Լողափ հասնելուն պես մի՛ նետվեք ջուրը

https://eco.am/%d5%ac%d5%b8%d5%b2%d5%a1%d6%83-%d5%b0%d5%a1%d5%bd%d5%b6%d5%a5%d5%ac%d5%b8%d6%82%d5%b6-%d5%ba%d5%a5%d5%bd-%d5%b4%d5%ab%d5%9b-%d5%b6%d5%a5%d5%bf%d5%be%d5%a5%d6%84-%d5%bb%d5%b8%d6%82%d6%80%d5%a8/

Հետզհետե տոթ եղանակն ու շաբաթներ անց մեկնարկող ամառային արձակուրդները հուշում են ծովափի սեզոնի բացման մասին։ Բայց, երկար սպասված ու բաղձալի լողափ հասնելուն պես հարկավոր չէ ինքնամոռաց նետվել ծովը։ Մինչ մեկնելը Eco.am-ն իր ընթերցողների համար առանձնացրել է մի քանի խորհուրդներ, որոնք պետք կգան լողափին։

Թեպետ ծովն ու լողալը դրական են ազդում մարդու առողջության վրա, բայց այնուամենայնիվ, լողը  ծանրաբեռնում է օրգանիզմը։

1․ Արձակուրդի առաջին օրերին խորհուրդ չի տրվում օրը մեկ անգամից ավելի մտնել ջուրը։ Ծայրահեղ դեպքում կարելի է 2-3 անգամ, բայց ոչ պակաս, քան 3-ժամյա ընդմիջումներով։

2․Որքան սառն է ջուրը, այնքան նրա ազդեցությունն օրգանիզմի վրա ուժեղ է, ուստի այդպիսի ծանրաբեռնվածությանը պետք է աստիճանաբար վարժվել։

3․ Չի կարելի ուժեղ ֆիզիկական լարվածությունից անմիջապես հետո լողալ․ նախքան դա  անելը, 10 րոպե հանգստացեք ստվերում։

4․ Դող, սարսուռ զգալիս անմիջապես դուրս եկեք ջրից , սրբիչով չորացեք և տաքացնող վարժություններ արեք։

5․Խորհուևդ չի տրվում լողալ հոդերի սուր հիվանդությունների, տարբեր բորբոքային երևույթների առկայության, սրտային կամ սրտանոթային հիվանդությունների դեպքում:

Ծովում լողալը բարենպաստ է ամբողջ օրգանիզմի համար

1․Ծովի ջուրը համարվում է ամենաօգտակարը, քանի որ այն 92 քիմիական տարր է պարունակում  և իր բաղադրությամբ  շատ նման է մարդու արյանը։

2․Լողալու ընթացքում ծովի ջրում լուծված աղերը մաշկային թեթև գրգռվածություն են առաջացնում, ինչն էլ զգալիորեն լավացնում է արյան շրջանառությունը։

3․Ծովի ալիքների տատանումը մերսում է մարմինը, ակտիվանցնում մկանների աշխատանքը, իսկ լողալը մարզում է մարմինը։

Ուշագրավ և օգտակար փաստեր

1․Ծարավը հագեցրեք ոչ թե գազավորված քաղցր ըմպելիքներով, այլ ջրով կամ հանքային ջրով։ Կանաչ թեյը նույնպես հագեցնում է ծարավը։

2․Ամռանը ցանկալի է հագնել թեթև, ոչ շատ նեղ հագուստ, որպեսզի մարմինն առավելագույնս շնչի։ Ցանկալի է հագնել  բաց գույնի զգեստներ։ Սինթետիկ ներքնազգեստները կարող են մաշկի հետ կապված խնդիրներ առաջացնել։

3․Վտանգավոր է երկար ժամանակ թաց լողազգեստով մնալը։ Այն կարող է տարբեր բորբոքային հիվանդությունների պատճառ դառնալ։

4․ Ծովում և ջրային մեծ ավազաններում սեռավարակ ձեռք բերելու հավանականությունը ցածր է։

5․Մարդկանց 85 %-ը վարակված է հերպես վիրուսով, իսկ այն գլուխ է բարձրացնում հիմնականում, երբ ընկնում է մարդու դիմադրողականությունը։ Ծովում հանգստացողների մոտ այն ավելի հաճախ է առաջանում, քանի որ մարդիկ արևի տակ վառվում են, իսկ հովին՝ մրսում, այսինքն՝ ընկնում է դիմադրողականությունը։ Ահա թե ինչու է Սևանա լճում լաղացողներից շատերի մոտ առաջանում հերպես։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով