2/3-ով կրճատվել է վայրի կենդանիների պոպուլյացիան

https://eco.am/2-3-%d5%b8%d5%be-%d5%af%d6%80%d5%b3%d5%a1%d5%bf%d5%be%d5%a5%d5%ac-%d5%a7-%d5%be%d5%a1%d5%b5%d6%80%d5%ab-%d5%af%d5%a5%d5%b6%d5%a4%d5%a1%d5%b6%d5%ab%d5%b6%d5%a5%d6%80%d5%ab-%d5%ba%d5%b8%d5%ba%d5%b8/

Թողարկվել է «Կենդանի մոլորակ» 2020 զեկույցը, ըստ որի 1970 թվականից ի վեր միջինում 2/3-ով կրճատվել է վայրի կենդանիների պոպուլյացիան։
Կենդանի մոլորակ 2020 համաթիվը ցույց է տալիս ողնաշարավորների պոպուլյացիաների՝ կաթնասունների, թռչունների, երկկենցաղների, սողունների և ձկների միջինում 68% անկում, որը տեղի է ունեցել կես դարից էլ պակաս ժամանակահատվածում: Այս ամենը տեղի է ունեցել բնության ոչնչացման պատճառով՝ անտառների հատում, ոչ կայուն գյուղատնտեսություն, կենսամիջավայրի կորուստ, վայրի կենդանիների ապօրինի առևտուր, ինչը նպաստում է զոոնոտիկ հիվանդությունների առաջացմանը, ինչպիսին է COVID-19-ը համաճարակը։
Կենդանի մոլորակ 2020 զեկույցը բնության վիճակի համապարփակ նկարագրությունն է, որը հետևում է վայրի տեսակների պոպուլյացիայի միտումներին։ Ավելի քան 125 փորձագետ ամբողջ աշխարհից ներգրավված է եղել հետազոտություններին։ Ստեղծված իրավիճակի վրա չափից դուրս մեծ ազդեցություն ունի նաև հողերի դեգրադացիան, ընդհանուր առմամբ կենսամիջավայրի կորուստը, ինչը մեծ մասամբ պայմանավորված է մեր սննդակարգով ու սննդի չափից ավեի մեծ ու ոչ խնայողաբար սպառմամբ։
Ավելի քան 4,000 ողնաշարավոր կենդանատեսակներ եղել են հետազոտության առարկա։ Միայն քաղցրահամ ջրերում ապրող տեսակների պոպուլյացիան 84%-ով անկում է ապրել 1970 թվականից ի վեր։
Զեկույցը ներառում է նաև մոդելներ, թե ինչպես կարելի է բեկել կենսաբազմազանության կորստի կորը։

Զեկույցի ամփոփման հայերեն տարբերակը կարող եք տեսնել այստեղ։
Անգլերեն ամբողջական տարբերակը կարող եք գտնել այստեղ։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով