Blog
In
other , shrjaka-mijavayr
Թուլարե Լիճը վերադարձավ 130 տարի անց, որպեսզի նորից անհետանա
Posted on 18 Ապրիլի, 2024

Կալիֆոռնիական Սան Հոակին հովտում գտնվող Թուլարե լիճը ժամանակին ամենախոշոր քաղցրահամ ջրավազաններից մեկն էր ամբողջ ԱՄՆ-ում: Բայց մոտավորապես 130 տարի առաջ այն անհետացավ՝ հիմնականում ֆերմերների ագահության պատճառով, ովքեր ցամաքեցրին այն, որպեսզի երկրագործության համար պիտանի հողեր ստեղծեն: Իսկ անցյալ տարի երբեմնի սիրելի լիճը հանկարծ նորից ի հայտ եկավ` առաջ բերելով ինչպես դրական, այնպես էլ բացասական հետևանքներ։ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնն անդրադառնալով Թուլարե լճին նշում է, որ դեռևս 19-րդ դարի վերջին լիճը ձգվում էր ավելի քան 160 կմ երկարությամբ և գրեթե 50 կմ լայնությամբ և Միսիսիպի գետից արևմուտք ընկած ամենամեծ քաղցրահամ ջրավազանն էր, ավելին՝ լիճը նավարկելի էր: Թուլարե լիճը հիմնականում սնվում էր Սիեռա Նևադայի լեռների ձյան հալքից, իսկ տեղումները, որոնք այս տարածաշրջանում հազվադեպ են թափվում, լճի ջրային հաշվեկշռի մուտքի մի փոքր մասն էին միայն կազմում։ Ազգային օդերևութաբանական ծառայության տվյալների համաձայն Ֆրեզնոյում տարեկան միջինում թափվում է 254 մմ-ից մի փոքր ավելի տեղումներ: Նայելով Սան Հոակին հովտի չոր լանդշաֆտին 21-րդ դարում, դժվար էր պատկերացնել այդպիսի մեծ ջրավազանի առկայությունը, սակայն 1800-ական թվականներին Ֆրեզնոն լճափնյա քաղաք է եղել: Առաջին անգամ լիճը սկսեց անհետանալ 1850-ականների վերջին և 1860-ականների սկզբին՝ մշակության համար պիտանի գյուղատնտեսական նշանակության հողեր ստեղծելու համար ջրածածկված հողերի չորացման և լճի ջրով անապատային հողերի ոռոգման հետևանքով։ Լիճն առաջին անգամ ամբողջովին անհետացավ մոտավորապես 1890 թվականին, երբ նրա ջուրը հիմնականում օգտագործվեց այդ տարածքի շուրջ գտնվող բոլոր չոր հողերը ոռոգելու համար։ Եվ այնուամենայնիվ, 2023 թվականին մեռյալ Թուլարե լիճը հարություն առավ։ Ձմռանը Կալիֆոռնիան պարզապես ծածկված էր ձյունով, իսկ գարնանը սկսեցին անձրևներ տեղալ, և այս ամբողջ խոնավությունը մինչ այժմ գտնվում է այն իջվածքում, որտեղ ժամանակին գտնվել է Թուլարե լիճը: Լիճը կրկին ջրով լցվելուց մի քանի ամիս անց, դրա հետևանքները կարելի էր տեսնել տեղի կենդանական աշխարհում։ Հայտնվեցին թռչունների բոլոր տեսակները՝ հավալուսններ, բազեներ, ջրլող թռչուններ։ Լճի վերածնունդը էական ազդեցություն ունեցավ ոչ միայն տարբեր տեսակների, այդ թվում՝ ձկների և երկկենցաղների վերաբնակեցման վրա, որոնք հավանաբար անձրևների և հեղեղումների պատճառով սատկել էին, այլ նաև մարդկային համայնքների վրա: Այնուամենայնիվ, տեղացի ֆերմերների և հողատերերի համար սակայն պատկերը շատ ավելի քիչ ուրախացնող էր: Այս գյուղատնտեսական աշխատողներից շատերը հսկայական վնասներ կրեցին հեղեղումների հետևանքով, շատերն էլ ամբողջությամբ զրկվեցին իրենց տներից: Արդեն ջանքեր են գործադրվում լիճը կրկին չորացնելու համար, թեև հետազոտողները ակնկալում են, որ այն կպահպանվի այս կամ այն ձևով դեռ մոտավորապես երկու տարի: Սակայն այս տարի Կալիֆոռնիայում նոր մթնոլորտային երևույթները կարող են երկարաձգել այս գործընթացը՝ կլիմայի փոփոխության պայմաններում այդպիսի մասշտաբի հեղեղումներ առավել հաճախ տեղի կունենան: Գիտնականները կարծում են, Կալիֆոռնիա նահանգը պետք է գիտակցի, որ Թուլարե լիճը ցանկանում է մնալ։ Եվ իրականում, եթե լճին հանգիստ թողնեն, ապա հնարավոր կլիներ մեծ տնտեսական օգուտ ստանալ։ Այնուամենայնիվ, այս տարվա մարտին լրագրողները այցելեցին հայտնի լճի տարածք և այնտեղ հայտնաբերեցին «խոտի ծիլեր և թանձր տիղմ»: Ըստ Քինգսի շրջանի արտակարգ իրավիճակների ծառայության տվյալների, իր վերածնունդից առավել քիչ քան մեկ տարի անց Թուլարե լճի մակերեսը կրճատվել է մինչև 2625 ակր, ինչը կազմում է իր սկզբնական չափի 1%-ից մի փոքր ավել։ ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ https://eco.am/%d5%ab%d5%b6%d5%b9%d5%ba%d5%ab%d5%bd%d5%ab%d5%b6-%d5%af%d5%ac%d5%ab%d5%b6%d5%ab-%d5%a1%d5%b7%d5%ad%d5%a1%d6%80%d5%b0%d5%a8-100-%d5%bf%d5%a1%d6%80%d5%ab-%d5%a1%d5%b6%d6%81/
In
other , shrjaka-mijavayr
«Հայաստան, որը չենք տեսել» բնապահպանական ֆիլմը ներկայացվել է հանրային ցուցադրման
Posted on 18 Ապրիլի, 2024

Ապրիլի 16-ին Շրջակա միջավայրի նախարարության համակարգմամբ Հայ-ռուսական համալսարանի դահլիճում հանրային ցուցադրման է ներկայացվել լուսանկարիչ, կենսաբան Հրաչ Ղազարյանի հեղինակային «Հայաստան, որը չենք տեսել» բնապահպանական ֆիլմը։ Ֆիլմն Արարատյան դաշտի թռչնաշխարհի եզակի թռչնատեսակների, դրանց կենսակերպի և սպառնացող վտանգների մասին է: Ֆիլմը նկարահանվել է «Աֆրիկյան-Եվրասիական չվող ջրային թռչունների պահպանության մասին» համաձայնագրի շրջանակներում, «Բիոտոպ» և «Բրդլինքս» հասարակական կազմակերպությունների կողմից։ Ֆիլմի ցուցադրմանը ներկա էին նախարարության աշխատակիցներ, հասարակական կազմակերպությունների ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։
In
other , eco-snund
Խաղողագործության և գինեգործության միջազգային կազմակերպության 100–ամյակին մասնակցել է նաև Հայաստանը
Posted on 17 Ապրիլի, 2024

Իտալիայի Բրեշիա քաղաքում կայացել է Խաղողագործության և գինեգործության միջազգային կազմակերպության մեկդարյա գործունեությունն ամփոփող միջոցառումը, որը հյուրընկալել է աշխարհի 20 երկրներ ներկայացնող նախարարների, դեսպանների և գինու ոլորտի բարձրաստիճան պաշտոնյաների։
Հանդիպման ընթացքում հյուրերը հնարավորություն են ունեցել ներկայացնելու իրենց երկրներում խաղողագործության և գինեգործության ոլորտի մարտահրավերներն ու նվաճումները՝ ևս մեկ անգամ միաձայն կարևորելով գինու նշանակությունը՝ որպես մշակութային արժեք։
Խաղողագործության և գինեգործության միջազգային կազմակերպության (OIV) 100–ամյակին նվիրված միջոցառմանը մասնակցել է նաև Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը։
«Հայաստանի կառավարության կողմից տնտեսության գերակա ճյուղ ճանաչված գինեգործության ոլորտը վերածնունդ է ապրում՝ տարեցտարի ներգրավելով ավելի շատ ներդրումներ։ Ոգեշնչված հազարամյա գինեգործական ավանդույթներով և դրանք ամրացնելով ժամանակակից տեխնոլոգիաներով ու գիտական ներուժով՝ այսօր մենք արտադրում ենք միջազգային չափանիշներին համապատասխան գինիներ»,- իր ելույթում ընդգծել է Զարուհի Մուրադյանն ու հավելել․ «Հայկական գինու արտադրության ծավալն առաջին հայացքից կարող է փոքր թվալ, բայց որպես նորից վերածնվող ոլորտ, կարծում եմ, բավականին լավ դիրքերում ենք՝ հատկապես հաշվի առնելով մեր գինիների մրցունակ որակը։ Համոզված եմ՝ լսել եք նաև լեգենդար հայկական կոնյակի մասին։ 1980-ական թթ-ին Հայաստանն ապահովում էր ամբողջ Խորհրդային Միության կոնյակի 25%-ը և գինիների 3%-ը։ Գինին մեր պատմության անբաժան մասն է, դրա վկայություններն ամենուր են՝ զարդաքանդակներում, ծիսական արարողակարգերում և առօրյայում։ Ուստի չվերադառնալ գինու գերակայության աշխարհ, մենք, իհարկե, չէինք կարող»։
Խաղողագործության և գինեգործության միջազգային կազմակերպությունը (OIV) միջկառավարական կազմակերպություն է՝ համաշխարհային ոլորտին գիտական և տեխնիկական աջակցության առաքելությամբ։ OIV-ն այսօր ունի խաղող ու գինի արտադրող և սպառող 50 անդամ երկրներ․ Հայաստանը կազմակերպությանն անդամակցում է 2014 թվականից։ Տարին երկու անգամ ավելի քան 500 փորձագետները միասին աշխատում են՝ գնահատում, քննարկում և որոշումներ կայացնում համաշխարհային խաղողագործության և գինեգործության ոլորտի համար՝ մշակելով օրենքի նախագծեր և տեխնիկական կանոնակարգեր։
Իսկ ՀԽԳՀ-ը ստեղծվել է 2016 թ ՀՀ Կառավարության կողմից և նպատակ ունի խաղողագործության և գինեգործության ոլորտում ներդնել պետական քաղաքականության և զարգացման ծրագրերի նոր ռազմավարություն՝ միտված միջազգային շուկայում հայկական գինու մրցունակության բարձրացմանը, ոլորտի օրենսդրական դաշտի և որակի վերահսկման համակարգի կատարելագործմանը, գործարար միջավայրի բարելավմանը և արտահանման ծավալների մեծացմանը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Կարմիր գինու օգտակարությունը չափազանցված է
https://eco.am/%d5%a1%d6%80%d5%a5%d5%b6%d5%ab-%d6%84%d5%a1%d6%80%d5%a1%d5%b6%d5%b1%d5%a1%d5%be%e2%80%a4-%d5%a3%d5%b8%d5%b2%d5%bf%d6%80%d5%ab%d5%af-%d5%be%d5%a1%d5%b5%d6%80-%d5%b0%d5%a1%d5%b5%d5%a1%d5%bd%d5%bf%d5%a1/
In
other , eco-aprelakerp , eco-energia
2020-2024թթ․ Սպիտակ քաղաքում ջերմաարդիականացվել է 3 բազմաբնակարան շենք
Posted on 17 Ապրիլի, 2024

2020-2024 թվականների ընթացքում Լոռու մարզի Սպիտակ քաղաքում ջերմաարդիականացվել է 3 բազմաբնակարան շենք: Eco.am սոցիալական հարթակը կատարված աշխատանքների մասին տեղեկացավ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) էներգաարդյունավետության նախագծերից։ Ըստ որի՝ 1․Ջերմամեկուսացվել են շենքի արտաքին պատերը, 2․ Ջերմամեկուսացվել է վերին հարկի ծածկը, 3․ Վերականգնվել կամ փոխարինվել են մուտքի դռներն ու պատուհանները, կառուցվել են նախամուտքերը, 4․ Տեղադրվել է ժամանակակից լուսադիոդային լուսավորման համակարգ և այլն: Արդյունքում՝ 1․ էներգիայի սպառումը նվազել է ավելի քան 3 անգամ, 2․ հարմարավետության մակարդակը զգալիորեն բարելավվել է, 3․ շենքի բնակարանների շուկայական արժեքն աճել է 10-15%-ով: Լուսանկարում՝ Մանուկյան 14 հասցեի բազմաբնակարան շենքն է, որը ջերմաարդիականացվել է ՄԱԶԾ-ԿԿՀ «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ծրագրի համաֆինանսավորմամբ, պետական սուբվենցիոն ծրագրի շրջանակներում՝ 2020թ-ին: ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ https://eco.am/%d5%a5%d6%80%d6%87%d5%a1%d5%b6%d5%ab-40-%d5%b7%d5%a5%d5%b6%d6%84-%d5%a1%d6%80%d5%a4%d5%a5%d5%b6-%d6%85%d5%a3%d5%bf%d5%be%d5%b8%d6%82%d5%b4-%d5%a7-%d5%a1%d6%80%d6%87%d5%a1%d5%b5%d5%ab%d5%b6-%d5%a7/
In
other , eco-energia , eco-texnologianer
Անվճար էներգիայի նոր դարաշրջան․ վավերագրական ֆիլմ՝ «Արարող հասարակություն»-ից
Posted on 16 Ապրիլի, 2024

Առանց վառելիքի գեներատորի տեխնոլոգիան կամ կարճ՝ ԱՎԳ-ն կարող է արտադրել անսահմանափակ քանակությամբ անվտանգ և էժան էլեկտրական էներգիա՝ զգալիորեն նվազեցնելով մեր ծախսերը: Eco.am սոցիալական հարթակն այդ մասին տեղեկացավ «Արարող հասարակություն» նախագծից։ Վերոնշյալ տեխնոլոգիան մեզ շրջապատող էներգիայի տարբեր ձևերը վերածում է էլեկտրականության: ԱՎԳ-ն կարող է դառնալ անվճար էներգիայի բանալին և արմատապես փոխել հասարակության կյանքը՝ այն դարձնելով հասանելի յուրաքանչյուր մարդու համար:
Օրինակ՝
1․ պատկերացրեք մի աշխարհ, որտեղ կարիք չեք ունենա անհանգստանալու ձեր մեքենան լիցքավորելու մասին,
2․այլևս ստիպված չեք լինի վճարել ավելացող էներգիայի վճարները,
3․ ձեր հեռախոսը կարող է ողջ կյանքի ընթացքում աշխատել՝ առանց լիցքավորման կարիքի:
«Արարող հասարակություն» նախագծի ֆիլմում ներկայացվում է եզակի տեղեկատվություն ԱՎԳ տեխնոլոգիայի մասին, որը կիսվում է հենց գյուտարարների կողմից բացառիկ հարցազրույցներում։ Ֆիլմ կտեսնեք ԱՎԳ մոդելներ, որոնք հիմնված են տարբեր սկզբունքների վրա: Կսովորեք ազատ էներգիայի գաղտնիքը, որը կփոխի ձեր պատկերացումները աշխարհի ֆիզիկայի և աշխարհակարգի մասին:
Մանրամասները՝ տեսաֆիլմում․
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
«Երկրագնդի վրա մնացած վերջին մարդու օրագիրը»․ կարճամետրած ֆիլմ՝ Երկիր մոլորակի օրհասական վիճակի մասին
In
other , shrjaka-mijavayr , %d5%a7%d5%af%d5%b8%d5%af%d6%80%d5%a9%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6
Երկրի Օրվան ընդառաջ` ծառատունկ «Ջրվեժ» անտառպարկում
Posted on 16 Ապրիլի, 2024

1882 թվականից ապրիլի 22-ը հայտարարվեց կանաչապատման պաշտոնական տոն: Օրվան ընդառաջ, այսօր «Ջրվեժ» անտառպարկում տեղի է ունեցել ծառատունկ` Կազմակերպության աշխատակիցների և Աբովյանի թիվ 2-րդ հիմնական դպրոցի ուսուցչի և աշակերտների հետ համատեղ:
Ծառատունկի ավարտին «Ջրվեժ» անտառպարկի աշխատակիցները դպրոցի աշակերտների հետ քննարկվել են օրվա խորհրդի և կարևորության մասին:
Ի դեպ
Երկրի Օրվա պատմությունը սկսվել է 1840թ., երբ Ջ. Սթերլինգ Մորթոնը իր ընտանիքով տեղափոխվեց Նեբրասկա նահանգի տարածք: Միայնակ ծառերով անծայրածիր պրերիաները, քամին և արևը, որոնցից հնարավոր չէր թաքնվելու, չորացած հողը հանգեցրին Մորթոնին կանաչապատման մտքին: Նա առաջարկեց կանաչապատմանը նվիրված օր սահմանել և մրցանակներ հանձնել ամենաշատ ծառ տնկած մարդկանց:
1882թ-ից ապրիլի 22-ը հայտարարվեց կանաչապատման պաշտոնական տոն:
1970թ-ից ‹‹Երկրի Օր›› տոնակատարության ժամանակ մեծ ուշադրություն է դարձվում՝
1․ շրջակա միջավայրի պահպանությանը,
2․ էկոկրթությանը,
3․ էկոլուսավորությանը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
https://eco.am/%d5%a1%d5%a6%d5%b6%d5%a1%d5%be%d5%b8%d6%82%d6%80-%d6%84%d5%b8%d5%ac%d5%a5%d5%bb%d5%ab-%d5%b8%d6%82%d5%bd%d5%a1%d5%b6%d5%b8%d5%b2%d5%b6%d5%a5%d6%80%d5%ab-%d5%a7%d5%af%d5%b8%d5%af%d6%80/
In
other , eco-texnologianer , %d5%a7%d5%af%d5%b8%d5%a1%d5%b6%d5%af%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6
«Տուն-տեղ»-ի հեղինակը Արսեն Գրիգորյանի հետ Skywell-ով բացահայտել է Տեղեր վանական համալիրը
Posted on 15 Ապրիլի, 2024

«Արմենիա» հեռուստաընկերության «Տուն-Տեղ» հեռուստանախագծի 6-րդ եթերաշրջանի չորրորդ թողարկմանը, «Բացահայտիր Հայաստանը Skywell-ի հետ» խորագրի ընթացքում, հաղորդման հեղինակ և վարող Կարեն Գրիգորյանը բացահայտել է Հայաստանի մեկ այլ տեսարժան վայրերից մեկը։
Այս անգամ հաղորդման հեղինակը երգիչ, դերասան Արսեն Գրիգորյանի հետ բացահայտել է Տեղերի վանական համալիրը, որտեղ ուղևորվել են Arion Motors ընկերության Skywell էլեկտրոմոբիլով։
Հաղորդման ընթացքում նրանք խոսել են՝
1․ էլեկտրոմոբիլների ֆունկցիոնալ առավելությունների,
2․ խնայողությունների,
3․ ինչպես նաև հարմարավետության առանձնահատկությունների մասին:
Մանրամասները՝ տեսանյութում․
[video width="640" height="360" mp4="https://eco.am/wp-content/uploads/2024/04/10000000_1845710229175330_9056718185272387073_n.mp4"][/video]
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
«Skywell» էլեկտրոմոբիլի առավելությունները՝ «Տուն-տեղ»-ի նոր եթերաշրջանում
In
other , %d5%a7%d5%af%d5%b8%d5%af%d6%80%d5%a9%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6
Ապրիլի 15-ը՝ Էկոլոգիական գիտելիքի օր
Posted on 15 Ապրիլի, 2024

Ամեն տարի ապրիլի 15-ն աշխարհի մի շարք երկրներում նշվում է որպես բնապահպանական գիտելիքի օր: Օրվա պատմությունը սկսվել է 1992 թվականին Ռիո դե Ժանեյրոյում ՄԱԿ-ի համաժողովում, որտեղ քննարկվել են շրջակա միջավայրի խնդիրները և ընդգծվել էկոլոգիական կրթության հսկայական նշանակությունը աշխարհի բոլոր երկրների բնակչության համար՝ որպես գոյատևման և կայուն զարգացման ռազմավարության իրականացման մաս։ Օրվա հիմնական նպատակներն են՝ 1․ խթանել բնապահպանական գիտելիքները և հասարակության էկոլոգիական մշակույթի ձևավորումը, 2. հասարակության լայն շերտերին իրազեկել էկոլոգիական անվտանգության և շրջակա միջավայրի վիճակի մասին, 3. ինչպես նաև դաստիարակել և պատրաստել քաղաքացիներ, ովքեր կարող են մտածել էկոլոգիապես։ Շատ երկրներում էկոկրթությունը հանդիսանում է կրթության և դաստիարակության առաջնահերթ ոլորտ: Բնակչության շրջանում էկոլոգիական մշակույթի զարգացմանն ուղղված գործունեությունը և բնական միջավայրի նկատմամբ հարգանքը ողջ մարդկության անվտանգ ապագայի գրավականն է: Շրջակա միջավայրի հանդեպ սպառողական վերաբերմունքը և բնական ռեսուրսների անխնա օգտագործման վերաբերյալ մակերեսային ընկալումը հետևանք են էկոլոգիական գիտելիքների և մշակույթի ցածր մակարդակի կամ բացակայության: Հետևաբար նոր էկոլոգիական մտածելակերպի ձևավորումը, հիմնված բնության և հասարակության համատեղ զարգացման սկզբունքների վրա, անհնար է առանց համընդհանուր էկոլոգիական կրթության և դաստիարակության: Շրջակա միջավայրի նախարարության մասնագիտական ստորաբաժանումների և ենթակա ՊՈԱԿ-ների ներկայացուցիչները դպրոցներ և նախակրթական հաստատություններ պարբերաբար փոխադարձ այցերի միջոցով մշտապես իրականացնում են էկոլոգիական իրազեկմանը և մշակույթի զարգացմանն ուղղված ծրագրեր և միջոցառումներ։ ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ https://eco.am/%d5%a2%d5%b8%d6%82%d5%bd%d5%a1%d5%a2%d5%a1%d5%b6%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%a1%d5%b5%d5%a3%d5%b8%d6%82%d5%b4-%d5%a2%d5%a1%d6%81%d5%be%d5%a5%d6%81-%d5%a7%d5%af%d5%b8%d5%ac%d5%b8%d5%a3%d5%ab%d5%a1/
In
other , shrjaka-mijavayr
Հայաստանում լճերի և գետերի ներկա վիճակը մշտադիտարկվում է
Posted on 12 Ապրիլի, 2024

2023 թվականի ամռանը ԳԱԱ Ա․ Թախտաջյանի անվան Բուսաբանության ինստիտուտը սկսեց աշխատանքը «IMPACT» նախագծի վրա, ծրագրի նպատակն է գնահատել կլիմայի նախկին և ներկա փոփոխությունների ազդեցությունը Հայկական լեռնաշխարհի լճային էկոհամակարգերի վրա: Eco.am սոցիալական հարթակը Բուսաբանության ինստիտուտից տեղեկացավ, որ շուրջ մեկ տարի է՝ արշավախմբային և լաբորատոր հետազոտությունները չեն դադարում։ Ներկայումս Հայաստանում լճերի ներկա վիճակը մշտադիտարկվում է։ Մինչ օրս աշխատանքներ են տարվել վեց լճերի վրա։ Ուսումնասիրվում են հիդրոլոգիական, հիդրոքիմիական և հիդրոկենսաբանական պարամետրերը, ինչպես նաև լճերի մակերևույթից մեթանի արտանետումը մթնոլորտ։ Լոռվա բարձրավանդակում գտնվող Ջրաշուշանների լճում (Ուրասար) իրականացվել են աշխատանքների համալիր՝ լճի հատակի քարտեզագրում և հատակային նստվածքների նմուշառում։ Ստացված նմուշներով ներկայումս իրականացվում են լաբորատոր ուսումնասիրություններ, որոնց արդյունքները հնարավորություն կտան վերակառուցել կլիմայի և լճային էկոհամակարգի զարգացումը Հոլոցենի շրջանում։ Ներկայումս (2024թ. ապրիլ) հետազոտություններ են իրականացվում Սևանա լիճ թափվող բոլոր գետերի և ժամանակավոր հուսք ունեցող գետակների վրա։ Գնահատվում են ջրի և նստվածքի հոսքի արագությունը, չափվում են հիդրոքիմիական պարամետրերը, ջրի կենսաբանական ուսումնասիրությունների համար վերցվում են ջրի և նստվածքի նմուշներ: Աշխատանքի ընթացքում հայտնաբերվել է անմխիթար իրավիճակ՝ կենցաղային և շինարարական աղբի չարտոնված թափոնների առկայությամբ անմիջապես ջրահոսքերի ճնշող մեծամասնության հուներում։ Սևանա լճի արշավախմբային աշխատանքները նախատեսվում են 2024 թվականի ամռանը։ ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ https://eco.am/%d5%af%d5%ad%d5%bd%d5%bf%d5%a1%d6%81%d5%be%d5%ab-%d5%a2%d5%b6%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%a1%d5%b6-%d5%ba%d5%a1%d5%bf%d5%b4%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%a1%d5%b6-%d6%87-%d5%b4%d5%b7%d5%a1%d5%af%d5%b8/
In
other , shrjaka-mijavayr
Երկրի վրա անոմալիաներն ու բնական աղետներն ավելի հաճախակի են դարձել. Creative Society
Posted on 12 Ապրիլի, 2024





