Արշավ-լեռնագնացություն դեպի Դիմաց լեռ. Armenian Arm» հայրենասիրական ՀԿ-ն և «45-րդ միջօրեական» արշավական ակումբ

https://eco.am/%d5%a1%d6%80%d5%b7%d5%a1%d5%be-%d5%ac%d5%a5%d5%bc%d5%b6%d5%a1%d5%a3%d5%b6%d5%a1%d6%81%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6-%d5%a4%d5%a5%d5%ba%d5%ab-%d5%a4%d5%ab%d5%b4%d5%a1%d6%81-%d5%ac%d5%a5/

Սիրելի բարեկամներ, հունիսի 6-ին «Armenian Arm» հայրենասիրական հասարակական կազմակերպությունը և «45-րդ միջօրեական» արշավական ակումբը համատեղ կազմակերպում են արշավ-լեռնագնացություն. նախատեսում ենք բարձրանալ Դիմաց լեռ (2378մ), որը գտնվում է Տավուշի մարզում, և մեր զորակցությունը հայտնել հայոց բանակին:

Քայլրշավի սկիզբը` Հաղարծինի վանքի մոտակայքից:

Քայլարշավն ուղեկցվելու է Տավուշի գեղեցիկ տեսարաններով:

Քայլարշավի ընդհանուր երկարությունը՝ 16կմ:

Հարաբերական բարձրությունը՝ 1000մ:

Քայլարշավին մասնակցելու համար անհրաժեշտ է ունենալ հարմարավետ արշավային հագուստ, ամուր արշավական-սպորտային կոշիկներ, ուսապարկ, արևային ակնոց և գլխարկ, որևէ տաք հագուստ, անձրևանոց (պարտադիր է), ձեռքի կամ գլխի լապտեր (պարտադիր է), մեկօրյա սնունդ և ջուր, ինչպես նաև բարձր տրամադրություն։

Հանդիպում ենք կիրակի օրը` հունիսի 6-ին, առավոտյան ժամը 7.30-ին, Ավետիք Իսահակյանի արձանի մոտ։

Ձեր մասնակցությունը հաստատելու համար խնդրում ենք զանգահարել 093408331,099408331 կամ 094895516 հեռախոսահամարներով։

Գրանցվելու վերջնաժամկետը՝ շաբաթ, ժ. 11։45։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով