Blog

All
Այլ
Էկո տուրիզմ
Էկո ապրելակերպ
Էկո սնունդ
Էկո կոսմետիկա
Էկո դիզայն
Էկո փաթեթավորում
Էկո էներգիա
Շրջակա Միջավայր
Էկո բժշկություն
Էկո մշակույթ
Էկո տեխնոլոգիներ
Էկոկրթություն
Էկոանկյուն

ԵՊՀ ֆիզիկոսները մոդելավորելու են նոր սերնդի «էլեկտրոնային քիթ» միկրոհամակարգ

ԵՊՀ ֆիզիկոսները մոդելավորելու են նոր սերնդի «էլեկտրոնային քիթ» միկրոհամակարգ
ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտի պինդ մարմնի ֆիզիկայի գիտահետազոտական լաբորատորիան և ԳԱԱ Ա. Բ. Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտի նանոգիտության և տեխնոլոգիաների նորարարական կենտրոնը ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի ֆինանսավորած կիրառական նշանակության դրամաշնորհային ծրագրի շրջանակում համատեղ իրականացնում են «Մետաղօքսիդային նանոկառուցվածքային բարակ թաղանթների հենքով գազային տվիչների և «Էլեկտրոնային քիթ» միկրոհամակարգերի պատրաստում» թեման: Նախագիծը նվիրված է մետաղօքսիդային (ZnO, ZrO2 և SiO2) նանոկառուցվածքային բարակ թաղանթների (ՆԲԹ), ածխածնային նանոխողովակների հիման վրա նոր սերնդի գազային տվիչների ու դրանց համատեղմամբ «Էլեկտրոնային քիթ» բազմաֆունկցիոնալ միկրոհամակարգի պատրաստմանը, որոնք աշխատում են լայն ջերմաստիճանային տիրույթում: Բարձրորակ թաղանթների ստացման համար մշակված հատուկ մոդելային թիրախների պատրաստմամբ և ՆԲԹ նստեցման ֆիզիկական (PLD, DC, RF) և քիմիական (CVD, Զոլ-գել) տեխնոլոգիաների զարգացմամբ նախատեսվում է ստանալ նախընտրելի բնութագրերով բարակ թաղանթներ ու պատրաստել վտանգավոր գազերի՝ ածխածնի և ազոտի օքսիդների, ինչպես նաև ածխաջրածինների դիմադրային տիպի բարձրարդյունավետ գազային տվիչներ՝ բարձր ընտրողականություն և զգայունություն (մինչև մի քանի ppm), աշխատանքային կայունության պահպանում ջերմաստիճանի լայն տիրույթում (-40C≤T≤400C) և ագրեսիվ միջավայրերում (բարձր ճառագայթային և խոնավության պայմաններում)։ Թեմայի գիտական ղեկավար Մկրտիչ Երանոսյանի խոսքով, հետազոտական ծրագրի իրականացումը նպաստելու է բուհ-մասնավոր hատված կապերի հաստատմանն ու խորացմանը, փոխադարձ կարիքների բացահայտմանն ու դրանց բավարարման համար անհրաժեշտ ենթակառուցվածքների ձևավորմանը: Դրա նպատակը շուկայում պահանջարկ ունեցող, ինչպես նաև նոր պահանջարկ ձևավորող նախատիպային նմուշների պատրաստումն է: «Էլեկտրոնային քիթ» համակարգերը կարող են համատեղել տարբեր լաբորատոր գործառույթներ միևնույն միկրոհամակարգի՝ չիպի վրա՝ ապահովելով գազային խառնուրդի առանձին բաղադրիչների միաժամանակ հայտնաբերման և ճանաչման հնարավորություններ: Ըստ Մ. Երանոսյանի՝ նախագիծը, Հայաստանում նոր բարձր տեխնոլոգիական գիտատար արտադրանքի ստացման նպատակից բացի, միտված է նպաստելու մաքուր միջավայրի պահպանությանը և անվտանգությանը: Նոր սերնդի գազային տվիչների հիմնական խնդիրը շրջակա միջավայր արտանետվող և մարդու առողջության համար վտանգավոր գազերի վաղ հայտնաբերումը և անհրաժեշտ կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելն է:  

Արևի վրա տեղի է ունեցել պատմության ընթացքում ամենամեծ բռնկումը

Արևի վրա տեղի է ունեցել պատմության ընթացքում ամենամեծ բռնկումը
Փետրվարի 15-ին Solar Orbiter զոնդի տեսախցիկի միոջոցով Եվրոպական տիեզերական գործակալության (ESA) մասնագետներին, հաջողվել է գրանցել արեւային ամենամեծ բռնկումը՝ դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում: Այս մասին տեղեկանում ենք կազմակերպության պաշտոնական կայքից։ Սակայն, Երկրի վրա ազդեցության հետեւանքներ չեն եղել քանի որ բռնկումը տեղի է ունեցել Արեւի հակառակ կողմում, որը շրջված է մեր մոլորակից։ Պսակային արտանետումը ֆիքսվել է Full Sun Imager տեսախցիկով, որը նախատեսված է աստղի ամբողջ մակերեսի դիտարկման համար: Գիտնականներին առաջին անգամ հաջողվել է լուսանկարել թե՛ պլազմայի արտանետումները, թե՛ ամբողջ արեգակնային սկավառակը, ինչը հնարավորություն է տվել գնահատել երեւույթի ողջ ծավալը։ Աստղագետները կարծում են, որ թեեւ այս բռնկումը մասնիկներ չի ուղարկել Երկիր (ինչը տեխնիկական խափանումների կհանգեցներ), այն կարեւոր հիշեցում է Արեգակի անկանխատեսելիության մասին: Ըստ նրանց, ավելի լավ ուսումնասիրելով նման իրադարձությունները, կկարողանանք պաշտպանել մեր մոլորակն արեւային էներգիայի արտանետումների վնասակար հետեւանքներից։

Ովքեր կարող են մասնակցել «Miss Eco International 2022»-ը միջազգային գեղեցկության մրցույթին

Ովքեր կարող են մասնակցել «Miss Eco International 2022»-ը միջազգային գեղեցկության մրցույթին
Մարտի 7-18-ը, Եգիպտոսում տեղի կունենա «Miss Eco International 2022» միջազգային գեղեցկության մրցույթը, որին այս տարի կմասնակցի նաև Հայաստանը։ Մրցույթի մանրամասների շուրջ Eco.am սոցիալական հարթակը զրուցեց «Գեղեցկության, տաղանդի եւ նորաձեւության համաշխարհային ակադեմիա» հասարակական կազմակերպության նախագահ, «Miss Eco International 2022» միջազգային գեղեցկության մրցույթի ազգային տնօրեն, երգչուհի Յանա Գրիգորյանի հետ։ - Յանա, կբացե՞ք փակագծերը, թե ի՞նչ մրցույթ է եւ ի՞նչ չափանիշներով է ընտրվում հաղթողը: - «Miss Eco International 2022»-ը միջազգային գեղեցկության մրցույթ է, այն այս տարի տեղի կունենա 8-րդ անգամ և ինչպես միշտ կանցկացվի Եգիպտոսում։ Անվանումից արդեն պարզ է, որ մրցույթն ունի էկո ուղղվածություն եւ կարող են մասնակցել 18-28 տարեկան ոչ ամուսնացած աղջիկները, հասակը՝ 1 մետր 68 սմ-ից բարձր: - Եթե չեմ սխալվում այս մրցույթին Հայաստանն առաջին անգամ է մասնակցում, ինչո՞ւ մինչ այժմ մասնակիցներ չենք ունեցել եւ էկո-մրցույթը ի՞նչ կապ ունի բնապահպանության ու էկոլոգիայի հետ: - 2019 թվականին Հայաստանը ներկայացրել է Մարթա Բաղդասարյանը, որը պրոֆեսիոնալ մոդել է: Բացի Հայաստանի ներկայացուցչից, ես նաեւ անցկացրել եմ քաստինգ ու ընտրել Ղրղզստանի եւ Վրաստանի մասնակցին: Իսկ այն ունի էկո ուղղվածություն, քանի որ մրցույթի ընթացքում գեղեցկուհիները բարձրացնում են բնապահպանական խնդիրներ: - Հետաքրքիր է, արդեն կա՞ն հայտեր եւ ովքե՞ր են որոշելու, թե Հայաստանից ով է ներկայանալու «Miss Eco International 2022»-ին: - Այո, հայտերը շատ են, բայց եթե լինեն մասնակիցներ, ովքեր կհամապատասխանեն չափանիշներին նրանք էլ կարող են ուղարկել լուսանկարներ՝ իմ էջին։ Դեռ ժամանակ ունենք՝ մրցույթը պետք է տեղի ունենա մարտի 7-18-ը: Բայց ֆինանսական փոքրիկ խնդիր է առաջացել: Պետք է նշեմ, որ հիմնականում փորձում եմ օգնել եւ աջակցել մասնակիցներին, փնտրում եմ իրենց  համար հովանավորներ: Մրցույթների կազմակերպիչները հիմնականում չեն հոգում մասնակիցների ճանապարհածախսը: Եվ այդ իսկ պատճառով, դեռ հստակ որոշված չէ, թե այս տարի Հայաստանը ներկայացուցիչ կկարողանա ուղարկել, թե՝ ոչ, քանի որ այս պահի դրությամբ՝ բացի միջազգային մրցույթներից, զբաղված եմ նաեւ ուրիշ նախագծերով: - Առաջիկայում էլ ի՞նչ մրցույթներ են սպասվում՝ այս տարվա ընթացքում: Արդեն կա՞ն նախնական ծրագրեր: - Այո, առաջիկայում մրցույթներ սպասվում են, տարվա կեսին կան նախնական ծրագրեր, բայց պետք է նշեմ, որ կորոնավիրուսը շատ վատ անդրադարձավ նաեւ այս բնագավառի վրա: Եթե նախկինում մասնակիցներին տարեկան 18-20 մրցույթի էի ուղարկում, ապա այս պահին այդ թիվը կրճատվել է՝ 4-5 միջազգային մրցույթի եմ ուղարկում: Շատ մրցույթներ տեղի չունեցան, շատերն օնլայն անցկացվեցին, բոլոր կազմակերպիչները փորձում են որեւէ կերպ հարմարացնել եւ լուծում գտնել այս խնդրին, բայց, իհարկե, այս վատ

Ի՞նչ ուտել հղիության ընթացքում

Ի՞նչ ուտել հղիության ընթացքում
Հղիության ընթացքում ճիշտ սննդակարգն ու առողջ ապրելակերպը կարևոր նշանակություն ունեն, պտղի ճիշտ զարգացման ինչպես նաև մոր և պտղի առողջության համար: Eco.am սոցիալական հարթակն առանձնացրել է այն սննդամթերքները, որոնք անհրաժեշտ են ընդգրկել հղի կանանց ամենօրյա սննդակարգում: Քանի որ պտուղը սննդանյութերը ստանում է մոր արյան միջոցով, կարևոր է հղիության ժամանակ պահպանել ռացիոնալ և ճիշտ սննդակարգ: Եթե մինչ հղիությունը սնվել եք բալանսավորված, ապա մնում է միայն որոշ շտկումներ անել: Ամենօրյա օգտագործվող սնունդը պետք է ավելացվի 500 կալորիայով, որը կկազմի 2500 կալորիա: 1․ Հղիության ժամանակ երկու անգամ ավելանում է պահանջը սպիտակուցների նկատմամբ: 2․ Անհրաժեշտ է նաև կալցիում, որը մասնակցում է ոսկրային հյուսվածքի և ատամների ձևավորմանը: Եթե սաղմը չի ստանում կալցիումի բավարար քանակություն, սկսում է վերցնել մոր պաշարից` այդպիսով դարձնելով մոր ոսկորներն ու ատամներն ավելի փխրուն: 3․ Շատ կարևոր է նաև երկաթի ընդունումը, ինչը էական է հեմոգլոբինի համար, պիգմենտի, որը մտնում է արյան կարմիր բջիջների մեջ: Պտղի արյան ծավալը և բաղադրությունը կախված է մոր սննդակարգում երկաթի քանակից: Երկաթի և վիտամին B12-ի պակասը կարող է հանգեցնել հղի կնոջ մոտ անեմիայի` սակավարյունության առաջացմանը: Սուրճը և թեյը դժվարացնում են երկաթի յուրացումը, հետևաբար պետք է նվազեցնել դրանց օգտագործումը: Շատ էական է նաև վիտամին D-ի առկայությունը, որը կանխում է պտղի մոտ ռախիտի առաջացումը: Հետևաբար հղիին խորհուրդ է տրվում շատ ժամանակ անցկացնել մաքուր օդում, արևի լույսի տակ, որը և փոխանցում է վիտամին D-ն: 4․Ֆոլաթթուն ևս խիստ կարևոր է: Այն կանխում է նյարդային խողովակի արատների առաջացումը: Դրա համար հղիության առաջին 3 ամիսների ընթացքում այն պետք է ներառել ռացիոնի մեջ: Ինչպես նաև բժշկի նշանակմամբ հղին կարող է ընդունել ֆոլաթթվի հաբեր (օրը`0,4 մլգ): Ֆոլաթթվով հարուստ են` սպանախը, կաղամբը, կանաչիները, կանաչ լոբին, ծաղկակաղամբը։ Երկաթով հարուստ են` մսի ոչ ճարպոտ տեսակները` լյարդ, երիկամ, ինչպես նաև կանաչեղենը, լոբին, սիսեռը։ Կալցիումով հարուստ են` կաթնամթերքը` կաթ, պանիր, մածուն, և ձավարեղենի որոշ տեսակներ։ Վիտամին D-ով հարուստ են`ճարպոտ ձուկը, ձուն, կարագը, մարգարինը: 1Մրգեր և բանջարեղեն Մրգերը և բանջարեղենը հարուստ են մանրաթելով, վիտամիններով, հանքանյութերով. դրանք կարգավորում են մարսողությունը և կանխում փորկապությունը: Մրգերում և բանջարեղենում առկա հիմնական սննդարար նյութերից են ֆոլիաթթուն, կալիումը, բետա-կարոտինը և վիտամին C-ն: Անհրաժեշտ է ուտել 5 չափաբաժնով տարբեր մրգեր և բանջարեղեններ: Դրանք պետք է լավ լվացնել և քիչ եփել, որպեսզի սննդարար նյութերը չոչնչանան: Ավոկադո Հղիության ընթացքում երեխայի նյարդային համակարգը և ուղեղի զարգացումը ֆոլիաթթվի բավարար քանակության կարիք ունի: Այն հղի կանայք, ովքեր հղիությունից առաջ կամ հղիության վաղ շրջանում ֆոլիաթթվի պակաս ունեն, նրանց երեխան ողնաշարի քայքայման(spina bifida) մեծ ռիսկի է ենթարկվում: Ավոկադոն հարուստ է ֆոլիաթթվով, կալիումով, վիտամին B6-ով և վիտամին C-ով: Վիտամին B6-ով հարուստ սննդամթերքը կանխում է առավոտյան սրտխառնոցը: Ավոկադոն մեծ քանակությամբ ճարպեր է պարունակում, ուստի, եթե նկատվում է քաշի ավելցուկ, ապա պետք է ուշադրություն դարձնել ավոկադոյի ճիշտ չափաքանակի օգտագործման վրա: Գազար և բրոկոլի Գազարն ու բրոկոլին պարունակում են մանրաթել, վիտամին A, վիտամին C և կարոտենոիդներ: Գազարը հարուստ է նաև ալկալիական էլեմենտներով, որոնք երիտասարդացնում են արյունը և հավասարակշռում ալկալային թթվի մակարդակն օրգանիզմում: Այս սննդարար նյութերը հարկավոր են նաև երեխայի ոսկորների, աչքերի և ատամների զարգացման համար: Բրոկոլին լավ դետեօքսիդանտ է և կանխում է նորածնի և պտղի մոտ քաղցկեղի առաջացումը: Սպանախ և կանաչ տերևներով բանջարեղեններ Սպանախը, կաղամբը և այլ կանաչ տերևներով բանջարեղենները պարունակում են վիտամիններ A, C, K և շատ կարևոր նշանակություն ունեցող ֆոլիաթթու: Այս բանջարեղենները հարուստ են նաև երկաթով, որն անհրաժեշտ է մորը և մանկանը թթվածին մատակարարելու համար: Թուզ Թուզը թարմ կամ չորացրած վիճակում պարունակում է ավելի շատ քանակությամբ մանրաթել, քան որևէ այլ միրգ կամ բանջարեղեն: Այն օգնում է բուժել փորկապությունը: 3 հատ թուզը պարունակում է 5գ մանրաթել: Թուզը նաև կալցիումի, կալիումի, ցինկի և երկաթի աղբյուր է: Թուզի մեջ կալիումի պարունակությունն ավելի շատ է, քան բանանի մեջ: Թուզը կարգավորում է արյան ճնշումը և հղիության ընթացքում կանխում է էկլամպսիան: Թզի չիրը պարունակում է մեծ քանակությամբ օմեգա-3 ճարպաթթուները: Թուզը պարունակում է նաև վիտամին B6 և պրոտեոլիտիկ ֆերմենտ (proteolytic enzyme), որն օգնում է մարսողությանը: Կաթ և կաթնամթերք Կաթը և կաթնամթերքն ապահովում են օրգանիզմը վիտամին B12-ի, կալցիումի, ֆոսֆորի և սպիտակուցի պաշարներով: Այս սննդարար նյութերն անհրաժեշտ են երեխայի ատամների, ոսկորների, մկանների, սրտի և արյան մակարդման համար: Կալցիումը շատ կարևոր է երեխայի ոսկորների զարգացման համար, որն էլ շատ կարևոր է դառնում հղիության վերջին շաբաթների ընթացքում: Օրական պետք է ընդունել կալցիումի 1-1.3 գ չափաքանակ: Սննդակարգում պետք է օգտագործել ցածր յուղայնության կաթ, յոգուրտ և պանիր: 2% յուղայնության մեկ բաժակ կաթը պարունակում է 293մգ կալցիում, իսկ 1բաժակ ցածր յուղայնության յոգուրտը՝ մոտ 415մգ կալցիում: Յոգուրտի մեջ առկա միկրոտարրերը կանխում են մարսողական խնդիրները և խմորիչի ինֆեկցիաները: Պետք է երկու-երեք չափաբաժնով կաթ և կաթնեղեն օգտագործել ամեն օր: Հղիներին խորհուրդ չի տրվում օգտագործել ոչ պաստերիզացված կաթ, բորբոսնած պանիր, բրի, քամամբեր (պանրի տեսակներ), դրանք պարունակում են լիստերիա: Լիստերիան կարող է որոշ հիվանդությունների առիթ դառնալ նորածին երեխաների մոտ: Պանիրներից խորհուրդ է տրվում օգտագործել չեդարը, պարմեզանը կամ կաթնաշոռ: Թռչնի միս, ձուկ և ոչ ճարպոտ միս Հղի կանանց ավելի շատ քանակությամբ երկաթ է հարկավոր, քան մյուս մարդկանց: Հղիության ընթացքում օրական պետք է ընդունել 27մգ երկաթ: Գառան միսը, թռչնամիսը, ձուկը, ձուն պարունակում են մեծ քանակությամբ երկաթ: Որպեսզի օրգանիզմը կարողանա երկաթը հեշտ ներծծել, նրան հարկավոր է վիտամին C-ի առկայություն: Պետք է նաև հսկել կոֆեինի չափաբաժնի օգտագործումը, քանի որ այն նվազեցնում է օրգանիզմի` երկաթը ներծծելու գործընթացը: Ձու Ձուն քիչ կալորիականությամբ սպիտակուցի հիանալի աղբյուր է: Սպիտակուցի մեջ առկա ամինաթթուները նպաստում են, որ մանկան մարմինը զարգանա: Ձուն պարունակում է օմեգա-3 ճարպաթթուներ և քոլին (choline), որոնք էլ նպաստում են երեխայի մոտ ցանցաթաղանթի, ուղեղի ձևավորմանը և հիշողության ֆունկցիաների կարգավորմանը: Խոլեստերինը բարձր է ձվի մեջ, բայց պարունակում է քիչ քանակությամբ հագեցված ճարպեր, 1 ձվին բաժին է ընկնում մոտ 1.5 գ հագեցված ճարպ: Հիշեցնենք, որ ձուն պետք է լավ եփել, քանի որ հում կամ թերխաշ ձուն կարող է սալմոնելոզի (salmonellosis) բակտերիաներ առաջացնել օրգանիզմում, որի հետևանքով

Երբ կավարտվի Վեդու ջրամբարի կառուցման աշխատանքները

Երբ կավարտվի Վեդու ջրամբարի կառուցման աշխատանքները
Վեդու ջրամբարի կառուցման աշխատանքները կավարտվեն մինչև տարեվերջ։ Այս մասին, ՀՀ կառավարության նիստում հայտնեց ՀՀ տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։ «Պատվարի հիմնական կառուցման աշխատանքները մոտ 80 տոկոսով իրականացված են, այս տարվա վերջ ջրամբարի կառուցումը կավարտվի: Բայց մյուս համակարգերն այնպես են կառուցված, որ այն գետերից հոսքերը, որ պետք է գան ու լցվեն ջրամբարը, գալիս, ջրամբարի տարածքով անցնում են ու ոռոգման սեզոնին ծառայեցվում բնակչությանը, մինչև ջրամբարը կլցնենք ամբողջովին», - ասել է նախարարը: Վեդու ջրամբարը կառուցվում է 394.4 մլն եվրո դրամաշնորհային միջոցներով՝ Ֆրանսիայի Հանրապետության կառավարության աջակցությամբ։ 2022թ. բյուջեով ՀՀ կառավարությունը 2 մլրդ դրամ է հատկացրել ջրամբարների նախագծման համար: Այս պահին սկսվում է նաև Քասախի, Արգիճի, Աստղաձորի, Ելփինի, Արթիկի, Լիճքի և Եղվարդի ջրամբարների նախագծման աշխատանքները: «Նախագծման աշխատանքների ընթացքում, ինչպես և պայմանավորվել էինք, դիտարկում ենք նաև էներգետիկ հնարավորությունները, թե ինչքանով կարող են այդ ջրամբարները էներգետիկ պոտենցիալ ունենալ: Այսինքն՝ ջրամբարների կամ հոսքերի վրա հիդրոէլեկտրակայաններ կառուցելու, տեղադրելու նպատակահարմարությունը»,- ՀՀ կառավարության նիստում շեշտել է ՀՀ վարչապետը: «Վեդի պատվարի եւ ոռոգման համակարգի կառուցման» ծրագիրը մեկնարկել է 2017 թվականի մարտից։ Ջրամբարը կառուցվում է Արարատի մարզում՝ Վեդի գետի աջափնյա Կոտուց սելավատարի վրա, ջրամբարը լցնելու համար ջրաղբյուր են հանդիսանում Վեդի և Խոսրով գետերի գարնան ամիսների վարարումների ազատ հոսքերը: Ջրամբարի ընդհանուր ծավալը կազմելու է 29,4 մլն խմ, իսկ ջրատվությունը՝ 32,3 մլն խմ։  

«Մարդը ստեղծված է ջրից»․կայացավ «H2O Emotional Exposition» նորաձևության ինտերակտիվ ցուցադրությունը

«Մարդը ստեղծված է ջրից»․կայացավ «H2O Emotional Exposition» նորաձևության ինտերակտիվ ցուցադրությունը
Օրերս Կ․ Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացավ, նորաձևության էլեմենտներով համեմված, Հայաստանում առաջին աննախադեպ ինտերակտիվ ցուցադրությունը։ Երկինք, Ծնունդ, Մկրտություն, Oրհնություն, Մեղսագործություն, Ցավ, Կորուստ Դատարկություն… Kivera Naynomis հանրահայտ բրենդի հիմնադիր Արևիկ Սիմոնյանն այս բոլորը մեկտեղել էր իր «H2O Emotional Exposition» նորաձևության ինտերակտիվ ցուցադրությանը։ Իսկ ներկաները, տարբեր տաղավարներում բացահայտեցին մարդու կյանքի ճանապարհը, որը համեմված էր հայկական պատմամշակութային տարրերով եւ նորաձևության էլեմենտներով: «H2O» ցուցադրությանն առավել խորհրդանշական ու միստիկ էմոցիաներ էր հաղորդում տաղավարներում տեղադրված հատուկ լուսային էֆեկտներն ու հնչող հոգևոր երաժշտությունը։   «Մեր նպատակը ոչ թե դիզայների նոր հավաքածու ներկայացնելն էր, այլ ցույց տալ, որ առաջինն ենք ընդունել քրիստոնեությունը, ինչն իմ կարծիքով, ոչ թե հենց այնպես այլ ի վերուստ էր ընտրված։ Ցանկանում ենք առաջ մղել այն գաղափարը, որ հայ ենք, պայքարելու ենք եւ լինելու ենք: Մենք ունենք շատ գեղեցիկ մշակույթ եւ պետք է ցույց տանք այն ամբողջ աշխարհին»,- ասաց Kivera Naynomis հանրահայտ բրենդի հիմնադիրը և վստահեցրեց, որ գեղեցիկը եւ բարին կփրկի աշխարհը: Դրա համար մենք պետք է լինենք բարու, մեր հավատքի եւ եկեղեցու կողքին։ «44 օրյա պատերազմը մեծ հետք է թողել իմ մեջ: Այն անասելի ցավ է բոլորիս համար, բայց այս ցուցադրությամբ ցանկացել եմ ցույց տալ ոչ թե հենց պատերազմն, այլ այն, որ յուրաքանչյուր ցավ, որը կապված է նման կորուստների հետ, մեզնից տանում է ինչ-որ բան: Այս զգացողությունն է, որը փորձել ենք փոխանցել ցուցադրությամբ՝ վերնագրելով «H2O», այսինքն՝ ջուր: Ջուրը կյանքի խորհրդանիշ է, իսկ մեր կյանքն առանց ջրի պատկերացնելն ուղղակի անհնար է։ Չէ որ մենք կնքվում ենք ջրով, երբ լացում ենք, ջուր է հոսում աչքերից, ուրախության արցունքները՝ ևս ջուր է և, իվերջո, մարդը ստեղծված է ջրից», - մանրամասնեց դիզայները: Ցուցադրության գաղափարի համահեղինակ «Արունիկ» մշակույթի զարգացման ֆոնդի հիմնադիր ԱՐՈՒՍՅԱԿ ՍՏԵՓԱՆՅԱՆՆ էլ անդրադառնալով ցուցադրության գույներին՝ ասաց, որ հիմնականում գերակշռում է կապույտն ու սպիտակը. «Օրինակ, Օրհնության սրահում փորձել ենք ցույց տալ, որ Աստված օրհնել է մեզ իր տարբեր գույներով: Մինչդեռ շատ մարդիկ կան, որ չեն նկատում Աստծուց ուղարկված այդ օրհնությունը»: Թե ինչով է պայմանավորված, որ ցուցադրության զգեստները ներկայացված էին ոչ թե մոդելների, այլ մանեկենների միջոցով, «Արունիկ» մշակույթի զարգացման ֆոնդի հիմնադիրն այսպես պարզաբանեց. «Մտահղացումն այն էր, որ մարդն, ի վերջո, դատարկվում է եւ լքում է իր մարմինը: Բնականաբար, այս գաղափարը ներկայացնելու համար մեզ մարդ արարած հարկավոր չէր»: «H2O» ցուցադրության հեղինակները նախատեսում են այն ներկայացնել Ռուսաստանում, ԱՄՆ-ում եւ եվրոպական մի քանի երկրներում:        

Նախորդ տարվա համեմատ Սևանա լճի մակարդակը ցածր է, ջրամբարները՝ սակավաջուր

Նախորդ տարվա համեմատ Սևանա լճի մակարդակը ցածր է, ջրամբարները՝ սակավաջուր
Ըստ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի Սևանա լճի մակարդակը փետրվարի 14-20-ն ընկած ժամանակահատվածում մնացել է անփոփոխ և կազմել` 1900.37մ (20.02.22թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 17սմ-ով։ Այս մասին տեղեկանում ենք Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից (HMC): Արփա-Սևան ջրատարով փետրվարի 14-20-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 1.179մլն. մ³, իսկ 2022 թվականի հունվարի 1-ից փետրվարի 20-ը ներառյալ՝ 10.876մլն մ³: Ջրամբարների լցվածությունը փետրվարի 22-ի դրությամբ Նախորդ տարվա նույն օրվա համեմատությամբ` Ախուրյանի ջրամբարում ջրի ծավալը պակաս է 35.0մլն. մ³-ով, Արփի լիճ ջրամբարում` 10.7մլն. մ³-ով, Ազատի ջրամբարում՝70մլն. մ³-ով, Մարմարիկի ջրամբարում` 0.20մլն. մ³, Ապարանի ջրամբարում` 0.30մլն. մ³-ով:

EU4Environment. ԵՄ-ն սկսում է ջրային ռեսուրսների և բնապահպանական տվյալների վերաբերյալ նոր տարածաշրջանային ծրագիր

EU4Environment. ԵՄ-ն սկսում է ջրային ռեսուրսների և բնապահպանական տվյալների վերաբերյալ նոր տարածաշրջանային ծրագիր
Փետրվարի 9-ին ԵՄ-ն մեկնարկեց «ԵՄ-ն հանուն շրջակա միջավայրի՝ Ջրային ռեսուրսների և շրջակա միջավայրի վերաբերյալ տարածաշրջանային տվյալներ» նոր տարածաշրջանային ծրագիրը, որն ուղղված է Արևելյան գործընկերության երկրներում հետկորոնավիրուսային «կանաչ» վերականգնմանը: Տարածաշրջանային մեկնարկային հանդիպումն անցկացվեց առցանց ձևաչափով, որին հաջորդելու են մի շարք ազգային հանդիպումներ յուրաքանչյուր մասնակից երկրի ներկայացուցիչների հետ: Նոր ծրագիրը կնպաստի ԱլԳ երկրների ավելի երկարաժամկետ բնապահպանական, կլիմայական և սոցիալ-տնտեսական դիմակայունությանը: Ծրագրի նպատակն է բարելավել մարդկանց առողջությունն ու բարեկեցությունը Հայաստանում, Ադրբեջանում, Բելառուսում, Վրաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում: «ԵՄ-ն հանուն շրջակա միջավայրի՝ Ջրային ռեսուրսների և շրջակա միջավայրի վերաբերյալ տարածաշրջանային տվյալներ» ծրագիրն հիմնված է նախորդ ծրագրերի հաջողությունների վրա, ինչպիսիք են «Եվրոպական միության ջրային նախաձեռնություն պլյուս» (ԵՄՋՆ+) և «Շրջակա միջավայրի տեղեկատվական միասնական համակարգ, փուլ II» (ԵՀԳ ՇՄՏՄՀ II Արևելք) ծրագրերը: «ԵՄՋՆ+» ծրագիրը երկրներին օգնել է իրականացնել ԵՄ-ի հետ իրենց ընթացիկ համաձայնագրերը կամ աստիճանաբար ներդնել ջրային ռեսուրսների կառավարման ԵՄ այն պրակտիկաները, որոնց մասով պաշտոնական համաձայնագրեր գոյություն չունեն: «ԵՀԳ ՇՄՏՄՀ II Արևելք» ծրագիրն աջակցել է կենսաբազմազանության, ջրի, հողի, թափոնների և օդի վերաբերյալ բնապահպանական տվյալների, ցուցիչների և գնահատման հաշվետվությունների պատրաստմանը:

Շուտով եղջերավոր կենդանիները կհամարակալվեն

Շուտով եղջերավոր կենդանիները կհամարակալվեն
Օրերս տեղի է ունեցել «ՀՀ-ում կենդանիների համարակալման և հաշվառման համակարգի ներդրում» ծրագրի շնորհանդեսը։ Ինչպես տեղեկանում ենք ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից, կենդանիների համարակալման ծրագրի տևողությունը 42 ամիս է, որն իրականացվելու է Հայաստանի բոլոր մարզերում՝ CARD հիմնադրամի կողմից Ավստրիական զարգացման գործակալության ֆինասավորմամբ և նպատակ ունի աջակցել ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից համապետական ծրագրի առավել արդյունավետ իրականացմանը։ Ծրագրի նպատակն է հանրապետությունում ներդնել և գործարկել խոշոր եղջերավոր կենդանիների համատարած համարակալման և հաշվառման համակարգ, որը հնարավորություն կընձեռի զգալիորեն բարելավել կենդանիների հիվանդությունների վերահսկման և տարածման կանխարգելման, ինչպես նաև կենդանական ծագման սննդամթերքի անվտանգության մակարդակը։ «Հայաստանի Հանրապետության անկախացումից ի վեր հանրապետությունում չեն իրականացվել գյուղատնտեսական կենդանիների համատարած համարակալման և հաշվառման աշխատանքներ, մինչդեռ համակարգի ստեղծումը ռազմավարական առաջնահերթություն է ոչ միայն Հայաստանի Հանրապետութան, այլև տարածաշրջանի համար։ Առկա անասնագլխաքանակի վերաբերյալ ստույգ տեղեկատվությունը և կենդանիների տեղաշարժի նկատմամբ հսկողության սահմանումը առանցքային գործոն է՝ կենդանական ծագման սննդամթերքի հետագծելիության ապահովման գործում, որին կարելի է հասնել միայն գյուղատնտեսական կենդանիների համարակալում և հաշվառում իրականացնելու միջոցով»,- կարևորելով ծրագրի իրականացումը, ասում է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը։ Միջոցառմանը մասնակցում էին նաև Ավստրիական զարգացման գործակալության (ADA) երևանյան գրասենյակի ղեկավար Կապեր Կլաուսը, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Նարեկ Հայրապետյանը, «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գառնիկ Հովհաննիսյանը, Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոնի (CARD) հիմնադրամի և շահագրգիռ այլ մարմինների ներկայացուցիչներ։ ADA երևանյան գրասենյակի ղեկավար Կապեր Կլաուսը բարձր է գնահատել 2011 թվականից սկսած Հայաստանի և Ավստրիական զարգացման գործակալության միջև ձևավորված ակտիվ համագործակցությունը և վստահություն հայտնել, որ երկու երկրները միմյանց հետ փորձի փոխանակման միջոցով կարող են լավ արդյունքների հասնել։  «Հայաստանում խոշոր եղջերավոր կենդանիների համարակալման և հաշվառման ներդրումը կբարձրացնի վերահսկողական գործընթացների արդյունավետությունը բոլոր ճյուղերում, մասնավորապես՝ կենդանիների առողջության ապահովման,  տեղաշարժի և պահման տարածքների, ինչպես նաև կենդանական ծագման մթերքների վերահսկողության մասով, ինչը շուկաներ մուտք գործելու հնարավորոթյոն կընձեռի արտադրողներին և կկանխի ոչ ապահով մթերքի շրջանառությունը»,- վստահեցնում է ՍԱՏՄ ղեկավարի տեղակալ Նարեկ Հայրապետյանը։ Միջոցառման ընթացքում «ՀՀ-ում կենդանիների համարակալման և հաշվառման համակարգի ներդրում ծրագրի» ղեկավար Նազելի Գրիգորյանը համառոտ ներկայացրեց ծրագրի շրջանակում նախատեսվող աշխատանքներն ու միջոցառումները, որոնք ներառում են փորձի փոխանակման այցեր և աշխատաժողովներ արտասահմանցի մասնագետների մասնակցությամբ, իրազեկման աշխատանքներ, անասնաբույժերի, ֆերմերների և պետաշխատողների ուսուցողական դասընթացներ։

3 տարածված միֆ՝ մրգերի մասին

3 տարածված միֆ՝ մրգերի մասին
Մրգերը մարդու սննդակարգի կարևոր բաղադրիչն են։ Առողջապահության համաշխարհային կոմիտեն խորհուրդ  է տալիս օրական ուտել առնվազն 400 գրամ միրգ։ Սակայն, մեր շրջապատում հաճախ ենք հյուսված լեգենդներ լսում մրգերի մասին, թե երեկոյան ժամերին չի կարելի միրգ ուտել, կամ՝ միրգը նույն շաքարն է և հանդիսանում է ավելորդ քաշի աղբյուր։ Բժիշկ-դիետոլոգ Լիդիա Այվազյանն ասում է, որ թվում է՝ մեր սննդակարգում կան բավականին շատ մթերքներ, որոնց առողջ կամ անառողջ լինելու շուրջ կարելի է քննարկում ծավալել, բայց արի ու տես, որ արդյունքում տուժում են «խեղճ» մրգերը: ««Միրգը նույն շաքարն է», «Մրգերը պետք է քչացնել՝ քաշ նվազեցնելու նպատակով», «Միրգը որոշակի ժամից հետո միանգամից վերածվում է ճարպի»․․․ այս միֆերը բերում են միայն մի բանի՝ առողջարար, շատ օգտակար, վիտամինների, հակաօքսիդանտների, բջջանյութի, միկրոէլեմենտների աղբյուր հանդիսացող մթեքների՝ ՄՐԳԵՐԻ կրճատման»,- պնդում է բժիշկ-դիետոլոգն ու թվարկում մրգերի մասին ամենատարած միֆերը: Միֆ N1- Միրգը նույն շաքարն է: Մրգերը պարունակում են գլյուկոզա և ֆրուկտոզա, որոնք չեն համարվում ԱՎԵԼԱՑՎԱԾ շաքար: Բացի այդ, մրգերը պարունակում են բջջանյութ, որը դանդաղեցնում է պարզ շաքարների ներծծումը: Դրա համար էլ խորհուրդ է տրվում միրգը ուտել, ոչ թե նրա քամած հյութը խմել (բջջանյութը մնում է հյութաքամիչի մեջ): Միֆ N2- Մրգերը պետք է քչացնել` քաշը նվազեցնելու նպատակով: Քաշ նվազեցնելու համար անհրաժեշտ է կալորիայի դեֆիցիտ, որը ՉՊԵՏՔ է լինի ի հաշիվ մրգի: Սննդային օրագրերը քննարկելուց փորձում ենք կրճատել կալորիան ի հաշիվ դատարկ կալորիաների, տրանս ճարպերի, հագեցած ճարպերի և այլն: Եվ, փորձը ցույց է տալիս, որ այն մարդիկ, ովքեր ուտում են օրվա ընթացքում բավարար քանակությամբ մրգեր, կալորիայի ավելցուկ քիչ են ունենում: Միֆ NՄիրգը որոշակի ժամից հետո միանգամից վերածվում է ճարպի: Շա՜տ սխալ «հաստատում», մեր օրգանիզմի ֆիզիոլոգիայի հետ կապ չունեցող միֆ, քանի որ օրգանիզմը ճարպ է կուտակում ավել կալորիայից: Սպիտակուցը, ածխաջուրը, ճարպը կուտակվում են ճարպի տեսքով, եթե դրանց քանակությունը գերազանցում է ծախսը: Ընդհանրապես, մրգերի սահմանափակում կարող է լինել որոշ հիվանդությունների սրացման փուլում և  անհատական անտանելիությունների ժամանակ (լուծ, փքվածություն, այրոց…)։ «Տարբեր երկրների սննդային ուղեցույցում չկա մրգերի սահմանափակում, ժամային ուղեցույց, հակառակը, միայն ավելացման մասին է: Քանի որ բոլոր երկներում էլ խնդիրը առողջարար մթերքների քիչ օգտագործման մեջ է»,- շեշտում է բժիշկ-դիետոլոգ Լիդիա Այվազյանը։
Զամբյուղ Հեռացվեց հետ բերել