Շուտով արձակուրդ է․քանի օր է հարկավոր լիարժեք հանգստի համար

https://eco.am/%d5%b7%d5%b8%d6%82%d5%bf%d5%b8%d5%be-%d5%a1%d6%80%d5%b1%d5%a1%d5%af%d5%b8%d6%82%d6%80%d5%a4-%d5%a7%e2%80%a4%d6%84%d5%a1%d5%b6%d5%ab-%d6%85%d6%80-%d5%a7-%d5%b0%d5%a1%d6%80%d5%af%d5%a1%d5%be%d5%b8%d6%80/

Ամառն արդեն լիիրավ մտել է իր ընթացքի մեջ, դա նշանակում է, որ շուտով արձակուրդ է։ Շատերն ամիսներ առաջ են պլանավորում արձակուրդը, իսկ ոմանք էլ՝ չկողմնորոշվելով ընկնում են ցայտնոտի մեջ ու արդյունքում պատշաճ չեն կարողանում վայելել հասանելիք հանգիստը։ Ուստի, շատ կարևոր է ճիշտ պատրաստվել արձակուրդին, որպեսզի այն օգտակար լինի առողջության համար։ Շատերին գրավում են էկզոտիկ ուղևորությունները, սակայն մասնագետները զգուշացնում են, որ այլ կլիմայական պայմաններում անցկացրած հանգիստը կարող է  առողջության վրա ինչպես դրական, այնպես էլ՝ բացասական ազդեցություն ունենալ։ Դրա համար լավ կլինի հանգիստն ապահովել հայրենիքում՝ նպաստելով տեղական էկո տուրիզմին և բացահայտել Հայաստանի գողտրիկ, առողջարար ու պատմական հարուստ վայրերը։ Սակայն, եթե Ձեր ընտրության մեջ անսասան եք ու որոշել եք հեռավոր երկրում անցկացնել ամառային հանգիստը, ապա մեկնելուց առաջ Eco.am-ն առաջարկում է ուշադրություն հրավիրել մի քանի կարևոր հանգամանքների վրա։

1․ Նոր կլիմայական պայմաններին հարմարվելու համար պահանջվում է 5-7 օր։ Մի քանի օր էլ կպահանջվի, երբ վերադառնաք։ Ուստի, եթե ցանկանում եք լիարժեք հանգիստ վայելել՝ օգուտ բերելով  նաև առողջությանը, ապա ձեր հանգիստը կազմակերպեք 21-24 օր։

2 Չի՛ կարելի փոխել կլիմայական պայմանները, եթե․

հիվանդ եք

նոր եք առողջացել

նոր եք վիրահատվել

3 Մինչև 3 տարեկան  երեխաների առողջությանը կարող են վնասել կլիմայական պայմանների կտրուկ փոփոխությունները։ Նույնը վերաբերում է 45-ից բարձր տարիքի մարդկանց, եթե որևէ հիվանդություն ունեն։

4․ Պետք է հատկապես զգույշ լինել որոշ քրոնիկ հիվանդությունների դեպքում։ Դրանք են՝ սրտանոթային, բրոնխաթոքային և ալերգիկ հիվանդությունները, ինչպես նաև հենաշարժիչ ապարատի և հուզական բնույթի նյարդային խանգարումները։

Արձակուրդային ճշմարտություն

Բրիտանացի գիտնականների կատարած ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ յուրաքանչյուր 5-րդ աշխատավոր չի կարողանում օգտվել  հասանելիք հանգստյան օրերից՝ հոգեբանական ճնշման պատճառով, քանի որ չի ստացվում հանգիստը ներառել աշխատանքային  ժամանակացույցում, կամ գործընկերների ժամանակացույցին համապատասխանեցնել, կամ աշխատանքը չափազանց մեծ ներգրավվածություն է պահանջում։

Մեկ շաբաթով արձակուրդ գնացող մարդիկ իրականում հանգստանում են ընդամենը 3 օր։ Միայն հանգստի 4-րդ օրն են մարդիկ կարողանում թուլանալ և վերջապես մոռանալ ամենօրյա սթրեսի մասին։

Միևնույն ժամանակ, յուրաքանչյուրն 7-րդ աշխատավոր վախենում է արձակուրդ վերցնել անբարենպաստ ֆինանսական իրավիճակի պատճառով։

Արդյունքում, ամեն 4-րդը հանգստյան օրերին աշխատում է, իսկ 30 %-ը հանգստյան օրերին մտածում է աշխատանքի մասին։ Չնայած այս ամենին, մոտ 40 %-ը նշում է, որ արձակուրդից հետո ավելի հեշտ է աշխատելը։

Հագեբանները խորհուրդ են տալիս հաճախ վերցնել մի քանի օրվա արձակուրդ՝ աշխատունակության բարձրացման համար, քանի որ երկար արձակուրդի ազդեցությունը արագ՝ 2-3 շաբաթվա ընթացքում կորչում է։

 

 

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով