Շատերը կարծում են, թե ամռան տապին մեծ քանակության թարմ հյութեր ու սմուզի խմելը օգտակար է առողջության համար, ինչն օգնում է լրացնել վիտամինների պակասը: Սակայն, ուսումնասիրությունները ցույց են տվել, որ դա ամենևին էլ այդպես չէ։ Ըստ մասնագետների, սմուզիի վնասն ավելի շատ է, քան՝ օգուտը:
Հայաստանում սմուզին սկսեց նորաձև դառնալ վերջին տարիներին, բայց ամեն նոր տենդենց չէ, որ պետք է ընդունել ի գիտություն և կիրառել՝ առանց ուսումնասիրության։ Հաճախ է խոսվում սմուզիի սննդարարության մասին, բայց անտեսվում է վնասակար հատկությունները։
Սմուզիի սիրահարների համար Eco.am-ն առանձնացրել է այս քաղցրահամ ու անչափ հաճելի ընպելիքի «դառը» կողմերը։ Իհարկե, սմուզիները ավելի օգտակար են, քան՝ հրուշակեղենը կամ բուտերբրոդները, բայց՝ չի խրախուսվում։
Մեկ բաժակ սմուզին կարող է պարունակել մի քանի կիվի, նարինջ, մեկ ամբողջ բանան և հատապտուղներ, իսկ դա արդեն հավասար է շաքարի օրական ընդունելի չափաբաժնին։ Սա ևս մեկ ապացույց, որ սմուզներում հսկայական քանակության շաքար կա, ինչը կարող է վտանգավոր լինել առողջության համար և հանգեցնել քաշի ավելացմանն ու շաքարախտի առաջացմանը։ Այսինքն՝ կալորիաներ, ածխաջրեր և շաքար։ Հենց այդ պատճառով էլ մասնագետները խորհուրդ են տալիս անտեսել սմուզիներ խմելու նորաձև միտումը ու դրանց վրա գումար չվատնել:
Ինչ է սմուզին
Սմուզին խիտ ըմպելիք է, որի հիմնական բաղադրիչները մրգերն ու հատապտուղներն են, երբեմն ավելացնում են սառույց, մեղր, հյութ, կաթ, յոգուրտ, անգամ ձու: Կան սմուզիի տարբեր տեսակներ, որոնցից կարելի է ընտրել այն տարբերակը, որոնք ավելի հարմար են.
1․սմուզի քաշի կարգավորման համար,
2․ սմուզի առողջ ապրելակերպի կամ՝ արագ և համեղ նախաճաշի համար:
Սմուզին պահպանում է վիտամինները, լինում է մրգային, հատապտղային, բանջարեղենային կամ մրգա-բանջարեղենային: Այն սմուզիները, որոնց բաղադրության մեջ առկա է բանան, թույլ չի տալիս քաղց զգալ՝ երկար ժամանակ:
Ինչ է կատարվում օրգանիզմում՝ սմուզի խմելուց հետո
Պարզվում է, երբ 360 մլ սմուզի եք խմում, ձեր օրգանիզմում հակաօքսիդանտների մակարդակը չի բարձրանում, այլ հակառակը՝ կտրուկ նվազում է: Պատճառն այն է, որ երբ օրգանիզմում հայտնվում են մեծ քանակությամբ հակաօքսիդանտներ, այդ նյութերի բնական սինթեզի պրոցեսը կանգնում է, ու հակաօքսիդանտների մակարդակը նվազում է:
Հակաօքսիդնատները քիմիկատներ են, որոնք պետք է օրգանիզմը պաշտպանեն ազատ ռադիկալների հասցրած վնասից: Ազատ ռադիկալները մոլեկուլներ են, որոնք գոյանում են օրգանիզմում ամբողջ օրվա ընթացքում կատարվող քիմիական ռեակցիաների արդյունքում: Համարվում է, որ այդ մոլեկուլները կարող են վնասել մեր ԴՆԹ-ն ու առողջ բջիջները՝ հանգեցնելով անոթների հիվանդությունների, քաղցկեղի ու այլ խնդիրների: Իսկ հակաօքսիդանտները նվազեցնում են օրգանիզմում ազատ ռադիկալների քանակը, դրանով իսկ պաշտպանելով այն:
Սմուզիները հաճախ պարունակում են մեծ քանակությամբ ճարպ և բարձր շաքարավազի ընտրանի՝ գետնանուշ, կարագ, պաղպաղակ, շաքարավազներ և մրգահյութեր, որոնք չեն կանոնակարգում քաղցրավենիքի ածխաջրերը։
Սմուզին կարող է վնասել ձեր ատամները
Եվրոպական բժիշկների ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ որոշ սմուզիներ վնասակար են ատամի էմալի համար: Ուստի խորհուրդ է տրվում սմուզին խմել ձողիկով ՝ ատամների հետ շփումից խուսափելու համար: Խմելուց հետո ողողեք բերանը կամ՝ լվացրեք ձեր ատամները:
Խորհուրդ է տրվում
Որպեսզի սմուզիները լինեն առավելագույնս օգտակար, պատրաստեք ինքներդ՝ տան պայմաններում, և խմեք անմիջապես՝ պատրաստելուց հետո։ Իսկ ավելորդ կալորիաներից խուսափելու համար օգտագործեք ցածր գլիկեմիկ ինդեքս ունեցող մրգեր, մի՛ ավելացրեք քաղցրացնող նյութեր և քաղցր յոգուրտներ։
Օգտակար է սմուզին պատրաստել ոչ միայն մրգերից, այլ՝ բանջարեղեններից։ Այն սննդարար դարձնելու համար կարող եք ավելացնել բնական յոգուրտ՝ մածուն, առանց շաքարի և գունահաղորդիչների։






Թողնել մեկնաբանություն