ժամանակահատվածում Հայաստանի զբոսաշրջային այցելությունների աճ ապահոված 5 երկրներն են՝
1․ Ռուսաստանը՝ շուրջ 45%,
2․ Վրաստանը՝ 9%,
3․ Իրանը՝ 7%,
4․ ԱՄՆ-ն՝ 3 %
5․ Գերմանիան՝ 1%։






Թողնել մեկնաբանություն