Ավստրիայի մայրաքաղաք Վիեննան ճանաչվել է աշխարհի էկոլոգիապես ամենամաքուր քաղաքը: Փորձագետները գնահատել են ավելի քան 100 քաղաքներ մի շարք չափանիշներով՝ կանաչ տարածքներ, էներգիայի սպառում, հասարակական տրանսպորտի օգտագործման հաճախականություն, օդի մեջ պինդ մասնիկների կոնցենտրացիա, ջրի օգտագործում, հետիոտնների համար հասանելիություն, թափոնների կոմպոստացում:
Մասնագետները նշել են, որ Վիեննան ցուցաբերել է լավագույն ցուցանիշները նաեւ այգիների թվով եւ հասարակական տրանսպորտի զարգացվածությամբ:
Վիեննայից հետո երկրորդ եւ երրորդ տեղը զբաղեցնում են Մյունխենն ու Բեռլինը, Մադրիդը, Սան Պաուլուն, Մանչեսթերը, Լիսաբոնը, Սինգապուրը, Ամստերդամը եւ Վաշինգտոնը:






Թողնել մեկնաբանություն