Ի՞նչ ուտել հղիության ընթացքում

https://eco.am/%d5%ab%d5%9e%d5%b6%d5%b9-%d5%b8%d6%82%d5%bf%d5%a5%d5%ac-%d5%b0%d5%b2%d5%ab%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%a1%d5%b6-%d5%a8%d5%b6%d5%a9%d5%a1%d6%81%d6%84%d5%b8%d6%82%d5%b4/

Հղիության ընթացքում ճիշտ սննդակարգն ու առողջ ապրելակերպը կարևոր նշանակություն ունեն, պտղի ճիշտ զարգացման ինչպես նաև մոր և պտղի առողջության համար: Eco.am սոցիալական հարթակն առանձնացրել է այն սննդամթերքները, որոնք անհրաժեշտ են ընդգրկել հղի կանանց ամենօրյա սննդակարգում:

Քանի որ պտուղը սննդանյութերը ստանում է մոր արյան միջոցով, կարևոր է հղիության ժամանակ պահպանել ռացիոնալ և ճիշտ սննդակարգ: Եթե մինչ հղիությունը սնվել եք բալանսավորված, ապա մնում է միայն որոշ շտկումներ անել: Ամենօրյա օգտագործվող սնունդը պետք է ավելացվի 500 կալորիայով, որը կկազմի 2500 կալորիա:

1․ Հղիության ժամանակ երկու անգամ ավելանում է պահանջը սպիտակուցների նկատմամբ:

2․ Անհրաժեշտ է նաև կալցիում, որը մասնակցում է ոսկրային հյուսվածքի և ատամների ձևավորմանը: Եթե սաղմը չի ստանում կալցիումի բավարար քանակություն, սկսում է վերցնել մոր պաշարից` այդպիսով դարձնելով մոր ոսկորներն ու ատամներն ավելի փխրուն:

3․ Շատ կարևոր է նաև երկաթի ընդունումը, ինչը էական է հեմոգլոբինի համար, պիգմենտի, որը մտնում է արյան կարմիր բջիջների մեջ: Պտղի արյան ծավալը և բաղադրությունը կախված է մոր սննդակարգում երկաթի քանակից: Երկաթի և վիտամին B12-ի պակասը կարող է հանգեցնել հղի կնոջ մոտ անեմիայի` սակավարյունության առաջացմանը:

Սուրճը և թեյը դժվարացնում են երկաթի յուրացումը, հետևաբար պետք է նվազեցնել դրանց օգտագործումը: Շատ էական է նաև վիտամին D-ի առկայությունը, որը կանխում է պտղի մոտ ռախիտի առաջացումը: Հետևաբար հղիին խորհուրդ է տրվում շատ ժամանակ անցկացնել մաքուր օդում, արևի լույսի տակ, որը և փոխանցում է վիտամին D-ն:

4․Ֆոլաթթուն ևս խիստ կարևոր է: Այն կանխում է նյարդային խողովակի արատների առաջացումը: Դրա համար հղիության առաջին 3 ամիսների ընթացքում այն պետք է ներառել ռացիոնի մեջ: Ինչպես նաև բժշկի նշանակմամբ հղին կարող է ընդունել ֆոլաթթվի հաբեր (օրը`0,4 մլգ):

Ֆոլաթթվով հարուստ են` սպանախը, կաղամբը, կանաչիները, կանաչ լոբին, ծաղկակաղամբը։

Երկաթով հարուստ են` մսի ոչ ճարպոտ տեսակները` լյարդ, երիկամ, ինչպես նաև կանաչեղենը, լոբին, սիսեռը։

Կալցիումով հարուստ են` կաթնամթերքը` կաթ, պանիր, մածուն, և ձավարեղենի որոշ տեսակներ։

Վիտամին D-ով հարուստ են`ճարպոտ ձուկը, ձուն, կարագը, մարգարինը:

1Մրգեր և բանջարեղեն

Մրգերը և բանջարեղենը հարուստ են մանրաթելով, վիտամիններով, հանքանյութերով. դրանք կարգավորում են մարսողությունը և կանխում փորկապությունը: Մրգերում և բանջարեղենում առկա հիմնական սննդարար նյութերից են ֆոլիաթթուն, կալիումը, բետա-կարոտինը և վիտամին C-ն: Անհրաժեշտ է ուտել 5 չափաբաժնով տարբեր մրգեր և բանջարեղեններ: Դրանք պետք է լավ լվացնել և քիչ եփել, որպեսզի սննդարար նյութերը չոչնչանան:

Ավոկադո

Հղիության ընթացքում երեխայի նյարդային համակարգը և ուղեղի զարգացումը ֆոլիաթթվի բավարար քանակության կարիք ունի: Այն հղի կանայք, ովքեր հղիությունից առաջ կամ հղիության վաղ շրջանում ֆոլիաթթվի պակաս ունեն, նրանց երեխան ողնաշարի քայքայման(spina bifida) մեծ ռիսկի է ենթարկվում: Ավոկադոն հարուստ է ֆոլիաթթվով, կալիումով, վիտամին B6-ով և վիտամին C-ով: Վիտամին B6-ով հարուստ սննդամթերքը կանխում է առավոտյան սրտխառնոցը: Ավոկադոն մեծ քանակությամբ ճարպեր է պարունակում, ուստի, եթե նկատվում է քաշի ավելցուկ, ապա պետք է ուշադրություն դարձնել ավոկադոյի ճիշտ չափաքանակի օգտագործման վրա:

Գազար և բրոկոլի

Գազարն ու բրոկոլին պարունակում են մանրաթել, վիտամին A, վիտամին C և կարոտենոիդներ: Գազարը հարուստ է նաև ալկալիական էլեմենտներով, որոնք երիտասարդացնում են արյունը և հավասարակշռում ալկալային թթվի մակարդակն օրգանիզմում: Այս սննդարար նյութերը հարկավոր են նաև երեխայի ոսկորների, աչքերի և ատամների զարգացման համար: Բրոկոլին լավ դետեօքսիդանտ է և կանխում է նորածնի և պտղի մոտ քաղցկեղի առաջացումը:

Սպանախ և կանաչ տերևներով բանջարեղեններ

Սպանախը, կաղամբը և այլ կանաչ տերևներով բանջարեղենները պարունակում են վիտամիններ A, C, K և շատ կարևոր նշանակություն ունեցող ֆոլիաթթու: Այս բանջարեղենները հարուստ են նաև երկաթով, որն անհրաժեշտ է մորը և մանկանը թթվածին մատակարարելու համար:

Թուզ

Թուզը թարմ կամ չորացրած վիճակում պարունակում է ավելի շատ քանակությամբ մանրաթել, քան որևէ այլ միրգ կամ բանջարեղեն: Այն օգնում է բուժել փորկապությունը: 3 հատ թուզը պարունակում է 5գ մանրաթել: Թուզը նաև կալցիումի, կալիումի, ցինկի և երկաթի աղբյուր է: Թուզի մեջ կալիումի պարունակությունն ավելի շատ է, քան բանանի մեջ: Թուզը կարգավորում է արյան ճնշումը և հղիության ընթացքում կանխում է էկլամպսիան: Թզի չիրը պարունակում է մեծ քանակությամբ օմեգա-3 ճարպաթթուները: Թուզը պարունակում է նաև վիտամին B6 և պրոտեոլիտիկ ֆերմենտ (proteolytic enzyme), որն օգնում է մարսողությանը:

Կաթ և կաթնամթերք

Կաթը և կաթնամթերքն ապահովում են օրգանիզմը վիտամին B12-ի, կալցիումի, ֆոսֆորի և սպիտակուցի պաշարներով: Այս սննդարար նյութերն անհրաժեշտ են երեխայի ատամների, ոսկորների, մկանների, սրտի և արյան մակարդման համար: Կալցիումը շատ կարևոր է երեխայի ոսկորների զարգացման համար, որն էլ շատ կարևոր է դառնում հղիության վերջին շաբաթների ընթացքում: Օրական պետք է ընդունել կալցիումի 1-1.3 գ չափաքանակ:

Սննդակարգում պետք է օգտագործել ցածր յուղայնության կաթ, յոգուրտ և պանիր: 2% յուղայնության մեկ բաժակ կաթը պարունակում է 293մգ կալցիում, իսկ 1բաժակ ցածր յուղայնության յոգուրտը՝ մոտ 415մգ կալցիում:

Յոգուրտի մեջ առկա միկրոտարրերը կանխում են մարսողական խնդիրները և խմորիչի ինֆեկցիաները: Պետք է երկու-երեք չափաբաժնով կաթ և կաթնեղեն օգտագործել ամեն օր:

Հղիներին խորհուրդ չի տրվում օգտագործել ոչ պաստերիզացված կաթ, բորբոսնած պանիր, բրի, քամամբեր (պանրի տեսակներ), դրանք պարունակում են լիստերիա: Լիստերիան կարող է որոշ հիվանդությունների առիթ դառնալ նորածին երեխաների մոտ: Պանիրներից խորհուրդ է տրվում օգտագործել չեդարը, պարմեզանը կամ կաթնաշոռ:

Թռչնի միս, ձուկ և ոչ ճարպոտ միս

Հղի կանանց ավելի շատ քանակությամբ երկաթ է հարկավոր, քան մյուս մարդկանց: Հղիության ընթացքում օրական պետք է ընդունել 27մգ երկաթ: Գառան միսը, թռչնամիսը, ձուկը, ձուն պարունակում են մեծ քանակությամբ երկաթ: Որպեսզի օրգանիզմը կարողանա երկաթը հեշտ ներծծել, նրան հարկավոր է վիտամին C-ի առկայություն: Պետք է նաև հսկել կոֆեինի չափաբաժնի օգտագործումը, քանի որ այն նվազեցնում է օրգանիզմի` երկաթը ներծծելու գործընթացը:

Ձու

Ձուն քիչ կալորիականությամբ սպիտակուցի հիանալի աղբյուր է: Սպիտակուցի մեջ առկա ամինաթթուները նպաստում են, որ մանկան մարմինը զարգանա: Ձուն պարունակում է օմեգա-3 ճարպաթթուներ և քոլին (choline), որոնք էլ նպաստում են երեխայի մոտ ցանցաթաղանթի, ուղեղի ձևավորմանը և հիշողության ֆունկցիաների կարգավորմանը: Խոլեստերինը բարձր է ձվի մեջ, բայց պարունակում է քիչ քանակությամբ հագեցված ճարպեր, 1 ձվին բաժին է ընկնում մոտ 1.5 գ հագեցված ճարպ: Հիշեցնենք, որ ձուն պետք է լավ եփել, քանի որ հում կամ թերխաշ ձուն կարող է սալմոնելոզի (salmonellosis) բակտերիաներ առաջացնել օրգանիզմում, որի հետևանքով

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով