Blog
In
other , shrjaka-mijavayr
Ինչպես և ինչու տեսակավորել աղբը
Posted on 22 Մարտի, 2022

Թերևս, գրեթե ողջ աշխարհում աղբի տեսակավորումը վաղուց դարձել է հասարակության կենցաղի մի մասնիկ, Հայաստանում այն դանդաղ տեմպերով է առաջ շարժվում։ Հայ հասարակության մի ստվար զանգավածի համար աղբի տեսակավորումը ավելորդ ժամանակի վատնում է, մի մասի համար էլ՝ այս պահին մեր երկրի համար ոչ առաջանային խնդիր։ Իհարկե, ամենամեծ խնդիրը հասարակության էկոկրթության ու իրազեկման բացակայությունն է, որտեղ մեր պատկան մարմիններն ահռելի աշխատանք ունեն կատարելու։ Eco.am սոցիալական հարթակը ներկայացնում է Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի ևս մեկ իրազեկում, թե ինչպես և ինչու տեսակավորել աղբը։ Ինչո՞ւ տեսակավորել աղբը Որքան քիչ աղբ հասնի աղբավայր, այնքան քիչ վնաս կհասցվի բնությանն ու շրջակա միջավայրին։ Որտե՞ղ լցնել թափոնները։ Երևանի բոլոր վարչական շրջաններում տեղադրված են տեսակավորման թափոնամաններ։ Պարզապես պետք է տանն առանձնացնենք վերամշակելի թափոններն ու հասցնենք գունավոր թափոնամաններ, որոնցից 1․ դեղինը թղթի համար է, 2․ կապույտը՝ պլաստիկի, 3․ մոխրագույնը՝ ապակու համար։ Ինչպե՞ս տեսակավորել։ 1․Թուղթն ու ստվարաթուղթը թափոնաման նետելիս ծալել, փոքրացնել։ 2․Պլաստիկե և ապակե տարաները ցողել ջրով, սննդի մնացորդներից առաջացող տհաճ հոտը կանխելու, տարածքում հակասանիտարական վիճակ չստեղծելու համար։ (Առավել մանրամասն տեղեկատվություն կգտնեք թափոնամանների վրա)։ 3․Այն հասցեներում, որտեղ չկան մոխրագույն թափոնամաններ (որոշ տեղերից դրանք գողացել են), կարող եք ապակին նետել կապույտ թափոնամանի մեջ, քանի որ պլաստիկի և ապակու տեսակավորումն ու տեղափոխումն իրականացվում է նույն մեքենաներով։
In
other , shrjaka-mijavayr
Որքանով են կարևոր անտառները․ Մարտի 21-ը Անտառների միջազգային օրն է
Posted on 21 Մարտի, 2022

Յուրաքանչյուր տարի ավելի քան 13 միլիոն հեկտար անտառ է հատվում, ինչը մոտավորապես հավասար է Անգլիայի մակերեսին։ Անտառահատումների արագությունը նվազեցնելու համար, Միացյալ ազգերի կազմակերպության (ՄԱԿ) Գլխավոր Ասամբլեայի որոշմամբ, մարտի 21-ը հռչակվեց Անտառների միջազգային օր։ Ամենամյա տոնն առաջին անգամ նշվեց 2013 թվականի մարտի 21-ին։ Անտառների միջազգային օրը ստեղծվել է որպես գլոբալ հարթակ այն մարդկանց համար, որոնք հետաքրքրված են անտառի պահպանմամբ և կլիմայի գլոբալ փոփոխության հետևանքների մեղմացմամբ, ինչպես նաև այդ ուղղություններով մարդկանց կարծիքների փոխանակման և կոոպերատիվ աշխատանքի համար։ Անտառների միջազգային օրվան Eco.am սոցիալական հարթակը ներկայացնում է, թե շրջակա միջավայրի ու մարդկության համար ինչ կարևոր դեր ու նշանակություն ունեն անտառները։ Ինչու են կարևոր անտառները 1․Անտառների հատումն ածխածնի համաշխարհային արտանետումների մոտ 12-18 տոկոսի պատճառ է, ինչը գրեթե հավասար է, ամբողջ տրանսպորտով, CO2-ի բոլոր արտանետումների գումարին։ 2․Անտառները ցամաքային կենդանի արարածների 80%-ի տունն են։ 3․ Անտառները զովացնում են շրջապատը։ Քաղաքային ծառերը ամռանը շենք-շինություններին թույլ են տալիս մնալ ավելի սառը։ 4․ Հարակից տարածքներում անտառները ստեղծում են ուրույն միկրոկլիմա։ Օրինակ ամազոնի անտառները խթանում են անձրևների առաջացմանը, ընդհուպ մինչև հյուսիսային Ամերիկա։ 5․ Անտառները արգելափակում են քամիները։ Բացի դրանից այն ֆերմերային տնտեսությունները, որոնք հարակից են անտառներին, ավելի քիչ են զգայուն վնասատու միջատների նկատմամբ։ 6․ Մարդիկ նույնպես բնակվում են անտառներում։ Երկրագնդի վրա 300 միլիոն մարդ անմիջապես բնակվում է անտառում։ 7․ Թեպետ Ֆիտոպլանկտոնը արտադրում է երկրի թթվածնի 50%-ը, սակայն օդի մաքրության գլխավոր պատասխանատուն անտառներն են։ Այսինքն, մարդ արարածը շնչում է, քանի որ գոյություն ունեն անտառները: Միջին հասունության ծառը օրական արտադրում է այնքան թթվածին, որքան շնչում են օրական 2-10 մարդիկ: 8․ Կենսաբազմազանության տեսակների 50%-ը գտնվում է անտառներում, այսինքն՝ անտառներն ավելին են՝ քան միայն ծառ։ 9․ Անտառները կլանում են ջերմոցային գազերը և նվազեցնում են երկրագնդի վրա ջերմոցային էֆեկտի աղետալի հետևանքները։ 10․ Անտառները օգնում են ապրել ավելի առողջ։ Օրինակ ալերգիայի դեմ օգտագործվող Թեոֆիլին դեղամիջոցը, մարդիկ ստանում են կակաոյի ծառից։ 11․ Անտառները անգին հումք են մարդկային գործնեության մեջ։ Կահույք, թուղթ, շինափայտ, կաուչուկ և այլ տեսակի հումքի ստացումը անհնար է առանց անտառների։ 12․ Անտառները ստեղծում են աշխատատեղեր։ Ըստ ՄԱԿ-ի տվյալների ավելի քան 1,3 միլիարդ մարդ կախվածության մեջ է անտառի բարիքներից իսկ 10 միլիոն մարդ անմիջականորեն աշխատում է անտառային տնտեսություններում։
In
other , eco-aprelakerp , eco-mshakuyt
Dali’s Mustache միջազգային մրցույթում հայ պատանուն հաղթանակ է բերել բնության լուսանկարը
Posted on 21 Մարտի, 2022

Վերջերս Իսպանիայում տեղի է ունեցել «Դալիի բեղերը» (Dali’s Mustache) կիրառական և դեկորատիվ արվեստի, դիզայնի և լուսանկարչության միջազգային առցանց մրցույթը, որին մասնակցում են աշխարհի ավելի քան 60 երկրից և մրցում 7 տարիքային խմբերում։ Ամենամյա մրցույթն այս տարի տեղի է ունեցել Իսպանիայում, որտեղ 16-ամյա հայ պատանի Հակոբ Հովհաննիսյանն իր բնության լուսանկարով, 91-100 միավոր հավաքելով, գրավել է 1-ին հորիզոնականը։ 16 ամյա Հակոբը «Դալիի բեղերը» մրցույթի մասին պատահաբար է իմացել։ Սովորության համաձայն, համացանցում փորփրել է միջազգային մրցույթների մասին տեղեկատվություն և հանդիպել «Դալիի բեղերը» միջազգային մրցույթի մասնակցության հայտին։ Առանց երկար-բարակ վարանելու համարձակ պատանին որոշել է փորձել իր ուժերը լուսանկարչական մրցույթում։ «Մրցույթին մասնակցելիս, հայտը լրացնելու պահից անգամ, չէի էլ սպասում, որ նման լավ արդյունք կգրանցեի»,- Eco.am-ի հետ զրույցում ասաց Հակոբ Հովհաննիսյանը։ «Սիրում եմ նկարել բնություն, բնական երևույթներ՝ արևածագ, մայրամուտ, անձրև, ցող․․․Մրցույթում հաղթանակ բերած այս աշխատանքն էլ պատահական եմ լուսանկարել։ Այն իմ կատարած վերջին աշխատանքն էր։ Այս աղավնին մեր բակում էր, որոշեցի լուսանկարել ու արդյունքում ունեցա այս ստացված լուսանկարը, հետո՝ արդեն՝ այն հաղթանակ բերեց ինձ»,- ժպիտով արձանագրում է պատանի լուսանկարիչն ու ուրախությամբ շեշտում․ «Սա իմ առաջին հաղթանակն էր։ Միջազգային դիպլոմ ունենալն ինձ համար արդեն իսկ հաջողություն է, և հնարավորություն՝ շարունակաբար մասնակցելու տարբեր երկրներում կայանալիք մրցույթներին։ Այն ինձ հնարավորություն ընձեռեց ամռանը մեկնելու Իսպանիա և այնտեղ ներկայանալու իմ աշխատանքներով»։ 16-ամյա պատանի լուսանկարիչը նկարել սկսել է 5 տարեկանից։ Այսօր սովորում է Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի «Լուսանկարչական գործ» մասնագիտության առաջին կուրսում։ «Լուսանկարչությունն ինձ համար և՛ հոբի է, և՛ մասնագիտություն։ Շնորհիվ քոլեջի իմ կուրսղեկ Գեղամ Հախվերդյանի, կարողանում եմ կատարելագործվել և ավելի գրագետ աշխատանքներ ստանալ»,- երախտագիտությամբ շեշտում է զրուցակիցը։ Ի դեպ, պատանի լուսանկարչի հետաքրքրությունները չի սահմանափակվում միայն լուսանկարչությամբ․ «Հետաքրքրվում եմ ֆիզիկայով, աստղագիտությամբ և ռազմական ավիացիայով։ Զբաղվում եմ անօդաչուների ստեղծմամբ և ծրագրավորմամբ, պատրաստում եմ էլէկտրական և օպտիկական սարքեր»,- Eco.am-ի հետ զրույցում տեղեկացրեց «Դալիի բեղերը» միջազգային լուսանկարչական մրցույթում առաջին մրցանակակիր Հակոբ Հովհաննիսյանը։ «Դալիի բեղերը» պարզապես հեռավար մրցույթ չէ, այն հնարավորություն է տալիս ցուցադրելու սեփական աշխատանքներն առցանց պատկերասրահում, որտեղ ամբողջ աշխարհից այցելում են հարյուր հազարավոր մարդիկ: Մրցույթը հնարավորություն է տալիս նաև վաճառել քո աշխատանքներն օտարերկրյա գնորդներին: «Դալիի բեղերը» միավորում է Իսպանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Կանադայի և Արևելյան Եվրոպայի և Ասիայի երկրների մշակութային գործիչներին: Ըստ կատարման ժանրերի և անվանակարգերի՝ մրցանակները բաշխվում են յոթ տարիքային խմբերում՝ մինչև 70 միավոր վաստակած մասնակիցները դառնում են դիպլոմակիրներ (պղնձե դիպլոմ), այն մասնակիցները, ովքեր հավաքել են 70-ից 79 միավոր՝ երրորդ աստիճանի դափնեկիրներ (բրոնզե դիպլոմ), իսկ մասնակիցներն, ովքեր հավաքել են 80-ից 89 միավոր, դառնում են երկրորդ աստիճանի դափնեկիրներ (արծաթե դիպլոմ), դե իսկ 90-ից 99 միավոր վաստակած մասնակիցները դառնում են առաջին աստիճանի դափնեկիրներ (ոսկե դիպլոմ), և վերջում՝ 100 միավոր վաստակած մասնակիցները դառնում են «Dali’s Mustache» մրցույթի գրան-պրի մրցանակակիրներ (պլատինե դիպլոմ):
In
other , shrjaka-mijavayr
«Անվտանգությունն ու առողջությունը՝ առաջնահերթություն» կարգախոսով 60-րդ անգամ նշվեց Սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրը
Posted on 18 Մարտի, 2022
Դեռևս 1962 թվականի մարտի 15-ին ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդին ընդունեց օրինագիծ սպառողների իրավունքների մասին, որով, սպառողի տեղեկացված լինելու և ազատ ընտրության իրավունքից զատ, սահմանվեց նաև սպառողի լսելի լինելու իրավունքը: ԱՄՆ Կոնգրեսի իր ելույթում նա, առաջին անգամ բնորոշելով «սպառող» հասկացությունը, սահմանեց սպառողի 6 հիմնական իրավունքները: Մարտի 15-ը, իբրև տոն, նշվել է 1983 թվականին, իսկ արդեն 1985-ի ապրիլի 9-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է սպառողների շահերի պաշտպանության ուղենիշները, ինչին հաջորդել են դրանց միջազգային ճանաչումն ու օրինակարգությունը: Սպառողի իրավունքներն են՝ անվտանգության և ընտրության, տեղեկացված և լսելի լինելու, վնասի փոխհատուցման, սպառողական ոլորտում կրթություն ստանալու, հիմնական պահանջմունքների բավարարման, առողջ շրջակա միջավայր ունենալու իրավունքները: Այս տարի Սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրը՝ մարտի 15-ը, աշխարհում նշվում է հոբելյանական 60-րդ անգամ: Հայաստանում այն կարևորվում և արդեն 5 տարի է, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի նախաձեռնությամբ, նշվում է պետական մակարդակով: 2022 թվականի հայաստանյան համաժողովն ու մարտի 7-ից մեկնարկած իրազեկման միջոցառումներն անցկացվել են «Անվտանգությունն ու առողջությունը՝ առաջնահերթություն» կարգախոսի ներքո: Գիտակրթական հաստատությունների, սպառողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների և, իհարկե, սննդի շղթայում գործունեություն իրականացնող տնտեսավարողների մասնակցությամբ կազմակերպված մի շարք կլոր սեղանների ընթացքում քննարկվել են անվտանգության, առողջության ապահովման ու սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում գիտական զարգացումները, hասարակական կազմակերպությունների ու տնտեսավարողների դերն ու անելիքները։ Մարտի 15-ին կազմակերպված համաժողովում ելույթներով հանդես են եկել սպառողների իրավունքների պաշտպանությամբ շահագրգիռ կառույցների ներկայացուցիչները՝ խոսելով սպառողների իրավունքների ու դրանց պաշտպանությանը միտված գիտելիքների ու կարողությունների զարգացման, պահանջատեր ու պատասխանատու լինելու, ինչպես նաև՝ այդ կառույցների ու սպառողների միջև կապերի ամրապնդման անհրաժեշտության մասին: «Յուրաքանչյուրս հանդիսանում ենք սպառող, հետևաբար այսօր մեր իրավունքների պաշտպանության օրն է»,- ասել է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանն ու արձանագրել, որ սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում գործընկեր կառույցների հետ համատեղ աշխատելու մեծ ասպարեզ կա՝ առաջացող խնդիրներին ճիշտ ու համապարփակ լուծումներ տալու տեսանկյունից։ Դա անպայմանորեն կնպաստի սպառող-պետական կառույց հետադարձ կապի զարգացմանն ու վստահության աճին: Սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրվան նվիրված բոլոր միջոցառումները կազմակերպվել են ՍԱՏՄ բազմամյա գործընկերոջ՝ «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի «Անասնապահության զարգացում Հայաստանում՝ հարավ-հյուսիս 2» ծրագրի, ակտիվ աջակցությամբ ու ֆինանսավորմամբ:
In
other , shrjaka-mijavayr
Ծառի ճյուղերից՝ արվեստի նմուշներ
Posted on 18 Մարտի, 2022

Շուտով Գարնանային էտի շրջանն է։ Այդ ընթացքում էտված ու կուտակված ճյուղերը կա՛մ դառնում են վառելափայտ, կա՛մ էլ՝ ավելորդ աղբ։ Սակայն, Eco.am սոցիալական հարթակն առաջարկում է հետևել բրիտանացի հայտնի նկարիչ Քրիս Քեննի օրինակին ու շրջակա միջավայրը աղտոտելու փոխարեն ճյուղերից ստեղծել արվեստի նմուշներ։ Բրիտանացի նկարչի յուրահատուկ երևակայության շնորհիվ ամենահասարակ իրերը դառնում են արվեստի նմուշներ։ Նա հիմնականում աշխատում է ձեռքի տակ հայտնված, հասարակ նյութերով՝ գրքերից կամ քարտեզներից կտրված հատվածներով, դեն նետված լուսանկարներով կամ գրքերով։ Նկարչի ներկայացված փոխակերպվող համապատասխան աշխարհները առաջին հայացքից առաջացնում են զարմանք, հումոր կամ պաթոս։ 2017 թվականից Քրիս Քեննին իր արվեստում ներառեց նաև ծառերի ճյուղերից կտրված կտորներ, ստեղծելով արվեստի հետաքրքիր նմուշներ, որոնք շարժման մեջ ի հայտ են բերում մարդու հակումները։ Օրինակ, կտրված ճյուղերի ոստերով նկարիչը, շարժման ընթացքի հաջորդականությամբ, պատկերել է սրբի ամենօրյա քանդակը՝ այն անվանելով «twigsaints», որը թարգմանաբար նշանակում է «Ճյուղ սրբեր»։ Այս փխրուն, փոքրիկ ֆիգուրները ծռվում են հոգեվարքի կամ էքստազի մեջ և ամբողջանալով, իր ողջ էներգիայով ու զգայականությամբ, ամբարտավանությամբ ու մոլորությամբ ներկայացվում են որպես մարդկության դիմանկար։
In
other , eco-snund , shrjaka-mijavayr
«Մոտակա 2-3 ամսվա ընթացքում պարենի որևէ խնդիր չի լինի»․ ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյան
Posted on 17 Մարտի, 2022

Արդեն մի քանի օր է ինչ մեր համաքաղաքացիները խուճապահար դատարկում են խանութները՝ պարենային ապրանքներից։ «Մոտակա 2-3 ամսվա ընթացքում պարենի որևէ խնդիր չի լինի»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը վստահեցրեց Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը: Նրա պնդմամբ ՌԴ-ի արտահանման ծավալների մեջ Հայաստանը շատ փոքր տոկոս է կազմում և Հայաստան արտահանված սննդամթերքն իրենց պարենային անվտանգությանը չի վնասի: «Կապի մեջ ենք մեր կոլեգաների հետ՝ Ռուսաստանում ու այլ երկրներում: Խուճապի խնդիր չկա, այդքան սնունդ առնելու կարիք չկա, տանելու են տունը փչացնեն: Պարենային անվտանգության բոլոր հարցերով համապատասխան կառույցները զբաղվում են: Բանակցություններ են տարվում, որպեսզի հետագայում էլ կարողանանք ապահովել»,-հույս հայտնեց Գեորգի Ավետիսյանը: Այնուամենայնիվ, ՍԱՏՄ ղեկավարը չբացառեց, որ կլինի պարենային ապրանքների թանկացում․«Մյուս արտադրող երկրները, որոնք հացահատիկի ոլորտում հիմնական խաղացողներն են, հեռու են Հայաստանից: Մեկը Կանադան է, մյուսը Ավստրալիան: Այդ երկրներից ներկրելը թանկ կլինի: Սակայն հաշվի են առնվում բոլոր հնարավոր ռիսկերը»,- ասաց բանախոսն ու համոզված շեշտեց, որ առաջիկայում սերմացուների խնդիր չենք ունենա․ «Սերմացու ներկրողներից որևէ բողոք չկա, որևէ խնդիր չկա: Ոչ ցորենի, ոչ կարտոֆիլի, ոչ կաղամբի սերմացուի մասով խնդիրներ չկան»,- պնդեց ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանը։
In
other , shrjaka-mijavayr
Սյունիք մարզում ապօրինի ծառահատման դեպքեր են գրանցվել․ ՀՀ ոստիկանություն
Posted on 16 Մարտի, 2022

Կապանի համայնքային ոստիկանները մարտի 3-ին և 10-ին բաժնի պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել ՈւԱԶ մակնիշի երկու ավտոմեքենա, որոնք բարձված են եղել ընդհանուր 4 խորանարդ մետրից ավելի փայտանյութով։ Այդ մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանությունից։ Ըստ աղբյուրի՝ մարտի 8-ին էլ Գորիսի բաժնի պարեկապահակետային ծառայության դասակի ոստիկանները բաժնի պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենա, որը բարձված է եղել 2 խորանարդ մետր փայտանյութով՝ առանց համապատասխան փաստաթղթերի։ Ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել նաև ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողները։ Նրանք մարտի 1-ին բաժնի պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենա՝ բարձված 2 խորանարդ մետրից ավելի փայտանյութով՝ դարձյալ առանց փաստաթղթերի։ «Երեք դեպքով էլ նախապատրաստվում են նյութեր։ Հանգամանքները պարզվում են»,- տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից։
In
other , eco-tourism
2021 թվականին աճել է ներքին զբոսաշրջությունը
Posted on 16 Մարտի, 2022

Կորոնավիրուսային համավարակի արդյունքում գրեթե ողջ աշխարհում, վերջին երկու տարիներին, զբոսաշրջությունը ևս կաթվածահար վիճակում էր։ Հայաստանի պարագայում ևս, այստեղ արդեն ծիլեր տվեց տեղական զբոսաշրջությունը։ 2021 թվականին Հայաստանի քաղաքացիների մեծ մասը՝ 1․595․826 անձ ճամփորդել և հանգստացել է երկրի տարածքում։ Այս մասին Eco.am սոցիալական հարթակը տեղեկանում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։ Զբոսաշրջիկների թիվը՝ 2021 թվականին Հայաստանի քաղաքացիների մեծ մասը՝ 1․595․826 2020 թվականի համեմատ ավելի է 52․6%-ով, 2019 թվականի համեմատ ավելի է 3․3 %-ով, Նպատակը՝ 1․ Հանգիստ և ժամանց՝ 77%, 2․ Գործնական՝ 15,5 % 3․ Բուժում՝ 4․2%, 4․Կրթություն՝ 0․8 %, 5․ Այլ նպատակներ՝ 2,5 %։ Վիճակագրական տվյալներն արտացոլում են հյուրանոցներում և հյուրատներում հաշվառված զբոսաշրջիկներին։
In
other , shrjaka-mijavayr
Մարտի ցրտաշունչ եղանակն Ինչպե՞ս է անդրադառնում բնության վրա
Posted on 15 Մարտի, 2022

Թեպետ ձմեռն իր դիրքերը միանգամից չի զիջում գարնանը՝ ամեն ջանք ու եռանդով պահպանելով այն, բայց գարունն էլ համառորեն աստիճանաբար ցերակային ջերմաստիճանը հասցնում ու պահպանում է մինչև առավելագույնը՝ 0 աստիճանով։ Ցրտաշունչ ձմռանից հետո մարտ ամիսն է ավետում գարնան գալուստը։ Հենց մարտ ամսին է, որ առաջին ձնծաղիկները ճեղքում են սառած գետինն ու ձգվում դեպի տաք արևը, արթնացած բողբոջներն ուռչում են և պատրաստվում վերաճել տերևների, իսկ կենդանիներն էլ փոխում են իրենց մորթին՝ ավելի բարակ շերտով: Իսկ արդեն ճնճղուկներն իրենց ծլվլոցն ավելի հնչեղ դարձնելով հուշում են, որ շուտով կվերադառնան նաև տաք երկրներ չված թռչունները, որոնք միավորվելով, չարաճճի երգի միջոցով, կպատմեն բնության զարթոնքի մասին: Թերևս ձմռան ու գարնան զիջման պայքարի արդյունքում է, որ մարտ ամիսը համարվում է գիժ ամիս, բայց գարնան զարթոնքի ավետման այս ամսվա հետ կապված կան հետաքրքիր ժողովրդական նշաններ՝ բնության վերարտադրողականության ու օգտակարության մասին, որոնցից մի քանի ուշագրավն Eco.am սոցիալական հարթակն առանձնացրել է իր ընթերցողների համար։ 1․ Եթե մարտյան ձնաբքերից հետո դաշտերի վրա ալիքներով ձյուն թափվի, ապա այգու բանջարեղենի և գարնանային հացի լավ բերք կլինի։ 2․ Տների տանիքներից կախված երկար սառցալեզվակները խոսում են երկար գարնան մասին։ 3․ Ջրհեղեղները զգուշացնում են ամռանը վնասակար միջատների առաջացման մասին։ 4․ Եթե մարտի կեսերին շատ տաք է, ապա ամառը տաք կլինի։ 5․ Եթե մարտին հաճախ մառախուղներ առաջանան, ապա ամառը անձրևոտ կլինի։ 6․ Մարտի որոտը խոսում է հացի լավ բերքի մասին։ 7․ Եթե մարտին հաճախ կայծակ է շողում, բայց որոտ չի լինում, ապա տարին չոր կլինի։ 8․ Եթե մարտին ցրտահարություններ հազվադեպ են լինում, ապա տարին բեղմնավոր կլինի։
In
other , shrjaka-mijavayr
«Պարենային անվտանգությունը պետք է դիտարկել, որպես տնտեսության զարգացման հիմք»․ Էկոնոմիկայի փոխնախարար
Posted on 15 Մարտի, 2022





