Blog

All
Այլ
Էկո տուրիզմ
Էկո ապրելակերպ
Էկո սնունդ
Էկո կոսմետիկա
Էկո դիզայն
Էկո փաթեթավորում
Էկո էներգիա
Շրջակա Միջավայր
Էկո բժշկություն
Էկո մշակույթ
Էկո տեխնոլոգիներ
Էկոկրթություն
Էկոանկյուն

Առողջ ապրելակերպը գեղեցիկ փաթեթավորված արտահայտություն չէ․ Անի Խաչիկյան

Առողջ ապրելակերպը գեղեցիկ փաթեթավորված արտահայտություն չէ․ Անի Խաչիկյան
Eco.am-ի հյուրասրահում այս անգամ դերասանուհի Անի Խաչիկյանն է, ում համար առողջ ապրելակերպը բնության հետ ներդաշնակ, բայց միևնույն ժամանակ բնությունից անջատ ապրելու բանաձևն է։ - Երբեմն մեզ վեր ենք դասում բնությունից, բայց ընդամենը մի մասնիկն ենք ու չենք կարողանում ներդաշնակ ապրել մեր էկո համակարգի հետ։ Առողջ ապրելակերպը գեղեցիկ փաթեթավորված արտահայտություն չէ, որն օգտագործում են մարդիկ, առավել նորաձև երևալու համար։ Դա թրենդի մեջ մտավ կորոնավիրուսի կարանտինից հետո, երբ մարդիկ անելիք չունեին, ստիպված գնում էին արշավների ու վերջապես փորձում էին նոր-նոր ճանաչել, բացահայտել Հայաստանն իրենց համար։ Այնպես չէ, որ ես սպորտայնին դահլիճներ եմ հաճախում, կամ առավոտյան գնում եմ վազելու, չնայած, եթե կարողանայի այդպես կազմակերպել իմ առօրյան, ավելի լավ կլիներ, բայց քաղաքային կյանքի մեջ երկար ապրելուց հետո սկսում եմ խեղդվել, որովհետեւ այստեղ ամեն ինչ ավտոմատացված է։ Մենք շատ ենք կտրված բնությունից։ Առողջ ապրելակերպը նախ այն գիտակցումն է, որ չվնասես քեզ  շրջապատող աշխարհը՝ հողը, ջուրը, օդը, որը քեզ կյանք է տալիս։ Ուղղակի, հոգատար չենք մեր կյանքի կարևոր նախապայմանների համար, չենք գիտակցում, որ եթե ջուր չլինի, մենք էլ չենք լինի։ - Իսկ Դուք խնայում ե՞ք ջուրը, թե՞ գիտակցում եք, բայց չի ստացվում։ - Այո, ջրի և էլեկտրաէներգիայի խնայողությունն ինձ մոտ փոքրուց է գալիս։ Ես անընդհատ տան մեջ պտտվում եմ ու անջատում այդ պահին անիմաստ միացրած լույսերը։ Նույնն էլ՝ ջուրը, որովհետև փոքր ժամանակ մի հոլովակ էի դիտել, որտեղ պատմում էր, որ աշխարհի շատ երկրներում մարդիկ ջուր չունեն, ուղղակի ցեխաջուր են խմում։ Այդ տեսարանն իմ վրա մեծ ազդեցություն էր թողել ու այդ ժամանակվանից հասկացա, որ ջուրը պետք է խնայողաբար օգտագործել։ - Անի, որքան գիտեմ ընկերները Ձեր ներկայությամբ զգուշորեն են աղբ կամ ծխախոտի մնացորդ նետում գետնին։ - Իմ բոլոր ընկերները գիտեն, որ եթե հանկարծ, Աստված չանի, իմ ներկայությամբ որևէ բան գցեն գետնին, իրենց վատ դրության մեջ եմ դնում՝ կռանում եմ, գետնից վերցնում ու տալիս իրենց ձեռքը։ Ընկերներս ասում են՝ սա գիժ է, ուրիշ մոլորակից է եկել։ Ընդհանրապես, երբ դրսում քայլելիս դիմացս տոպրակ կամ պլաստմասե շիշ է հայտնվում, առանց կաշկանդվելու վերցնում եմ ու գցում աղբամանը։ Կամ՝ երբ տեսնեմ, որ ծխախոտի մնացորդը գցում են գետնին, ես մարդկանց կարող եմ նկատողություն անել։ Ոչ թե անառողջ ձևով հարձակում եմ գործում, ինչպես օրինակ, բուսակերները՝ մսակերների դեպքում, այլ հանգիստ տոնով բացատրում եմ։ Չնայած, իմ մեջ ագրեսիա է առաջանում այն մարդկանց հանդեպ, ովքեր չունեն այդ գիտակցումը, եթե ուզում ես խոսքդ տեղ հասնի, ասելիքդ արդյունք ունենա, պետք է շատ զգույշ մոտենաս այդ հարցին։ - Իսկ տան աղբը տեսակավորում ե՞ք։ - Դեռ աղբի տեսակավորմանը չեմ հասել, չնայած, հասկանում եմ, որ սա ևս շատ կարևոր է։ Հետո, շատ քիչ թաղամասերում կան աղբի տեսակավորման համար  թափոնամաններ։ Դրա հերթն էլ կգա (Ժպտում է)։ Ի դեպ, վերջին 3 տարիներին, վերջապես ինքս ինձ դաստիարակեցի, որ խանութներում գնումների գնալիս ինձ հետ  կտորից պայուսակներ տանեմ։ Դա, կարծես թե, իմ էկո սովորությունների առաջին քայլերն էին։ Մինչև հիմա, երբ գնումների ժամանակ հրաժարվում եմ պոլիէթիլենային տոպրակներից, վաճառողուհիներն այնպես են նայում, կարծես հենց նոր Մարսից իջած լինեմ (Ծիծաղում է), մտածում են, թե գումար եմ խնայում, ասում են՝ ոչինչ, անվճար ենք տալիս․․․ Ես էլ ժպիտով բացատրում եմ, որ դրանով խնայում եմ մեր շրջակա միջավայրը, ոչ թե գումարս։ - Գնումների ժամանակ ուշադրություն դարձնո՞ւմ եք ապրանքների ժամկետներին, բիո պիտակներին։ - Բիո պիտակներին այդքան ուշադրություն չեմ դարձնում, բայց ժամկետները շատ ուշադիր ստուգում եմ։ Հիմնականում, աշխատում եմ միրգ-բանջարեղենը գնել ավելի փոքր, բակային խանութներից, որովհետև այդտեղ ավելի շատ է գյուղմթերք վաճառվում, քան՝ ջերմոցային։ Օրինակ, այն խնձորները, որոնց վրա «խալեր» կան ու մեկ ու մեջ նաև որդնած են, առողջ միրգ լինելու երաշխիքներից է։ Մթերքի տեսքից էլ ես կարողանում հասկանալ աճեցված է, թե՝ բնական միջավայրում աճած։ - Կառանձնացնե՞ք Ձեզ համար օրգանիկ մի քանի ուտեստներ, որ ինքներդ սիրում եք ուտել, նաև՝ պատրաստել։ -  Այս շրջանի իմ ամենասիրելի ուտեստը, տարբեր տեսակի կանաչեղենն է, որըս իրում եմ տապակել ու մածունով ուտել։ Բանջարեղեններ, ձավարեղեն եմ շատ սիրում ուտել։ - Շատ ծնողներ իրենց երեխաներին սիրով գազավորված ըմպելիքներ են տալիս, պատճառաբանելով, թե չեն կարող մերժել երեխային։ Այդ հարցում, Դուք ինչպե՞ս եք վարվում։ - Իրականում դա գալիս է մեր սոցիումից։ Իմ շրջապատում բալիկ-ծնող-տատիկ ու պապիկ շփումներն ուսումնասիրելով հասկացա, որ տատիկ-պապիկները ինչ ասես տալիս են թոռնիկիներին, այսպես ասած, երես են տալիս, հետո ծնողին շատ դժվար է լինում դրանից երեխային կտրելը։ Շատ դեպքերում նաև ծնողն է այդպես վարվում՝ ծուլանալով երեխայի համար արագ որևէ սնունդ պատրաստել։ Բնականաբար, եթե երեխային փոքր տարիքից տալիս ես դդումով ապուր, նա դա է սիրում։ Ես որդուս՝ Տեսլային, փորձել եմ գազավորված հյութեր էլ, չիպսեր էլ տալ, բոլոր փորձարկում ներն էլ արել եմ։ Միայն գազավորված ըմպելիքները նրան դուր չեկան, իսկ մնացածի դեպքում, աշխատում եմ, որ նրա աչքը չտեսնի, քանի որ ուզում է։ - Անի, Ձեր անթերի կազմվածքը բնությունի՞ց, թե՝ ծնողներից ժառանգություն է։ - Եթե խոսքը գնում է բալիկի ծնունդից հետո փոր կամ կախված մաշկ չունենալու մասին, դա երևի բնությունից է ու նաև նրանից, որ հղիության ընթացքում հետևել եմ իմ կազմվածքին։ Իսկ ընդհանրապես, չէի ասի, թե իմ կազմվածքն անթերի է, քանի որ իրականում ես շատ նիհար եմ։ Տարբեր ոլորտներից սոցցանցերում հայտնի մարդիկ թելադրում են գեղեցկության կարծրատիպեր, ինչի հետ ես համաձայն չեմ։ Ինձ համար անթերի է այն մարդը, ով սիրում է իրեն այնպիսին, ինչպիսին կա ու իր դեմքին ուղղակի դաջվում է այդ ներսի գեղեցկությունը։ Կարևոր է, որ այդ ներսի գեղեցկությունն ամեն մեկն իր մեջ գտնի։ - Սովորաբար խնամքի միջոցներն ինչպե՞ս եք ընտրում, նախընտրում եք բրենդայի՞ն, թե՝ բիո: - Բավականին ժամանակ է բրենդային շատ հայտնի կոսմետիկ միջոցներից  բացարձակ չեմ օգտագործում։ Չեմ ժխտում, որակյալ են, շատ թանկ են և մշակված են տարբեր նյութերով, բայց, ես խորապես համոզված եմ, որ ամեն տարածաշրջանի  մաշկ, գենային համակարգ, ունի իրեն հարմար միջոցները։ Այն նյութը, որը  ֆրանսուհու գենետիկ մաշկի համար է ստեղծված, հայի համար հնարավոր է այդքան էլ լավ չլինի։ Վերջին տարիներին, կոսմետիկայի և խնամքի միջոցների փոքր և միջին բիզնեսը շատացել է, որոնք արտադրվում են տեղի խոտաբույսերով, նյութերով, եթերային յուղերով։ Այ, դա ինձ ավելի շատ է հավատ ներշնչում։ Կամ, լավագույն դեպքում՝ տնային միջոցներով՝ մրգերից, բանջարեղեններից սնուցող դիմակներ եմ պատրաստում։ - Առողջ ապրելակերպ վարելու Ձեր էկո խորհուրդները՝ մեր ընթերցողներին։  - Առաջին ու կարևոր խորհուրդս այն է, որ շատ արշավեն։ Խոսքը այն «քեֆերի» մասին չէ, որ ավտոբուսներով գնում են քաղաքից դուրս, ուտում-խմում, իրենց հետևից թափում են, տաշի-տուշի են անում ու հետ են գալիս։ Իրական արշավների մասին եմ խոսում, որ սար բարձրանան, հոգնեն, մկանային ձգվածություն ունենան, քրտնեն, մրսեն, թրջվեն՝ անձրևի տակ, սոված կամ ծարավ լինեն։ Արշավը միայն բնության հետ շփումը չէ, այլ քո ու համամարդկային արժեքների ստուգում է։ Այդ ընթացքում շատ բան ես բացահայտում քո ու քեզ ուղեկցող մարդկանց մասին, որ առօրյա կյանքում հնարավոր է և չբացահայտեիր։ Արշավները ոչ միայն միմյանց հանդեպ հոգատարություն են սերմանում, այլ՝ կամք են դաստիարակում։ Սարում չես կարող տաքսի կանչել ու գնալ տուն, որովհետև հոգնել ես կամ՝ փոշմանել ես։ Եկել ես, ուրեմն պետք է մինչև վերջ գնաս քո ճանապարհը։ Կամ՝ չես կարող քեզ համար ուտելիք պատվիրել, այլ պետք է ծանր-ծանր քարշ տաս քո հետ, վաստակես, որ ուտես։ Մի խոսքով, արշավը մարդուն վերադարձնում է ինքն իրեն, բնությանն ու գիտակցության նոր մակարդակ է բերում։ Հաջորդ խորհուրդս է, որ հետևեն սննդին։ Կարևոր է, թե ինչ ենք ուտում։ Հնարավորության դեպքում վիտամիններով հարուստ սնունդ կերեք, որովհետև դրանից է կախված մեր առողջությունը։ Երրորդ խորհուրդս՝ փորձեք մաքուր պահել մեր միջավայրը և մի՛ վնասեք կենդանիներին։ Այն մարդը, որն ընդունակ է վնասելու, խոշտանգելու, սատկացնելու կենդանուն, նա առաջին հերթին վտանգավոր է հասարակության համար։ - Անի, Ձեր բնապահպանական, շրջակա միջավայրի մասին մտահոգություններն այնքան շատ են, որ վերջերս նախաձեռնեցիք «Էկո Պարեկ» յութուբյան հաղորդաշարը, որտեղ արշավների շնորհիվ բացահայտում եք բնապահպանական բազմաթիվ խնդիրներ։ - Այո, հաղորդման շրջանակներում փորձում ենք տարբեր վայրերում լինել, ուսումնասիրել ու  հասկանալ բնապահպանական լուրջ խնդիրների պատճառներն ու դրանց լուծման հնարավոր եղանակները։ Բնապահպանական այդ հաղորդման միջոցով փորձում ենք հասարակությանը իրազեկել, թե որտեղ ինչ է կատարվում, ինչ պատճառով, ինչ կարելի է անել, որ այդպես չլինի։ Մենք բնապահպանական, հանքարդյունաբերական ընկերությունների կողմից առաջացրած շատ լուրջ խնդիր ունենք, իսկ մեր հասարակությունը սիրում է, որ խնդիրը գրպանին հասնի, նոր արձագանքի։ Երբ ասում ենք ո՛չ Ամուլ սարի շահագորշմանը, ոչ միայն բնության կամ մարդու մասին ենք մտածում, այլ դրանք մեծ հարված են մեր պետությանը և տնտեսությանը։ «Էկո Պարեկ» Հաղորդումը կարող եք դիտել ստորև․    

Պատասխանատվություն է սահմանվում ջրային ռեսուրսները ճիշտ չօգտագործելու համար

Պատասխանատվություն է սահմանվում ջրային ռեսուրսները ճիշտ չօգտագործելու համար
Ազգային ժողովում ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Սիմոնյանի ներկայացմամբ երկրորդ ընթերցմամբ ընդունվեց  «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը: Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 63-րդ հոդվածը լրացնել նոր մասերով, որոնց համաձայն սահմանվել է վարչական պատասխանատվություն տարափային(հեղեղային) ջրահեռացման և/կամ ցամաքուրդային (դրենաժային) համակարգեր կեղտաջրեր (բացառությամբ համապատասխանաբար տարափային (հեղեղային) և ցամաքուրդային (դրենաժային) ջրերի) արտանետելու, կենտրոնացված ջրահեռացման համակարգ տարափային(հեղեղային) (բացառությամբ ջրահեռացման համակարգի շինարարական և վերակառուցման աշխատանքների նախագծային փաստաթղթերով նախատեսված դեպքերի) և/կամ ցամաքուրդային (դրենաժային) ջրեր ընդունելու, ինչպես նաև ոռոգման համակարգերի աղբոտման, աղտոտման համար: Նախագծի 2-րդ և 3-րդ հոդվածներով սահմանվել է վարչական պատասխանատվություն Սևանա լճում ձկնորսության նպատակով օգտագործվող լողամիջոցները արդյունագործական որսի համար նախատեսված մուտքի և ելքի տեղամասերից դուրս տարածքներից մուտք և ելք իրականացնելու, ինչպես նաև հանգստյան գոտիներում լողալու համար նախատեսված վայրերում լողամիջոցներ վարելու և լողամիջոցները լողափնյա հատվածների հատուկ նշաններով առանձնացված գոտիներից դուրս լողափնյա տարածքներում ափին մոտեցնելու կամ հեռացնելու համար։ Նախատեսված կարգավորումների սահմանման նպատակը լողափերում հանգստացողների և լողացողների անվտանգությունն ապահովելն է, Սևանա լճում արդյունագործական որսի ընթացքում թույլատրված ռեսուրսի օգտագործման նկատմամբ պատշաճ մակարդակով հսկողություն և վերահսկողություն իրականացնելն է, ինչպես նաև իրավախախտումների նկատմամբ կանխարգելիչ քաղաքականության վարումը: Նախագծի 4-րդ հոդվածով հստակեցվել է Ջրային համակարգերի կառավարման լիազորված մարմնի լիազորությունները՝ կապված Ջրային համակարգերի կառավարման լիազորված մարմնին կամ այդ մարմնի համակարգի կազմակերպություններին հանձնված ջրային համակարգերի մասով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննության և վարչական տույժեր նշանակելու հետ։

Թարմացնող լոգանքներ

Թարմացնող լոգանքներ
Ծանր աշխատանքային օրվա ավարտից հետո, հոգնածությունը թուլացնելու հարցում, օգնության կգան թարմացնող լոգանքները։ Հատկապես ամռանը, թարմացնող լոգանքները ոչ թե անհրաժեշտ, այլ՝ պարտադիր են ձեր մարմնի համար, որոնք հոգնածությունը թուլացնելուն զուգահեռ նաև սնուցում են մաշկը։ Eco.am-ն իր ընթերցողների համար առանձնացրել է մի քանի օգտակար լոգանքներ։ Երիցուկի և լորենու լոգանք Եփուկը պատրաստելու համար անհրաժեշտ է․ 100 գրամ չորացրած երիցուկի և 150 գրամ լորենու ծաղիկների վրա լցնել ջուր, եփել մոտ 20 րոպե։ Եփուկը քամեք և լցրեք լոգարանի մեջ, ապա՝ ամբողջ մարմնով ընկղմվեք ու հնարավորինս  փորձեք մտովի կտրվել իրականությունից։ Լոգանք մածունով Լոգարանի մեջ լցրեք ջրով բացած 3 լիտր մածուն, ապա՝ ընդունեք լոգանքը։ Մածունը փափկացնում է մաշկը և անցկացնում հոգնածությունը։ Լոգանք մածունով և բուսական յուղով Լոգարանի մեջ լցնել 3 լիտր մածուն, մինչ լոգանք ընդունելը՝ մարմնին քսեք բուսական յուղ, գերադասելի է ձիթապտղի։ Մածունը, բուսական յուղը և տաք ջուրը հիանալի միջոց են չոր մաշկը բուժելու համար։ Քացախով լոգանք Այն օգտակար է ճարպոտ մաշկի համար, հատկապես՝ քրտնարտադրության, քորի դեմ։ Առավել օգտակար է խնձորի քացախը։ 1․5 լիտրը՝ մեկ լոգանքի համար։ 100 գրամ նարդոսը թրջել 100 գրամ գինու սպիրտի և 900 գրամ քացախի մեջ։ Եփուկը սառեցնել և լցնել լոգարանի մեջ։ Աղի լոգանք Նիհարել ցանկացողներին խորհուրդ է տրվում ընդունել աղի լոգանք։ Աղը առաջացնում է ուժեղ քրտնարտադրություն և նպաստում քաշի նվազմանը։ Նախ, անհրաժեշտ է 3 կիլոգրամ աղը լցնել լոգարանի մեջ, հետո՝ լցնել ջուրը, որպեսզի աղը լուծվի։ Այս լոգանքից հետո փաթաթվեք սրբիչով և մի քանի րոպե հանգստացեք։ Աղի լոգանքը չորացնում է մաշկը, այդ իսկ պատճառով, լոգանքից հետո մարմնին պետք է քսել բուսական յուղ կամ մարմնի սնուցող կրեմ։ Խորաբույսերով լոգանք Խորաբույսերից եփուկը պետք է պատրաստել նախապես, կամ հենց լոգարանի մեջ։ Անհրաժեշտ են հետևյալ խոտաբույսերը՝ 3 բուռ խնկունի, 1-ական բուռ վարդի թերթիկներ, նարդոսի ծաղիկները և բորակ։ Խնկունին, վարդը և նարդոսը լցնել մառլյայի տոպրակի մեջ, ապա նոր գցել լոգարանի մեջ։ Իսկ բորակը՝ անմիջապես լցրեք լոգարանի մեջ։ Այս լոգանքը մաքրում և թարմացնում է մաշկը։ Գայլուկով լոգանք 250 գրամ գայլուկի վրա հարկավոր է նախապես լցնել տաք ջուր, որոշ ժամանակ թողնել, ապա նոր միայն լցնել լոգարանի մեջ։ Այս լոգանքը հանգստացնում է նյարդերը։ Անանաուխի լոգանք 250 գրամ անանուխի չոր տերևներից պատրաստել եփուկ և լցնել լոգարանի մեջ։ Այս լոգանքը անցկացնում է հոգնածությունը, թարմացնում և կարգավորում է արյան շրջանառությունը, հատկապես՝ օգտակար է ամառային շոգ օրերին։ Ուշադրություն Երբեք չի կարելի լոգանք ընդունել ուտելուց անմիջապես հետո, քանի որ 1․խանգարվում է մարսողությունը 2․ լրացուցիչ ծանրաբեռնվում է սիրտանոթային համակարգը։ Լոգանքից առաջ անհրաժեշտ է դատարկել միզապարկը և աղիները։    

Նյութափոխանակությունը կարգավորելու 5 միջոց

Նյութափոխանակությունը կարգավորելու 5 միջոց
Կազմվածքը պահպանելու՝ չգիրանալու առաջնային պայմաններից մեկը օրգանիզմում նյութափոխանակությունը կարգավորելն է։ Eco.am-ն ուսումնասիրել ու ներկայացնում է նյութափոխանակությունը կարգավորելու 5 պարզ, բայց կարևոր կանոններ։ 1․ Հաճախ կերեք պրոտեիններ քիչ պարունակող բանջարեղեն՝ սպանախ, կաղամբ և այլն։ Միևնույն ժամանակ սննդակարգում պետք է լինեն նաև քաղցը հագեցնող սննդամթերքներ՝ հավի, հնդկահավի միս, ձու, ձկնեղեն, ծովամթերք։ 2․ Հետևեք, որ շաքարի մակարդակը արյան մեջ չգերազանցի նորման։ Շատ դժվար կլինի նիհարել, եթե շաքարի մակարդակն արյան մեջ բարձր է։ Հրաժարվեք գազավորված քաղցր ըմբելիքներից, քանի որ այն օրգանիզմում ճարպը գրգռող հատկություն ունի։  Սահմանափակեք նաև քաղցրեղենը։ 3․ Ամենօրյա սննդակարգ ներառեք կծվահամ համեմուքններ՝ սև, կարմիր պղպեղ, կոճապղպեղ, չաման և այլն։ Ինչպես նաև ցիտրուսներ, հատկապես՝ կիտրոն։ 4․ Ամեն օր կանաչ թեյ խմեք, այն մեծ քանակությամբ հակաօքսիդանտներ և այլ օգտակար նյութեր է պարունակում, որոնք նպաստում են մարսողության լավացմանն ու կարգավորում  նյութափոխանակությունը։ 5․ Ուտելիս, դանդաղ ծամեք, այս գործընթացը կարգավորում է նյութափոխանակության ընթացքը։ Կարգավորեք ձեր օրգանիզմի նյութափոխանակությունն ու եղե՛ք առողջ։

Կալորիաներ, ածխաջրեր և շաքար․ մասնագետները խորհուրդ են տալիս անտեսել սմուզի խմելու նորաձև միտումը

Կալորիաներ, ածխաջրեր և շաքար․ մասնագետները խորհուրդ են տալիս անտեսել սմուզի խմելու նորաձև միտումը
Շատերը կարծում են, թե ամռան տապին մեծ քանակության թարմ հյութեր ու սմուզի խմելը օգտակար է առողջության համար, ինչն օգնում է լրացնել վիտամինների պակասը: Սակայն, ուսումնասիրությունները ցույց են տվել, որ դա ամենևին էլ այդպես չէ։ Ըստ մասնագետների, սմուզիի վնասն ավելի շատ է, քան՝ օգուտը: Հայաստանում սմուզին սկսեց նորաձև դառնալ վերջին տարիներին, բայց ամեն նոր տենդենց չէ, որ պետք է ընդունել ի գիտություն և կիրառել՝ առանց ուսումնասիրության։ Հաճախ է խոսվում սմուզիի սննդարարության մասին, բայց անտեսվում է վնասակար հատկությունները։ Սմուզիի սիրահարների համար Eco.am-ն առանձնացրել է այս քաղցրահամ ու անչափ հաճելի ընպելիքի «դառը» կողմերը։ Իհարկե, սմուզիները ավելի օգտակար են, քան՝ հրուշակեղենը կամ բուտերբրոդները, բայց՝ չի խրախուսվում։ Մեկ բաժակ սմուզին կարող է պարունակել մի քանի կիվի, նարինջ, մեկ ամբողջ բանան և հատապտուղներ, իսկ դա արդեն հավասար է շաքարի օրական ընդունելի չափաբաժնին։ Սա ևս մեկ ապացույց, որ սմուզներում հսկայական քանակության շաքար կա, ինչը կարող է վտանգավոր լինել առողջության համար և հանգեցնել քաշի ավելացմանն ու շաքարախտի առաջացմանը։ Այսինքն՝ կալորիաներ, ածխաջրեր և շաքար։ Հենց այդ պատճառով էլ մասնագետները խորհուրդ են տալիս անտեսել սմուզիներ խմելու նորաձև միտումը ու դրանց վրա գումար չվատնել: Ինչ է սմուզին Սմուզին խիտ ըմպելիք է, որի հիմնական բաղադրիչները մրգերն ու հատապտուղներն են, երբեմն ավելացնում են սառույց, մեղր, հյութ, կաթ, յոգուրտ, անգամ ձու: Կան սմուզիի տարբեր տեսակներ, որոնցից կարելի է ընտրել այն տարբերակը, որոնք ավելի հարմար են. 1․սմուզի քաշի կարգավորման համար, 2․ սմուզի առողջ ապրելակերպի կամ՝ արագ և համեղ նախաճաշի համար: Սմուզին պահպանում է վիտամինները, լինում է մրգային, հատապտղային, բանջարեղենային կամ մրգա-բանջարեղենային: Այն սմուզիները, որոնց բաղադրության մեջ առկա է բանան, թույլ չի տալիս քաղց զգալ՝ երկար ժամանակ: Ինչ է կատարվում օրգանիզմում՝ սմուզի խմելուց հետո Պարզվում է, երբ 360 մլ սմուզի եք խմում, ձեր օրգանիզմում հակաօքսիդանտների մակարդակը չի բարձրանում, այլ հակառակը՝ կտրուկ նվազում է: Պատճառն այն է, որ երբ օրգանիզմում հայտնվում են մեծ քանակությամբ հակաօքսիդանտներ, այդ նյութերի բնական սինթեզի պրոցեսը կանգնում է, ու հակաօքսիդանտների մակարդակը նվազում է: Հակաօքսիդնատները քիմիկատներ են, որոնք պետք է օրգանիզմը պաշտպանեն ազատ ռադիկալների հասցրած վնասից: Ազատ ռադիկալները մոլեկուլներ են, որոնք գոյանում են օրգանիզմում ամբողջ օրվա ընթացքում կատարվող քիմիական ռեակցիաների արդյունքում: Համարվում է, որ այդ մոլեկուլները կարող են վնասել մեր ԴՆԹ-ն ու առողջ բջիջները՝ հանգեցնելով անոթների հիվանդությունների, քաղցկեղի ու այլ խնդիրների: Իսկ հակաօքսիդանտները նվազեցնում են օրգանիզմում ազատ ռադիկալների քանակը, դրանով իսկ պաշտպանելով այն: Սմուզիները հաճախ պարունակում են մեծ քանակությամբ ճարպ և ​​բարձր շաքարավազի ընտրանի՝ գետնանուշ, կարագ, պաղպաղակ, շաքարավազներ և մրգահյութեր, որոնք չեն կանոնակարգում քաղցրավենիքի ածխաջրերը։ Սմուզին կարող է վնասել ձեր ատամները Եվրոպական բժիշկների ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ որոշ սմուզիներ վնասակար են ատամի էմալի համար: Ուստի խորհուրդ է տրվում սմուզին խմել ձողիկով ՝ ատամների հետ շփումից խուսափելու համար: Խմելուց հետո ողողեք բերանը կամ՝ լվացրեք ձեր ատամները: Խորհուրդ է տրվում Որպեսզի սմուզիները լինեն առավելագույնս օգտակար, պատրաստեք ինքներդ՝ տան պայմաններում, և խմեք անմիջապես՝ պատրաստելուց հետո։ Իսկ ավելորդ կալորիաներից խուսափելու համար օգտագործեք ցածր գլիկեմիկ ինդեքս ունեցող մրգեր, մի՛ ավելացրեք քաղցրացնող նյութեր և քաղցր յոգուրտներ։ Օգտակար է սմուզին պատրաստել ոչ միայն մրգերից, այլ՝ բանջարեղեններից։ Այն սննդարար դարձնելու համար կարող եք ավելացնել բնական յոգուրտ՝ մածուն, առանց շաքարի և գունահաղորդիչների։  

«Վերականգնվող էներգետիկայի զարգացում» ծրագիր. KFW

«Վերականգնվող էներգետիկայի զարգացում» ծրագիր. KFW
Գերմանահայկական հիմնադրամ ԾԿԳ-ն սիրով հայտարարում է «Վերականգնվող էներգետիկայի զարգացում» ծրագրի 4-րդ եւ նոր սկսվող 5-րդ փուլի մեկնարկային հանդիպման մասին։ Հանդիպումը տեղի տեղի ունեցավ այսօր «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնի «Էրեբունի» սրահում։ Ծրագրի հիմնական նպատակն է նպաստել Հայաստանի Հանրապետությունում վերականգնվող էներգիայի ոլորտի զարգացմանը, ինչպես նաեւ բնական ռեսուրսների կայուն օգտագործմանն ու կլիմայի պաշտպանությանը։ Ծրագիրն իրականացվում է ՀՀ կենտրոնական բանկի եւ գերմանական KfW բանկի միջեւ կնքված վարկային պայմանագրերի շրջանակում, որը հիմնականում ուղղված է վերականգնվող էներգիայի ոլորտում ցանցին միացած մինչեւ 5 ՄՎ հզորությամբ ֆոտովոլտային կայանների կառուցման ֆինանսավորմանը։ Վարկային միջոցները ներդրողներին տրամադրվելու են ծրագրի գործընկեր ֆինանսական կազմակերպությունների միջոցով՝ ծրագրի պահանջները բավարարող ընդունելի նախագծերի ֆինանսավորման համար։ Ծրագիրը իրականացնում է Գերմանահայկական հիմնադրամ ԾԿԳ-ն։ Ծրագիրն իրականացվելու է Ֆիխթներ ընկերության տեխնիկական օժանդակության ուղեկցությամբ, որի նպատակը նախագծի մշակողներին, սեփականատերերին եւ վերականգնվող էներգիայի կայանների օպերատորներին Ծրագրի տեխնիկական պահանջներին համահունչ կայանների կառուցմանն աջակցելն է, ներառյալ շրջակա միջավայրի պահպանությանն ու դրա վրա ազդեցության հնարավոր ռիսկերի մեղմացումը։ Խորհրդատուի ծառայությունն իր մեջ ներառում է նախագծի իրականացման հետ կապված մրցութային գործընթացին, համապատասխան տեխնոլոգիաների ընտրությանն աջակցությունը, շրջակա միջավայրի պահպանության մոնիտորինգը, ինչպես նաեւ արեւային կայանների կառուցման մոնիտորինգը։ Հանդիպումը նախատեսված էր արեւային կայանների կառուցման նախագծողների, սեփականատերերի, օպերատորների, ինչպես նաեւ ներդրումները ֆինանսավորող գործընկեր ֆինանսական կազմակերպությունների համապատասխան ներկայացուցիչների համար։ Միջոցառման հիմնական նպատակն էր ներկայացնել ծրագրի շրջանակում ֆինանսավորման ենթակա ուղղությունները ու պահանջները (ներառյալ Ծրագրի սոցիալական եւ շրջակա միջավայրի պահպանությանն առնչվող հարցերը), նախագծերին ներկայացվող ընդունելի չափանիշները, քննարկել դիմումների ներկայացնելու եւ գնահատման ընթացակարգերը, ինչպես նաեւ պատասխանել Ծրագրի հետ կապված շահառուների հարցերին։

Արծվանիստ և Վարդենիկ համայնքներում կայացավ «Պատասխանատու եմ Սևանի համար» խորագրով բնապահպանական միջոցառումը

Արծվանիստ և Վարդենիկ համայնքներում կայացավ «Պատասխանատու եմ Սևանի համար» խորագրով բնապահպանական միջոցառումը
Գեղարքունիքի մարզում Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության  բնապահպանական ծրագրերի՝ Եվրոպական միության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարարության  կողմից համատեղ ֆինանսավորմամբ իրականացվող «Սեւանա լճի շրջակա միջավայրի պաhպանություն»  ծրագրի, ինչպես նաեւ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության եւ ԳՄՀԸ կողմից համատեղ իրականացվող «Գետերի ափամերձ տարածքների վերականգնում Հայաստանում» ՔՈՎԻԴ-19-ի արձագանքման ծրագրի  շրջանակներում կայացավ «Պատասխանատու եմ Սեւանի համար» խորագրով բացօթյա միջոցառումը եւ համատեղ շրջայցը: Միջոցառման ընթացքում հյուրերը սկզբում ժամանեցին Արծվանիստ գետի տարածք, ծանոթացան «Գետերի ափամերձ տարածքների վերականգնում Հայաստանում» ՔՈՎԻԴ-19-ի արձագանքման ծրագրի շրջանակում իրականացվող միջոցառումներին, մասնակցեցին ընթացիկ մաքրման աշխատանքներին համայնքի անդամների հետ միասին: Կենցաղային աղբի թափոններից ամբողջովին մաքրվեց Արծվանիստ գետի՝ Սեւանա լիճ թափվող հատվածը։ Մասնակիցներն այնուհետեւ ուղեւորվեցին դեպի Վարդենիկ համայնք, որտեղ էլ հնարավորություն ստացան ծանոթանալու «Սեւանա լճի շրջակա միջավայրի պաhպանություն» (EU4Sevan) ծրագրի «Կաղամբի նոր տեսակների մշակումը Գեղարքունիքի մարզում» ենթածրագրի շահառուներին։ «Գետերի ափամերձ տարածքների վերականգնում Հայաստանում» ՔՈՎԻԴ-19-ի արձագանքման ծրագրի  շրջանակում մայիսի 3-ից 11-ը տնկվել է ուռենու 135,990 կտրոն՝ Մասրիկ եւ Կարճաղբյուր գետերի ափամերձ տարածքներում` Մեծ Մասրիկ, Ախպրաձոր եւ Վարդենիս համայնքների վարչական շրջաններում։ Նշված համայնքներից աշխատանքներին մասնակցել են 63 բնակիչ: Մայիս ամսվա ընթացքում Սեւանա լիճ թափվող մի շարք գետերի ափամերձ տարածքներում կտնկվի շուրջ 600.000 ուռենի: Կմաքրվեն Սեւանա լիճ թափվող մի շարք գետերի ափամերձ տարածքներ: Գարնան եւ ամռան աշխատանքներին կմասնակցեն Գեղարքունիքի մարզից շուրջ 500 բնակիչ: «Գետերի ափամերձ տարածքների վերականգնում Հայաստանում» ՔՈՎԻԴ-19-ի արձագանքման ծրագիրը  տրամադրում է ժամանակավոր աշխատանք եւ աշխատանքի դիմաց եկամուտ այն մարդկանց, ովքեր տուժել են համավարակի սոցիալ-տնտեսական հետեւանքներից՝ նպաստելով Սեւանա լճի եւ Սեւանա լիճ թափվող գետերի էկոհամակարգերի վերականգնմանը:

Դեմքի մաշկն առողջացնող մրգային դիմակներ

Դեմքի մաշկն առողջացնող մրգային դիմակներ
Դեմքի մաշկն առողջացնող մրգային դիմակներ Գեղեցիկ լինելը հեշտ է, գեղեցիկ մնալը՝ ավելի դժվար։ Իսկ գեղեցկությունը պահպանելու համար հարկավոր է ամենօրյա խնամք՝ դեմքի մաշկի համար։ Այդ հարցում Eco.am-ը կօգնի Ձեզ՝ հեշտ պատրաստվող մի քանի սնուցող դիմակների բաղադրատոմսերով։   Ելակի և շոկոլադի դիմակ Ելակը հարուստ է անհրաժեշտ վիտամիններով և հանքանյութերով: Դրանք պարունակում են վիտամին C, որը պայքարում է ազատ ռադիկալների դեմ և հետաձգում վաղաժամ ծերացումը: Դրանք նաև օգնում են թեթեւացնել մաշկը, նվազեցնել և անհետացնել մածկի բծերը: Մանգանն ու հակաօքսիդանտները տոնուսացնում են մաշկը, իսկ ալֆա-հիդրոքսի թթուն մաքրում է մաշկն ու վերացնում մեռած բջիջները, ինչն էլ օգնում է նվազեցնել կնճիռները: Դիմակը պատրաստելու համար անհրաժեշտ է․ 4 ելակ 1 ճաշի գդալ կակաոյի փոշի 1 թեյի գդալ մեղր Ելակները խառնեք այնքան ժամանակ, մինչև որ դրանք դառնան միասեռ, ապա  խառնուրդին ավելացնել կակաոյի փոշի և մեղր: Ստացված զանգվածը քսեք դեմքին և թողեք այն ներծծվի մոտ 15 րոպե: Լվացեք այն տաք ջրով և չորացրեք։   Խաղող և խնձորի դիմակ Խնձորը պարունակում է վիտամին C: Այն պարունակում է հզոր հակաօքսիդիչներ և պոլիֆենոլներ, որոնք պաշտպանում են ձեր մաշկը ուլտրամանուշակագույն ճառագայթներից վնասվելուց և ծերացումից: Այնուամենայնիվ, ավելի շատ գիտական ​​ապացույցներ են անհրաժեշտ` մաշկի առողջության բարելավման գործում դրա արդյունավետությունն ապացուցելու համար: Խաղողը հարուստ է վիտամին C- ով, որն օգնում է մաշկը ամրացնելուն: Այն նաև պարունակում է հակաօքսիդիչներ, որոնք խոչընդոտում են կնճիռների առաջացումը: Սնուցող այդ դիմակը օգտագործելուց առաջ պարզեք, եթե ​​չոր մաշկ ունեք, մի օգտագործեք այս միջոցը, քանի որ վիտամին C- ն կարող է հետագայում չորացնել այն։ Դիմակը պատրաստելու համար անհրաժեշտ է․ ½ խնձոր 7 խաղող Խնձորը և խաղողը խառնեք այնքան ժամանակ, մինչև ստանաք միասեռ զանգված: Այն քսեք մաքուր մաշկին և թողեք մնա կես ժամ: Ապա՝ լվացրեք և չորացրեք:  

«Ճանաչիր Հայաստանը» մարզային զբոսաշրջային ցուցահանդես

«Ճանաչիր Հայաստանը» մարզային զբոսաշրջային ցուցահանդես

Սիրելի համաքաղաքացիներ, հյուրեր, գործընկերներ,

ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեն 2021 թ․ մայիսի 27 և 28-ին սիրով հրավիրում է ձեզ մարզային բացօթյա ցուցահանդեսի, որը տեղի կունենա Երևանում՝ Խաչքարերի պուրակում։

Ճանաչիր Հայաստանը» կարգախոսի ներքո Հայաստանի յուրաքանչյուր մարզ Երևանի սրտում կբացահայտի իր զբոսաշրջային ներուժը՝ արկածային, գաստրո, չբացահայտված այցելավայրեր, յուրահատուկ փորձառություններ։

Գաստրո տաղավարում շեֆ խոհարարները կպատրաստեն մարզային յուրահատուկ կերակրատեսակներ, որոնք հնարավոր է համտեսել մարզն այցելելիս կամ փորձել ինքնուրույն պատրաստել տանը։

Համավարակով պայմանավորված՝ հյուրասիրություն չի նախատեսվում։

Կարևորելով արկածային զբոսաշրջության խթանումը Հայաստանում՝ արկածային տաղավարում դուք կծանոթանաք Հայաստանի արկածային զբոսաշրջային արդյունքներին, որոնց շնորհիվ Հայաստանը առավել գրավիչ է դառնում, մասնավորապես, էքստրեմալ ճամփորդությունների սիրահարների համար։

Ցուցահանդեսի ընթացքում նախատեսվում են վարպետաց դասեր, մշակութային, արհեստի ցուցադրություններ, առցանց մարտահրավերներ՝ #ՃանաչիրՀայաստանը (#TraveForArmenia) սոցիալական արշավի շրջանակներում։

Ցուցահանդեսին զուգահեռ՝ Զբոսաշրջության կոմիտեն թեմատիկ քննարկումներ է անցկացնելու մայիսի 27-ին ոլորտի ներկայացուցիչների համար՝ միջազգային, տեղացի փորձագետների մասնակցությամբ։ Թեմաներն առնչվում են համավարակով պայմանավորված զբոսաշրջության ոլորտի հետագա զարգացմանը, թվային կարողությունների ընդլայնմանը, զբոսաշրջային արդյունքի թվայնացմանը։ Մասնակցության գրանցումը շուտով կհայտարարվի։

Ցուցահանդեսն իրականանում է «ԵՄ-ն բիզնեսի համար» նախաձեռնության «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագրի աջակցությամբ, որ համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից և իրականացվում Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության կողմից։

Պաղպաղակն օգտակար է, թե՝ վնասակար

Պաղպաղակն օգտակար է, թե՝ վնասակար
Սառը, քաղցր, համեղ, շոգին զգալիորեն թարմացնող անուշահամ այս աղանդերի՝ պաղպաղակի, հանդեպ անտարբեր մարդ դժվար թե գտնեք, հատկապես ամռան տապին։ Ինչպես ցանկացած սնունդ, պաղպաղակն էլ ունի առողջության համար օգտակար և վնասակար հատկություններ։ Այո, մի զարմացեք, մինչ դուք պատրաստվում եք փնտրել, հետաքրքրվել կամ մտաբերել պաղպաղակի օգուտներն ու վնասները՝ օրգանիզմի համար, Eco.am-ը թեթևացրել է Ձեր գործը։ Մինչ կխոսենք այս անչափ սառը, բայց ջերմ ու քաղցր աղանդերի օգուտների ու վնասների մասին, նախ պարզենք նրա ծագման պատմությունը, որը համոզված եմ, քչերը գիտեն։ Պաղպաղակի պատմությունը Պատմությունը լռում է, թե առաջինն ով է հնարել է այս քաղցրահամ ուտեստը, բայց թվագրվում է, որ առաջին անգամ մարդկությունը պաղպաղակ է համտեսել մոտ 5 հազար տարի առաջ։ Հնում, Չինաստանի հարուստ բնակիչների սեղաններին այս սառը աղանդերը մատուցվել է մրգահյութի, սառույցի կամ ձյան խառնուրդի տեսքով: Ավելին, խոհարարները պատրաստման բաղադրատոմսերը խստորեն գաղտնի էին պահում, քանի որ միայն ազնվականներն ու թագավորական ընտանիքները կարող էին նման շռայլություն իրենց թույլ տալ: Սակայն, հայտնի ճանապարհորդ Մարկո Պոլոյին հաջողվում է «գաղտնազերծել» իրական պատմությունը: Այսպիսով, սկզբում Իտալիան, որոշ ժամանակ անց ողջ Եվրոպան իմանում է պաղպաղակի բաղադրության մասին: Իսկ սլավոնները, ավելի վաղ ժամանակներում, ցուրտ եղանակին նման ուտեստ էին պատրաստում մեղրից, չամիչից, կաթնաշոռից և թթվասերից, և ստացված խառնուրդին ավելացնում էին սառույց կամ ձյուն ու համտեսում։ Հետաքրքիր փաստեր պաղպաղակի մասին Հռոմեական կայսր Ներոնը հրամայում է սառույցի կտորները խառնել մրգերի հետ և այսուհետ այդպես մատուցել։ Չինական արքա Թանգգուի արքունիքում, խոհարարները պատրաստել են կաթնամթերքի խառնուրդ`սառույցով: Ալեքսանդր Մեծը պաղպաղակ պատրաստելու համար պահում էր արագընթաց վազորդներ: Նրանց հաջողվել է լեռներից ձյուն բերել, նախքան այն հալվելը: Ֆրանսիական թրենդ-մոդերատորն առաջին անգամ պաղպաղակ համտեսել է սրճարանում՝ 18-րդ դարում, իսկ 19-րդ դարում այն սկսեց մասսայական արտադրվել Ամերիկայում: Արկտիկական շրջանի Էսկիմոսների համար տեղական Akutak պաղպաղակը մատուցվում էր սառեցված հատապտուղների տեսքով և խոզի մսով: Ռուսաստանում, երկար ձմռան պատճառով, պլանավորված սառեցված կաթը կամ կաթնաշոռը չամիչով և թթվասերով կարելի էր վայելել մի քանի ամիս անընդմեջ: Պաղպաղակը՝ «երջանկության հորմոնի» աղբյուր Երբևէ նկատե՞լ եք, որ պաղպաղակի սիրահարները ծայրահեղ ժպտերես և կենսուրախ մարդիկ են: Հարվարդի համալսարանի գիտնականները պարզել են, որ կանայք, ովքեր չեն անտեսում համեղ և սննդարար այս աղանդերը, 25%-ով ավելի հաճախ են հղիանում, քան նրանք, ովքեր նախընտրում են ձեռնպահ մնալ: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ պաղպաղակը պարունակում է առատ ճարպեր, որոնք օգտակար են օվուլյացիայի համար: Պաղպաղակի առավելությունները Պաղպաղակը պարունակում է մեծ քանակությամբ վիտամիններ, հանքանյութեր, ամինաթթուներ և ֆերմենտներ, որոնք անհրաժեշտ են օրգանիզմի պատշաճ նյութափոխանակության համար: 1․ Պաղպաղակը բարելավում է տեսողությունը և կարգավորում արյան ճնշումը, ուստի հիպերտոնիկ հիվանդներին խորհուրդ է տրվում ուտել այն: 2․Պաղպաղակի մեջ կաթնային բաղադրիչները համասեռ են, այսինքն՝ ճարպի չափը շատ փոքր է: Սա նպաստում է պաղպաղակի լավ մարսողականությանը: Այն արագորեն անցկացնում է աղիքային տրակտը։ Այնպես որ մարդիկ, ովքեր ստամոքսի խոց ունեն, կարող են հանգիստ օգտագործել այն: 3․Պաղպաղակի մեջ պարունակվող կալցիումը օգնում է պահպանել առողջ ատամները և ոսկորները, բարելավում է արյան մակարդումը, նվազեցնում է սրտի հիվանդությունների ռիսկը և կանխում երիկամների քարերի առաջացումը: 4․ Այն մարդիկ, ովքեր բծախնդրորեն հաշվում են իրենց կալորիաները, չպետք է վախենան պաղպաղակից։ Եվրոպական բժիշկները ավելորդ քաշ ունեցող մարդկանց առաջարկել են պաղպաղակի մի մասը ներառել իրենց ամենօրյա սննդակարգում: Փորձի ավարտին պարզվել է, որ նրանք, ովքեր պաղպաղակ են կերել, նիհարել են ավելի արագ և արդյունավետ: 5․Բնական արտադրանքներից՝ կաթից և կարագից պատրաստված պաղպաղակը հանգստացնում է նյարդերը, օգնում է թեթևացնել հոգնածությունը։ Պաղպաղակի վնասակար հատկությունները Չնայած բոլոր օգտակար հատկություններին, այս կաթնամթերքը կարող է վնասակար լինել այն մարդկանց համար, ովքեր տառապում են հետևյալ հիվանդություններից. Գիրություն շաքարային դիաբետ աթերոսկլերոզ հիպերտոնիա գաստրիտ հաճախակի գլխացավեր: Այս հիվանդությունների դեպքում ավելի լավ է զերծ մնալ այս քաղցր աղանդերից, կամ՝ օգտագործել հազվադեպ: Ըստ էության, պաղպաղակի վնասակար հետևանքներն ի հայտ են գալիս միայն չարաշահելու դեպքում։ 1․ Չափից շատ ուտելուց, որոշ դեպքերում կարող է գլխացավ առաջացնել, դա պայմանավորված է մարմնի ջերմաստիճանի արագ անկմամբ, որի արդյունքում ուղեղում արյան հոսքը վատանում է: 2․ Պաղպաղակի օգտագործումը, որը պարունակում է տարբեր էմուլգատորներ, կայունացուցիչներ, գունանյութեր և բույրեր, կարող է վնասել երիկամներին ու լյարդին և առաջացնել ալերգիա: 3․ Պաղպաղակը հակացուցված է բարձր խոլեստերին ունեցող անձանց, այն կարելի է փոխարինել սառը կաթի կամ մրգերի և հատապտղի հիմունքներով: Պաղպաղակների տեսակները Կախված կաթնային ճարպի պարունակությունից, պաղպաղակը բաժանվում է 5 տեսակի․ 1Բոլոր տեսակներից առավել բարձր կալորիականությամբ պաղպաղակ: Պարունակում է 11-15 տոկոս կաթնային ճարպ: 2Յուղալի պաղպաղակ։ Պատրաստվում է կրեմի հիման վրա: Դրա ճարպի պարունակությունը 8-10 տոկոս է: 3Կաթնամթերք պաղպաղակ: Այն արտադրվում է կաթնային հիմքով և ներառում է կենդանական ճարպի 3,5 տոկոսը: 4Մրգերով և հատապտուղներով պաղպաղակ: Այն պատրաստված է պտղաբեր հիմունքներով և պարունակում է 1 տոկոս կաթնային ճարպ: 5Անուշաբույր պաղպաղակ: Այն պատրաստվում է շաքարի օշարակի հիման վրա, որի մեջ ավելացվում են սննդային անուշաբույր յուղեր՝ ելակի, կիտրոնի և այլն: Դրա մեջ կաթնային ճարպը ամբողջովին բացակայում է կամ փոխարինվում է բանջարեղենով: