Կանաչ գույնի երանգները՝ աշնանային նորաձևության տենդենց

https://eco.am/%d5%af%d5%a1%d5%b6%d5%a1%d5%b9-%d5%a3%d5%b8%d6%82%d5%b5%d5%b6%d5%ab-%d5%a5%d6%80%d5%a1%d5%b6%d5%a3%d5%b6%d5%a5%d6%80%d5%a8%d5%9d-%d5%a1%d5%b7%d5%b6%d5%a1%d5%b6%d5%a1%d5%b5%d5%ab%d5%b6-%d5%b6%d5%b8/

Աշնան մեկնարկի հետ միասին նաև ասպարեզ են գալիս սեզոնի նորաձևության տենդենցները, որտեղ այս տարի գերիշխում է կանաչ գույնը։

Eco.am-ի հետ զրույցում  նորաձևության քննադատ, նկարիչ-մոդելավորող և արվեստագետ ԱՐՄԵՆ ԵՐԻՑՅԱՆՆ ասաց, որ Կորոնավիրուսի համավարակի պատճառով ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում նորաձության կյանքը կանգ էր առել, սակայն, կարծես, թե այն կրկին ակտիվանում է. «Օրեր առաջ տեսաք, որ «Դոլչե և Գաբանան» Վենետիկում գեղեցիկ ցուցադրություն արեց: Տարիուկես նման մեծ ցուցադրություն ամբողջ աշխարհում չէր եղել: Հույս ունենանք, որ այս ամենը հաղթահարելու է մեր մոլորակը և ացնելու է բնականոն հունի»:

Անդրադառնալով նորաձևության աշնանային միտումներին՝ նկարիչ-մոդելավորողը նշեց ամենանորաձև հագուստներն ու գույները. «Նորաձևության աշնանային տենդենցը հիմնականում կաշին է, որը մի քիչ չեմ ընդունում և չեմ սիրում: Հիմա նորաձև են դարձել շատ վառ գույները` օխրայից մինչև տարբեր կանաչ երանգներ»:

 

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով