Այսօր Շրջակա միջավայրի պաշտպանության համաշխարհային օրն է

https://eco.am/%d5%a1%d5%b5%d5%bd%d6%85%d6%80-%d5%b7%d6%80%d5%bb%d5%a1%d5%af%d5%a1-%d5%b4%d5%ab%d5%bb%d5%a1%d5%be%d5%a1%d5%b5%d6%80%d5%ab-%d5%ba%d5%a1%d5%b7%d5%bf%d5%ba%d5%a1%d5%b6%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%a1/

Հունիսի 5-ը Շրջակա միջավայրի համաշխարհային օրն է:

1972 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան հունիսի 5-ը հայտարարեց Շրջակա միջավայրի համաշխարհային օր, որն էլ դարձավ միջազգային բնապահպանական օրացույցի կարևոր տոներից և ամեն տարի նշվում է աշխարհի գրեթե բոլոր երկրներում:

Այս օրը նշելը նպատակ է հետապնդում բոլորի մոտ արթնացնելու շրջակա միջավայրը պաշտպանելու ցանկություն և հնարավորինս շատ մարդկանց խրախուսելու այդ ուղղությամբ գործողություններ ձեռնարկել՝ կանխելու մոլորակի բնական կենսապահովման համակարգերի վրա աճող ճնշումները:

1972թ. հունիսի 5-ին պետությունների ղեկավարների Ստոկհոլմյան կոնֆերանսին ստեղծվեց հատուկ կազմակերպություն` Շրջակա միջավայրի պահպանման ՄԱԿ ծրագիրը /UNEP/:

Մարդկային քաղաքակրթության ժամանակակից տեխնիկական զարգացումը հանգեցրել է շրջակա միջաավայրի զգալի աղտոտվածությանը: Մարդու ամենօրյա գործունեությունը տնտեսական և ռազմական ոլորտներում` վթարներն արդյունաբերական օբյեկտներում և զենքերի փորձարկումները բնական միջավայրին վնաս են հասցնում: Մեր օրերում շրջակա միջավայր թափանցող շատ միացություններ չեն հանդիպում բնության մեջ, դրանք մարդու կողմից արհեստականորեն սինթեզված են:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Զամբյուղ Հեռացվեց հետ բերել
  • Զամբյուղում դեռևս չի ավելացվել ապրանքներ։