Blog
In
other , eco-aprelakerp , eco-dexatun
Մ՛ի թույլ տվեք, որ ձեր երեխան դաս սովորի այս դիրքով
Posted on 15 Սեպտեմբերի, 2021

Մի քանի օր է, ինչ մեկնարկել է նոր ուսումնական տարին, որը շատ ծնողների համար գլխացավանք է դարձել։ Նրանցից շատերը մեծ ուշադրություն դարձնելով երեխայի դասապատրաստման ու գիտելիքների վրա, երբեմն անուշադրության են մատնում մի կարևոր հանգամանք՝ դաս սովորելու ընթացքում երեխայի նստած դիրքը։
Eco.am-ը խորհուրդ է տալիս, եթե ցանկանում ենք ունենալ առողջ սերունդ, ապա պետք է մատների արանքով չնայեն այդքան կարևոր խնդրին։ Որքան էլ որ դժվար է, բայց ծնողները պետք է հետևողական լինեն և խստորեն հետևեն, որ դասապատրաստման ընթացքում երեխան նստի ուղիղ դիրքով։
Այնուամենայնիվ, հիշենք, որ երեխայի օրգանիզմը գտնվում է բուռն աճման շրջանում, իսկ բժիշկներն ահազանգում են, որ կիֆոզ հիվանդությունը երիտասարդացել է։ Ուստի սա պետք է ազդակ լինի յուրաքանչյուր ծնողի համար, որ երեխաները հենց այդ ժամանակ են հիմնականում ձեռք բերում ողնաշարի մկանային թուլություն, կիֆոզ հիպերկիֆոզ և այլն։
Ստորև ներկայացված նկարում, կարող եք տեսնել ու մտապահել, թե ինչպես չի կարելի նստել դասապատրաստման ընթացքում և որ դիրքերն են վնասում ձեր երեխայի առողջությունը։
In
other , shrjaka-mijavayr
Գիտնականները զգուշացնում են կլիմայի լուրջ վատթարացման մասին
Posted on 15 Սեպտեմբերի, 2021

Գրենլանդիայի սառցային բյուրեղների ուսումնասիրության հիման վրա գիտնականները վերականգնել են Հյուսիսային Ատլանտիկայում վերջին 1250 տարվա ընթացքում մթնոլորտի վերին շերտերի շիթային հոսանքների պատմական փոփոխությունները, ինչպես նաև կանխատեսել են ապագայի փոփոխությունները, փոխանցում է ՀՀ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը: Մոդելավորման արդյունքները ցույց են տվել, որ կլիմայի գլոբալ փոփոխության ներկայիս տեմպերի պահպանման դեպքում, մինչև 2060-ական թվականները, Հյուսիսատլանտյան մթնոլորտային հոսանքը կարող է դուրս գալ բնական փոփոխականության տիրույթից՝ ինչը կհանգեցնի այնպիսի բնական աղետալի երևույթների թվի կտրուկ աճի, ինչպիսիք են երաշտները, հրդեհները, փոթորիկներն և ջրհեղեղները։ Հյուսիսատլանտյան շիթային հոսքը իրենից ներկայացնում է բարձրադիր արևմտյան ալիքաձև քամիների շրջանաձև գոտի։ Այս մթնոլորտային հոսքի դիրքից ու ինտենսիվությունից կախված են եղանակի հիմնական պարամետրերը՝ ջերմաստիճանը և տեղումների քանակը: Վերջին տարիների տարօրինակ եղանակային իրադարձությունները, ինչպիսիք են այս ամռան ընթացքում Խաղաղ օվկիանոսի հյուսիսարևմտյան շոգերը և Եվրոպայում ջրհեղեղները, օրինակն են այն բանի, թե ինչպես են օդային հոսանքներն ազդում եղանակի վրա՝ կախված ինտենսիվությունից և տեղայնությունից: Նյութին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://ria.ru/20210914/klimat-1749979389.html:
In
other , shrjaka-mijavayr
Այսօր Հայաստանում նշվում է որպես բնության հատուկ պահպանվող տարածքների օր
Posted on 13 Սեպտեմբերի, 2021

2021թ. սեպտեմբերի 2-ին Կառավարության նիստում ընդունվեց «Հայաստանի Հանրապետությունում բնության հատուկ պահպանվող տարածքների օրը նշելու մասին» Կառավարության որոշումը: Հայաստանը գտնվում է տարածաշրջանի բուսական և կենդանական աշխարհների ձևավորման կարևոր մարզերի հանգուցակետում, ինչպես նաև հանդիսանում է միգրացվող կենդանիների և չվող թռչունների տարանցիկ ճանապարհների խաչմերուկ: Արդյունքում՝ երկրի ոչ մեծ տարածքում (մոտ 30 հազ.կմ2 ) աճում են շուրջ 3800 տեսակի բարձրակարգ բույսեր, 428` հողային և ջրային ջրիմուռներ, 399` մամուռներ, 4207` սնկեր, 464` քարաքոսեր, բնակվում են 549 ողնաշարավոր և շուրջ 17200 տեսակի անողնաշարավոր կենդանիներ: Կենսաբազմազանության պահպանությունը Հայաստանում հիմնականում իրականացվում է բնության հատուկ պահպանվող տարածքներում (ԲՀՊՏ), որտեղ կենտրոնացված է ֆլորայի և ֆաունայի տեսակային կազմի 60-70 %-ը, այդ թվում՝ հազվագյուտ, կրիտիկական վիճակում գտնվող, վտանգված և էնդեմիկ տեսակների ճնշող մեծամասնությունը: Ներկայումս հանրապետությունում գործող բնության հատուկ պահպանվող տարածքների ընդհանուր մակերեսը կազմում է 387054 հա կամ ՀՀ ընդհանուր տարածքի 13.1 տոկոսը: ՀՀ բնության հատուկ պահպանվող տարածքների հարուստ կենսաբազմազանությունը, բազմաբնույթ գեղատեսիլ լանդշաֆտային տիպերը, գիտական, տնտեսական մեծ պոտենցիալը, բնապատմական ժառանգությունը և բազմաթիվ պատմամշակութային հուշարձանների առկայությունը հնարավորություն են տալիս իրականացնելու գիտական ուսումնասիրություններ, տնտեսական և ռեկրեացիոն տարբեր ձևեր, ինչպես նաև էկոտուրիզմի տարբեր ձևեր, համակցված տուրեր և արշավներ: Հայաստանում առկա բնության հատուկ պահպանվող տարածքները ներառում են՝ 3 պետական արգելոց («Խոսրովի անտառ», «Շիկահող» և «Էրեբունի»), զբաղեցնում են 35 439.6 հեկտար տարածք կամ Հայաստանի ընդհանուր տարածքի 1.19 %-ը, 4 ազգային պարկ («Սևան», «Դիլիջան», «Արփի լիճ» և «Արևիք»), զբաղեցնում են 236 802.1 հեկտար տարածք կամ Հայաստանի ընդհանուր տարածքի 7.96 %-ը, 232 բնության հուշարձան, 27 պետական արգելավայրեր, որոնք զբաղեցնում են 114 812.7 հեկտար տարածք կամ Հայաստանի ընդհանուր տարածքի 3.95 %-ը: Սիրելի հայրենակիցներ, ձեր առօրյա կյանքում ու կենսագործունեության ընթացքում, գտնվելով բնության գրկում, այցելելով մեր անզուգական բնաշխարհի չքնաղ անկյուններն ու բնական հուշարձանները, դրսևորե՛ք բարձր քաղաքացիական ինքնագիտակցություն և հոգատար վերաբերմունք ցուցաբերե՛ք մեր անկրկնելի բնական հարստությունների նկատմամբ։ Հայաստանի բնությունը մեր ընդհանուր հարստությունն է, իսկ դրա մասին հոգ տանելը` յուրաքանչյուրիս պարտավորությունը։
In
other , eco-dizayn , eco-mshakuyt
Բնության մասին հոգացող աղջիկը․ գրաֆիտի պատկեր Ստեփանավանում
Posted on 13 Սեպտեմբերի, 2021

Շրջակա միջավայրի, էկոլոգիայի պահպանության համար տարատեսակ գովազդային արշավներն ու հոլովակները երբեմն, գուցե այդքան ազդեցիկ չլինեն, որքան վիզուալ պատկերները։ Մեր մայրաքաղաքում, շատ շինությունների, կամ դալանների պատերին հանդիպում ենք գրաֆիտի աշխատանքներ՝ տարբեր ժամանակների հերոսների պատկերներով, սակայն, քիչ են հանդիպում բնությունը փայփայելու օրինակներ։
Eco.am-ը ներկայացնում է բնության մասին հոգացող աղջկա երկու կրկնօրինակ գրաֆիտի պատկերներ, առաջինը գտնվում է Լեհաստանում, իսկ երկրորդը՝ Հայաստանում՝ Ստեփանավան քաղաքի գործարաններից մեկի պատին։
In
other , shrjaka-mijavayr
Վանա լիճը վտանգված է, ջրի մակարդակն իջել է մոտ 1 կմ
Posted on 13 Սեպտեմբերի, 2021

Վանա լճում ջրի մակարդակը մոտավորապես 1 կիլոմետր իջել է։ Թուրքիայի օդերևութաբանության գլխավոր վարչության հետազոտությունների համաձայն՝ Վանում ու շրջակա տարածքներում վերջին տարիներին ջրային պաշարների սղություն է նկատվում։ Վանա լճի՝ հատկապես որոշ ծանծաղ ափեր չորացել և անապատացել են։ Ջրի նահանջի հետևանքով ցամաքում են հայտնվել նախկինում լճի տակ եղած շրջաններ ու միկրրոբիոլոգիական շերտեր։ Թուրք մասնագետների պնդմամբ՝ տարվա տարբեր եղանակներին, գոլորշիացմամբ ու տեղումներով պայմանավորված, լճի մակարդակի տատանումները սովորաբար չէին անցնում մեկուկես մետրից։ Բայց ներկայում Վանա լճից ջրերի գոլորշիացման մակարդակը եռակի գերազանցում է տեղումների ու ձնհալի արդյունքում լիճ լցվող ջրերի ծավալը։ Մասնագետի խոսքով՝ իր պատմության ընթացքում Վանա լիճն ունեցել է այնպիսի ժամանակներ, երբ ջրի մակարդակն այսօրվա նշաձողից 150մ ավելի բարձր է եղել։ Իսկ այսօր անգամ 80-ամյա տարեց բնակիչները հավաստում են, որ լճի մակարդակը երբեք այսքան ցածր չի եղել։
In
other , shrjaka-mijavayr , eco-mshakuyt
Eco.am մեդիա հարթակի լրագրողական հետազոտությունը ճանաչվեց լավագույնը առցանց հրապարակումների մեջ
Posted on 13 Սեպտեմբերի, 2021

ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ՈՐՊԵՍ ՋՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՍՆԵԼՈՒ ՇԱՐԺԻՉ ՈՒԺ
«Գլոբալ ջրային համագործակցություն» (ԳՋՀ) միջազգային ցանցը այս տարի նշում է իր հիմնադրամ 25 տարին։ Աշխարհի 3000 գործընկեր կազմակերպությունների կողմից կազմակերպվում և անց են կազվում տարբեր միջոցառումներ։
Այս տարի ամռանը «Ազգային ջրային համագործակցություն» ՀԿ–ն Էկոլրագրողների համար կազմակերպել էր ջրային ոլորտի տարբեր խնդիրների լուսաբանմանն և դրանց լուծման առաջարկներ ներկայացնելուն ուղղված դասընթաց:
Միջոցառումը Հայաստանում մեկնարկել է լրագրողական մրցույթ, որը տեղի կունենա ս.թ հոկտեմբերին և կգնահատվի Գլոբալ ջրային համագործակցության քարտուղարության կողմից:
Մինչև սեպտեմբերի 10-ը լրագրողական հետազոտություններն ու վերլուծությունները, հոդվածների, տեսաֆիլմերի տեսքով հրատարակվեցին տեղական մամուլում։
Վերջնական միջոցառումը կայացավ սեպտեմբերի 10–ին ՀՀ ՏԿԵՆ Ջրային կոմիտեում, որի ընթացքում լրագրողները ներկայացրին իրենց աշխատանքները, որոնք կուղարկվեն միջազգային մրցույթին մասնակցելու համար: Eco.am մեդիա հարթակի ներկայացրած «Որքան ջուր կխնայեն փականով ցայտաղբյուրները» լրագրողական հետազոտությունը ճանաչվեց լավագույնը առցանց հրապարակումների մեջ:
[gallery columns="2" link="file" ids="6318,6319,6320,6321"]
ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ՈՐՊԵՍ ՋՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՍՆԵԼՈՒ ՇԱՐԺԻՉ ՈՒԺ
«Գլոբալ ջրային համագործակցություն» (ԳՋՀ) միջազգային ցանցը այս տարի նշում է իր հիմնադրամ 25 տարին։ Աշխարհի 3000 գործընկեր կազմակերպությունների կողմից կազմակերպվում և անց են կազվում տարբեր միջոցառումներ։
Այս տարի ամռանը «Ազգային ջրային համագործակցություն» ՀԿ–ն Էկոլրագրողների համար կազմակերպել էր ջրային ոլորտի տարբեր խնդիրների լուսաբանմանն և դրանց լուծման առաջարկներ ներկայացնելուն ուղղված դասընթաց:
Միջոցառումը Հայաստանում մեկնարկել է լրագրողական մրցույթ, որը տեղի կունենա ս.թ հոկտեմբերին և կգնահատվի Գլոբալ ջրային համագործակցության քարտուղարության կողմից:
Մինչև սեպտեմբերի 10-ը լրագրողական հետազոտություններն ու վերլուծությունները, հոդվածների, տեսաֆիլմերի տեսքով հրատարակվեցին տեղական մամուլում։
Վերջնական միջոցառումը կայացավ սեպտեմբերի 10–ին ՀՀ ՏԿԵՆ Ջրային կոմիտեում, որի ընթացքում լրագրողները ներկայացրին իրենց աշխատանքները, որոնք կուղարկվեն միջազգային մրցույթին մասնակցելու համար: Eco.am մեդիա հարթակի ներկայացրած «Որքան ջուր կխնայեն փականով ցայտաղբյուրները» լրագրողական հետազոտությունը ճանաչվեց լավագույնը առցանց հրապարակումների մեջ:
[gallery columns="2" link="file" ids="6318,6319,6320,6321"]In
other , eco-dizayn , eco-mshakuyt
Կանաչ գույնի երանգները՝ աշնանային նորաձևության տենդենց
Posted on 13 Սեպտեմբերի, 2021

Աշնան մեկնարկի հետ միասին նաև ասպարեզ են գալիս սեզոնի նորաձևության տենդենցները, որտեղ այս տարի գերիշխում է կանաչ գույնը։ Eco.am-ի հետ զրույցում նորաձևության քննադատ, նկարիչ-մոդելավորող և արվեստագետ ԱՐՄԵՆ ԵՐԻՑՅԱՆՆ ասաց, որ Կորոնավիրուսի համավարակի պատճառով ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում նորաձության կյանքը կանգ էր առել, սակայն, կարծես, թե այն կրկին ակտիվանում է. «Օրեր առաջ տեսաք, որ «Դոլչե և Գաբանան» Վենետիկում գեղեցիկ ցուցադրություն արեց: Տարիուկես նման մեծ ցուցադրություն ամբողջ աշխարհում չէր եղել: Հույս ունենանք, որ այս ամենը հաղթահարելու է մեր մոլորակը և ացնելու է բնականոն հունի»: Անդրադառնալով նորաձևության աշնանային միտումներին՝ նկարիչ-մոդելավորողը նշեց ամենանորաձև հագուստներն ու գույները. «Նորաձևության աշնանային տենդենցը հիմնականում կաշին է, որը մի քիչ չեմ ընդունում և չեմ սիրում: Հիմա նորաձև են դարձել շատ վառ գույները` օխրայից մինչև տարբեր կանաչ երանգներ»:
In
other , eco-mshakuyt
ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը և «Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ»-ը կնքեցին համագործակցության 5-ամյա հուշագիր
Posted on 10 Սեպտեմբերի, 2021

Հայաստանի Հանրապետության Շրջակա միջավայրի նախարարությունը, ի դեմս նախարարի տեղակալ Աննա Մազմանյանի և «Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ» ՊՈԱԿ-ը Armenian National Philharmonic Orchestra,ի դեմս գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի, «Սևան» ազգային պարկի «Նորաշենի» արգելոցի տարածքում խորհրդանշական «Որորների կղզի» անունը ստացած կղզում կնքեցին համագործակցության հուշագիր։ Հուշագրի շրջանակում կողմերը պարտավորվում են համագործակցել հանուն շրջակա միջավայրի պահպանության և կայուն զարգացման, իրականացնել համատեղ միջոցառումներ, որով ևս մեկ անգամ հանրության ուշադրությունը կհրավիրեն բնապահպանական ամենատարբեր խնդիրներին՝ բարձրացնելով դրանց վերաբերյալ հասարակության իրազեկվածության մակարդակը և մեծացնելով լուծման հեռանկարները։ Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը բնապահպանության և մշակույթի միաձուլումը հիանալի հնարավորություն է համարում շրջակա միջավայրի պահպանության և պաշտպանության ոլորտում նշանակալի առաջընթաց գրանցելու համար։ Համագործակցության շրջանակում «Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ»-ն աշնանային համերգաշրջանը նվիրում է «Սևան» ազգային պարկի «Նորաշենի» արգելոցի տարածքում խորհրդանշական «Որորների կղզի» անունը ստացած կղզում բնադրող Հայկական որորների պահպանությանը։ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանն իր խոսքում չափազանց կարևորեց համագործակցությունը՝ խոստանալով անել հնարավորը երաժշտության լեզվով քարոզելու «կանաչ մշակույթի» գաղափարը։ Հայկական որորը Ֆիլհարմոնիկի երաժշտասեր ունկնդրին կբերի վաղ ամրագրման տոմսերը՝ գնման զեղչային հնարավորությամբ և ևս մեկ անգամ կհիշեցնի իր բացառիկ լինելու մասին։ Նախագծի իրականացման հարցում մեծ ներդրում ունի Եվրոպական միության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարարության (ԳԴՀ ՏՀԶՆ) համատեղ ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Սեւանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» (EU4Sevan) ծրագիրը:
In
other , eco-mshakuyt
5 կճուճ, սափորներ, խոշոր եղջերավոր կենդանիների ոսկորներ․Վանաձորում հայտնաբերվել են դամբարաններ
Posted on 10 Սեպտեմբերի, 2021

Վանաձորի Խնձորուտ թաղամասում շինարարական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել են դամբարաններ, որոնցից մեկի բացվածքից դուրս է բերվել խեցեղեն` 5 կճուճ և սափորներ, խոշոր եղջերավոր կենդանիների ոսկորներ:
Հնագիտական աշխատանքների համակարգող, Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի հնագետ Մելինե Սիմոնյանի խոսքով՝ գտածոներն ուշ բրոնզեդարի վերջի կամ վաղ երկաթեդարյան մշակույթի նմուշներ են, որոնք դեռ համապատասխան մշակում պետք է անցնեն: Հնակենդանաբանական ուսումնասիրության արդյունքում պարզվել է՝ խոշոր եղջերավորի ոսկորները ցուլի ոսկորներ են՝ 1 ազդոսկր և ծնոտի 2 բեկոր: Գտնվել են նաև մարդու ոսկորի ամբողջական բեկորներ:
Գտածոները տեղափոխվել են Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի լաբորատորիա` ուսումնասիրության, նորոգման, վերականգնման, ինչից հետո դրանք կհանձնվեն Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարանին:
Վերոնշյալ շինարարական աշխատանքներն այսուհետ կիրականացվեն ԿԳՄՍ նախարարության մասնագետների հսկողության ներքո, իսկ հայտնաբերված դամբարաններում անհրաժեշտության դեպքում կիրականացվեն ամբողջական պեղումների աշխատանքներ:
In
other , shrjaka-mijavayr
Սևանա լիճը ճահճացումից փրկելու համար հայ գիտնականները մոդելային սարք են ստեղծում
Posted on 10 Սեպտեմբերի, 2021





