Blog
In
other , eco-aprelakerp , eco-mshakuyt
էլեկտրոնային և տաքացվող ծխախոտն ինչպե՞ս է ազդում հղիության վրա
Posted on 7 Փետրվարի, 2024

Տեխնոլոգիաների զարգացումը չի շրջանցել նաև ծխախոտի արդյունաբերությունը։ Վերջին տարիներին շուկայում են հայտնվել նոր արտադրատեսակներ, որոնք, ըստ արտադրողների, ավելի պակաս վնասակար են, քան ավանդական ծխախոտները, ինչը կարող է մոլորեցնել ապագա մայրերին հղիության և հետծննդյան ընթացքում։ Eco.am սոցիալական հարթակը Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնից տեղեկացավ, որ վերջին տարիներին Հայաստանում կատարված հետազոտությունները վկայում են՝ 1․ մարդկանց 10,5%-ը կարծում է, որ էլեկտրոնային և տաքացվող ծխախոտը ավելի քիչ վնասակար է, 2․շուրջ 8%-ը մտածում է, որ դրանք անվնաս են, 3․իսկ շուրջ 30%-ը տեղյակ չէ դրանց վնասակարության մասին։ Այս ցուցանիշները բավականին մտահոգիչ են։ Դեռ ավելին, այլ պետություններում իրականացված հետազոտությունները վկայում են, որ հղի կանանց մոտ առկա է թյուր կարծիք, որ էլեկտրոնային ծխախոտն ավելի քիչ վտանգավոր է, քան ավանդականը, իսկ շատերն անգամ տեղյակ չեն, որ դրանք պարունակում են ապագա երեխայի առողջության համար վտանգ ներկայացնող նիկոտին։ Առկա փաստերը վկայում են, որ Էլեկտրոնային ծխախոտները և նիկոտին պարունակող այլ ապրանքներն անվտանգ չեն հղիության ընթացքում օգտագործելու համար: Նիկոտինը վտանգ է ներկայացնում հղիների և զարգացող երեխայի առողջության համար՝ վնասելով զարգացող երեխայի ուղեղը և թոքերը: Բացի այդ, էլեկտրոնային ծխախոտներում օգտագործվող որոշ բուրավետիչներ նույնպես կարող են վտանգավոր լինել զարգացող երեխայի համար։ Եթե Դուք հղի եք և ծխում եք, ապա ծխելուց հրաժարվելը լավագույն լուծումն է Ձեր և Ձեր ապագա երեխայի առողջության համար: Անհրաժեշտության դեպքում կարող եք խորհրդակցել հղիությունը վարող մասնագետի հետ: ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ https://eco.am/%d5%b6%d5%a1%d6%80%d5%a3%d5%ab%d5%ac%d5%a5%d5%b6-%d6%87-%d5%a7%d5%ac%d5%a5%d5%af%d5%bf%d6%80%d5%b8%d5%b6%d5%a1%d5%b5%d5%ab%d5%b6-%d5%ae%d5%ad%d5%a1%d5%ad%d5%b8%d5%bf%d5%b6-%d5%a1%d5%be%d5%a5%d5%ac/
In
other , shrjaka-mijavayr
2023-ին կենսաբազմազանության ոլորտում արձանագրվել է իրավախախտման 1024 դեպք
Posted on 7 Փետրվարի, 2024

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ներկայացրել է 2023 թվականի գործունեության տարեկան հաշվետվությունը։ Eco.am սոցիալական հարթակը տեսչական մարմնից տեղեկացավ, որ 2023 թվականի ընթացքում կենսաբազմազանության ոլորտում արձանագրվել է իրավախախտման 1024 դեպք, իսկ մթնոլորտային օդի պահպանության ոլորտում՝ 329։ ԿԵՆՍԱԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏ 6 իրականացված ստուգում (5 անտառային տնտեսություն, 1 ԲՀՊՏ) 1024 իրավախախտման դեպք 250 վարչական տույժ, 24.120.000դր. տուգանք 14.374 ապօրինի հատված ծառ 2.248խմ ապօրինի փայտանյութի տեղափոխում 1.273.384.433դր. պատճառված վնասի չափ 119 վայրի կենդանու ապօրինի որս 21 վայրի կենդանու պահման կանոնների խախտում 1 վագր 9 արջ 5 կապիկ 6 միջերկրածովյան կրիա 8 զենք առգրավվել է Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածում իրականացված համատեղ միջոցառումների շրջանակում առգրավվել է՝ 2.433կգ սիգ տեսակի ձուկ 3 լողամիջոց 227 ձկնորսական ցանց 23 խեցգետնորսիչ hարուցվել է 5 քրեական գործ ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏ 329 իրավախախտման դեպք 216 վարչական տույժ, 26.000.000դր. տուգանք 180.863.753դր. շրջակա միջավայրին պատճառված վնաս 10 տնտեսավարող սուբյեկտի գործունեության կասեցում որից՝ Երևան քաղաքում 193 իրավախախտման դեպք 131 շինարարություն 32 առանց անթափանց ծածկոցի սորուն նյութերի տեղափոխում 17 արտադրություն 7 սպասարկում 6 արտադրության և տերևաթափից առաջացած թափոնների այրում 130 վարչական տույժ, 15.750.000դր. տուգանք 6.703.932դր. շրջակա միջավայրին պատճառված վնաս 1 տնտեսավարող սուբյեկտի գործունեության կասեցում Կանխարգելիչ իրազեկող միջոցառումների արդյունքում մի շարք խոշոր շինարարական և ընդերքօգտագործող ընկերություններ կիրառում են նոր տեխնոլոգիաներ՝ փոշու նստեցման ջրի թնդանոթներ։ ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ https://eco.am/99-%d5%ab%d6%80%d5%a1%d5%be%d5%a1%d5%ad%d5%a1%d5%ad%d5%bf%d5%b4%d5%a1%d5%b6-%d5%a4%d5%a5%d5%ba%d6%84%d5%9d-%d5%bb%d6%80%d5%a1%d5%b5%d5%ab%d5%b6-%d5%bc%d5%a5%d5%bd%d5%b8%d6%82%d6%80%d5%bd%d5%b6%d5%a5/
In
other , shrjaka-mijavayr
Կլիմայի փոփոխությունը կարող է նոր կղզիների առաջացման պատճառ դառնալ Արկտիկայում
Posted on 6 Փետրվարի, 2024

Դանիայի տեխնիկական համալսարանի գիտնականների անցկացրած հետազոտության արդյունքները, որոնք հրապարակվել են Geophysical Research Letters պարբերականում, ցույց են տվել, որ կլիմայի փոփոխությունը կարող է փոխել Արկտիկայի ծովային լանդշաֆտը և Գրենլանդիայի շուրջ բազմաթիվ նոր կղզիների առաջացման հանգեցնել: Հետազոտողները նշում են, որ 2013-2023 թվականներին Գրենլանդիայի արմատական ապարները բարձրացել են 20 սանտիմետրով, ինչի պատճառը սառցադաշտային ծածկույթի անհետացումն է, որի արդյունքում գործուն մակերևույթի վրա ճնշման մակարդակը իջնում է։ Պրոֆեսոր Շաֆքաթ Աբբաս Խանը, ով գիտական աշխատանքի համահեղինակ է, նշել է, որ Գրենլանդիայի ապարների բարձրացումը չի կարելի բացատրել բացառապես բնական գործընթացներով և հետազոտությունների տվյալների շնորհիվ կարող է ճշգրիտ վերլուծվել, թե որ ցամաքային տարածքներն են աճում կլիմայի փոփոխության պատճառով: ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ https://eco.am/%d5%af%d5%ac%d5%ab%d5%b4%d5%a1%d5%b5%d5%ab-%d6%83%d5%b8%d6%83%d5%b8%d5%ad%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6%d5%a8-%d5%be%d5%b6%d5%a1%d5%bd%d5%a1%d5%af%d5%a1%d6%80-%d5%a7-%d5%a1%d5%bc%d5%b8/
In
other , shrjaka-mijavayr
Կկանխվի ստորերկրյա ջրային ռեսուրսներից ապօրինի ջրօգտագործումը
Posted on 6 Փետրվարի, 2024

«Արարատյան արտեզյան ավազանի ստորերկրյա ջրային ռեսուրսների ապօրինի օգտագործման հետ կապված առկա խնդիրների իրավակարգավորման նպատակով «ՀՀ ջրային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով ամրագրվել է հորից ջրօգտագործման դադարեցման դեպքում հորի լուծարման կամ կոնսերվացման աշխատանքները հիդրոշինարարական թույլտվություն ունեցող կազմակերպության կողմից իրականացնելու պահանջ»,- այդ մասին այսօր ԱԺ ամբիոնից տեղեկացրեց Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը։ Ազգային ժողովն այսօր առաջին ընթերցմամբ քննարկեց «ՀՀ ջրային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով: Ըստ նախարարի տեղակալի նախատեսվել է արգելք՝ լուծարված հորատանցքերի, իսկ առանց ջրօգտագործման թույլտվության' նաեւ կոնսերվացված հորատանցքերի վերաբացման համար: Տիգրան Գաբրիելյանը նաև տեղեկացրեց, որ նախագծի հետ կապված քննարկումներ անցկացվել են և՛ գիտական համայնքի, և՛ շահագրգիռ կողմերի հետ: «Շրջակա միջավայրի նախարարությունը մշակում է շրջակա միջավայրի վերաբերյալ ռազմավարություն, որի մեջ մտնում է նաև ջրի կառավարման նոր ռազմավարություն՝ կապված մարտահրավերների հետ»,- Աժ ամբիոնից հայտնեց ՇՄ նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը: Հարց ու պատասխանի ընթացքում պատգամավորները կարևորեցին ապօրինի ջրառի, սիգ ձկան ապօրինի արդյունահանման և որսի դեմ պայքարը: «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով նախատեսվել են մակերևութային և ստորերկրյա ջրային ռեսուրսներից ապօրինի ջրօգտագործման դեպքերի համար տարբերակված վարչական տույժեր կիրառել, ինչպես նաեւ խստացված վարչական պատասխանատվություն լուծարված հորերի վերաբացման կամ առանց ջրօգտագործման թույլտվության ստորերկրյա ջրային ռեսուրսներից ջրօգտագործում իրականացնելու կամ այդ նպատակով հորատում իրականացնելու կամ կոնսերվացված հորատանցքեր վերաբացելու, ինչպես նաև արտեզյան ջրերից ջրօգտագործման դեպքում ջրօգտագործման թույլտվության պահանջները չկատարելու համար: Գործող պատասխանատվության հոդվածներից առանձնացվել են սիգ ձկնատեսակի համար նախատեսված դեպքերը և դրանց համար սահմանվել են առավել խիստ պատասխանատվության միջոցներ: «ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով նախատեսվել է քրեական պատասխանատվություն լուծարված հորատանցքերը վերաբացելու կամ առանց ջրօգտագործման թույլտվության ստորերկրյա ջրային ռեսուրսներից ջրօգտագործում իրականացնելու կամ առանց ջրօգտագործման թույլտվության կոնսերվացված հորատանցքերի վերաբացելու համար, եթե դա խոշոր չափերի գույքային կամ այլ էական վնաս է պատճառել անձի կամ կազմակերպության իրավունքներին, ազատություններին կամ օրինական շահերին, գյուղացիական տնտեսությանը, շինություններին, մշակութային արժեքներին, կենդանական կամ բուսական աշխարհին կամ դրանց պաշարներին, հողին, ջրերին կամ հասարակության կամ պետության այլ օրինական շահերին: Սիգ ձկնատեսակի ապօրինի որսի կամ ապօրինի արդյունահանման համար վնասի խոշոր չափ է համարվել 150.000 դրամը գերազանցող գումարը: Ակնկալվում է, որ նախագծերի ընդունմամբ կկանխվի ստորերկրյա ջրային ռեսուրսներից ապօրինի ջրօգտագործումը, այդ նպատակով հորատումը կամ լուծարված կամ կոնսերվացված հորատանցքերի վերաբացումը, ջրօգտագործման թույլտվությամբ տրված պայմանների խախտմամբ ջրառ իրականացնելը, ինչպես նաև Սևանա լճից սիգ ձկնատեսակի ապօրինի որսը կամ ապօրինի արդյունահանումը: ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ https://eco.am/%d5%bd%d6%87%d5%a1%d5%b6%d5%a1-%d5%ac%d5%b3%d5%ab%d6%81-%d5%be%d5%a5%d6%80%d6%81%d5%be%d5%a1%d5%ae-%d5%bb%d6%80%d5%ab-%d5%b6%d5%b4%d5%b8%d6%82%d5%b7%d5%b6%d5%a5%d6%80%d5%a8-%d5%af%d5%b0%d5%a5%d5%bf/
In
other , shrjaka-mijavayr
Քննարկվել է «Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» EU4Sevan ծրագրի ռազմավարությունը
Posted on 5 Փետրվարի, 2024

Կայացել է «Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» EU4Sevan ծրագրի ռազմավարական հանդիպում-քննարկումը։ Eco.am սոցիալական հարթակը ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից տեղեկացավ, որ քննարկմանը ներկա են եղել Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերություն (ԳՄՀԸ) EU4Sevan ծրագրի ղեկավար Քրիստիան Հենշելը, Ջրային կոմիտեի նախագահի տեղակալ Մարտիրոս Նալբանդյանը, մասնագետներ շահագրգիռ գերատեսչություններից։ «Համատեղ ձեռքբերումների ամրապնդում երկարաժամկետ հեռանկարում» խորագրով հանդիպումը նպատակ ուներ ոչ միայն ամփոփել Ծրագրի գործընկերների հետ համատեղ ձեռքբերումներն, այլև հիմք դնել այդ ձեռքբերումները երկարաժամկետ հեռանկարում ամրապնդելու և ընդլայնելու համար: Հանդիպմանը քննարկվեցին երեք առանցքային թեմաներ, որոնք են՝ 1․Ջրի մոնիթորինգ և տվյալների կառավարում 2․Օրգանական պարարտանյութերի արտադրության և օգտագործման խթանում 3․ Կեղտաջրերի կառավարում Խմբային քննարկումներին հաջորդել է «Գավառ քաղաքի կոմունալ-կենցաղային կեղտաջրերի մաքրման համար տեղային լուծումների տեղադրման մասին» համաձայնագրի կնքումը՝ Գավառի համայնքապետարանի և Գերմանական միջազգային համագործակցության ընկերություն միջև: Համաձայնագրի նպատակն է աջակցել Համայնքապետարանին կեղտաջրերի մաքրման համակարգերի, ներառյալ բնահեն լուծումների մշակման գործում՝ բարելավվելու Գավառ համայնքի և Սևանա լճի ավազանի բնապահպանական վիճակը:
In
other , eco-dexatun
Չի կարելի ձյունով շփել ցրտահարված հատվածները
Posted on 5 Փետրվարի, 2024

«Ցրտահարությունը մաշկի և ստորադիր հյուսվածքների վնասումն է միջավայրի ցածր ջերմաստիճանի պայմաններում»,- ասում է այրվածքաբան Սոն Բրուտյանը և հավելում․ «Առավել հաճախ ցրտահարվում են մարմնի ծայրամասային, առավել վատ սնուցվող հատվածները` քթի ծայր, ականջախեցիներ, թշեր, կզակ, վերին և ստորին վերջույթների մատեր»։ Ըստ այրվածքաբանի, ցրտահարության զարգացմանը կարող են նպաստել հետևյալ գործոնները՝ 1․ սեղմող, թաց հագուստ, 2․ քամի, 3․ծայրամասային արյունաշրջանառության վրա ազդող ընդհանուր հիվանդություններ` ՇԴ, աթերոսկլեռոզ, ինչպես նաև` ալկոհոլի քրոնիկ չարաշահում, ծխելու անամնեզ, նախկինում ունեցած ցրտահարություններ, բարձր լեռնային (թթվածնի ցածր խտությամբ) շրջաններում լինելը։ Ռիսկի խմբում են նաև մանկահասակ և տարեց պացիենտները։ Որոնք են ցրտահարության նշանները 1․ Սառը, խիստ գունատ մաշկ։ 2․ Տվյալ հատվածում ծակծկոցների, թմրածության զգացում։ 3․ Հյուսվածքների, կարմրավունից մինչև մուգ կապտավուն երանգ։ 4․ Լարված և փայլուն մաշկ։ 5․ Բշտերի առկայություն։ «Կարևոր է տարբերել ցրտահարությունը, որը հյուսվածքների` միջավայրի ցածր ջերմաստիճանային պայմաններում առաջացող տեղային վնասում է, և ընդհանուր սառեցումը, որը մարմնի և օրգանիզմի վրա միջավայրի ընդհանուր ազդեցությունը նկարագրող ախտաբանական վիճակ է և կարող է ընդհուպ մահվան պատճառ դառնալ»,- ասում է բժիշկն ու հավելում, որ ցրտահարությունը անտեսելու դեպքում հյուսվածքները, որոնք արդեն իսկ հայտնվել էին թերսնուցվող վիճակում, կարող են մեռուկանալ` արյունամատակարարման շարունակական վատացման և վնասման խորացման հետևանքով։ Մասնագետը նաև հորդորում է․ «Չի կարելի ձյունով շփել ցրտահարված հատվածները, ալկոհոլ օգագործել, կտրուկ տաքացնել օրինակ` տաք ջրի մեջ ընկղմելով»։ ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ https://eco.am/%d5%ad%d5%b8%d6%80%d5%b0%d5%b8%d6%82%d6%80%d5%a4%d5%b6%d5%a5%d6%80%d5%9d-%d6%81%d6%80%d5%bf%d5%a1%d5%b0%d5%a1%d6%80%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6%d5%ab%d6%81-%d5%ad%d5%b8%d6%82%d5%bd%d5%a1/
In
other , shrjaka-mijavayr
Փետրվարի 2-ը խոնավ տարածքների համաշխարհային օրն է
Posted on 2 Փետրվարի, 2024

1971 թվականի փետրվարի 2-ին Իրանի Ռամսար քաղաքում ստորագրվել է «Միջազգային կարևոր նշանակություն ունեցող խոնավ տարածքների, հատկապես` որպես ջրային թռչունների բնակավայր» Ռամսարի կոնվենցիան: Հայաստանը Ռամսարի կոնվենցիային միացել է 1993 թվականի նոյեմբերի 6-ին՝ դառնալով 70-րդ անդամակցող երկիրը։ Հայաստանն այժմ ունի երեք Ռամսարի տարածք՝ Սևանա լիճը, Արփի լիճը և Խոր Վիրապի ճահիճը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան 2021 թվականի 75/317 բանաձևով պաշտոնապես հաստատել է փետրվարի 2-ը որպես ՄԱԿ-ի կողմից նշվող Խոնավ տարածքների համաշխարհային օր։ Ռամսարի կոնվենցիան խոնավ տարածքներ է ճանաչում բնական կամ արհեստական, ժամանակավոր կամ մշտական ճահիճները, խրուտները, տորֆավայրերը կամ ջրատարածքները՝ լճացած կամ հոսող, քաղցրահամ, աղիավուն կամ աղի, այդ թվում՝ նաև ծովային տարածքները, որոնց խորությունը տեղատվության ժամանակ չի գերազանցում վեց մետրը: Ներկայում Կոնվենցիայի կողմ է 172 երկիր։ Ռամսարի տարածքների թիվը 2503 է, նրանց ընդհանուր մակերեսը՝ 257182378 հեկտար: 2024 թվականի Խոնավ տարածքների համաշխարհային օրվա թեման է «Խոնավ տարածքները և մարդու բարեկեցությունը»: Մարդկային բարեկեցությունը անդառնալիորեն կապված է աշխարհի բոլոր տեսակների խոնավ տարածքների առողջացման հետ: Խոնավ տարածքների վերականգնումն էական նշանակություն ունի կլիմայի և կենսաբազմազանության ճգնաժամը հաղթահարելու և Կայուն զարգացման նպատակներին հասնելու համար, ջրի և սննդի շտեմարան են, աջակցում են կենսաբազմազանությանը, մարդկանց տնտեսական, սոցիալական և մշակութային օգուտների աղբյուր են: ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ https://eco.am/%d5%b9%d5%a1%d6%83%d5%a1%d5%a6%d5%a1%d5%b6%d6%81-%d5%af%d5%a1%d6%80%d6%87%d5%b8%d6%80-%d5%a7-%d5%b3%d5%a1%d5%b6%d5%a1%d5%b9%d5%a5%d5%ac-%d5%b0%d5%a1%d5%b5%d5%a1%d5%bd%d5%bf%d5%a1%d5%b6%d5%ab/
In
other , shrjaka-mijavayr
Սպասվում է բավականին տաք փետրվար․ Գագիկ Սուրենյան
Posted on 2 Փետրվարի, 2024

«Օդի օրական միջին ջերմաստիճանը կլիմայական նորմայից բարձր է եղել 8-10 աստիճանով։ Եվ միայն հունվարի 25-ից արկտիկական օդային սառը հոսանքի ներթափանցմամբ պայմանավորված օդի ջերմաստիճանը բավական նվազեց»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյաննն ո ընդգծեց․ «Մասնավորապես՝ հունվարի 31-ին Աշոցքի հատվածում գրանցվեց այս ձմռան ընթացքում հանրապետության ամենացածր ջերմաստիճանը՝ -32։ Իսկ Արագած բարձր լեռնային օդերևութաբանական կայանում, որը գտնվում է ծովի մակերևույթից 3229 մ բարձրության վրա, ձյան ծածկի բարձրությունը կազմում է 161 սմ, Ամբերդի հատվածում՝ 107 սմ, բնակավայրերից ամենաբարձր ձյան ծածկը Ջերմուկում է՝ 95 սմ»։ Գագիկ Սուրենյանի փոխանցմամբ, դեկտեմբեր, հունվար ամիսներին գյուղատնտեսական տեսանկյունից որևէ վտանգավոր երևույթներ չեն արձանագրվել․ «Ավելին՝ հունվարի վերջին դիտված ձյան առատ տեղումները բավական դրական ազդեցություն թողեցին հատկապես աշնանացան ցորենի վրա»։ Սակայն, փետրվարի 4-ից սկսած մեր երկիր հարավից սկսում են ներթափանցել բավական տաք օդային հոսանքներ․ «Փետրվարի 4-6-ն ընկած ժամանակահատվածում գիշերային ու ցերեկային ժամերին սպասվում է օդի ջերմաստիճանի բարձրացում մինչև 12 աստիճանով»,- տեղեկացրեգ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալն ու հավելեց, որ բավականին տաք փետրվար է սպասվում․ «Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է նորմայից բարձր՝ 3-4 աստիճանով։ Տեղումների քանակը կլինի նորմայի մոտ։ Սպասվում է բավական տաք փետրվար»։ Eco.am ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ https://eco.am/%d5%a5%d6%80%d5%a2-%d5%b1%d5%b4%d5%bc%d5%a1%d5%b6%d5%a8-%d6%85%d5%a4%d5%ab-%d5%bb%d5%a5%d6%80%d5%b4%d5%a1%d5%bd%d5%bf%d5%ab%d5%b3%d5%a1%d5%b6%d5%a8-%d5%af%d5%bf%d6%80%d5%b8%d6%82%d5%af-%d5%a2%d5%a1/
In
other , shrjaka-mijavayr
ՀՕԿ-ը պաշտոնապես ճանաչել է Եվրոպայի ջերմաստիճանի նոր ռեկորդը
Posted on 1 Փետրվարի, 2024

Eco.am սոցիալական հարթակը Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնից տեղեկացավ, որ համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը (ՀՕԿ) 2021 թվականի օգոստոսի 11-ին Սիցիլիա կղզու Սիրակուզա քաղաքում ավտոմատ օդերևութաբանական կայանի կողմից գրանցված 48.8°C ջերմաստիճանը ճանաչել է որպես նոր ռեկորդ մայրցամաքային Եվրոպայի համար։ ՀՕԿ-ը, լինելով ՄԱԿ-ի մասնագիտացված կազմակերպությունը, Ժնևում տարածած հաղորդագրության մեջ հիշեցրել է, որ 48.0°C-ի նախորդ ռեկորդը գրանցվել է 1977 թվականի հուլիսի 10-ին Հունաստանի Աթենք և Էլեֆսիս քաղաքներում։ Այն հիմնված էր պաշտոնական կառավարական աղբյուրների վրա և ընդգրկված էր եղանակի և կլիմայի ծայրահեղ երևույթների մասին ՀՕԿ-ի գլոբալ տվյալների արխիվում իր սկզբնավորման պահին՝ 2007 թվականին։ Այդ ռեկորդը չէր անցել անկախ ստուգում ՀՕԿ-ի կողմից՝ ի տարբերություն վերջերս Իտալիայում գրանցված ջերմաստիճանի նշվում է զեկույցում։ Շատ դեպքերում ՀՕԿ-ի կողմից ռեկորդ հաստատելը պահանջում է երկար ընթացակարգեր, որոնք ապահովվում են կրիտիկական վստահություն այն բանում, որ համաշխարհային ռեկորդները գրանցվում են ճիշտ կատարված չափումների արդյունքում։ ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ https://eco.am/%d5%af%d5%ac%d5%ab%d5%b4%d5%a1%d5%b5%d5%ab-%d6%83%d5%b8%d6%83%d5%b8%d5%ad%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6%d5%a8-%d5%a1%d6%80%d5%bf%d5%a1%d6%81%d5%b8%d5%ac%d5%be%d5%a5%d5%ac-%d5%a7-%d5%a5/
In
other , shrjaka-mijavayr , %d5%a7%d5%af%d5%b8%d5%af%d6%80%d5%a9%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6
Կայուն զարգացման նպատակ 13՝ գործողություն հանուն կլիմայի
Posted on 1 Փետրվարի, 2024





