Վանա լիճը վտանգված է, ջրի մակարդակն իջել է մոտ 1 կմ

https://eco.am/%d5%be%d5%a1%d5%b6%d5%a1-%d5%ac%d5%ab%d5%b3%d5%a8-%d5%be%d5%bf%d5%a1%d5%b6%d5%a3%d5%be%d5%a1%d5%ae-%d5%a7-%d5%bb%d6%80%d5%ab-%d5%b4%d5%a1%d5%af%d5%a1%d6%80%d5%a4%d5%a1%d5%af%d5%b6-%d5%ab%d5%bb%d5%a5/

Վանա լճում ջրի մակարդակը մոտավորապես 1 կիլոմետր իջել է։ Թուրքիայի օդերևութաբանության գլխավոր վարչության հետազոտությունների համաձայն՝ Վանում ու շրջակա տարածքներում վերջին տարիներին ջրային պաշարների սղություն է նկատվում։

Վանա լճի՝ հատկապես որոշ ծանծաղ ափեր չորացել և անապատացել են։ Ջրի նահանջի հետևանքով ցամաքում են հայտնվել նախկինում լճի տակ եղած շրջաններ ու միկրրոբիոլոգիական շերտեր։

Թուրք մասնագետների պնդմամբ՝ տարվա տարբեր եղանակներին, գոլորշիացմամբ ու տեղումներով պայմանավորված, լճի մակարդակի տատանումները սովորաբար չէին անցնում մեկուկես մետրից։ Բայց ներկայում Վանա լճից ջրերի գոլորշիացման մակարդակը եռակի գերազանցում է տեղումների ու ձնհալի արդյունքում լիճ լցվող ջրերի ծավալը։

Մասնագետի խոսքով՝ իր պատմության ընթացքում Վանա լիճն ունեցել է այնպիսի ժամանակներ, երբ ջրի մակարդակն այսօրվա նշաձողից 150մ ավելի բարձր է եղել։ Իսկ այսօր անգամ 80-ամյա տարեց բնակիչները հավաստում են, որ լճի մակարդակը երբեք այսքան ցածր չի եղել։

 

 

 

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով