Blog
In
other , eco-aprelakerp , eco-snund
1 բաժակ կանաչ թեյ խմելու 7 պատճառ
Posted on 9 Դեկտեմբերի, 2020

Հնագույն ըմպելիքը մի շարք կարևոր առավելություններ է տալիս առողջության համար
Դուգլաս Ադամսը «Ավտոստոպով զբոսաշրջիկի միջգալակտիկական ուղեցույց»-ում գրել է. «Մի բաժակ թեյը կվերականգնի իմ նորմալությունը»: Եվ նա մի բան գիտեր: Պարզվում է, որ պարբերաբար կանաչ թեյ խմելը կարող է ձեր օրգանիզմում հրաշքներ գործել: Ահա 7 ուղի, որոնցով ըմպելիքը ձեզ լիցք է տալիս.
1.Կանաչ թեյը դրական ազդում ձեր ոսկրային համակարգի վրա: Համաձայն Nutrition Research-ում տպագրված ուսումնասիրության, կանաչ թեյը կարող է օգնել ոսկրերի տարիքային կորստի գործընթացի դանդաղեցման հարցում և նվազեցնել օստեոպորոզի պատճառով առաջացող ոսկրերի կոտրվելու ռիսկը: Հետազոտողները պարզել են, որ օրը 3 բաժակ կանաչ թեյ խմող կինը օստեոպորոզի պատճառով գոտկատեղի կոտրվածքի 30 տոկոսով ավելի քիչ ռիսկի է ենթարկվում:
2.Կանաչ թեյը կարող է օգնել կանխել քաղցկեղը: Համաձայն Մերիլենդի համալսարանի բժշկական կենտրոնի, քաղցկեղի տարածվածությունն ավելի քիչ է այնպիսի երկրներում, ինչպիսին Ճապոնիան է, որտեղ կանաչ թեյը ամենաշատ խմվող ըմպելիքներից է: Չնայած հետազոտողները չեն կարող վստահ լինել, որ կանաչ թեյը միայնակ է դարձել քաղցկեղի ավելի քիչ տարածվածության պատճառ:
Թեյը այնուամենայնիվ պարունակում է EGCG, EGC, ECG և EC քիմիական նյութեր, որոնք հայտնի են իրենց հակաօքսիդանտ հատկություններով: Այս քիմիական նյութերը կարող են օգնել պաշտպանել բջիջները ԴՆԹ վնասվածքներից, որոնք առաջին գործոններն են քաղցկեղի առաջացման գործընթացքում: Բացի այդ, կանաչ թեյի հատկությունները կարող են օգնել ձեր մաշկը արևի UV վնասից պաշտպանելու հարցում, որն մաշկի քաղցկեղի գլխավոր պատճառն է:
3.Կանաչ թեյը կարող է օգնել ձեզ պահպանելու առողջ քաշը: American Journal of Clinical Nutrition-ում հրապարակված 12-շաբաթյա հետազոտության արդյունքում հետազոտողները հայտնաբերել են, որ կանաչ թեյը կարող է նույնիսկ նվազեցնել մարմնի ճարպը: Կանաչ թեյի թուրմը կարող է նվազեցնել ճարպակալումն ու ճարպակալման հետ կապված հիվանդություններն, ինչպիսին դիաբետն է:
4.Կանաչ թեյը կարող է նվազեցնել խոլեստերինը: Համաձայն American Journal of Clinical Nutrition-ում հրապարակված նյութի, կանաչ թեյը կապված է առավել ցածր LDL-ի հետ, որն «վատ» խոլեստերինն է: Ընդհանուր առմամբ, թեյ խմողների մոտ LDL-ի ավելի ցածր մակարդակ է լինում, քան նրանց մոտ, ովքեր կանաչ թեյ չեն խմում:
5.Կանաչ թեյը օգնում է լինդերի առողջությանը: Համաձայն Ճապոնական համալսարանի հետազոտողների, այն մարդիկ, ովքեր պարբերաբար կանաչ թեյ են խմել, ունեցել են լինդերի հյուսվածքների և արյան շրջանառության առավել դանդաղ կորուստ: Որքան շատ է թեյը խմվել, ավելիք քիչ են եղել պարոտոնտի հիվանդությունները: Այսպիսով մեկ բաժակից ավել թեյ խմելը կարող է լինել բերանի խոռոչի առողջության պահպանման երկար ուղին:
6.Կանաչ թեյը օգտակար է սրտի համար: Համաձայն Harvard Medical School-ի, ամեն օր կանաչ թեյ խմելը նվազեցնում է սրտային հիվանդությունների ռիսկը:
Ըստ ճապոնական ուսումնասիրությունների, որին մասնակցել էր 40 հազար մարդ, պարբերաբար կանաչ թեյ խմողները 26 տոկոսով ավելի քիչ են մահանում սրտային հիվանդություններից: Սակայն այս մասնակիցները օրը նվազագույնը 5 բաժակ կանաչ թեյ էին խմել: Այնպես, որ եթե ցանկանում եք առողջ սիրտ ունենալ, կանաչ թեյ շատ խմե՛ք:
7.Կանաչ թեյը էներգիայի լիցք է տալիս: Անգամ նրանք, ովքեր ցանկանում են նվազեցնել կոֆեինը, կարող են օգուտ քաղել կանաչ թեյի էներգիայի առավելություններից: Քանի որ 8 ունցիանոց բաժակով կանաչ թեյը պարունակում է 24-45 միլիգրամ կոֆեին՝ ի տարբերություն 1 բաժակ սուրճի մեջ պարունակվող 95-200 միլիգրամի: Թեյը էներգիայի լիցք է տալիս գլխացավերի, քայքայվածության, սրտխառնոցի ավելի քիչ ռիսկի, որն կոֆեինի արդյունքում է առաջանում: Համաձայն American Journal of Physiology-ում հրապարակված ուսումնասիրության, այս կոֆեինի խթանը կարող է բարձրացնել դիմադրողականությունը: Այնպես, որ դուք մարզիկ եք, թե պարզապես լիցքեր որոնող, կանաչ թեյը կարող է առողջ կենսակերպ ապահովել:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ
Ըստ ճապոնական ուսումնասիրությունների, որին մասնակցել էր 40 հազար մարդ, պարբերաբար կանաչ թեյ խմողները 26 տոկոսով ավելի քիչ են մահանում սրտային հիվանդություններից: Սակայն այս մասնակիցները օրը նվազագույնը 5 բաժակ կանաչ թեյ էին խմել: Այնպես, որ եթե ցանկանում եք առողջ սիրտ ունենալ, կանաչ թեյ շատ խմե՛ք:
In
other , shrjaka-mijavayr
Գյուղնախարարությունը հորդորում է սեղմ ժամկետում ավարտել այգեթաղը
Posted on 9 Դեկտեմբերի, 2020

Հայաստանի գյուղատնտեսության նախարարությունը հաղորդագրություն է տարածել՝ հորդորելով խաղողագործներին, օգտվելով ներկայիս եղանակային պայմաններից, սեղմ ժամկետում ավարտել այգեթաղի աշխատանքները, «որպեսզի կայուն երաշխիքներ ստեղծվեն հաջորդ տարվա բերքի ստացման համար»։ «Արարատյան հարթավայրում և նախալեռնային գոտում խաղողի վազերը ցրտահարությունից պաշտպանելու նպատակով տասնամյակներ շարունակ կատարվել է այգեթաղ: Ըստ «Հայպետհիդրոմետ» ՊՈԱԿ-ի` ձմռան առանձին օրերի ընթացքում կարող են դիտվել խիստ սառնամանիքներ։ Հիշեցնում ենք, որ խաղողի վազի լավ հասունացած ու փայտացած մատերը կարող են դիմանալ մինչև -16 աստիճան ցրտին, իսկ դրանից ավելի ցածր ջերմաստիճանների դեպքում կորուստներն արդեն անխուսափելի են», - ասված է նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրությունում:
In
other , eco-aprelakerp , eco-dizayn , eco-patetavorum , eco-mshakuyt
էկո նորաձևություն. Նարեկ Մարտիրոսյան
Posted on 8 Դեկտեմբերի, 2020

Նարեկ, լինելով գեղանկարիչ, փորձեցիր քեզ նորաձևությունում, այն էլ հայկական, որը գրեթե գոյություն չունի: Ինչու՞: - Կարծում եմ, ես իրավունք ունեմ զբաղվելու հագուստի մոդելավորմամբ, քանի որ ունեմ համապատասխան կրթություն: «Կարպետ» հագուստի բրենդի հիմքում ընկած է հայկակական մշակույթի երկու ամենավառ և հարուստ ուղղությունները՝ ասեղնագործությունն ու գորգարվեստը: Երկուսն էլ հարուստ ժառանգություն են թողել համաշխարհային մշակույթում և հետևաբար, ինձ համար մեծ ներշնչանքի աղբյուր են հանդիսանում: Մեր լոգոտիպի յուրահատուկությունը առանձնահատուկ ձեռագիր և տարբերանշան է դարձել «Կարպետ» նորաձևության տան համար: Նախընտրում ես օգտագործել բամբակե կտորեղեն և բնական թելեր ասեղնագործության համար: Հետևում ես արդյո՞ք ժամանակակից ամենաթրենդային ուղղությանը՝ էկո նորաձևությանը: - Ցավոք, ես առողջ ապրելակերպի հետևորդ չեմ, բայց, այնուամենայնիվ, կարծում եմ, որ այսօր, առավել քան երբևէ, մարդիկ կարիք ունեն բնությանը ավելի մոտ լինելու: Էկոն ոչ միայն թրենդային է, այլ նաև շատ հարմարավետ կրելու համար, ինչպես նաև ուղիղ ազդեցություն ունի մարդու առողջության վրա: «Կարպետ» նորաձևության տունը, միանշանակ, հայկական էկո նորաձևության վառ օրինակ է: Արդյո՞ք թանկ արժե բնական նյութերից պատրաստված հագուստը սինթետիկի համեմատությամբ և որքանո՞վ է հասանելի հայ գնորդին ձեր ապրանքատեսականին: - Բնականաբար, սինթետիկը շատ ավելի մատչելի է, բայց վստահեցնում եմ ձեզ ոչ այնքան, որ հայ գնորդը այն չկարողանա ձեռք բերել: Հագուստները էկո են, ի՞սկ փաթեթավորումը: - Միանշանակ, անխոս, անշուշտ, անկասկած և բացառապես ... Ու՞մ համար են նախատեսված ձեր հագուստները: - Բոլորի, թե՛ կանանց, թե՛ տղամարկանց, բացառություն են կազմում միայն երեխաները, բայց սա էլ է ժամանակավոր: Ամեն բան ժամանակի ընթացքում կիրագործեմ: Լուսանկարները՝ Խանդութ Պարույրյան [gallery link="file" ids="2772,2773,2768,2771,2769,2770"]
In
other , shrjaka-mijavayr
Ժամանակն է տեսակավորել կենցաղային թափոնները
Posted on 8 Դեկտեմբերի, 2020

Երևանի վարչական շրջաններում տեղադրվում են տեսակավորման համար նախատեսված նոր թափոնամաններ: Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում տեղեկացնում է, որ սկսում են Աջափնյակ ու Դավթաշեն վարչական շրջաններից: Ստորև՝ Հայկ Մարությանի գրառումը. Ժամանակն է տեսակավորել կենցաղային թափոնները. Աջափնյակը եւ Դավթաշենը առաջին վարչական շրջաններն են, որտեղ սկսում ենք տեղադրել տեսակավորման համար նախատեսված թափոնամանները: Այստեղ 16 կետերում «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը տեղադրում է երեքական տեսակի տարագույն թափոնամաններ: Կենցաղային աղբի համար նախատեսված «սովորական» աղբամանների կողքին տեղադրված այս թափոնամանները հնարավորություն կտան մեր բնակչությանը՝ աստիճանաբար յուրացնել աղբի տեսակավորման մշակույթը՝ առանձնացնել այն տանը եւ թափել բնակարանի մերձակայքում տեղադրված ամաններում: Դեռ 2019-ից պլանավորված այս գործընթացով մենք մի քանի կարեւորագույն նպատակ ենք հետապնդում՝ սկսած բնապահպանականից, վերջացրած՝ տնտեսական որոշակի արդյունքով: Այսպիսով, եթե տեսնեք Ձեր շենքի մոտակայքում տեղադրված նոր թափոնամանները, իմացեք, որ Դեղինը նախատեսված է թղթի, ստվարաթղթի համար: Խիստ ցանկալի է, որպեսզի ստվարաթղթե արկղերը թափոնամանները նետվեն բացելուց եւ ծալելուց հետո: Կապույտը՝ պլաստիկի համար: Այս թափոնամանները նախատեսված են բոլոր այն թափոնների համար, որոնք պլաստիկի հիմքով են պատրաստված՝ պոլիէթիլենային տոպրակներ, շշեր, բաժակներ եւ այլն: Փոքր մոխրագույն/սեւ թափոնամանները ապակու համար են: Այստեղ հավաքում ենք ապակե թափոնները՝ ոչ միայն շշերը եւ այլ սպասք, այլեւ օրինակ՝ պատուհանի կոտրված ապակի, եւ այլն: Մեր մասնագետները եւ վարչական շրջանների համապատասխան անձնակազմը թափոնամաններից օգտվելու առանձնահատկությունների մասին ընթացքում առավել մանրամասն տեղեկատվություն կտան։
In
other , shrjaka-mijavayr
Եղանակը Հայաստանում
Posted on 8 Դեկտեմբերի, 2020

Հայաստանի առանձին վայրերում դեկտեմբերի 8-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռներում եւ նախալեռներում՝ ձյան տեսքով: Գիշերային եւ առավոտյան ժամերին տեղ-տեղ կնկատվի մառախուղ: Քամին՝ հարավարեւելյան, 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը մինչեւ շաբաթվա վերջ, օդերեւութաբանների կանխատեսմամբ, էապես չի փոխվի: Երեւանում ժամանակ առ ժամանակ սպասվում է թաց ձյուն, գիշերային եւ առավոտյան ժամերին կնկատվի մառախուղ: Առաջիկա գիշերը Երեւանում կլինի -1+1, վաղը ցերեկը՝ +4+6: Օդի ջերմաստիճանը մարզերում՝ Շիրակում գիշերը՝ -5-10, ցերեկը՝ -2+3, Կոտայքի լեռներում գիշերը՝ -5-10, ցերեկը՝ -2+3, Կոտայքի նախալեռներում գիշերը՝ -1-3, ցերեկը՝ +2+4, Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -5-10, ցերեկը՝ -2+3, Լոռիում գիշերը՝ -4-8, ցերեկը՝ 0+3, Տավուշում գիշերը՝ -1-5, ցերեկը՝ +1+5, Արագածոտնի լեռներում գիշերը՝ -5-10, ցերեկը՝ -2+3, Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ 0-2, ցերեկը՝ +4+6, Արարատում գիշերը՝ -1+1, ցերեկը՝ +4+7, Արմավիրում գիշերը՝ -1+1, ցերեկը՝ +4+7, Վայոց ձորի լեռներում գիշերը՝ -5-10, ցերեկը՝ -2+3, Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ -1+1, ցերեկը՝ +4+7, Սյունիք հովիտներում գիշերը՝ 0-3, ցերեկը՝ +3+6, Սյունիքի նախալեռներում գիշերը՝ -5-8, ցերեկը՝ -1+3, Արցախում գիշերը՝ -5-8, ցերեկը՝ -1+3 (հովիտներում գիշերը՝ 0-3, ցերեկը՝ +3+6):
In
other , eco-energia
Էլեկտրամոբիլներ
Posted on 8 Դեկտեմբերի, 2020

Էլեկտրական շարժիչով մեքենաների շուկան շատ արագ է զարգանում, և համաշխարհային միտումները վաղ թե ուշ իրենց ազդեցությունն են ունենում նաև Հայաստանում: Պայմանավորված ԵԱՏՄ մաքսային կարգավորումներով, ՀՀ կառավարության սահմանած արտոնություններով, ինչպես նաև Հայաստանում աննախադեպ էլեկտրամոբիլների լիցքավորման ենթակառուցվածքների զարգացմամբ՝ էլեկտրամոբիլների տարածման առումով առաջիկա տարիները լինելու են հեղափոխական։ Նշենք, որ PLUG.am ծրագրի շրջանակում լիցքավորման կայանների ցանցը ընդլայնվում է, արդեն առկա են թվով 10 լիցքավորման անվճար կայաններ ՀՀ մարզերում: 2020 թվականի մայիսի 4-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի ներմուծման մաքսատուրքի դրույքաչափը հավասարեցվել է 0-ի: Հիշեցնենք, նաև որ Կառավարության կողմից էլեկտրամոբիլների զարգացմանն ուղղված առաջին արտոնությունը՝ ՀՀ տարածք մինչև 2022թ. հունվարի 1-ը էլեկտրամոբիլների ներմուծման և օտարման ժամանակ ԱԱՀ-ից ազատումն է:
In
other , eco-energia
Կենտրոնացված Արևային Էներգետիկան 22․4 ԳՎտ 2030թ․-ին
Posted on 7 Դեկտեմբերի, 2020

Հայաստանյան շուկայում արևային էներգետիկ ոլորտում գերակշռում է ֆոտովոլտային համակարգերի դերը, սակայն կարևոր է ուշադրություն դարձնել նաև այլ արդյունավետ տեխնոլոգիաների համաշխարհային տենդենցներին։ «Կենտրոնացված Արևային Էներգիայի Շուկա, 2019» զեկույցում GlobalData-ն վերլուծում է ոլորտի զարգացման հեռանկարները եւ կանխատեսում, որ 2030 թ․-ին համաշխարհային ԿԱԷ կայանների գումարային հզորությունը կաճի մինչեւ 22․4 ԳՎ, 2018 թ.-ի 5,6 ԳՎ-ից: Անցյալ տարի ոլորտի հզորությունը աճել է 601 ՄՎտ-ով, որից 200-ը ապահովում է Չինաստանը: Երկիրը կարող է դառնալ շուկայի առաջատարը, բարձր ցուցանիշներ կապահովեն նաև Չիլին եւ Մերձավոր Արեւելք-Հյուսիսային Աֆրիկա տարածաշրջանը: Մարոկկոն, մասնավորապես, ծրագրում է ԿԱԷ-ի կայանների գործարկմամբ 2020-ին ապահովել իր էներգետիկ կարիքների 42%-ը: «Կենտրոնացված արևային էներգիայի համաշխարհային շուկան վերակենդանացման ռեժիմում է, աճուրդային մեխանիզմի եւ հիբրիդային Ֆոտովոլտային-ԿԱԷ (PV-CSP)-ի միջոցով աճուրդի գինը նվազեցնելով: ԿԱԷ-ն ջերմային էներգիայի կուտակման տեխնոլոգիայի շնորհիվ շուկայում կարևոր տեղ կզբաղացնի՝ հաշվի առնելով հուսալի եւ կայուն էներգիայի պահանջարկի աճը», - եզրափակել է GlobalData-ի էներգետիկ վերլուծաբանը: Արևային էներգիայի կենտրոնացում տեխնոլոգիան հայելային համակարգ է, որը կենտրոնացնում է լուսային էներգիան և փոխարկում ջերմայինի: Ջերմային էներգիայի կուտակումը օգտակար է ամպամած օրերին, մայրամուտի կամ արևածագի ժամերին էլեկտրաէներգիա արտադրելու համար: Այս հնարավորությունը արևային էներգիան դարձնում է վերականգնվող էներգիայի ճկուն աղբյուր: ԿԱԷ համակարգերը կարող են նաև ինտեգրվել այլ ջերմային էլեկտրակայաններում՝ ածուխի, բնական գազի, կենսագազի կամ երկրաջերմային կայաններում:
In
other , shrjaka-mijavayr
Տարերային բնական աղետներ. Սպիտակի երկրաշարժի 32-րդ տարելիցը
Posted on 7 Դեկտեմբերի, 2020

Հայաստանը դարեր շարունակ տուժել է երկրաշարժերից, որի մասին վկայում են բազմաթիվ պատմական գրավոր աղբյուրները և մասնագիտական հետազոտությունների արդյունքները: Միայն այն փաստը, որ Հայոց բոլոր 12 մայրաքաղաքները տուժել են երկրաշարժերից, խոսում է դրանց հասցրած վնասների մասին: Ըստ գրավոր վկայությունների մարդկային կորուստների տեսակետից ամենածանրը եղել է 893թ. Դվինի երկրաշարժը՝ հարյուր հազարից ավելի զոհ: Հայ ճարտարապետերն ու շինարարները միշտ փորձել են նախագծել ու կառուցել այնպիսի շենքեր ու կառույցներ, որոնք դիմակայեն ուժեղ երկրաշարժերին: Եվ հիմնականում դա հաջողվել է, քանի որ այսօր միայն ՀՀ տարածքում պահպանվել են դարեր առաջ կառուցված 1000-ից ավելի եկեղեցիների շենքեր, բազմաթիվ բերդեր, կամուրջներ, պալատներ, որոնք դիմացել են ուժեղ ցնցումներին: Պատահել է և հակառակը: Այսպես,1988 թվականի դեկտեմբերի 7-ին՝ 32 տարի առաջ, տեղական ժամաանկով 11:40, Հայաստանի հյուսիսարևմտյան մասում խոշոր բնական աղետ եղավ՝ 6,8-7,2 մագնիտուտ հզորությամբ երկրաշարժ։ Աղետը իսկապես աննկարագրելի կորուստներ պատճառեց։ Վայրկյաների ընթացքում ավերվեց հանրապետության գրեթե ողջ հյուսիսային հատվածը, որտեղ ապրում էր շուրջ 1 միլիոն մարդ։ Երկրաշարժի էպիկենտրոնում՝ Սպիտակում, ցնցումների ուժգնությունը հասել է մինչև 9-10 բալ։ Ստորգետնյա ցնցումներն զգացվել են Երևանում և Թբիլիսիում։
Ավերված քաղաքների թիվը հասել է 11-ի, գյուղերինը՝ 58, տուժած քաղաքների թիվը՝ 21, գյուղերը՝ 342։ Անօթևան է մնացել 514 000 մարդ։ Զոհվել է 25 000 մարդ։
Սպիտակի ավերիչ երկրաշարժը պատճառ հանդիսացավ, որպեսզի պարզ դառնար, որ խորհրդային տարիներին կառուցված բազմաբնակարան, կրթական ու առողջապահական հաստատությունների շենքերը ունեին ցածր որակ և թերագնահատվել էր սեյսմիկ վտանգը: Անկախ Հայաստանը պետք է ամեն ինչ անի, որպեսզի չկրկնվի Սպիտակի ողբերգությունը: Դրա համար խիստ կարևոր է դասեր քաղել սեյսմիկ աղետներից:
Մեր երկիրը գտնվում է երկրաշարժավտանգ գոտում։ Հայաստանում և նրա հարակից տարածքներում, գրեթե ամեն օր տեղի են ունենում տարբեր ուժգնության երկրաշարժեր։ Երկրաշարժը լինելով բնական երևույթ, կարող է լինել աղետալի, եթե տեղի ունենա այնպիսի վայրերում, որտեղ կառույցները սեյսմակայուն չեն, իսկ բնակչությունը չի տիրապետում սեյսմապաշտպանության վարքականոններին: Երկրաշարժը, որպես այդպիսին, սպառնում է ոչ միայն մեր տարածաշրջանի բնակիչներին. Երկիր մոլորակի վրա յուրաքանչյուր հինգ րոպեն մեկ գրանցվում է տարբեր ուժգնության մեկ երկրաշարժ։
Երկրագունդը կենդանի մոլորակ է` իր բնականոն փոփոխություններով։ Երկրաշարժը բնական երևույթներից է, ինչպես քամին, անձրևը կամ փոթորիկը և այն արտահայտվում է երկրակեղևի կտրուկ տատանումներով ու ցնցումներով, բնականաբար, պատճառելով վիթխարի ավերածություններ։
Երկրաշարժերը լինում են փլուզումնային, հրաբխային և տեկտոնական։ Առավել ավերիչ են տեկտոնական երկրաշարժերը, (տեկտոնական-երկրակեղևի շարժումները, կառուցողական), որոնք կապված են շարունակվող լեռնագոյացման գործընթացների հետ և կազմում են աշխարհում տեղի ունեցող երկրաշարժերի մեծ մասը (ավելի քան 95%)։
Երկրաշարժի ուժգնությունը մեր տարածաշրջանում չափվում է MSK-64 1-12-բալանոց սանդղակով: Որքան ուժեղ է երկրաշարժը, այնքան բարձր է բալը։
Երկրաշարժը` երկրաբանական բարդ գործընթացի արդյունք լինելով հանդերձ, տեղի է ունենում նաև երկրագնդի ու տիեզերական մարմինների (Լուսին, Արև, Վեներա) փոխազդեցության հետևանքով, և նրա կանխատեսումը երկրաֆիզիկայի գերխնդիրն է, որի լուծման ուղղությամբ աշխատում են աշխարհի տարբեր բնագավառների գիտնականներ։ Եթե ճշգրիտ կանխատեսումներ կատարվեն, ապա միլիոնավոր մարդկանց կյանք կարելի է փրկել։ Կասկած չկա, որ ժամանակի ընթացքում գիտնականները կլուծեն նաև այս խնդիրը, որի հուսադրող ապացույցներն են առանձին երկրներում կանխատեսման հաջող դեպքերը։ 1975թ. Չինաստանում, հիմնականում մագնիսական դաշտի անոմալ փոփոխություններով, կանխատեսվեց 7,3 մագնիտուդով Հայչենի երկրաշարժը։ Սակայն, այդ նույն Չինաստանում 1976 թ. չկանխատեսված երկրաշարժը խլեց շուրջ 240 հազար մարդկային կյանք։
Սա վկայում է, որ յուրաքանչյուր երկրաշարժ ունի իրեն հատուկ կազմավորման գործընթաց, և միշտ չէ որ, կարելի է նույնիսկ նույն տարածքում ընդհանրացնել մեկ երկրաշարժի նախանշանը` հաջորդ սպասվող երկրաշարժի համար։
Կանխատեսման ոլորտում աշխատանքներ են կատարվում նաև ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայությունում, որտեղ հավաքվում են տեղեկություններ երկրի ընդերքում տեղի ունեցող անոմալ փոփոխությունների վերաբերյալ։ Իր գործունեության ընթացքում ՍՊԾ-ը կատարել է մի շարք հաջող կանխատեսումներ։
Օրինակ.
1. 1992 թ. մարտի 13-ին, Թուրքիայի Երզնկայի տարածքի 8-9-բալանոց երկրաշարժը, M=6.9.
2. 1997 թ. օգոստոսի 17-ին Թուրքիայի Իզմիթ տարածքի 9-10 բալանոց երկրաշարժը, M=7.4
Երկրաշարժի կանխատեսումը հենվում է հայտնի այն երևույթների վրա‚ որոնք տարիներ շարունակ գրանցվել և նկատվել են մարդկանց կողմից՝ երևույթին նախորդած ժամանակահատվածում։
Դրանք այն հայտնի նախանշաններն են‚ որոնցով բնությունը կարծես հուշում է վերահաս աղետի մասին։
Երկրաշարժերի նախապատրաստման փուլում ընդերքում տեղի ունեցող գործընթացները խախտում են որոշ բնական երևույթների սովորական ընթացքը՝ փոխելով դրանց քանակական և որակական բնութագիրը։ Նման շեղումները, կամ ինչպես երկրաբաններն են ասում՝ անոմալիաները‚ կարող են վերահաս երկրաշարժի նախանշաններ լինել։ Սակայն հարկավոր է նշել‚ որ ո՛չ բոլոր անոմալիաները կարող են նախանշան ծառայել‚ ուստի շատ կարևոր է հայտնաբերել այն անոմալիաները‚ որոնք ստույգ վկայում են մոտալուտ աղետի մասին։
Որքան շատ և բազմազան են հայտնաբերված նախանշանները‚ այնքան հաջող է կանխատեսման հավանականությունը։ Գիտության և տեխնիկայի ժամանակակից զարգացումը‚ ինչպես նաև մարդկանց ու կենդանիների բնական վարքը հնարավոր դարձրեցին ի հայտ բերել բազմաթիվ բնութագրեր‚ որոնք կարող են նպաստել երկրաշարժերի կանխատեսմանը։ Ուժեղ երկրաշարժերի բնական նախանշանները բաժանվում են երկու հիմնական խմբի`
• մակերևութային նախանշաններ
• մարդկանց և կենդանիների վարք
Մակերևութային նախանշաններ
- Ուժեղ երկրաշարժերից առաջ նկատվում է սեյսմիկ ակտիվացում‚ բազմաթիվ թույլ ցնցումները‚ նրանց ուժը և տեղը կարող են վկայել վերահաս երկրաշարժի մասին։
- Երկրի մակերեսի վրա՝ տիեզերքից կատարված երկրաչափումների և երկրաբանական ուսումնասիրությունների միջոցով կարելի է փաստել քարոլորտային սալերի տեղաշարժեր‚ լայնամասշտաբ ձևախախտումներ‚ երկրակեղևի առանձին մասերի բարձրացում կամ իջեցում‚ որոնք երկրաշարժերի կարևոր նախանշաններն են։
- Կուտակվող լարումների ազդեցություններից ապարներում առաջացած ճեղքվածքների հետևանքով ստորգետնյա ջրերի մակարդակը և քիմիական կազմը երկրաշարժից առաջ հաճախ փոփոխվում են՝ իջնում կամ բարձրանում։ Այդ փոփոխությունները նկատվում են նույնիսկ էպիկենտրոնից մեծ հեռավորությունների վրա։
- Երկրագունդն‚ ինչպես հայտնի է‚ ունի իր մագնիսական դաշտը‚ որի բնութագիրը երկրաշարժից առաջ կարող է փոխվել՝ լեռնային ապարների լարումների ձևախախտումների հետևանքով։ Այսպիսի փոփոխություններ նկատվել են բազմաթիվ երկրներում‚ մասնավորապես Չինաստանում‚ Հայաստանում։
- Տարբեր լեռնային ապարներ օժտված են տարբեր էլեկտրական դիմադրողականությամբ։ Դիտվել է‚ որ երկրաշարժից առաջ լարումների ազդեցության պատճառով փոխվում է նաև ապարների էլեկտրական դիմադրությունը։
- Ընդերքից մշտապես անջատվում է ռադոն ռադիոակտիվ գազը‚ որի մի մասը խառնվում է մթնոլորտին‚ իսկ որոշ քանակությամբ էլ այն տարրալուծվում է ստորգետնյա ջրերում։
Երկրաշարժից առաջ այդ գազի պարունակությունը ջրերում փոխվում է‚ առաջացնելով ռադիացիոն դաշտի փոփոխություն։
Այդպես է եղել օրինակ` 1966 թ. Տաշքենդի երկրաշարժի ժամանակ‚ երբ ռադոն գազի պարունակությունն անընդհատ աճում էր նախորդ տասը տարվա ընթացքում‚ իսկ երկրաշարժից առաջ այն կտրուկ նվազեց։
Մարդկանց և կենդանիների անսովոր վարքը
Երկրաշարժին նախորդող ժամանակաշրջանում կայացած էլեկտրամագնիսական դաշտերի‚ ռադիացիոն ֆոնի, ուլտրաձայների և այլ երևույթների փոփոխություններն ազդում են մարդկանց (հատկապես կանանց և երեխաների) նյարդային համակարգի վրա‚ որոնք արտահայտվում են գլխապտույտով‚ գլխացավով‚ սրտխառնոցով‚ արյան ճնշման փոփոխությամբ և այլն։
Սպիտակի 1988թ. երկրաշարժը սեյսմաբանական տեսակետից չի համարվում բացառիկ երևույթ: Երկրագնդի վրա տարեկան այդ մագնիտուդի երկրաշարժեր լինում են 15-20 հատ : Սակայն այն հայտնի է իր ծանր հետևանքներով և համարվում է աշխարհի մանրամասն ու համակողմանի ուսումնասիրված երկրաշարժերից մեկը: Այս տեսակետից Սպիտակի երկրաշարժն ուսանելի է և մեծ հետաքրքրություն է ներկայացնում սեյսմիկ աղետների դեմ պայքարում: Սպիտակ- 88-ի մասին գրվել են բազմաթիվ գրքեր ու հոդվածներ, նկարահանվել են ֆիլմեր, համացանց են տեղադրվել բազմաթիվ նյութեր, սակայն դժվար է այս բոլորի միջից զատել կարևորն ու անհրաժեշտը: Բացի դրանից, ուժեղ երկրաշարժը հարյուրավոր բնական աղետներից այն եզակին է, որը խաթարում է կյանքի բոլոր ոլորտներն առանց բացառության, այսինքն՝ կարիք է զգացվում մասնագետի կողմից երկրաշարժի համակողմանի ներկայացման: Նկատելի էր, որ կամաց-կամաց մոռացվում, աստիճանաբար կորչում են Սպիտակի 1988թ. երկրաշարժի վերաբերյալ կարևոր տվյալներն ու, նույնիսկ, դասերը: Դա բնական է, քանի որ տեղեկատվական այս հզոր դարում դժվար է պահել ու անհրաժեշտության դեպքում գտնել հետաքրքրող նյութերը: Վաղուց անհրաժեշտություն կար հավաքելու, համակարգելու ու մեկնաբանելու այն, ինչն առավել կարևոր է Սպիտակի երկրաշարժի մասին, որի կարիքը զգում է թե´ հասարակ քաղաքացին, թե´ մասնագետը: Սպիտակի աղետի պատճառը մեկը կամ մի քանիսը չեն: Կային լուրջ բացթողումներ սեյսմիկ պաշտպանության բոլոր օղակներում: Այդ սխալներն ու բացթողումները կարելի է միավորել երեք խոշոր խմբերում.
1. Սեյսմիկ վտանգի գնահատման ոլորտում թույլ տրված սխալներ, հատկապես ՀՀ տարածքի մեծ մասի վտանգի թերագնահատումը:
2. Բազմաբնակարան շենքերի նախագծման, շինարարության և շահագործման ժամանակ թույլ տրված կոպիտ սխալները, որոնք պատճառ հանդիսացան դրանց սեյսմիկ խոցելիության բարձրացման: Հատկապես զգալի էին պետական հատվածի շենքերի շինարարության ցածր որակի հետևանքները:;
3. Աղետի կառավարման՝ այդ թվում արագ արձագանքման և երկրաշարժին իշխանությունների ու բնակչության դիմակայելու ցածր պատրաստվածությունը և այս ոլորտում բացթողումները, հատկապես աղետի առաջին օրերին, երբ մեծ էր մարդկային ու նյութական կորուստները նվազեցնելու հնարավորությունը:
In
other , shrjaka-mijavayr
Որսի կանոնները փոփոխվել են․ թույլատրվել է ևս մեկ կենդանատեսակի որս
Posted on 7 Դեկտեմբերի, 2020

ՇՄ նախարար Ռոմանոս Պետրոսյանի՝ ՀՀ տարածքում (բացառությամբ բնության հատուկ պահպանվող տարածքներից) որսի կենդանիների համար նախատեսվող 2020-2021թթ. օգտագործման թույլատրելի չափաքանակները և որսի ժամկետները սահմանելու մասին հրամանի մեջ լրացում է կատարվել: ՇՄՆ հայտարարությամբ ասվում է՝ հրամանի 0լրացման համար հիմք է հանդիսացել Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից ներկայացված առաջարկությունը՝ 2020-2021 թվականների որսաշրջանի ընթացքում գայլի որս թույլատրելու վերաբերյալ, ինչպես նաև՝ 2019-2020թթ․ գայլերի հարձակման դեպքերի վերաբերյալ շահագրգիռ գերատեսչություններից ստացված տվյալները։ Ստացված առաջարկությունը և առկա տվյալները Շրջակա միջավայրի նախարարությունը քննարկել է նաև Գիտությունների ազգային ակադեմիայի հետ և ստացել դրական եզրակացություն։ Ընդգծենք, որ Հայաստանի Հանրապետության տարածքում (բացառությամբ բնության հատուկ պահպանվող տարածքներից) որսի կենդանիների համար նախատեսվող 2020-2021 թվականների օգտագործման թույլատրելի չափաքանակները և որսի ժամկետները սահմանելու մասին հրամանը ստորագրվել է դեռևս 2020թ․–ի օգոստոս ամսին։ Ստորագրված հրամանի համաձայն՝ չի թույլտրվել գայլերի որս, սակայն այժմ՝ 3 ամիս անց, որոշում է կայացվել թույլատրել։ ՇՄՆ հայտարարությամբ պարզաբանված չեն նաև որոշումը փոփոխելու հիմքերը։ Նշենք, որ տարիներ շարունակ այս միջոցը ՀՀ–ում համարվում է գայլերի գլխաքանակի կարգավորման միակ տարբերակը, որի արդյունավետությունը «կասկածելի» է։
In
other , shrjaka-mijavayr
Կլիմայի փոփոխության ազդեցությունը Հայաստանում ջրային ռեսուրսների վրա
Posted on 7 Դեկտեմբերի, 2020



