Կիլոգրամներին հրաժեշտ տվեք ակտիվ ապրելակերպով

https://eco.am/%d5%af%d5%ab%d5%ac%d5%b8%d5%a3%d6%80%d5%a1%d5%b4%d5%b6%d5%a5%d6%80%d5%ab%d5%b6-%d5%b0%d6%80%d5%a1%d5%aa%d5%a5%d5%b7%d5%bf-%d5%bf%d5%be%d5%a5%d6%84-%d5%a1%d5%af%d5%bf%d5%ab%d5%be-%d5%a1%d5%ba%d6%80/

Ձմռան ու գարնան պասիվ կյանքի արդյունքում օրգանիզմում ավելորդ կալորիաներ կուտակելով հաճախ որոշ մարդկանց սրտով չէ ջերմ ամռան գալուստը։ Փոքրացած ամառային հագուստը, ծանրացած շնչառությունը կոմպլեքսավորում են դուրս գալ հանրության մեջ և դեպրեսիայի մեջ ընկնելով մարդիկ դիմում են տարատեսակ դիետաների օգնությանը։

Eco.am-ը, լինելով առողջ ապրելակերպի ջատագով, պնդում է, որ ավելորդ կիլոգրամներից ազատվելու համար բոլորովին էլ պարտադիր չէ, որ դիմեք զանազան դիետաների օգնությանն ու սովամահ լինեք։ Կուտակած ավելորդ կիլոգրամներին կարող եք հրաժեշտ տալ ակտիվ ապրելակերպով։

Զբոսանք

Զբոսանքը առողջ ապրելակերպի կարևոր բաղադրիչներից է։

Դանդաղ քայլելիս ժամում ծախսվում է 160 կիլոկալորիա։

Արագ քայլելիս ժամում ծախսվում է 260 կիլոկալորիա։

Մանրաքայլ վազքի  ժամանակ՝ 550 կիլոկալորիա։

Լող

60 րոպե տևողությամբ լողի ժամանակ ծախսվում է 310-750 կիլոկալորիա։

Հեծանվավազք

Դանդաղ ընթանալու դեպքում  մեկ ժամում ծախսվում է 250 կիլոկալորիա, իսկ  հեծանվավազքի մրցումներիտեմպով շարժվելիս ՝ 610 կիլոկալորիա։

Պար

Մեկ ժամ ակտիվ պարելու դեպքում ծախսվում է մինչև 500 կիլոկալորիա։

Սիրախաղ

Ֆիզիկական սիրո ժամանակ օրգանիզմը կորցնում է 400 կիլոկալորիա։

Տնային գործեր

Մեկ ժամ փոշեծծիչով աշխատելը այրում է 250 կիլոկալորիա։

Լվացրած սպիտակեղենը պարանին փռելը՝ 300 կիլոկալորիա։

Բանջարանոցային թեթև աշխատանքը՝ 240 կիլոկալորիա։

Տան փոշիները սրբելը՝ 120 կիլոկալորիա։

Հագուստները արդուկելը՝ 150 կիլոկալորիա։

Դե ինչ, համոզվեցի՞ք, որ ամենալավ միջոցը ակտիվ ապրելակերպն է, ուրեմն, հենց այսօրվանից էլ անցեք ակտիվ տնային գործերի, զբոսանքի գնացեք ընտանիքի անդամների, կամ՝ ակտիվ ու ինքնամոռաց պարեք ընկերների հետ։ Իսկ արդյունքում, առանց ավելորդ դիետաների, կլինեք առույգ և առողջ։

 

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով