Նշաններ, որոնք վկայում են, որ Ձեր իմունիտետն ընկել է

https://eco.am/%d5%b6%d5%b7%d5%a1%d5%b6%d5%b6%d5%a5%d6%80-%d5%b8%d6%80%d5%b8%d5%b6%d6%84-%d5%be%d5%af%d5%a1%d5%b5%d5%b8%d6%82%d5%b4-%d5%a5%d5%b6-%d5%b8%d6%80-%d5%b1%d5%a5%d6%80-%d5%ab%d5%b4%d5%b8%d6%82%d5%b6%d5%ab/

Իմունային համակարգը կարեւոր նշանակություն ունի մարդու կյանքում: Այն պաշտպանում է օրգանիզմը զանազան պաթոգեններից եւ նպաստում մարմնի առողջ աշխատանքին: Այդ իսկ պատճառով կարեւոր է իմունիտետը ամուր պահելը: Ցավոք, մեզանից շատերը հասկանում են, որ իմունիտետն ընկել է միայն այն ժամանակ, երբ հիվանդանում են, մինչդեռ կան մի շարք նշաններ, որոնք նույնպես անտեսել չի կարելի:

Հոգնածություն եւ քնկոտություն

Եթե Դուք անընդհատ ցանկանում եք քնել, Ձեզ կարող է թվալ, թե Դուք պարզապես հոգնած եք: Սակայն այս երկուսն առաջին նշաններն են, որոնք վկայում են ցածր իմունիտետի մասին: Դրանք առաջանում ենք, քանի որ օրգանիզմը, զզալով հոգնածությունը, սկսում է էներգիայի պաշար հավաքել, որպեսզի վարակների դեմ կարողանա պայքարել:

Ցածր իմունիտետի պատճառով առաջացած հոգնածությունն ու սթրեսի արդյունքում առաջացած հոգնածությունը տարբերակել հնարավոր չէ, սակայն կարելի է հետեւել ուղեկցող նշաններին եւ հասկանալ, թե ինչումն է խնդիրը: Օրինակ, եթե քնկոտության եւ հոգնածության հետ մեկտեղ՝ մարդու մոտ նկատվում է  հերպեսի վիրուս (շաբաթը 1-2 անգամ ի հայտ է գալիս), կամ դեմքի մաշկին բշտիկներ են առաջանում, նշանակում է՝ գործ ունենք իմունիտետի անկման հետ:

Անուշադրություն 

Անուշադրությունը, կենտրոնացվածության պակասը հաճախ ոչ թե «սիրահարված» լինելու նշան են, ինչպես կարող են կատակել կոլեգաները կամ ընկերները, այլ ցածր իմունիտետի:
Մարդը չի կարողանում կենտրոնանալ ինչ-որ բանի վրա այն պատճառով, որ օրգանիզմը, խնդիրներ զգալով իր պաշտպանության մեջ, զբաղված է իր ուժերը պաշարելով:

Ցան՝ մաշկի վրա

Իմունիտետի անկումը հաճախ անդրադառնում է մաշկի որակի վրա: Բշտիկները, ցանը, խորը կնճիռները վկայում են, որ դիմադրողականության հետ մի բան այն չէ:

Աղեստամոքսային խանգարումներ

Սովորաբար մարդիկ աղեստամոքսային համակարգի խանգարումները կապում են սննդային թունավորումների կամ սխալ սննդակարգի հետ: Սակայն դրանք կարող են առաջանալ նաեւ իմունիտետի անկման պատճառով:

Լիմֆատիկ հանգույցների մեծացում

Այս դեպքում էլ տարածված է կարծիք, թե լիմֆատիկ հանգույցները մեծանում են, երբ օրգանիզմում արդեն կա վարակ: Իրականում լիմֆատիկ հանգույցները կարող են բորբոքվել նաեւ ավելի վաղ, երբ դիմադրողականությունն սկսում է ընկնել:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով