Blog
In
other , shrjaka-mijavayr
Տնկվեցին «10 միլիոն ծառ» նախաձեռնության 2021 թվականի առաջին 1000 ծառերը
Posted on 12 Ապրիլի, 2021

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն Արագածոտնի մարզում էր, որտեղ պաշտոնապես տրվեց «10 միլիոն ծառ» համահայկական նխաձեռնության 2021 թվականի ծառատունկերի մեկնարկը։ Նախարար Ռոմանոս Պետրոսյանը, ՇՄ նախարարության Անտառային կոմիտեի նախագահի ժ/պ Արթուր Պետրոսյանը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժ/պ Պավել Ցուգունյանը, Հայաստանի Ազգային Ագրարային Համալսարանի ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Կարեն Մինասյանը, Ագրոնոմիական ֆակուլտետի դեկան Արմենակ Տեր-Գրիգորյանը, Անտառագիտության և ագրոէկոլոգիայի ամբիոնի վարիչի պաշտոնակատար Հասմիկ Խուրշուդյանն ու համալսարանի ուսանողներ հյուընկալվեցին Արագածոտնի մարզում «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամի՝ Կարինի տնկարանում, որն հիմնադրամի առաջին տնկարանն է՝ հիմնված 1994 թվականին։ Ներկա էր նաև Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը։ Իր ողջույնի խոսքում նախարար Պետրոսյանն ազդարարեց «10 միլիոն ծառ» նախաձեռնության 2021 թվականի ծառատունկերի մեկնարկի մասին և անդրադարձավ ծառ տնկելու ու անտառվերականգնման շնորհակալ գործին. «Օրվա խորհուրդը մենք պայմանավորել ենք վերածննդի հետ։ Ծառ տնկելն ինքնին, բացի շնորհակալ գործից, հետպատերազմական վերականգնման այս շրջափուլում մեր ժողովրդի, պետության ու պետականության, Արցախի Հանրապետության համար նաև վերածննդի խորհուրդ ունի։Շրջակա միջավայրի նախարարությունն իր կարողությունների ամբողջական ներգրավմամբ, Կառավարության մյուս գերատեսչությունների հետ, մարզպետարանների օժանդակությամբ, Հայաստանի Հանրապետության բոլոր համայնքների, ուսումնական հաստատությունների հետ համատեղ մտադիր է Հայաստանում և Արցախում տնկել 10 միլիոն ծառ»։ Նախարարը ներկայացրեց նախարարության կողմից նախատեսած ծառատունկերի ժամանակացույցը և խոսեց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի օրվան հաջորդող օրը՝ ապրիլի 25-ին սպասվող համապետական ծառատունկի մասին, որի ժամանակ տնկվելու է 100,000 ծառ։ Այս ամենը միտված է ավելի լավ, կանաչ, խնամված ու պատասխանատու կառավարման ներքո շրջակա միջավայրի կայուն զարգացումն ապահովելու նախադրյալներ ստեղծելուն և արդյունավետ կառավարում իրականացնելուն։ Նախարարն անդրադարձ կատարեց Շրջակա միջավայրի նախարարության և Հայաստանի Ազգային Ագրարային Համալսարանի միջև կնքված հուշագրով ամրագրված փոխգործակցությանը, վերհաստատելով, որ անտառների արդյունավետ պահպանման, կառավարման ու զարգացման գործում կա երիտասարդ, հավակնոտ, առաջադեմ ու ինովատիվ հայացքների տեր,կարծրատիպեր կոտրող երիտասարդ մասնագետների կարիք։ ««10 միլիոն ծառ» նախաձեռնությունը մեր երկու կառույցների միջև կնքված հուշագրի ու երկուստեք համագործակցության պատրաստակամության, բարի կամքի ու բարեկամության կյանքի կոչման համար լավագույն հնարավորությունն է,-ասաց նախարարը, հույս հայտնելով, որ համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը կապահովի երիտասարդների էլ ավելի լայն ներգրավվածությունը գործընթացին,-ծառ տնկելը, խնամելը, ամենաշնորհակալ գործն է։ Յուրաքանչյուր մարդ, ով ծառ է տնկում ու խնամում շրջակա միջավայրի մի բաղադրիչ, հաստատապես լավ քաղաքացի է պետության համար»։ Ելույթներով հանդես եկան նաև Արագածոտնի մարզպետը և մյուս հյուրերը։ Միջոցառման առաջին մասի ավարտից հետո Շրջակա միջավայրի նախարարը և Արագածոտնի մարզպետը տնկարանի տարածքում խորհրդանշական ծառատունկ իրականացրեցին, որից հետո տնկարանի մասնագետների ուղեկցությամբ ուսանողների հետ շրջայց կատարեցին տարածքում՝ ծանոթանալով առկա հզորություններին և իրականացվող հսկայածավալ ծրագրերին։ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Արագածոտնի անտառտնտեսություն» մասնաճյուղի Քուչակ գյուղի տարածքում տնկվեցին «10 միլիոն ծառ» նախաձեռնության 2021 թվականի ծառատունկերի մեկնարկն ազդարարող առաջին 1000 ծառերը։Ծառատունկն իրականացվեց «Հայանտառ»-ի աշխատակիցների գործուն աջակցությամբ, ովքեր ուսանողներին ներկայացրեցին ծառատունկի ողջ գործընթացը, կիսվեցին իրենց փորձով և օգնեցին ծառեր տնկել՝ դառնալով այդչափ կարևոր համահայկական վերածննդի նախաձեռնության մի մասնիկը։
In
other , shrjaka-mijavayr
Կառավարության որոշման նախագծով սահմանվել է փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցման համար արգելված գետերի ցանկը
Posted on 12 Ապրիլի, 2021

«Նոր կառուցվող փոքր հիդրոէլեկտրակայանների ջրօգտագործման թույլտվությունների հայտերի մերժում նախատեսված՝ Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված կամ տարածքին բնորոշ՝ էնդեմիկ ձկնատեսակների ձվադրավայրեր հանդիսացող կամ դերիվացիոն խողովակներով 40 տոկոս և ավելի ծանրաբեռնված գետերի ցանկը սահմանելու մասին» Կառավարության որոշման նախագծով սահմանվել է փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցման համար արգելված գետերի ցանկը։ Վերոնշյալ գետերի ցանկի սահմանման համար համադրվել են ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի Հիդրոէկոլոգիայի և ձկնաբուծության ինստիտուտի և Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կենսաբանության, քիմիայի և նրանց դասավանդման մեթոդիկայի ամբիոնի կողմից վերջին ժամանակաշրջանում իրականացված համակողմանի ուսումնասիրությունների արդյունքները, ինչպես նաև շրջակա միջավայրի նախարարության լիցենզիաների, թույլտվությունների և համաձայնեցումների վարչության կողմից ներկայացված գետերի վրա փոքր հիդրոէլեկտրակայաններով ծանրաբեռնվածության արդյունքները: Ծանրաբեռնվածությունը հաշվարկվել է փոքր հիդրոէլեկտրակայանների դերիվացիայի գումարային երկարության և գետի երկարության հարաբերությամբ՝ արտահայտված տոկոսներով: Գետերի ցանկը՝ Արգիճի Մասրիկ Կարճաղբյուր (Մաքենիս) Լիճք Ծակքար Վարդենիս Գավառագետ Ձկնագետ Ոսկեպար Մեծամոր Եղեգիս Որոտան Ախուրյան Աղստև Արփա Բախտակ Դեբեդ Դեբեդ գետի Կիստում վտակ Դեբեդ գետի Ձորագետ վտակ Աղստև գետի Գետիկ վտակ Որոտան գետի Դալի վտակ Հրազդան գետի Մարմարիկ վտակ Ազատ գետի Գողթ վտակ Եղեգիս գետի Կարակայա վտակ Կարակայա վտակի Այսաս վտակ: ՀՀ կառավարության N 488- Ն որոշում 08.04.2021թ. «Նոր կառուցվող փոքր հիդրոէլեկտրակայանների ջրօգտագործման թույլտվությունների հայտերի մերժում նախատեսված՝ Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված կամ տարածքին բնորոշ՝ էնդեմիկ ձկնատեսակների ձվադրավայրեր հանդիսացող կամ դերիվացիոն խողովակներով 40 տոկոս և ավելի ծանրաբեռնված գետերի ցանկը սահմանելու մասին»
In
other , shrjaka-mijavayr
ՇՄ նախարարությունը շնորհակալություն է հայտնում այս օրինակելի նախաձեռնության հեղինակներին
Posted on 12 Ապրիլի, 2021

Առաջիկա համապետական ծառատունկերի շրջանակներում տեղային շաբաթօրյակներ ու մաքրման աշխատանքներ են նախատեսվում նաև Սևանա լճի ափամերձ հատվածներում։ Եվս մեկ անգամ հորդորում ենք մեր քաղաքացիներին՝ ավելի հոգատար և սրտացավ լինել շրջակա միջավայրի հանդեպ՝ մասնավորապես կարևորելով դրա մաքրության և անխաթարության պահպանումը։ Միայն բնության հանդեպ պատասխանատու վերաբերմունքը վարքագծի պարտադիր կանոն դարձնելով՝ կարող ենք ապագա սերունդներին փոխանցել մեր անկրկնելի բնությունը։ Մանրամասներն այստեղ՝ https://www.facebook.com/kroyan.gor :
In
other , eco-aprelakerp , eco-dexatun
Նշաններ, որոնք վկայում են, որ Ձեր իմունիտետն ընկել է
Posted on 12 Ապրիլի, 2021

Իմունային համակարգը կարեւոր նշանակություն ունի մարդու կյանքում: Այն պաշտպանում է օրգանիզմը զանազան պաթոգեններից եւ նպաստում մարմնի առողջ աշխատանքին: Այդ իսկ պատճառով կարեւոր է իմունիտետը ամուր պահելը: Ցավոք, մեզանից շատերը հասկանում են, որ իմունիտետն ընկել է միայն այն ժամանակ, երբ հիվանդանում են, մինչդեռ կան մի շարք նշաններ, որոնք նույնպես անտեսել չի կարելի: Հոգնածություն եւ քնկոտություն Եթե Դուք անընդհատ ցանկանում եք քնել, Ձեզ կարող է թվալ, թե Դուք պարզապես հոգնած եք: Սակայն այս երկուսն առաջին նշաններն են, որոնք վկայում են ցածր իմունիտետի մասին: Դրանք առաջանում ենք, քանի որ օրգանիզմը, զզալով հոգնածությունը, սկսում է էներգիայի պաշար հավաքել, որպեսզի վարակների դեմ կարողանա պայքարել: Ցածր իմունիտետի պատճառով առաջացած հոգնածությունն ու սթրեսի արդյունքում առաջացած հոգնածությունը տարբերակել հնարավոր չէ, սակայն կարելի է հետեւել ուղեկցող նշաններին եւ հասկանալ, թե ինչումն է խնդիրը: Օրինակ, եթե քնկոտության եւ հոգնածության հետ մեկտեղ՝ մարդու մոտ նկատվում է հերպեսի վիրուս (շաբաթը 1-2 անգամ ի հայտ է գալիս), կամ դեմքի մաշկին բշտիկներ են առաջանում, նշանակում է՝ գործ ունենք իմունիտետի անկման հետ: Անուշադրություն Անուշադրությունը, կենտրոնացվածության պակասը հաճախ ոչ թե «սիրահարված» լինելու նշան են, ինչպես կարող են կատակել կոլեգաները կամ ընկերները, այլ ցածր իմունիտետի: Մարդը չի կարողանում կենտրոնանալ ինչ-որ բանի վրա այն պատճառով, որ օրգանիզմը, խնդիրներ զգալով իր պաշտպանության մեջ, զբաղված է իր ուժերը պաշարելով: Ցան՝ մաշկի վրա Իմունիտետի անկումը հաճախ անդրադառնում է մաշկի որակի վրա: Բշտիկները, ցանը, խորը կնճիռները վկայում են, որ դիմադրողականության հետ մի բան այն չէ: Աղեստամոքսային խանգարումներ Սովորաբար մարդիկ աղեստամոքսային համակարգի խանգարումները կապում են սննդային թունավորումների կամ սխալ սննդակարգի հետ: Սակայն դրանք կարող են առաջանալ նաեւ իմունիտետի անկման պատճառով: Լիմֆատիկ հանգույցների մեծացում Այս դեպքում էլ տարածված է կարծիք, թե լիմֆատիկ հանգույցները մեծանում են, երբ օրգանիզմում արդեն կա վարակ: Իրականում լիմֆատիկ հանգույցները կարող են բորբոքվել նաեւ ավելի վաղ, երբ դիմադրողականությունն սկսում է ընկնել:
In
other
Մշակութային օրացույց
Posted on 12 Ապրիլի, 2021

Մշակույթը ազգի ստեղծած նյութական և հոգևոր արժեքների ամբողջությունն է, իսկ գրագետ մատուցված արվեստը՝ հոգևոր սնունդ։ Առօրյա հոգոսերից ու անկախ տրամադրությունից մենք երբեմն փնտրում ենք ճաշակով ներկայացում, համերգ կամ կինո գնալու հարմար առիթ՝ հոգևոր «առողջ սնունդ» ստանալու համար։ Չէ՞ որ մշակույթն էլ առողջ ապրելակերպի մի մասնիկն է։ Eco.am-ն իր ընթերցողների մշակութային առողջարար ժամանացը ճիշտ կազմակերպելու համար սկսում է նոր խորագիր, որի միջոցով կօգնի ձեզ շաբաթվա իրադարձություններից փնտրել ու գտնել ձեր նախընտրած ներկայացումները։ Այս շաբաթ առաջարկում ենք ծանոթանալ Կ. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնում կայանալիք ներկայացումներին։ Ապրիլի 16-ին Ըստ Ալ․ Պուշկինի «ՕՆԵԳԻՆ» Դրամա երկու գործողությամբ Բեմադրությունը` Նորա Գրիգորյանի Սկիզբը` 19:00-ին Ապրիլի 17-ին Ու.Շեքսպիր «ՌՈՄԵՈ ԵՎ ՋՈՒԼԻԵՏ» Ողբերգություն՝ 2 գործողությամբ Բեմադրությունը` Կարեն Ներսիսյանի Սկիզբը` 19:00-ին Ապրիլի 18-ին Ռ․ Բայեր «ԽԱՌԸ ԶԳԱՑՄՈՒՆՔՆԵՐ» Լիրիկական կատակերգություն երկու գործողությամբ Բեմադրությունը` Իռա Հարությունյանի Սկիզբը` 19:00-ին Մանկական ներկայացում Ապրիլի 17-ին Օ․ Յեմելյանովա «ԵՐԵՔ ԽՈԶՈՒԿՆԵՐԸ» Մանկական ներկայացում Բեմադրությունը` Իռա Հարությունյանի Սկիզբը` 13:00-ին Ապրիլի 18-ին Ըստ Դ․ Բիսեթի հեքիաթի «ԲԱՐԻ ԱԽՈՐԺԱԿ, ՎԱԳՐ» Մանկական ներկայացում Բեմադրությունը` Իռա Հարությունյանի Սկիզբը` 13:00-ին Թատրոնի գեղարվեստական ղեկավար` ԿԱՐԵՆ ՆԵՐՍԻՍՅԱՆ Դե ինչ, ընտրեցի՞ք Ձեր նախընտրած ներկայացումը, ապա կարող եք տոմսերը պատվիրել առցանց, անցնելով հետևյալ հղումով։ https://stanislavski.am/ru/kupit-bilet [gallery columns="4" link="none" ids="4620,4621,4622,4617"]
In
other , shrjaka-mijavayr
Օդի աղտոտվածության հետևանքով 2020-ին երեք անգամ ավելի շատ մարդ է մահացել, քան կովիդ19-ի ամբողջ ընթացքում
Posted on 10 Ապրիլի, 2021

Կորոնավիրուսային համաճարակի հետ կապված իրավիճակը հստակորեն ցույց տվեց, թե որքան մասնատված է մարդկությունը, և որքան փոքր են նրա հնարավորությունները նույնիսկ համաշխարհային սպառնալիքի պայմաններում ուժերը միավորելու հարցում: Գոնե մենք՝ հայերս այս ամենը լավ ենք հասկանում․ համաճարակի ամենաթեժ շրջանում, ադրբեջանաթուրքական միացյալ ուժերի կողմից սանձազերծված պատերազմը թերևս լավագույն օրինակն է։ Այսպես, The Guardian պարբերականն անդրադարձել է անցած տարում 8.7 միլիոն մարդու մահվան պատճառ դարձած և «ուշադրությունից դուրս մնացած» գործոնին՝ օդի աղտոտվածությանը, որի սպառնալիքը կանխելու համար մարդկությունը կարծես, թե միասնական ու վճռական քայլեր չի ձեռնարկում։ Անցած տարում դրա հետևանքով մահացածների թիվը երեք անգամ ավելին է, քան COVID-19-ի ամբողջ ընթացքում մահացածների ցուցանիշը։ Օդի աղտոտվածության հետևանքով առաջացած մահվան բոլոր դեպքերի մոտ 62%-ը բաժին է հասնում Չինաստանին և Հնդկաստանին: Ավելին, Չինաստանում սմոգի (մթնոլորտի խիստ աղտոտվածությունը արդյունաբերական արտանետվածքներով) դեմ պայքարը, փաստորեն, վերածվել է ազգային գաղափարի, իսկ Հնդկաստանում առաջին անգամ սկսել են լուրջ վերաբերվել արտանետումների խնդրին և որոշակի քայլեր ձեռնարկել այս ուղղությամբ։ Սակայն միևնույն է, այս ջանքերը բավարար չեն. մարդիկ թույն են շնչում և մահանում, ինչն էլ արդեն շատ երկրներում առօրյա երևույթ և ամենօրյա լրահոսի մաս է դարձել՝ սովորական բան։ Բայց եթե COVID-19-ը վաղ թե ուշ պատվաստանյութերի շնորհիվ հնարավոր կլինի հաղթահարել, ապա օդի աղտոտվածության դեմ պայքարը այդքան էլ հեշտ չէ, և միանգամայն անհասկանալի է՝ ինչ պետք է անել համաշխարհային մասշտաբով սպառնալիքի վերածված և շրջակա միջավայրում ծանրացած սմոգի հետ։
In
other , shrjaka-mijavayr
Շրջակա միջավայրի նախարարը հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ
Posted on 10 Ապրիլի, 2021

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ Արցախի Հանրապետություն այցի ընթացքում Նախագահի հետ քննարկել են շրջակա միջավայրի արդյունավետ կառավարման ու պահպանության ոլորտում փոխգործակցության և Հայաստանի կառավարության կողմից անհրաժեշտ օժանդակությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ։Հստակ արձանագրել են առաջիկա անելիքներն անտառային ռեսուրսի վերականգնման և գրագետ անտառկառավարման համատեքստում։ Շրջակա միջավայրի նախարարությունն իր կարողությունների շրջանակում առավելագույնը կանի Արցախում բնականոն կենսագործունեությունը վերականգնելու համար։ Հատուկ ուշադրության են արժանացել հետպատերազմյան շրջանում Արցախի մեր հայրենակիցների կենսական նշանակության խնդիրների լուծմանն ուղղված ծրագրերը։ Նախարարի Արցախի Հանրապետություն այցի օրակարգի կարևորագույն կետերից էր Սարսանգի ջրամբար Սևանի Ծիածանափայլ Իշխանի բացթողումը։ Նախարար Պետրոսյանը և Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը ջրամբար են բաց թողել ձկան առաջին խմբաքանակը։ Ծիածանափայլ Իշխանը բավականին բարձր դիմադրողականություն ունեցող ձկնատեսակ է, և ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Սարսանգի ջրամբարում և՛ միկրոպլանկտոնի առկայության և՛ ջրի ջերմաստիճանի տեսանկյունից այս պահին լավագույն շրջափուլն է մանրաձուկը բաց թողնելու։ Այս ամենն արվում է երկրում կենսագործունեության լիարժեք վերականգնման նպատակով և ի բարօրություն Արցախի ժողովրդի։ 1-2 տարի անց արդեն կունենանք ձկնատեսակի բավականին ներկայանալի պոպուլյացիա,որը կարող է կերակրել Արցախի մեր հայրենակիցներին։ Անտառային ռեսուրսի վերականգնման խնդրի շրջանակում առաջիկա շաբաթներին Շրջակա միջավայրի նախարարության աջակցությամբ Արցախում կմեկնարկեն 1 հա մակերեսով անտառային ծառատեսակների տնկարանային տնտեսության հիմնման աշխատանքները։ Նաև՝ «10 մլն ծառ» նախաձեռնության շրջանակում Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ենթակայության տակ գործող «Արցախանտառ» ՊՈԱԿ-ին կնվիրաբերվի 100.000 տնկի՝ շուրջ 30 հա անտառտնկման և անտառվերականգնման համար։ «Արցախանտառ» ՊՈԱԿ-ի մասնագետներին «Հայանտառ» ՊՈԱԿ-ի մասնագիտական կարողությունների և տեխնիկական հզորությունների շրջանակներում վերապատրաստման հնարավորություն կընձեռվի։ Անդրադարձ է կատարվել նաև հետպատերազմյան շրջանում ջրի մոնիթորինգի խնդրին։ Այս ուղղությամբ ևս անելիքը շատ է․ Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի հզորությունները կօգտագործվեն մոնիթորինգի աշխատանքներում։ Նախարարը շնորհակալություն է հայտնել Արցախի Հանրապետության նախագահին և Արցախի գործընկերներին` հագեցած օրակարգով այցի և բովանդակային քննարկումների համար: Նախարարը ևս մեկ անգամ փաստել է, որ առկա է բավարար կամք և քաղաքական վճռականություն Արցախի բնականոն կյանքի վերականգնմանն ուղղված նախանշած ծրագրերն ամբողջ ծավալով իրականացնելու համար։
In
other , shrjaka-mijavayr
Եղանակի և կլիմայի կանխատեսման ապագան
Posted on 10 Ապրիլի, 2021

Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը հրատարակել է եղանակի և կլիմայի կանխատեսման ապագայի վերաբերյալ պաշտոնական փաստաթուղթ՝ «White paper»։
Վերջին տասնամյակում եղանակի և կլիմայի վերաբերյալ որոշումների կայացման գործընթացում, եղանակի և կլիմայի կանխատեսումների վերաբերյալ տեղեկատվության պահանջարկն արագորեն աճել է և առաջիկա տարիներին էլ ավելի արագ կաճի:
Կանխատեսումների օգտագործման արդյունքում մեծ առաջընթաց է գրանցվել մարդկային գործունեության մի շարք ոլորտներում:
Եղանակի և կլիմայի կանխատեսման ապագայի մասին նոր պաշտոնական փաստաթղթում ներկայացված են հետազոտության, գործառնությունների և կրթության ոլորտների 30 առաջատար փորձագետների հետազոտություններ, որոնք վերլուծում են առկա մարտահրավերներն ու հնարավորությունները և ապագայի համար ներկայացնում նոր առաջարկություններ:
Փաստաթղթին մանրամասն ծանոթանալու համար կարող եք անցնել հետևյալ հղումով՝ https://library.wmo.int/index.php?lvl=notice_display.

In
other
Հետևե՛ք մեզ մեր Ինստագրամյան eco.am պաշտոնական էջում
Posted on 8 Ապրիլի, 2021

[video width="1920" height="1080" mp4="https://eco.am/wp-content/uploads/2021/04/output_HD1080-1.mp4" autoplay="true"][/video] https://www.instagram.com/eco.am_/ (ավելին …)
In
other
Գյուղատնտեսության ապագան
Posted on 8 Ապրիլի, 2021





