Blog

All
Այլ
Էկո տուրիզմ
Էկո ապրելակերպ
Էկո սնունդ
Էկո կոսմետիկա
Էկո դիզայն
Էկո փաթեթավորում
Էկո էներգիա
Շրջակա Միջավայր
Էկո բժշկություն
Էկո մշակույթ
Էկո տեխնոլոգիներ
Էկոկրթություն
Էկոանկյուն

Այսօր Շրջակա միջավայրի պաշտպանության համաշխարհային օրն է

Այսօր Շրջակա միջավայրի պաշտպանության համաշխարհային օրն է

Հունիսի 5-ը Շրջակա միջավայրի համաշխարհային օրն է:

1972 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան հունիսի 5-ը հայտարարեց Շրջակա միջավայրի համաշխարհային օր, որն էլ դարձավ միջազգային բնապահպանական օրացույցի կարևոր տոներից և ամեն տարի նշվում է աշխարհի գրեթե բոլոր երկրներում: Այս օրը նշելը նպատակ է հետապնդում բոլորի մոտ արթնացնելու շրջակա միջավայրը պաշտպանելու ցանկություն և հնարավորինս շատ մարդկանց խրախուսելու այդ ուղղությամբ գործողություններ ձեռնարկել՝ կանխելու մոլորակի բնական կենսապահովման համակարգերի վրա աճող ճնշումները: 1972թ. հունիսի 5-ին պետությունների ղեկավարների Ստոկհոլմյան կոնֆերանսին ստեղծվեց հատուկ կազմակերպություն` Շրջակա միջավայրի պահպանման ՄԱԿ ծրագիրը /UNEP/: Մարդկային քաղաքակրթության ժամանակակից տեխնիկական զարգացումը հանգեցրել է շրջակա միջաավայրի զգալի աղտոտվածությանը: Մարդու ամենօրյա գործունեությունը տնտեսական և ռազմական ոլորտներում` վթարներն արդյունաբերական օբյեկտներում և զենքերի փորձարկումները բնական միջավայրին վնաս են հասցնում: Մեր օրերում շրջակա միջավայր թափանցող շատ միացություններ չեն հանդիպում բնության մեջ, դրանք մարդու կողմից արհեստականորեն սինթեզված են:

Արշավ-լեռնագնացություն դեպի Դիմաց լեռ. Armenian Arm» հայրենասիրական ՀԿ-ն և «45-րդ միջօրեական» արշավական ակումբ

Արշավ-լեռնագնացություն դեպի Դիմաց լեռ. Armenian Arm» հայրենասիրական ՀԿ-ն և «45-րդ միջօրեական» արշավական ակումբ
Սիրելի բարեկամներ, հունիսի 6-ին «Armenian Arm» հայրենասիրական հասարակական կազմակերպությունը և «45-րդ միջօրեական» արշավական ակումբը համատեղ կազմակերպում են արշավ-լեռնագնացություն. նախատեսում ենք բարձրանալ Դիմաց լեռ (2378մ), որը գտնվում է Տավուշի մարզում, և մեր զորակցությունը հայտնել հայոց բանակին: Քայլրշավի սկիզբը` Հաղարծինի վանքի մոտակայքից: Քայլարշավն ուղեկցվելու է Տավուշի գեղեցիկ տեսարաններով: Քայլարշավի ընդհանուր երկարությունը՝ 16կմ: Հարաբերական բարձրությունը՝ 1000մ: Քայլարշավին մասնակցելու համար անհրաժեշտ է ունենալ հարմարավետ արշավային հագուստ, ամուր արշավական-սպորտային կոշիկներ, ուսապարկ, արևային ակնոց և գլխարկ, որևէ տաք հագուստ, անձրևանոց (պարտադիր է), ձեռքի կամ գլխի լապտեր (պարտադիր է), մեկօրյա սնունդ և ջուր, ինչպես նաև բարձր տրամադրություն։ Հանդիպում ենք կիրակի օրը` հունիսի 6-ին, առավոտյան ժամը 7.30-ին, Ավետիք Իսահակյանի արձանի մոտ։ Ձեր մասնակցությունը հաստատելու համար խնդրում ենք զանգահարել 093408331,099408331 կամ 094895516 հեռախոսահամարներով։ Գրանցվելու վերջնաժամկետը՝ շաբաթ, ժ. 11։45։

Առերևույթ ապօրինի ձեռք բերված փայտանյութով բեռնված 19 մեքենա է հայտնաբերվել Լոռու մարզում

Առերևույթ ապօրինի ձեռք բերված փայտանյութով բեռնված 19 մեքենա է հայտնաբերվել Լոռու մարզում
Ոստիկանության Լոռու մարզային վարչության, Գուգարքի, Վանաձոր քաղաքի Տարոնի, Բազումի և Սպիտակի բաժինների ոստիկանության ծառայողները 2021 թվականի հունիսի 04-ին՝ ժամը 03։00-ից 04։30-նն ընկած ժամանակահատվածում ապօրինի փայտանյութ տեղափոխելու կասկածանքով Լոռու մարզի վարչական տարածքում հայտնաբերել և զննության են ենթարկել 19 տարբեր տեսակի բեռնատար տրանսպորտային միջոցներ: Զննության արդյունքում հայտնաբերվել է ավելի քան 84խ/մ ծավալով առերևույթ ապօրինի փայտանյութ։ Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի հաղորդմամբ՝ ստուգմամբ պարզվել է, որ նշված փայտանյութը տեղափոխած անձինք չունեն դրանց ձեռքբերման վերաբերյալ համապատասսխան փաստաթղթեր կամ եղած փաստաթղթերում ներկայացված տվյալները չեն համապատասխանել հայտնաբերված փայտանյութի իրական քանակին, ինչպես նաև ներկայացվել են վաղեմությամբ հին փաստաթղթեր։ Հայտնաբերված տրանսպորտային միջոցները և ամբողջ փայտանյութը տեղափոխվել է համապատասխան ստորաբաժանումների հատուկ պահպանվող տարածքներ։ Նշված բոլոր դեպքերով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածների ընթացակարգով նախաձեռնվել են քրեաիրավական գործընթաց։

Կիլոգրամներին հրաժեշտ տվեք ակտիվ ապրելակերպով

Կիլոգրամներին հրաժեշտ տվեք ակտիվ ապրելակերպով
Ձմռան ու գարնան պասիվ կյանքի արդյունքում օրգանիզմում ավելորդ կալորիաներ կուտակելով հաճախ որոշ մարդկանց սրտով չէ ջերմ ամռան գալուստը։ Փոքրացած ամառային հագուստը, ծանրացած շնչառությունը կոմպլեքսավորում են դուրս գալ հանրության մեջ և դեպրեսիայի մեջ ընկնելով մարդիկ դիմում են տարատեսակ դիետաների օգնությանը։ Eco.am-ը, լինելով առողջ ապրելակերպի ջատագով, պնդում է, որ ավելորդ կիլոգրամներից ազատվելու համար բոլորովին էլ պարտադիր չէ, որ դիմեք զանազան դիետաների օգնությանն ու սովամահ լինեք։ Կուտակած ավելորդ կիլոգրամներին կարող եք հրաժեշտ տալ ակտիվ ապրելակերպով։ Զբոսանք Զբոսանքը առողջ ապրելակերպի կարևոր բաղադրիչներից է։ Դանդաղ քայլելիս ժամում ծախսվում է 160 կիլոկալորիա։ Արագ քայլելիս ժամում ծախսվում է 260 կիլոկալորիա։ Մանրաքայլ վազքի  ժամանակ՝ 550 կիլոկալորիա։ Լող 60 րոպե տևողությամբ լողի ժամանակ ծախսվում է 310-750 կիլոկալորիա։ Հեծանվավազք Դանդաղ ընթանալու դեպքում  մեկ ժամում ծախսվում է 250 կիլոկալորիա, իսկ  հեծանվավազքի մրցումներիտեմպով շարժվելիս ՝ 610 կիլոկալորիա։ Պար Մեկ ժամ ակտիվ պարելու դեպքում ծախսվում է մինչև 500 կիլոկալորիա։ Սիրախաղ Ֆիզիկական սիրո ժամանակ օրգանիզմը կորցնում է 400 կիլոկալորիա։ Տնային գործեր Մեկ ժամ փոշեծծիչով աշխատելը այրում է 250 կիլոկալորիա։ Լվացրած սպիտակեղենը պարանին փռելը՝ 300 կիլոկալորիա։ Բանջարանոցային թեթև աշխատանքը՝ 240 կիլոկալորիա։ Տան փոշիները սրբելը՝ 120 կիլոկալորիա։ Հագուստները արդուկելը՝ 150 կիլոկալորիա։ Դե ինչ, համոզվեցի՞ք, որ ամենալավ միջոցը ակտիվ ապրելակերպն է, ուրեմն, հենց այսօրվանից էլ անցեք ակտիվ տնային գործերի, զբոսանքի գնացեք ընտանիքի անդամների, կամ՝ ակտիվ ու ինքնամոռաց պարեք ընկերների հետ։ Իսկ արդյունքում, առանց ավելորդ դիետաների, կլինեք առույգ և առողջ։  

Շուտով արձակուրդ է․քանի օր է հարկավոր լիարժեք հանգստի համար

Շուտով արձակուրդ է․քանի օր է հարկավոր լիարժեք հանգստի համար
Ամառն արդեն լիիրավ մտել է իր ընթացքի մեջ, դա նշանակում է, որ շուտով արձակուրդ է։ Շատերն ամիսներ առաջ են պլանավորում արձակուրդը, իսկ ոմանք էլ՝ չկողմնորոշվելով ընկնում են ցայտնոտի մեջ ու արդյունքում պատշաճ չեն կարողանում վայելել հասանելիք հանգիստը։ Ուստի, շատ կարևոր է ճիշտ պատրաստվել արձակուրդին, որպեսզի այն օգտակար լինի առողջության համար։ Շատերին գրավում են էկզոտիկ ուղևորությունները, սակայն մասնագետները զգուշացնում են, որ այլ կլիմայական պայմաններում անցկացրած հանգիստը կարող է  առողջության վրա ինչպես դրական, այնպես էլ՝ բացասական ազդեցություն ունենալ։ Դրա համար լավ կլինի հանգիստն ապահովել հայրենիքում՝ նպաստելով տեղական էկո տուրիզմին և բացահայտել Հայաստանի գողտրիկ, առողջարար ու պատմական հարուստ վայրերը։ Սակայն, եթե Ձեր ընտրության մեջ անսասան եք ու որոշել եք հեռավոր երկրում անցկացնել ամառային հանգիստը, ապա մեկնելուց առաջ Eco.am-ն առաջարկում է ուշադրություն հրավիրել մի քանի կարևոր հանգամանքների վրա։ 1․ Նոր կլիմայական պայմաններին հարմարվելու համար պահանջվում է 5-7 օր։ Մի քանի օր էլ կպահանջվի, երբ վերադառնաք։ Ուստի, եթե ցանկանում եք լիարժեք հանգիստ վայելել՝ օգուտ բերելով  նաև առողջությանը, ապա ձեր հանգիստը կազմակերպեք 21-24 օր։ 2 Չի՛ կարելի փոխել կլիմայական պայմանները, եթե․ հիվանդ եք նոր եք առողջացել նոր եք վիրահատվել 3 Մինչև 3 տարեկան  երեխաների առողջությանը կարող են վնասել կլիմայական պայմանների կտրուկ փոփոխությունները։ Նույնը վերաբերում է 45-ից բարձր տարիքի մարդկանց, եթե որևէ հիվանդություն ունեն։ 4․ Պետք է հատկապես զգույշ լինել որոշ քրոնիկ հիվանդությունների դեպքում։ Դրանք են՝ սրտանոթային, բրոնխաթոքային և ալերգիկ հիվանդությունները, ինչպես նաև հենաշարժիչ ապարատի և հուզական բնույթի նյարդային խանգարումները։ Արձակուրդային ճշմարտություն Բրիտանացի գիտնականների կատարած ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ յուրաքանչյուր 5-րդ աշխատավոր չի կարողանում օգտվել  հասանելիք հանգստյան օրերից՝ հոգեբանական ճնշման պատճառով, քանի որ չի ստացվում հանգիստը ներառել աշխատանքային  ժամանակացույցում, կամ գործընկերների ժամանակացույցին համապատասխանեցնել, կամ աշխատանքը չափազանց մեծ ներգրավվածություն է պահանջում։ Մեկ շաբաթով արձակուրդ գնացող մարդիկ իրականում հանգստանում են ընդամենը 3 օր։ Միայն հանգստի 4-րդ օրն են մարդիկ կարողանում թուլանալ և վերջապես մոռանալ ամենօրյա սթրեսի մասին։ Միևնույն ժամանակ, յուրաքանչյուրն 7-րդ աշխատավոր վախենում է արձակուրդ վերցնել անբարենպաստ ֆինանսական իրավիճակի պատճառով։ Արդյունքում, ամեն 4-րդը հանգստյան օրերին աշխատում է, իսկ 30 %-ը հանգստյան օրերին մտածում է աշխատանքի մասին։ Չնայած այս ամենին, մոտ 40 %-ը նշում է, որ արձակուրդից հետո ավելի հեշտ է աշխատելը։ Հագեբանները խորհուրդ են տալիս հաճախ վերցնել մի քանի օրվա արձակուրդ՝ աշխատունակության բարձրացման համար, քանի որ երկար արձակուրդի ազդեցությունը արագ՝ 2-3 շաբաթվա ընթացքում կորչում է։    

Էկոթերապիա. Ստեփանավանի «Սոճուտ» դենդրոպարկ (լուսանկարներ)

Էկոթերապիա. Ստեփանավանի «Սոճուտ» դենդրոպարկ (լուսանկարներ)
Ստեփանավանի Դենդրոպարկը Հայաստանի յուրօրինակ տեսարժան վայրերից է։ Այն գտնվում է Լոռվա մարզի Գյուլագարակ գյուղում, Ստեփանավան քաղաքից 12 կմ հեռավորության վրա։ 35 հեկտար տարածքում տեղակայված է հսկայական անտառային այգի, որից 17.5 հա բնական անտառներ են, իսկ 15 հա զբաղեցնում են աճեցված դեկորատիվ բույսերը: Այցելուները այստեղ կարող են լիովին վայելել հեքիաթային գեղեցիկ բնությունը և հիանալ բազմաթիվ յուրահատուկ ծառերով: Հազվագյուտ տնկիները հաճախ ձեռք էին բերվում փոխանակման եղանակով․ Ստեփանավանի Դենդրոպարկը համագործակցում էր Թբիլիսիի, Մոսկվայի, Կիևի և այլ քաղաքների հետ: Երկար տարիների ընթացքում բուսաբանները փորձել են այստեղ աճեցնել մինչև 2500 տարբեր բույսերի տեսակներ: Այնուամենայնիվ, արդյունքում միայն մոտ 500 տեսակ կարողացան հարմարվել լեռնային Հայաստանի պայմաններին: Կախարդական անտառի նման այս գեղատեսիլ կանաչ այգին կատարյալ է ընտանեկան այցելությունների համար տարվա ցանկացած եղանակին, քանի որ ամեն եղանակ իր ձևով «զարդարում» է այս տարածաշրջանի շքեղ բնությունը:   ԻՆՉՊԵՍ ՀԱՍՆԵԼ ԴԵՆԴՐՈՊԱՐԿ ԵՐԵՒԱՆԻՑ Լավ զարգացած ճանապարհատրանսպորտային պայմանները հնարավորություն են տալիս հասնել Դենդրոպարկ անձնական մեքենայով կամ օգտվելով տարբեր տուրիստական ընկերությունների ծառայություններից, որոնք առաջարկում են կանոնավոր տուրեր դեպի Հայաստանի տարբեր տեսարժան վայրեր։ Դենդրոպարկի աշխարհագրական դիրքի շնորհիվ ճանապարհը երկար չի թվա:   ԵՂԱՆԱԿԸ ԴԵՆԴՐՈՊԱՐԿՈՒՄ Հաճելի կլիմայական պայմանների շնորհիվ տուրիստական բարձր սեզոնը Հայաստանում բավականին երկար է տևում: Մարտից մինչև խոր աշուն օրերը տաք են, ձմեռը սովորաբար երկար չի տևում: Տեղումների արտահայտված սեզոնը փոփոխական է: Դեպի Դենդրոպարկ տուրերի սեզոնայնությունը կախված է եղանակային պայմաններից:   ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ ԴԵՆԴՐՈՊԱՐԿԻ ՄԱՍԻՆ Դենդրոպարկը գտնվում է ծովի մակարդակից 1550 մ բարձրության վրա: Այստեղ կլիման բավականին ցուրտ է: Դեկտեմբերից մինչև մարտ բավականին ձյունառատ է, իսկ տեղումների ընդհանուր քանակը տարեկան կազմում է 550 մմ:Դենդրոպարկը ամենահետաքրքիր «բնակիչներից» մեկը կալիֆորնիական Սեկվոյան է: Հինգ, դեռ երիտասարդ, տնկիները բարեհաջող արմատացել և բարձրություն են հավաքում Դժբախտաբար, տնկելիս ճիշտ չի հաշվարկվել «մեծահասակ» Սեկվոյաների հնարավոր չափերը, ուստի մի քանի հարյուր տարի անց ծառերը պարզապես կարող են իրար «բախվել»: Ստեփանավանի Դենդրոպարկը հիմնադրվել է 1933 թ՝ հայտնի կենսաբան Էդմոնդ Լեոնովիչի կողմից: Ներկայումս Դենդրոպարկի տնօրենը նրա որդին է` Վիտալի Լեոնովիչը:   [gallery link="file" columns="4" ids="5422,5473,5432,5426,5427,5448,5450,5449,5445,5437,5435,5447,5440,5441,5442,5439,5443,5444,5446,5436,5433,5424,5434,5423,5425,5431,5476,5428,5474,5429,5430,5475"] Լուսանկարները՝ Eco.am

Ոչխարաբուծության հիմունքները Բլանշ ( Blanche du Massif Central ) ցեղատեսակի օրինակով վեբինար

Ոչխարաբուծության հիմունքները Բլանշ ( Blanche du Massif Central ) ցեղատեսակի օրինակով վեբինար

Հրավիրում ենք ձեզ մասնակցելու առցանց վեբինարի – “Ոչխարաբուծության հիմունքները Բլանշ ( Blanche du Massif Central ) ցեղատեսակի օրինակով – 2րդ վեբինար”.

Վեբինարի օրը և ժամը: 8 հունիս 2021, 16:00։

Մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել նախօրոք, հետևյալ հղումով;
Գրանցվելուց հետո մասնակցության հաստատումը կստանաք էլեկտրոնային փոստով։

ԿԱՐևՈՐ !!!!!

Գրանցվելուց հետո, սեղմեք ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵԼ ՎԵԲԻՆԱՐ հղմանը, և ներբեռնել ZOOM հավելվածը, այնուհետև գրանցվեք՝ հավելվածը անվճար օգտագործելու համար։

«Խոսրովի անտառ» պետական արգելոցում տրվեց Էկոտուրիզմի նոր ծրագրի մեկնարկը՝ զբոսաշրջային հատուկ երթուղիներով

«Խոսրովի անտառ» պետական արգելոցում տրվեց Էկոտուրիզմի նոր ծրագրի մեկնարկը՝ զբոսաշրջային հատուկ երթուղիներով
Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանի, նախարարի տեղակալ Աննա Մազմանյանի, Կոտայքի նորանշանակ մարզպետ Ահարոն Սահակյանի, CNF-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արման Վերմիշյանի,Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարեն Մանվելյանի և զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների մասնակցությամբ «Խոսրովի անտառ» պետական արգելոց մուտքի նոր ցուցանակի բացումով մեկնարկ է տրվել արգելոցում Էկոտուրիզմի նոր ծրագրին։ ՀՀ բնության հատուկ պահպանվող տարածքների պատշաճ պահպանութան կենսաբազմազանության կայուն զարգացումն ապահովելու, արգելավայրի գիտական պոտենցիալի իրացման, ինչպես նաև Հայաստանն էկոզբոսաշրջային երկիր դարձնելու և մեր անկրկնելի բնությունն աշխարհին ներկայացնելու նպատակով Շրջակա միջավայրի նախարարությունը «Խոսրովի անտառ» պետական արգելոցում էկոզբոսաշրջության բաղադրիչի ներդրման ծրագիր է մշակել։ Այն ենթադրում է. «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում զբոսաշրջային հատուկ 9 երթուղի։ Ըստ երթուղիների՝ արգելոց մուտքի քվոտավորում,հստակ սահմանափակումների ամրագրում, էկոզբոսաշրջության մատուցվող ծառայությունների փաթեթային առաջարկներ, այդ թվում՝ ոլորտում գործող զբոսաշրջային օպերատորների համար, ովքեր հետաքրքրված են Խոսրովի արգելոց զբոսաշրջիկներ ներգրավելու գործում, էկոկրթական բաղադրիչի զարգացման նպատակով դասընթացների կազմակերպում և անցկացում, բնության հատուկ պահպանվող տարածքների մարքեթինգային բաղադրիչի մշակում՝ տպագրական նյութեր, արգելոցի գիտական պոտենցիալի բացահայտմանը միտված թիրախավորված մեդիաարշավներ, վճարումների էլեկտրոնային համակարգի կիրառում ՝ EsyPay վճարային տերմինալի միջոցով, հատուկ վերապատրաստում անցած անձնակազմ, արշավների ընթացքում էկո-տեսուչների ուղեկցության ծառայություն։ Բնության հատուկ պահպանվող տարածքներ մարդկանց ապօրինի մուտքը բացառելու և հոսքը կառավարելի դարձնելու նպատակով արգելոցի տարածք մուտքն այսուհետ վճարովի է լինելու։Վճարել հնարավոր է վճարումների էլեկտրոնային համակարգի կիրառմամբ կամ տերմինալի միջոցով։ Նախքան «Խոսրովի անտառ» պետական արգելոց մուտք գործելը, նախարարի պաշտոնակատարը լրագրողներին է ներկայացրել, թե ինչպես պետք է զբոսաշրջիկը կիրառի վճարումների էլեկտրոնային համակարգը վճարային տերմինալի միջոցով։ «Անհրաժեշտ է տերմինալի վրա սեղմել Շրջակա միջավայրի նախարարության պատուհանը, այնտեղ հայտնված «Խոսրովի անտառ» պետական արգելոցի պատուհանի վրա սեղմելուց հետո ներկայացվում են երթուղիներ, որոնցից պետք է ընտրել, այնուհետև լրացնել անձնական տվյալները՝ սոցիալական քարտի համար, անուն, ազգանուն և կատարել վճարումը։ Տուրօպերատորներն այս երթուղիներով զբոսաշրջիկներին տանելու համար, նախօրոք պետք է մուտքի հայտավորում իրականացնեն նախարարություն, որտեղ կան հստակ սահմանափակումներ։Վճարումները կատարվելու են էլեկտրոնային եղանակով՝ բացառելու մարդածին ցանկացած ազդեցություն, ինչպես նաև ստվերային շրջանառությանը և կոռուպցիոն գործունեությանը հնարավորություն չթողնելու համար։Գումարներն ամբողջությամբ ուղղվելու են գիտական բաղադրիչի զարգացմանը և պետական արգելոցի սեփական կարողությունների հզորացմանը»,- նշել է նախարարի պաշտոնակատարը։ Արգելոցի այցելուների կենտրոնում գիտաշխատողները կստուգեն տոմսի առկայությունը, կծանոթացնեն բուսական և կենդանական աշխարհի հետ, կպարզեն երթուղին, ապա էկոտեսուչի ուղեկցությամբ կսկսվի քայլարշավը։ Նախարարի պաշտոնակատարը նաև նշել է, որ մարդկային գործոնի ազդեցությունն արգելոցի տարածքում նվազագույնի հասցնելու նպատակով կկիրառվի այցելուների թվի սահմանափակում՝ Շրջակա միջավայրի նախարարության խիստ վերահսկողության ներքո։Տուրօպերատորների ներկայացրած ոչ բոլոր հայտերն են ստանալու մուտքի թույլտվություն, պետք է ըմբռնումով մոտենալ: «Շուտով այս քաղաքականությունը գործելու է մեր գերատեսչության ենթակայության տակ գտնվող բոլոր ազգային պարկերի, արգելոցների ու դենդրոպարկերի վրա, որտեղ ունենք հատուկ սահմանված ռեժիմ»։ Լրագրողների համար կազմակերպվել է մեդիատուր «Խոսրովի անտառ» պետական արգելոցի երթուղիներից մեկով՝ Գառնի տեղամասից դեպի Հավուց թառ վանական համալիր։ Արշավն իրականացվել է Ազատ գետի և համանուն կիրճի ձախակողմյան հատվածում։

Պայքար, հուզմունք և պար․ «Ել» կարճամետրաժ ֆիլմը ցուցադրվեց «Արմմոնո» փառատոնում

Պայքար, հուզմունք և պար․ «Ել» կարճամետրաժ ֆիլմը ցուցադրվեց «Արմմոնո» փառատոնում
«Արմմոնո» 19-րդ միջազգային թատերական փառատոնի շրջանակում օրերս Հայաստանի թատերական գործիչների միությունում ցուցադրվեց Կոմիտաս «Ել» կարճամետրաժ պարային ֆիլմը, որը պատմում է մարդու ներսի պայքարի և այն արձագանքի մասին, որը նա կարող է ունենալ արտաքին աշխարհի բոլոր հակադրությունների հետ բախվելիս: Միայն ինքնահաղթահարումը կարող է մարդուն հաղթանակի զգացում հաղորդել: Կոմիտաս «Ել»-ը բեմադրիչ, մտահղացման հեղինակ և խորեոգրաֆ Ռիմա Պիպոյանի առաջին ֆիլմն է, որի ստեղծման միտքը ծագել է կորոնավիրուսային կարանտինի ժամանակ․ «Երբ 2020 թվականին բոլորս փակված էինք տներում և ներկայացումներ խաղալու հնարավորություն չկար, ինձ մոտ առաջացավ ֆիլմի գաղափարը: Ինձ հետաքրքիր էր շարժումը տեսնել որպես կադր, ոչ որպես պար՝ բեմում: Այն իրականացնելու համար օգնեցին Բեռլինում և այլ քաղաքներում գործող որոշ կազմակերպություններ»,- ֆիլմի ցուցադրության ժամանակ ասաց Ռիմա Պիպոյանն ու հավելեց, որ «Ել»-ը նախատեսված է մեծ էկրաններին ցուցադրելու համար: «Ֆիլմը արդեն արժանացել է բազմաթիվ միջազգային մրցանակների, իսկ մոտ օրերս էլ կցուցադրվի ԱՄՆ-ում, Լեհաստանում և Իտալիայում: Ավելի վաղ ֆիլմը ցուցադրվել է նաև Բրազիլիայում»,- տեղեկացրեց ֆիլմի ռեժիսորը: Հավելենք Կոմիտաս «Ել» պարային կարճամետրաժ ֆիլմը Նյու Յորքի հեղինակավոր Hollywood International Golden Age փառատոնում արժանացել է «Լավագույն պարային ֆիլմ» մրցանակին, իսկ London International Shorts Film փառատոնում՝ Honorable Mention մրցանակի: Նախագիծն իրականացվել է TMU կազմակերպության և Երևանում Գյոթե ինստիտուտի աջակցությամբ: Eco.am-ը հանդիսանում է Արմմոնո» 19-րդ» միջազգային թատերական փառատոնի ինֆորմացիոն աջակիցը, որը Երևանում, Գյումրիում և Արտաշատում կընթանա մինչև հունիսի 15-ը։ Իսկ Փառատոնի ներկայացումների ժամանակացույցին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով  http://armmono.com/guests/321–2021.html  

Հունիսի 1-ին «ԷկոՎիլը» փոքրիկներին լիցքավորեց էներգիայով

Հունիսի 1-ին «ԷկոՎիլը» փոքրիկներին լիցքավորեց էներգիայով
«ԷկոՎիլ» արևային տեխնոլոգիաների ընկերությունը, հունիսի 1-ին՝ երեխաների պաշտպանության օրը, մի շարք անակնկալներ էր պատրաստել օրվա հերոսների համար։ Նախ, փոքրիկների էներգետիկ ժամանցը սկիզբ առավ Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի հարակից բակում, որտեղ գունավոր կավիճների օգնությամբ, տուրք տալով նկարչական վառ երևակայությանը, փոքրիկները պատկերեցին իրենց հերոսներին։ Ապա, խաղերի միջոցով նրանք ծանոթացան արևային էներգիայով լիցքավորվող խաղալիքներին, մի լավ խաղացին, իսկ ծնողներն էլ, վիճակահանությամբ զեղչի կտրոններ ստացան՝ փոքրիկներին արևային խաղալիքներ գնելու համար։ Օրվա անակնկալների շարքը շարունակվեց արդեն Մայր թատրոնում՝ «Ալադին» մանկական երաժշտական ներկայացումը դիտելով։ Իսկ ներկայացման ավարտին, թատրոնի ճեմասրահում, օրվա հերոսներին քաղցր հյուրասիրություն էր սպասվում։ Մանրամասները՝ տեսանյութում․ [video width="1920" height="1080" mp4="https://eco.am/wp-content/uploads/2021/06/ecoville_hunisi_1-1.mp4"][/video]
Զամբյուղ Հեռացվեց հետ բերել