Blog
In
other , shrjaka-mijavayr
2021թվականին ջրի սակագինը չի փոխվի
Posted on 2 Դեկտեմբերի, 2020

2021 թ. սպառողների համար ջրի սակագինը կմնա անփոփոխ՝ մեկ խորանարդ մետրի համար 180 դրամ: ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) սահմանել է «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից բաժանորդներին խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման սակագները: Այս մասին տեղեկացնում է ՀԾԿՀ-ն:
«Խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման 2021թ. սակագների ճշգրտման գործոնների, այդ թվում նաև՝ մանրածախ ջրամատակարարման փաստացի ծավալների մոնիթորինգի արդյունքներով Հանձնաժողովի կատարած հաշվարկների համաձայն՝ մանրածախ ծառայությունների սակագների գումարային մեծությունը յուրաքանչյուր խորանարդ մետրի համար կազմել է 178,247 դրամ (ներառյալ ԱԱՀ-ն), ինչը գործող սակագների գումարային մեծության նկատմամբ պակաս է 1,753 դրամ/խմ-ով (ներառյալ ԱԱՀ-ն):
Հաշվի առնելով, որ 2022թ. նախատեսվում է մանրածախ ծառայությունների բազիսային սակագների աճ և նպատակ ունենալով մեղմելու այդ աճը՝ ՀՀ փոխվարչապետի գրասենյակի, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և «Վեոլիա ջուր» ընկերության հետ քննարկվել է 2020թ. համար գործող մանրածախ ծառայությունների սակագների (գումարային 180 դրամ/խորանարդ մետր՝ ներառյալ ԱԱՀ-ն) և 2021թ. համար հաշվարկված սակագների տարբերությունը (ընկերության լիցենզիայի համաձայն ճշգրտումից հետո՝ 1.761 դրամ/խորանարդ մետր՝ ներառյալ ԱԱՀ-ն) տեղափոխել և նվազեցնել 2022թ. սահմանվող սակագներից:
Որոշումներն ուժի մեջ կմտնեն 2021թ. հունվարի 1-ից»,- նշված է պաշտոնական հաղորդագրության մեջ
In
other , eco-snund
Ինչպես ճիշտ սնվել ձմռանը. խորհուրդներ բժիշկ–դիետոլոգից
Posted on 2 Դեկտեմբերի, 2020

ՀՀ ԱՆ «Ֆիզիկական բժշկության և կուրորտաբանության» գիտահետազոտական ինստիտուտի բժիշկ–դիետոլոգ Վարդանուշ Պետրոսյանը խոսել է այն մասին, թե ինչպես պետք է ճիշտ սնվել ձմռանն ու բարձրացնել օրգանիզմի իմունիտետը։
«Գաղտնիք չէ, որ ճիշտ սննդակարգն օգնում է հարմարվել սեզոնին։ Սառը եղանակին ցանկալի է, որպեսզի սնունդը լինի տաք և յուղոտ», – նշեց Պետրոսյանը։
Նրա խոսքով, սնունդը, որը հիմա հայերն օգտագործում են ձմռանը, շատ է տարբերվում մեր նախնիների օգտագործած սնունդից։
«Ձմռանը հարկավոր է օգտագործել բուսական սնունդ, ձավարեղենից պատրաստված շիլաներ, բանջարեղեն, միրգ, հատապտուղ, օրինակ` դդում, նուռ, չիչխան։ Այս մթերքներն իրենց մեջ պահպանում են արևի ջերմությունը, և դրանց օգտագործումն օգնում է ձմռանը լրացնել արևի պակասը», – ասաց Պետրոսյանը։
Նա նաև նշեց, որ ձմռանը հարկավոր է օգտագործել շատ համեմունքներ։
«Կարելի է օգտագործել չոր կանաչեղեն, դրանով փոխարինել աղն ու պղպեղը։ Ցանկալի է օգտագործել կոճապղպեղ և քրքում, որոնք ունեն հիանալի տաքացնող հատկություն, դրանք նաև արդյունավետ հակաօքսիդանտներ են», – ընդգծեց Պետրոսյանն ու հավելեց, որ ձմեռային կերակուրը պետք է նաև պարգևի բարձր տրամադրություն։
«Ձմռանը վատ տրամադրությունը հաճախ ստիպում է մեզ ուտել շատ քաղցրավենիք, ինչը սխալ է։ Քաղցրը մեր օրգանիզմի վրա ազդում է թմրամիջոցի նման։ Երբ դրա ազդեցությունն անցնում է, վատ տրամադրությունը սրվում է», – նշեց Պետրոսյանը։
Նա նաև խորհուրդ տվեց ավելի շատ ժամանակ անցկացնել հաճելի և լավ մարդկանց հետ, իսկ ազատ երեկոներն ու տոները` ընտանիքի շրջապատում։
«Ձմռանը պետք է օգտագործել ավելի շատ կաթնամթերք, մասնավորապես, մածուն, որը բարելավում է աղիների միկրոֆլորան։ Այն նաև օգնում է բարձրացնել իմունիտետն ու պաշտպանում է շնչառական հիվանդություններից», – ավելացրեց Պետրոսյանը։
Նրա խոսքով, ձմռանն իմունիտետն օգնում է բարձրացնել նաև թթուն։
«Սակայն հարկավոր է հիշել, որ թթուն կարող է վնասակար լինել ճնշման հետ խնդիր ունեցողների համար։ Ձմռանն օգտակար է օգտագործել դդմի աղացած սերմեր, քանի որ դրանք ցինկի հիանալի աղբյուր են, որն իր հերթին բարձրացնում է իմունիտետը», – ասաց Պետրոսյանը։
Նա ևս մեկ անգամ հիշեցրեց չիչխանի օգտակար հատկությունների մասին, որը հզոր հակաօքսիդանտ է։
«Օրական մեկ թեյի գդալ չիչխանի յուղը կօգնի ամրապնդել իմունիտետը», – ընդգծեց դիետոլոգը։
In
other , eco-energia , eco-texnologianer
Նորվեգիային զարմացրել է Ռուսաստանի «էկոլոգիական նվերը»
Posted on 1 Դեկտեմբերի, 2020

Ռուսաստանը Նորվեգիայի համար «չտեսնված էկոլոգիական նվեր» է պատրաստել Սուրբ Ծննդյան տոներից առաջ: Այդ մասին հաղորդել է NRK նորվեգական հրատարակությունը: Խոսքը Նորվեգիայի հետ սահմանին գտնվող Նիկել քաղաքում մետալուրգիական կոմբինատը փակելու մասին է: «Մեզ ծծումբի երկօքսիդի արտանետումների խոշորագույն կրճատում է սպասում Հյուսիսային Եվրոպայում: Դա հիանալիէ»,-ասել է էկո-ակտիվիստներից մեկը՝ Թոմաս Նիլսենը: Նորվեգիայի բիոէկոնոմիկայի ինստիտուտի հետազոտող Պոլ Էրիկ Ասպհոլմի խոսքով՝ ավելի վաղ կոմբինատն արդեն նվազեցրել էր արտանետումների ծավալը, ինչը դրական արդյունք է տվել: Ձեռնարկության փակումն ուրախացրել էր նաեւ սահմանամերձ Կիրկենես եւ Պասվիկդալեն քաղաքների բնակիչներին: «Ըստ իս, դա շատ լավ է: Մենք գիտենք, որ տեղի բնապահպանությունն օրհասական վիճակում է: Կոմբինատի փակումը Նիկելում շատերի համար ազդակ կդառնա»,-կարծում է Կիրկենեսի մասնաճյուղի ղեկավար Մարթա Մյոլերսենը: Մուրմանսկի մարզի սահմանին գտնվող Սվանվիկ ավանի բնակիչներից մեկը երկյուղ է հայտնել, որ Նիկելի բնակիչները կկորցնեն աշխատանքը եւ կմեկնեն, ինչի հետեւանքով քաղաքը կարող է դատարկվել: Տեղի իշխանությունները, իրենց հերթին, խոստացել են, որ կստեղծեն նոր աշխատատեղեր եւ Նիկելում կզարգացնեն զբոսաշրջությունը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
In
other , shrjaka-mijavayr
Եղանակը Հայաստանում. սպասվում է «տաք» ձմեռ
Posted on 1 Դեկտեմբերի, 2020

Օդերևութաբանները տաք ձմեռ են խոստանում Հայաստանում:
Ինչպես այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը, ձմռանը օդի ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի միջինը 1 աստիճանով: Միաժամանակ սպասվում են նորմայից բարձր տեղումներ: Սուրենյանի խոսքով, ընթացիկ տարին կարելի է եղանակային ռեկորդների տարի անվանել՝ նկատի ունենալով տաք ձմեռը, տոթ ամառը, ինչպես նաև հոկտեմբերին նորմայից բարձր տեղումները:
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում՝
Դեկտեմբերի 1-ի ցերեկը, 2-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, առանձին վայրերում՝ գիշերը և առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ։
Քամին՝ հարավ-արևելյան՝ 3-8մ/վ:
Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 1-2-ը՝ ցերեկը աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով։
Երևան քաղաքում՝
Դեկտեմբերի 1-ի ցերեկը, 2-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, գիշերը և առավոտյան ժամերին` մառախուղ։
Երևան քաղաքի դեկտեմբերի 2-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
· Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 14.40C (1983 թ.)
· Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -9.10C (1999 թ.)
· Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 2.30C
In
other , shrjaka-mijavayr
2/3-ով կրճատվել է վայրի կենդանիների պոպուլյացիան
Posted on 1 Դեկտեմբերի, 2020

Թողարկվել է «Կենդանի մոլորակ» 2020 զեկույցը, ըստ որի 1970 թվականից ի վեր միջինում 2/3-ով կրճատվել է վայրի կենդանիների պոպուլյացիան։ Կենդանի մոլորակ 2020 համաթիվը ցույց է տալիս ողնաշարավորների պոպուլյացիաների՝ կաթնասունների, թռչունների, երկկենցաղների, սողունների և ձկների միջինում 68% անկում, որը տեղի է ունեցել կես դարից էլ պակաս ժամանակահատվածում: Այս ամենը տեղի է ունեցել բնության ոչնչացման պատճառով՝ անտառների հատում, ոչ կայուն գյուղատնտեսություն, կենսամիջավայրի կորուստ, վայրի կենդանիների ապօրինի առևտուր, ինչը նպաստում է զոոնոտիկ հիվանդությունների առաջացմանը, ինչպիսին է COVID-19-ը համաճարակը։ Կենդանի մոլորակ 2020 զեկույցը բնության վիճակի համապարփակ նկարագրությունն է, որը հետևում է վայրի տեսակների պոպուլյացիայի միտումներին։ Ավելի քան 125 փորձագետ ամբողջ աշխարհից ներգրավված է եղել հետազոտություններին։ Ստեղծված իրավիճակի վրա չափից դուրս մեծ ազդեցություն ունի նաև հողերի դեգրադացիան, ընդհանուր առմամբ կենսամիջավայրի կորուստը, ինչը մեծ մասամբ պայմանավորված է մեր սննդակարգով ու սննդի չափից ավեի մեծ ու ոչ խնայողաբար սպառմամբ։ Ավելի քան 4,000 ողնաշարավոր կենդանատեսակներ եղել են հետազոտության առարկա։ Միայն քաղցրահամ ջրերում ապրող տեսակների պոպուլյացիան 84%-ով անկում է ապրել 1970 թվականից ի վեր։ Զեկույցը ներառում է նաև մոդելներ, թե ինչպես կարելի է բեկել կենսաբազմազանության կորստի կորը։ Զեկույցի ամփոփման հայերեն տարբերակը կարող եք տեսնել այստեղ։ Անգլերեն ամբողջական տարբերակը կարող եք գտնել այստեղ։
In
other , shrjaka-mijavayr
Շրջակա միջավայրի նախարարը ընդունել է ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի գլխավորած պատվիրակությանը
Posted on 1 Դեկտեմբերի, 2020

Հանդիպմանը մասնակցել են նախարարի տեղակալ Ա.Մազմանյանը և շրջակա միջավայրի նախարարության միջազգային համագործակցության վարչության ղեկավար Ռ.Գրիգորյանը։
Ողջունելով հյուրերին, նախարար Պետրոսյանը շնորհակալություն է հայտնել հանդիպման նախաձեռնության համար, ապա ընդգծել, որ շրջակա միջավայրի կառավարման գործում շատ կարևորում է միջազգային գործընկերների, եվրոպական երկրների, մասնավորապես` ԵՄ անդամ երկրների հետ սերտ համագործակցությունը։
Նախարարը ներկայացրել է շրջակա միջավայրի ոլորտներում, մասնավորապես բնության հատուկ պահպանվող տարածքներում մեկնարկած բարեփոխումները, որոնք ժամանակավոր առկախվել էին երկրում պատերազմական դրությամբ պայմանավորված։
Պարոն Բեդրիխ Կոպեցկին վստահեցրել է, որ իրենք լավ գիտեն հայկական կողմի առաջնահերթությունները, ինչպես նաև լավ գիտեն, որ Հայաստանում բնությունն ազգային ինքնության կարևորագույն մաս է կազմում։
Կողմերը փոխադարձ ընդգծել են, որ երկու երկրների միջև առկա է երկարաժամկետ համագործակցության և փորձի փոխանակման բավականին լավ պրակտիկա։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Եվրոպական հարևանության և գործընկերության գործիքի ներքո իրականացվող Թվինինգ գործիքին։Հայաստանում Թվինինգ ծրագրերի պայմանագիր կնքող մարմինը Եվրոպական միության պատվիրակությունն է։
Շջակա միջավայրի նախարարությունն իրականացնելու է «Հայաստանում կենսաբազմազանության ուժեղացված պահպանությունն ու կայուն օգտագործումը Եվրոպական չափանիշներին համապատասխան» Թվինինգ ծրագիրը։ Ծրագրի նպատակն է հզորացնել շրջակա միջավայրի նախարարության կարողությունները կենսաբազմազանության պահպանության և կայուն օգտագործման ոլորտում՝ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (СЕРА) և դրա ճանապարհային քարտեզի համաձայն ստանձնած պարտավորությունները կատարելու համար։ Ծրագրի բյուջեն կազմում է 1 մլն եվրո։
Նախարար Ռոմանոս Պետրոսյանը հույս է հայտնել, որ այս հանդիպումը մեծ խթան կհանդիսանա ոչ միայն Թվինինգի հետ կապված հետագա համագործակցության առումով, այլ նաև այն համաձայանգրերի, հուշագրրի, որոնք արդեն իսկ կնքվել են երկու երկրների և գերատեսչությունների միջև։
Քննարկվել են Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության և Չեխիայի Հանրապետության Շրջակա միջավայրի պահպանության նախարարության միջև բնապահպանության բնագավառում համագործակցության մասին համատեղ հռչակագիրը, Հայաստանի Հանրապետության «Դիլիջան» ազգային պարկի և Չեխիայի Հանրապետության «Կրկոնոշե» ազգային պարկի միջև համագործակցության հուշագիրը, ինչպես նաև՝ Չեխիայի Հանրապետության Բնության պահպանության գործակալության և Հայաստանի Հանրապետության Բնապահպանության նախարարության աշխատակազմի Կենսառեսուրսների կառավարման գործակալության միջև տեղեկատվության և փորձի փոխանակման վերաբերյալ համագործակցության հուշագիրը և գործողությունների ծրագիրը երկու գործակալությունների միջև։
Հանդիպման ընացքում մատնանշվել է մի շատ կարևոր համագործակցության հանգամանք ևս։ Հաշվի առնելով Չեխիայի Հանրապետության և Չեխիայի Հանրապետության Անտառների կառավարման ինստիտուտի հարուստ պրակտիկ փորձը անտառների կառավարման ոլորտում, հայկական կողմն առաջարկել է հետագայում մտածել այս բնագավառում ևս որևէ ձևաչափով համագործակցության, չեխական կողմի փորձի ներդրման և գործընթացում հայկական կողմի մասնագետների ներգրավման հնարավորության վերաբերյալ։Կողմերը քննարկել են Հայաստանի Հանրապետության և Չեխիայի Հանրապետության միջև բնապահպանության ոլորտում համագործակցության վերաբերյալ այլ հարցեր։
Հանդիպման ավարտին նախարարն իր գոհունակությունն է հայտնել համատեղ իրականացվող ծրագրերի որակի վերաբերյալ և Շրջակա միջավայրի նախարարության անունից պատրաստակամություն հայտնել՝ հետայսու ևս գործընկերային մթնոլորտում ձեռնամուխ լինել երկկողմ ստորագրված հուշագրերից բխող պարտականությունների լիարժեք իրականացմանն ու նոր ծրագրերի մեկնարկին, ինչը հիմք կհանդիսանա երկու հանրապետությունների միջև դիվանագիտական, հումանիտար և քաղաքական սերտ համագործակցություն կառուցելու։
In
eco-mshakuyt
Գրետա Թունբերգի մասին BBC- ի սերիալը
Posted on 30 Նոյեմբերի, 2020

BBC-ն սերիալ է նկարահանելու շվեդ դպրոցական եւ էկոակտիվիստուհի Գրետա Թունբերգի մասին: Այդ մասին հայտնել է բրիտանական հեռարձակող կորպորացիայի մամուլի ծառայությունը, նշելով, որ արտադրական գործընթացով կզբաղվի BBC Studios ընկերությունը:
«Ամբողջ աշխարհի գիտնականները համաձայն են, որ ջերմաստիճանի գլոբալ բարձրացումը պետք է սահմանափակվի մեկուկես աստիճանով՝ խուսափելու համար անդառնալի շղթայական ռեակցիաներից: Ամբողջ սերիալի ընթացքում փորձագետների խումբը շարադրելու է գիտական փաստեր, որոնք ընկած են այս ոչ երկիմաստ պնդման հիմքում: Իր ուղեւորությունների ժամանակ Գրետան հանդիպել Է ոչ միայն առաջատար գիտնականների, այլեւ քաղաքական առաջնորդների եւ խոշոր գործարարների հետ՝ նրանց հետ միասին ուսումնասիրելով գիտական տվյալները եւ նրանց կոչելով վերափոփումների»,-ասված Է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: «Սերիալում ցուցադրվելու է նրա ճանապարհորդությունը հասուն կյանք, քանի որ նա շարունակում է բախվել անգործության հետեւանքներին իրական աշխարհում, ինչպես նաեւ (նրա կյանքի) առանձին հանգիստ պահեր, երբ նա գրում է տպավորիչ ճառեր, որոնք այժմ հեռարձակվում եւ վերլուծվում են ամբողջ աշխարհում»,-հավելել են BBC-ում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
In
eco-dexatun
Էկո հանրագիտարան.Կիտրոն
Posted on 30 Նոյեմբերի, 2020

Ի տարբերություն այլ ցիտրուսների, կիտրոնի պտղակեղեւը դժվար է անջատվում: Պտղի բուժիչ հատկությունները բնորոշվում են հյութում պարունակվող կիտրոնաթթվով (5-7%), պտղակեղեւում պարունակվող լիմոնեն կոչվող ճարպանյութերով (0.1%), պտղում (1 օրվա պահանջարկի 59.6%) ու պտղակեղեւում (184.3%) պարունակվող C վիտամինով: Պտղակեղեւում ավելի շատ են պանտոտենթթուն՝ 6.4%, պիրիդոքսինը՝ 9% եւ այլ վիտամինները, կալցիումը 12%, պղինձը 9%, երկաթը՝ 6%: Կիտրոնի պտղամիսը պարունակում է 250% բոր, գլյուկոզայի յուրացմանը նպաստող մոտ 10-ական % վանադիում, լիթիում, կոբալտ նաեւ 7-ական % նիկել, սիլիցիում, 5% ռուբիդիում եւ այլն: Կիտրոնաթթուն կամ նույնն է՝ ցիտրատը, գոյանում է նաեւ մարդու օրգանիզմում. իջեցնում է թթվայնությունը, բորի հետ համատեղ խոչընդոտում է աղային նստվածքների առաջացմանը, լայն կիրառում ունի հոդատապի, այտուցների, ռեւմատիզմի, միզաքարային հիվանդության, ջրգողության, թութքի, տուբերկուլյոզի, ռադիկուլիտի համալիր բուժման ընթացքում: Սակավարյունության դեպքում նպատակահարմար է օգտագործել նաեւ պտղակեղեւը, քանի որ կիտրոնաթթուն ու C վիտամինը նպաստում են երկաթի յուրացման արդյունավետությունը:
Լիմոնենն ունի հակաուռուցքային ազդեցություն, կանխարգելում է լյարդի ճարպակալումը`լուծում է ճարպերը (Лимонен-Servata forma): Կիտրոնի ու նարնջի եթերային յուղերը պարունակում են մինչեւ 90% D-լիմոնեն, որն արագ է յուրացվում օրգանիզմում: Կիտրոնի բուժիչ հատկությունները նկարագրված են նաեւ հեղինակի (տե՛ս, Ջ. Ս. «Ազնվազարդ կիտրոնը», «Կիտրոն. ազնվազարմ պտղի բացառիկ բուժիչ հատկությունները», «Կիտրոն՝ ժողովրդական դեղատոմսեր» եւ այլն) հոդվածներում:
Նիհարեցնող ըմպելիքներ կիտրոնով ու համեմունքներով
Կոճապղպեղի կես թ.գ. փոշին 15 րոպե թրմեք 200մլ եռջրում, համեմեք 1 թ.գ. մեղրով ու կիտրոնի 1 օղակաձեւ կտրած շերտով: Խմեք 100մլ, առավոտյան, ուտելուց առաջ՝ ստամոքսի հյութի ցածր թթվայնության դեպքում կամ ուտելուց հետո, եթե թթվայնությունը բարձր է:
Խառնեք կես ճ.գ. մանր կտրատած կոճապղպեղի արմատ, 30գ դաղձի մանրացրած չոր տերեւ, համեմի 1գ տրորած սերմ, 30 րոպե թրմեք 500մլ եռջրում, քամեք: Ավելացրեք 100-ական մլ կիտրոնի ու նարնջի հյութեր, խմեք սառը վիճակում` որպես թարմացնող ըմպելիք:
Մանրացրեք, աղացեք կոճապղպեղի 200գ թարմ արմատ ու 1 խոշոր կիտրոն (առանց սերմի), ավելացրեք 200գ մեղր ու 2 ճ.գ. փոշի դարձրած դարչին, լավ խառնեք, պահեք սառնարանում: Կերեք 1-ական ճ.գ. նախաճաշին, շարունակեք մինչեւ վերջանալը: Աղեստամոքսային համակարգի հիվանդությունների դեպքում խորհրդակցեք բժշկի հետ:
Կիտրոնը շաքարային դիաբետի դեմ
Մեկ թարմ տնական հավկիթը հարեք 1 կիտրոնի հյութի հետ: Խմեք ձողիկով, նախաճաշից կես ժամ առաջ ու ողողեք բերանը: Կատարեք 3 օր, խորհրդակցեք բժշկի հետ:
Աղացեք 2 կիտրոն, մաղադանոսի 200գ արմատ, լցրեք 1լ եռջրի մեջ ու 24 ժամ թրմեք տաք տեղում, փակ տարայում, քամեք, հումքը մզեք, հյութը խառնեք թուրմին: Խմեք 3-ական ճ.գ., օրը 3 անգամ, ուտելուց կես ժամ առաջ: Պահեք սառնարանում:
Կարեւոր է իմանալ, որ մաղադանոսը պարունակում է ապիգենին ու լյութեոլին ֆլավոններ, որոնք նույնպես ունեն հակաքաղցկեղային ազդեցություն՝ ինչպես լիմոնենը:
Աղացեք, խառնեք ու 14 օր թրմեք 1 կգ կիտրոն, 300գ մաքրած սխտոր, 150-ական գ մաղադանոսի տերեւ ու արմատ: Կերեք 1-ական ճ.գ.՝ օրը 3 անգամ, ուտելուց 15 րոպե առաջ: Պահեք սառնարանում: Խառնուրդն օգտակար է ենթաստամոքսային գեղձին:
Բացի այդ սխտորը նպաստում է հոդերի, անոթների ու օրգանիզմի թթվային հավասարակշռությունը ապահովող փականների ճկունության բարձրացմանը: Խառնուրդն ունի ծերացումը կանխարգելող, երիտասարդացնող ազդեցություն: Կիտրոնաթթուն նպաստում է գլյուկոզայի յուրացմանը:
Կիտրոնի կեղեւի 2 ճ.գ. քերուկը կես ժամ եփեք 400մլ ջրում, փակ տարայում, միջին կրակի վրա, 30 րոպե թրմեք, քամեք: Խմեք 100-ական մլ՝օրը 3 անգամ ուտելուց կես ժամ առաջ:
Դիմադրողականությունը բարձրացնող: Աղացեք, խառնեք 3-ական կգ բազուկ ու գազար, 2-ական կիտրոն (առանց սերմի) ու նուռ (ամբողջական), զտեք հյութը, լուծեք 2 կգ մեղր: Խմեք 50-ական մլ նախաճաշից ու քնելուց առաջ: Շարունակեք 1 ամիս, կրկնեք 2 շաբաթից:
Անքնություն: 1 կիտրոնից ստացված հյութը եւ 2 ճ.գ. մեղրը լուծեք 150 մլ գոլ ջրի մեջ: Խմեք քնելուց առաջ:
Միգրեն, գլխացավ: Խառնեք 150գ ծովաբողկի (хрен) ու կես կգ կիտրոնի քերուկները, 1 ժամ եփեք եռացող ջրային բաղնիքի վրա 1լ կարմիր գինու մեջ, թրմեք, քամեք ու լուծեք 1կգ գոլ (40o C) մեղր: Խմեք 50-ական մլ՝ օրը 4 անգամ, ուտելուց հետո:
Արյունն ավելացնող: 100գ ծիրանաչիրը 2 ժամ պահեք ջրի մեջ, հարեք բլենդերով կիտրոնի հետ: Կերեք 50-ական գ՝ օրը 3-4 անգամ: C վիտամինը նպաստում է երկաթի յուրացմանը, իսկ ծիրանն ունի արյունաստեղծ հատկություն:
Նյարդերը հանգստացնող: Կիտրոնի կեղեւը մանրացրեք, 10 օր թրմեք օղու մեջ (1:5), քամեք: Խմեք 20-ական կաթիլ՝ օրը 4 անգամ, ուտելուց առաջ, ջրի հետ: Ոգեթուրմը կիրառվում է նաեւ հիպերտոնիայի ու շաքարային դիաբետի դեպքում: Սակայն քչերին է հայտնի, որ այն ունի կրծքագեղձի ուռուցքի առաջացումն ու աճը կանխարգելող ազդեցություն:
Աթերոսկլերոզ
Փշատերեւ ծառերի մանր ճյուղերը 30 րոպե եփեք ջրում (1:10): Եփուկը խառնեք ամողջական կիտրոնից ստացված հյութի հետ (2:1), քամեք: Խմեք 100-ական մլ, օրը 3-4 անգամ:
Սխտորը ճզմեք, 24 ժամ թրմեք արեւածաղկի յուղի մեջ (1:4): Խմեք 1-ական ճ.գ.՝ օրը 3 անգամ, ուտելուց կես ժամ առաջ, 1 ճ.գ. կիտրոնի թարմ հյութի հետ:
Կես կիտրոնից ստացված հյութն ու 1 թ.գ. մեղրը լուծեք 100մլ գոլ ջրում, խմեք քնելուց առաջ:
Օրը 3 անգամ խմեք 1-ական գ կիտրոնի չորացրած կեղեւի փոշի: Կեղեւի 100գ-ը պարունակում է 10.6 գ բջջանք (1 օրվա պահանջարկի 42.4%), 2 գ պեկտին (40%), 35 մգ (63.6%) բուսական ստերոլներ: Պեկտինը նպաստում է վնասակար նյութերի հեռացմանը, իսկ բուսաստերոլները կարգավորում են խոլեսթերինի մակարդակը:
Կիտրոնի 25 հատ սերմ 10 օր թրմեք 250 մլ օղու մեջ, մութ տեղում: Խմեք 1-ական ճ.գ., օրը 3 անգամ, ուտելուց հետո:
Մրսածություն, նախապահպանություն վարակներից
Չորացրեք, փոշի դարձրեք կիտրոնի ու մանդարինի կամ նարնջի կեղեւները, խառնեք (1:1): 100 գ հումքը 14 օր թրմեք 500 մլ օղու մեջ, պարբերաբար թափահարեք տարան, քամեք: Խմեք 1-ական թ.գ., օրը 3 անգամ, ուտելուց կես ժամ առաջ, ջրի հետ:
Խառնեք 1 ճ.գ. կիտրոնի հյութ ու 1 թ.գ. մեղր, խմեք քնելուց առաջ:
Բրոնխիտ: Աղացեք, խառնեք 5-ական միջին սխտոր ու կիտրոն, ավելացրեք 1 կգ մեղր, լավ խառնեք, 5 օր թրմեք սառնարանում: Կերեք 1-ական ճ.գ., օրը 3 անգամ, ուտելուց 20 րոպե առաջ: Օգտագործեք փայտե գդալ:
Տուբերկուլոզ: Տնական միջին չափի 6 հատ, թարմ սպիտակ կեղեւով հավկիթները դրեք ապակյա տարայի մեջ, ավելացրեք կիտրոնի հյութ՝ այնքան որ ծածկի: Տարան փակեք քառատակ ծալած թանզիֆով, դրեք չոր, մութ, հով տեղ: 1շաբաթից ավելացրեք 300 գ մեղր (ցանկալի է լորենու) 150 մլ կոնյակ: Խմեք 2-ական թ.գ., օրը 4 անգամ, ուտելուց հետո: Միջոցը կարելի է կիրառել միայն բուժող բժշկի թույլտվությամբ:
Սրտի աշխատանքը կարգավորող: 1 խոշոր կիտրոնի հյութը խառնեք 5 ճ.գ. մեղրի հետ: Հաջորդաբար մանրացրեք ու ավելացրեք կիտրոնի կեղեւն ու միջուկը, 200 գ ծիրանի չիր, 20 գ չամիչ, 50 գ տրորած պոպոք, լավ խառնեք, պահեք սառնարանում: Կերեք 2 ճ.գ., նախաճաշից հետո, շարունակեք 1 ամիս:
Թութք: Հիվանդության սուր շրջանում խմեք 2-ական ճ.գ. կիտրոնի հյութ՝ 2-ական ժամ ընդմիջումներով:
Հոդատապ: Կեղեւահարեք, աղացեք ու խառնեք 4 կիտրոն ու 3 սխտոր, լցրեք 1 լ եռջրի մեջ, 24 ժամ թրմեք տաք տեղում, քամեք, հումքը մզեք, հյութը խառնեք թուրմի հետ: Խմեք 50-ական մլ, նախաճաշից, ճաշից, քնելուց առաջ:
Անգինա: Ծամեք կիտրոնի կեղեւ, որից հետո պահեք բերանում կես ատամիկ սխտոր՝ 0.5-2 ժամ: Նման բուժումն օգտակար է սրտին:
Մրսածություն: Խառնեք կիտրոնի չորացրած կեղեւ ու սխտոր (1:1): 100գ մանրացրած հումքը 14 օր թրմեք 500 մլ օղու մեջ: Խմեք 1-ական թ.գ., օրը 3 անգամ, ուտելուց առաջ, ջրի հետ: Ոգեթուրմն ունի հակաուռուցքային ազդեցություն:
Հազ: 2 հավկիթը հարեք 1 կիտրոնի հյութի ու 1 ճ.գ. մեղրի հետ ու լուծեք 300 մլ գոլ (եփած) ջրի մեջ: Խմեք փոքր կումերով՝ օրվա ընթացքում:
Օստեոպորոզ: Մանրացրեք 10 կիտրոն ու 5 հավկիթի կեղեւ, լցրեք 500 մլ օղու մեջ ու 5 օր թրմեք մութ, հով տեղում, քամեք: Խմեք 2-ական ճ.գ., օրը 3 անգամ:
Մազարմատներն ամրացնող: Կիտրոնի կեղեւը մանրացրեք, 15 րոպե եփեք 1 լ ջրում, քամեք, ցայեք մազերը շաբաթը 1 անգամ:
Զգուշացում: Աղեստամոքսային համակարգի բորբոքային հիվանդությունների, խոլեցիստիտի, սուր նեֆրիտի դեպքում խորհրդակցեք բժշկի հետ: Կիտրոնի հյութի չարաշահումը կարող է առաջացնել այրոցք (изжога), իսկ արտաքին օգտագործման դեպքում մաշկի գրգռվածություն (Здоровье дарит лимон, №3, 2011):
In
eco-tourism , shrjaka-mijavayr
Վիեննան աշխարհի էկոլոգիապես ամենամաքուր մայրաքաղաքը
Posted on 30 Նոյեմբերի, 2020

Ավստրիայի մայրաքաղաք Վիեննան ճանաչվել է աշխարհի էկոլոգիապես ամենամաքուր քաղաքը: Փորձագետները գնահատել են ավելի քան 100 քաղաքներ մի շարք չափանիշներով՝ կանաչ տարածքներ, էներգիայի սպառում, հասարակական տրանսպորտի օգտագործման հաճախականություն, օդի մեջ պինդ մասնիկների կոնցենտրացիա, ջրի օգտագործում, հետիոտնների համար հասանելիություն, թափոնների կոմպոստացում: Մասնագետները նշել են, որ Վիեննան ցուցաբերել է լավագույն ցուցանիշները նաեւ այգիների թվով եւ հասարակական տրանսպորտի զարգացվածությամբ: Վիեննայից հետո երկրորդ եւ երրորդ տեղը զբաղեցնում են Մյունխենն ու Բեռլինը, Մադրիդը, Սան Պաուլուն, Մանչեսթերը, Լիսաբոնը, Սինգապուրը, Ամստերդամը եւ Վաշինգտոնը:
In
other , eco-mshakuyt
Էկոհարթակ հեռուստանախագիծը
Posted on 30 Նոյեմբերի, 2020




