«Հայաստան, որը չենք տեսել» բնապահպանական ֆիլմը ներկայացվել է հանրային ցուցադրման

https://eco.am/%d5%b0%d5%a1%d5%b5%d5%a1%d5%bd%d5%bf%d5%a1%d5%b6-%d5%b8%d6%80%d5%a8-%d5%b9%d5%a5%d5%b6%d6%84-%d5%bf%d5%a5%d5%bd%d5%a5%d5%ac-%d5%a2%d5%b6%d5%a1%d5%ba%d5%a1%d5%b0%d5%ba%d5%a1%d5%b6%d5%a1/

Ապրիլի 16-ին Շրջակա միջավայրի նախարարության համակարգմամբ Հայ-ռուսական համալսարանի դահլիճում հանրային ցուցադրման է ներկայացվել  լուսանկարիչ, կենսաբան Հրաչ Ղազարյանի հեղինակային «Հայաստան, որը չենք տեսել» բնապահպանական ֆիլմը։

Ֆիլմն Արարատյան դաշտի թռչնաշխարհի եզակի թռչնատեսակների, դրանց կենսակերպի և սպառնացող վտանգների մասին է:

Ֆիլմը նկարահանվել է «Աֆրիկյան-Եվրասիական չվող ջրային թռչունների պահպանության մասին» համաձայնագրի շրջանակներում, «Բիոտոպ» և «Բրդլինքս» հասարակական կազմակերպությունների կողմից։

Ֆիլմի ցուցադրմանը ներկա էին նախարարության աշխատակիցներ, հասարակական կազմակերպությունների ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Զամբյուղ Հեռացվեց հետ բերել
  • Զամբյուղում դեռևս չի ավելացվել ապրանքներ։