Նարեկ, լինելով գեղանկարիչ, փորձեցիր քեզ նորաձևությունում, այն էլ հայկական, որը գրեթե գոյություն չունի: Ինչու՞:
– Կարծում եմ, ես իրավունք ունեմ զբաղվելու հագուստի մոդելավորմամբ, քանի որ ունեմ համապատասխան կրթություն: «Կարպետ» հագուստի բրենդի հիմքում ընկած է հայկակական մշակույթի երկու ամենավառ և հարուստ ուղղությունները՝ ասեղնագործությունն ու գորգարվեստը: Երկուսն էլ հարուստ ժառանգություն են թողել համաշխարհային մշակույթում և հետևաբար, ինձ համար մեծ ներշնչանքի աղբյուր են հանդիսանում: Մեր լոգոտիպի յուրահատուկությունը առանձնահատուկ ձեռագիր և տարբերանշան է դարձել «Կարպետ» նորաձևության տան համար:
Նախընտրում ես օգտագործել բամբակե կտորեղեն և բնական թելեր ասեղնագործության համար: Հետևում ես արդյո՞ք ժամանակակից ամենաթրենդային ուղղությանը՝ էկո նորաձևությանը:
– Ցավոք, ես առողջ ապրելակերպի հետևորդ չեմ, բայց, այնուամենայնիվ, կարծում եմ, որ այսօր, առավել քան երբևէ, մարդիկ կարիք ունեն բնությանը ավելի մոտ լինելու: Էկոն ոչ միայն թրենդային է, այլ նաև շատ հարմարավետ կրելու համար, ինչպես նաև ուղիղ ազդեցություն ունի մարդու առողջության վրա:
«Կարպետ» նորաձևության տունը, միանշանակ, հայկական էկո նորաձևության վառ օրինակ է:
Արդյո՞ք թանկ արժե բնական նյութերից պատրաստված հագուստը սինթետիկի համեմատությամբ և որքանո՞վ է հասանելի հայ գնորդին ձեր ապրանքատեսականին:
– Բնականաբար, սինթետիկը շատ ավելի մատչելի է, բայց վստահեցնում եմ ձեզ ոչ այնքան, որ հայ գնորդը այն չկարողանա ձեռք բերել:
Հագուստները էկո են, ի՞սկ փաթեթավորումը:
– Միանշանակ, անխոս, անշուշտ, անկասկած և բացառապես …
Ու՞մ համար են նախատեսված ձեր հագուստները:
– Բոլորի, թե՛ կանանց, թե՛ տղամարկանց, բացառություն են կազմում միայն երեխաները, բայց սա էլ է ժամանակավոր: Ամեն բան ժամանակի ընթացքում կիրագործեմ:
Լուսանկարները՝ Խանդութ Պարույրյան
Թողնել մեկնաբանություն