Գիտնականները զգուշացնում են կլիմայի լուրջ վատթարացման մասին

https://eco.am/%d5%a3%d5%ab%d5%bf%d5%b6%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6%d5%b6%d5%a5%d6%80%d5%a8-%d5%a6%d5%a3%d5%b8%d6%82%d5%b7%d5%a1%d6%81%d5%b6%d5%b8%d6%82%d5%b4-%d5%a5%d5%b6-%d5%af%d5%ac%d5%ab%d5%b4%d5%a1%d5%b5%d5%ab/

Գրենլանդիայի սառցային բյուրեղների ուսումնասիրության հիման վրա գիտնականները վերականգնել են Հյուսիսային Ատլանտիկայում վերջին 1250 տարվա ընթացքում մթնոլորտի վերին շերտերի շիթային հոսանքների պատմական փոփոխությունները, ինչպես նաև կանխատեսել են ապագայի փոփոխությունները, փոխանցում է ՀՀ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը:

Մոդելավորման արդյունքները ցույց են տվել, որ կլիմայի գլոբալ փոփոխության ներկայիս տեմպերի պահպանման դեպքում, մինչև 2060-ական թվականները, Հյուսիսատլանտյան մթնոլորտային հոսանքը կարող է դուրս գալ բնական փոփոխականության տիրույթից՝ ինչը կհանգեցնի այնպիսի բնական աղետալի երևույթների թվի կտրուկ աճի, ինչպիսիք են երաշտները, հրդեհները, փոթորիկներն և ջրհեղեղները։

Հյուսիսատլանտյան շիթային հոսքը իրենից ներկայացնում է բարձրադիր արևմտյան ալիքաձև քամիների շրջանաձև գոտի։ Այս մթնոլորտային հոսքի դիրքից ու ինտենսիվությունից կախված են եղանակի հիմնական պարամետրերը՝ ջերմաստիճանը և տեղումների քանակը:

Վերջին տարիների տարօրինակ եղանակային իրադարձությունները, ինչպիսիք են այս ամռան ընթացքում Խաղաղ օվկիանոսի հյուսիսարևմտյան շոգերը և Եվրոպայում ջրհեղեղները, օրինակն են այն բանի, թե ինչպես են օդային հոսանքներն ազդում եղանակի վրա՝ կախված ինտենսիվությունից և տեղայնությունից:

Նյութին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://ria.ru/20210914/klimat-1749979389.html:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով