Blog

All
Այլ
Էկո տուրիզմ
Էկո ապրելակերպ
Էկո սնունդ
Էկո կոսմետիկա
Էկո դիզայն
Էկո փաթեթավորում
Էկո էներգիա
Շրջակա Միջավայր
Էկո բժշկություն
Էկո մշակույթ
Էկո տեխնոլոգիներ
Էկոկրթություն
Էկոանկյուն

Փետրվարի 2-ը Ջրաճահճային հանդակների օրն է

Փետրվարի 2-ը Ջրաճահճային հանդակների օրն է
1971 թվականին Ռամսարում (Իրան) ընդունվել է  «Միջազգային նշանակության խոնավ տարածքների, հատկապես՝ ջրլող թռչունների բնադրավայրերի մասին» կոնվենցիան, որն անվանվել է «Ռամսարի»։ Այն ուղղված է տվյալ էկոհամակարգերի կրճատման և ոչնչացման կանխարգելմանը։ Կոնվենցիային միացել է 168 երկիր։ Հայաստանը Կոնվենցիային միացել է 1993 թվականին՝ գրանցելով Սևանա լիճը և նրա ջրահավաք ավազանը։ Դա օգնեց 90-ականներին լուրջ հետազոտություններ կատարել և ուսումնասիրել մոտ 250 փոքր ջրաճահճային հանդակներ։ Հանրապետության ջրաճահճային հանդակների ընդհանուր տարածքը Սևանա լճի հետ կազմում է ընդհանուր տարածքի 7%-ը։ Այս տարածքներն աչքի են ընկնում հարուստ կենսաբազմազանությամբ։ Ռամսարի կոնվենցիայում ներգրավված են Հայաստանի ջրաճահճային հետևյալ խոշոր հանդակները՝ -  Սևանա լիճն իր ջրահավաք ավազանով (1993թ.) - «Խոր վիրապ» ջրաճահճային տարածքը (2007թ.) -  «Արփի լիճ» ազգային պարկը (2009թ.)

Հայկական Ռոբին ռոբոտը հիվանդանոցային բուժում ստացող երեխաներին օգնում է հաղթահարել սթրեսը

Հայկական Ռոբին ռոբոտը հիվանդանոցային բուժում ստացող երեխաներին օգնում է հաղթահարել սթրեսը
Առողջապահական տեխնոլոգիաների ոլորտի առաջատար, արհեստական բանականության վրա հիմնված առաջին հայկական ռոբոտը ստեղծած Expper Technologies ընկերությունը 2 միլիոն դոլարի ներդրում է ներգրավել Հայաստան՝ Starta VC և Formula VC վենչուրային ընկերությունների միջոցով։ Հարկ է նշել, որ բացի SmartGateVC-ից, և հրեշտակ ներդրողներից, ընկերության նոր ներդրողներն են նաև Healthcare Equity Angels-ը, AiSprouts VC-ը, AngelsDeck-ը։ Հիմնվելով 2019 թվականին Expper Technologies-ի թիմը ստեղծում է գերժամանակակից նորամուծություն՝ Ռոբին ռոբոտին։ Ընկերության նպատակն է լրացնել բժշկական հաստատություններում ավելի քան 30 միլիոն խնամք մատուցող մասնագետների պակասն ամբողջ աշխարհում։ Ռոբինի առաքելությունն է օգնել հիվանդանոցային բուժում ստացող երեխաներին հաղթահարել սթրեսը և ավելի թեթև դարձնել բուժման ընթացքը։ Ապաքինման փուլում գտնվող երեխաներին Ռոբինն օգնում է գունավորել հիվանդանոցային միջավայրը։ Իր յուրահատուկ մոտեցման շնորհիվ Ռոբինին հաջողվում է նվազեցնել երեխաների սթրեսը,  բարելավվել նրանց փորձառությունը հիվանդանոցում, ինչպես նաև հեշտացնել բժշկական անձնակազմի աշխատանքը։ Բացի այդ, տարատեսակ բժշկական միջամտությունների ժամանակ Ռոբինին հաջողվում է շեղել երեխաների ուշադրությունը եւ նվազեցնել ցավի ընկալումը։ «Expper-ը ոլորտում առաջատար ընկերություն է, որը ստեղծում է խնամք մատուցող ռոբոտներ՝ համադրելով արհեստական բանականությունը, պացիենտի մոնիտորինգային համակարգն ու ռոբոտաշինությունը։ Ռոբին ռոբոտը կդառնա բժշկական հաստատությունների համար համակարգային գործիք, թույլ կտա բարելավել բուժման ընթացքն ու պացիենտների փորձառությունը, ինչպես նաև կնպաստի բժշկական մասնագետների աշխատանքային արդյունավետության ու անվտանգության բարձրացմանը»,- նշում է Starta Capital-ի գլխավոր ներդրող Ալեքսեյ Գիրինը։ «Ընկերության հիմնադիրները կարողացել են համախմբել բացառիկ հմտություններով մասնագետների մեկ գաղափարի շուրջ։ Վստահ եմ, որ իրենց կողմից ստեղծվող տեխնոլոգիաները մեծ փոփոխություն են բերելու համաշխարհային առողջապահության ոլորտում։ Մենք շատ ուրախ ենք միանալ այս ներդրումային փուլին և մեր փորձառությամբ օգնել ավելի մեծ ձեռքբերումներ գրանցել»,- նշում է Healthcare Equity Angels ներդրումային ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն Ջեք Թոփջյանը։ Ռոբինի ներկայիս տեխնոլոգիան ապահովում է սոցիալական աջակցություն և պացիենտների մոնիտորինգ: Ֆինանսավորումից ստացված հասույթը կօգտագործվի Ռոբինի տեխնոլոգիայի առաջխաղացման, ինչպես նաև թիմի ընդլայնման համար։ «Ուրախ ենք ողջունել մեր ներդրողներին մեզ հետ կիսելու այս կարևոր ճանապարհը: Ներդրված ֆինանսները մեզ թույլ կտան շարունակել իրականացնել մեր առաքելությունը՝ որակյալ խնամքը հասանելի դարձնելու բոլորին և շուկա բերելու նոր սերնդի խնամող ռոբոտներ»,- նշել է ընկերության համահիմնադիր և գործադիր տնօրեն Կարեն Խաչիկյանը։ Նշենք, որ վերջերս Ռոբին ռոբոտը ճանաչվել է հեղինակավոր TIME ամսագրի 2021 թվականի լավագույն նորարարություն։    

«Մեր կյանքն անհնար է առանց ջրի»․ տեղի կունենա նորաձևության «H2O-ջուր» ցուցադրությունը

«Մեր կյանքն անհնար է առանց ջրի»․ տեղի կունենա նորաձևության «H2O-ջուր» ցուցադրությունը
Փետրվարի 13-15-ը Մարզահամերգային համալիրում Հայաստանում առաջին անգամ տեղի կունենա աննախադեպ ինտերակտիվ ցուցադրություն՝ համեմված նորաձեւության էլեմենտներով: «Ցուցադրությունը կոչվում է H2O - ջուր, քանի որ  ջուրը կյանքի խորհրդանիշ է, իսկ մեր կյանքն առանց ջրի պատկերացնելն ուղղակի անհնար է: Ցուցադրությունը լինելու է ինտերակտիվ, լուսային եւ ձայնային ձևավորմամբ՝ հագուստի ցուցադրության ձեւով»,- Eco.am-ի հետ զրույցում ասաց Ցուցադրության հեղինակ Kivera Naynomis հանրահայտ բրենդի հեղինակ Արեւիկ Սիմոնյանն ու հավելում որ այն իր մասշտաբայնությամբ ու մատուցման ձևով տարբերվելու է մինչ այս եղած բոլոր ցուցադրություններից։ Ըստ բրենդի հեղինակի մինչ այս եղած ցուցադրություններից այն տարբերվելու է նրանով, որ լինելու է առանց մոդելների, հագուստները ներկայացվելու են  հետաքրքիր տարբերակով, իսկ թե ինչպես, դիզայները չի բացում փակագծերը։ «Կարծում եմ՝ առավել հետաքրքիր կլինի, երբ մարդիկ այդ ամենն անձամբ տեսնեն: Միայն մեկ գաղտնիք կասեմ՝ լինելու է տարբեր խորագրերով 8 սրահ, ու դրանցում ցուցադրված հագուստներն ունենալու են իրենց պատմությունները։ Սրահ մտնելուց այցելուի համար պարզ է լինելու, թե որ սրահում է գտնվում։  Օրինակ, կլինի սրահ, որտեղ ցուցադրված հագուստների վրա կգտնեք մեր եկեղեցիների զարդանախշերից, հատկապես այն եկեղեցիների, որ կորցրել ենք հենց  այս պատերազմի ժամանակ… Օրն էլ պատահական ընտրված չէ. Տյառընդառաջն է՝ քրիստոնյա աշխարհի համար շատ կարեւոր օր»,- ընդգծեց դիզայները: Արեւիկի մոտ նման ցուցադրության մտահղացումն առաջացել է հետպատերազմյան ժամանակահատվածում․ «Մենք կորցրել ենք մեր մշակութային կոթողները, եկեղեցիները, արցախյան եդեմական հողերը: Մտածում էի, ինչպես կարող եմ աշխարհին ցույց տալ մեր բազամադարյա մշակույթը: Գուցե ձեր համար զարմանալի լինի, թե ինչպես կարող ենք նորաձեւության միջոցով մեր ձայնը լսելի դարձել: Բայց հավատացեք, ու ես հավատում եմ դրան, որ եթե ամեն մեկս մեր գործով պայքարենք, ինչ-որ մի բան կարող ենք փոխել: Ես կարող էի միայն մշակույթով ու իմ գործով պայքարել»: Ցուցադրության նախապատրաստական աշխատանքները սկսվել են նախորդ տարվա օգոստոսին. «Մտքումս միայն մի գաղափար կար՝ աշխարհին պետք ցույց տալ, որ այդ կոթողները, եկեղեցիները, մշակութային օջախները հայկական են: Եվ համոզված եղեք, որ ցուցահանդեսի ժամանակ շատ բան կտեսնեն այցելուները»: Արեւիկն ասում է, որ իր համար շատ կարեւոր մի բան, որ հանդիսատեսը ցուցադրությունից դուրս գալիս, ոչ թե միայն ասի՝ «ի՜նչ հետաքրքիր  ցուցադրություն էր», այլ իր հետ տանի ինքն իրեն վերանայելու, արժեւորելու ու գնահատելու մեր ունեցածը։ «Մենք  աշխարհին կարող ենք ներկայանալ մեր մշակույթով, մենք ունենք այդ ներուժը՝ գեղեցիկը տեսնելու ու տարածելու։ Պարզապես այն պետք է ներկայացվի ճիշտ եւ հասցեական։ Իսկ հատկապես այս վերջին իրադարձություններից հետո, հասկացանք, որ սկզբունքներ, արժեքներ, պահպանելու ու այն կորցնելու վտանգի առաջ ենք կանգնած։ Գուցե ես չորս տղաների մայր եմ, դրա համա՞ր եմ այդպես մտածում: Բայց՝ ոչ, կարծում եմ, որ սա համամարդկային ցավ է ու կապ չունի այստեղ, թե քո երեխաները ի՞նչ սեռ են ու ի՞նչ  ազգի։ Ու մենք կանք եւ պետք է մնանք ճիշտ քրիստոնյա»,- եզրափակեց  Արևիկ Սիմոնյանը։

Ինչու՞ ուտել դեղձ. բոլոր օգտակար հատկությունները

Ինչու՞ ուտել դեղձ. բոլոր օգտակար հատկությունները
Դեղձը ոչ միայն անուշաբույր և համեղ միրգ է, այլ նաև շատ օգտակար հատկություններ ունի: Այն պարունակում է մի շարք վիտամիններ, հանքանյութեր և հակաօքսիդանտներ: Առաջարկում ենք ավելի մանրամասն ծանոթանալ այս մրգի առողջարար հատկություններին: Դեղձի սննդային արժեքը 100 գրամ դեղձի էներգետիկ արժեքը 43 կկալ է: Այն պարունակում է՝ սպիտակուցներ`0.9գ, ածխաջրեր`9.5գ, ճարպեր`0.1գ: Դեղձը նաև պարունակում է վիտամին A, C, E, K, օրգանական թթուներ (կիտրոնաթթու, խնձորաթթու, գինեթթու), կալիում, երկաթ, ցինկ, ֆոսֆոր, մանգան, մագնիում, սելեն և այլն: Սրտանոթային համակարգի աշխատանքի բարելավում  Մրգերն առհասարակ օգտակար են մեր առողջության, մասնավորապես սրտանոթային համակարգի համար: Կենդանիների վրա արված բազմաթիվ փորձարկումները ցույց են տալիս, որ դեղձը կարող է օգնել նվազեցնել խոլեստերինի մակարդակը և կարգավորել արյան բարձր ճնշումը՝ այսպիսով դրական ազդեցություն թողնելով սրտանոթային համակարգի աշխատանքի վրա: Նյութափոխանակության կարգավորում  Դեղձը պարունակում է թե՛ լուծվող, թե՛ չլուծվող մանրաթելեր: Լուծվող մանրաթելերն օգնում են կայունացնել արյան մեջ շաքարի մակարդակը և կարգավորել խոլեստերինի քանակը: Չլուծվող մանրաթելերը արագացնում են նյութափոխանակությունը և կանխարգելում փորկապությունը: Դեղձը նաև ճնշում է ստամոքսաղիքային տրակտում ընթացող թարախային գործընթացները, նպաստում է օրգանիզմից թունավոր նյութերի դուրսբերմանը: Ի դեպ, եթե դեղձն ուտեք կեղևի հետ միասին, ապա ավելի շատ մանրաթելեր կստանաք: Ավելի քիչ բորբոքային գործընթացներ Դեղձի, ինչպես նաև այլ բուսական սննդի մեջ պարունակվող պոլիֆենոլները (բուսական ծագման օրգանական միացություններ) և պրեբիոտիկները (կենդանի միկրոօրգանիզմներ) նվազեցնում են տարբեր բորբոքային գործընթացների առաջացումը: Սա էլ իր հերթին փոքրացնում է բազմաթիվ քրոնիկ հիվանդությունների, այդ թվում՝ շաքարախտի, քաղցկեղի և Ալցհեյմերի հիվանդության առաջացման ռիսկը: Իմունային համակարգի հզորացում  Դեղձի մեջ պարունակվող հակաօքսիդանտները հրաշալի կերպով ամրապնդում են իմունային համակարգը: Հակաօքսիդանտները քիմիական բաղադրիչներ են, որոնք կանխարգելում են բջիջների մահը: Այս սննդարար նյութերը շատ կարևոր գործառույթ են կատարում հիվանդությունների կանխարգելման հարցում՝ մասնակցելով օրգանիզմի հակաօքսիդանտային պաշտպանության համակարգի աշխատանքին։ Ավելին, վերջերս կատարված հետազոտությունները ցույց են տալիս, որ դաշտանադադարի մեջ գտնվող այն կանանց մոտ, որոնք շաբաթական առնվազն երկու հատ դեղձ են ուտում, ավելի քիչ են հանդիպում կրծքագեղձի քաղցկեղի որոշ տեսակներ: Ավելի հարթ և սնուցված մաշկ Որոշ լաբորատոր հետազոտություններ ցույց են տալիս, որ դեղձի ծաղիկների կամ կորիզի էքստրակտը սնուցում և խոնավացնում է մաշկը, ինչպես նաև օգնում նվազեցնել ուլտրամանուշակագույն ճառագայթների վնասը: Իհարկե, պահանջվում են հավելյալ հետազոտություններ, սակայն սա ևս մեկ պատճառ է դեղձ սիրելու համար: Այսպիսով, խորհուրդ ենք տալիս դեղձը դարձնել Ձեր սննդակարգի անբաժան մասը, իսկ առավելագույն օգուտ ստանալու համար օգտագործել այն միայն թարմ վիճակում:

Համաշխարհային օվկիանոսը շարունակում Է աննախադեպ տեմպերով տաքանալ

Համաշխարհային օվկիանոսը շարունակում Է աննախադեպ տեմպերով տաքանալ
Վեց տարի անընդմեջ Համաշխարհային օվկիանոսի ջերմաստիճանը ռեկորդներ է սահմանում, և 2021 թվականը ևս բացառություն չէր։ Պետք է հասկանալ, որ Համաշխարհային օվկիանոսի ջերմաստիճանը գլոբալ տաքացման հիմնական ցուցիչներից մեկն է։ Գիտնականները այս գործընթացին սկսել են հետևել դեռևս անցյալ դարի 50-ական թվականներից և տարբեր տարիներին հրապարակված բազմաթիվ զեկույցների համաձայն, օվկիանոսներում ջերմության պարունակությունը սիստեմատիկ մեծանում է ամբողջ աշխարհում։ Իրավիճակը հատկապես սրվել է վերջին մեկ տարվա ընթացքում։ Համաձայն Advances in Atmospheric Sciences ամսագրում վերջերս հրապարակված հետազոտության, որում ներգրավված են եղել միջազգային 14 տարբեր հաստատություններից 23 աշխատակից, 2021 թվականի ընթացքում 2 կիլոմետր հաստությամբ ջրի շերտը կլանել է 14 զետաջոուլով ավելի շատ ջերմություն, քան 2020 թվականին։ Այս ցուցանիշը 145 անգամ գերազանցում է 2020 թվականին աշխարհում արտադրված էներգիայի քանակությունը։ Ի դեպ, մարդկությունը տարեկան ծախսում է մոտ 0,5 զետաջոուլ էներգիա։ Համաշխարհային օվկիանոսի ջերմաստիճանի բարձրացումը բազմաթիվ վտանգավոր հետևանքներ է ունենում, որոնք, ի վերջո, կարող են հանգեցնել լուրջ աղետների և անդառնալի կորուստների։ Կլանելով ջերմությունը՝ օվկիանոսը դրանով իսկ կայունացնում է մոլորակի ջերմաստիճանը։ Բայց, բացի ջերմությունից, այն կլանում է նաև մեծ քանակությամբ ածխաթթու գազ։ Այս պահին օվկիանոսները մթնոլորտից կլանում են մարդկության կողմից առաջացած բոլոր արտանետումների 20-ից 30%-ը: Սակայն, որքան բարձր է օվկիանոսի ջրի ջերմաստիճանը, այնքան քիչ ածխաթթու գազ է այն կլանում մթնոլորտից: Այսինքն՝ որքան տաք է օվկիանոսը, այնքան ավելի արագ են ջերմոցային գազերը կուտակվում մթնոլորտում, և, ըստ այդմ, գլոբալ տաքացման գործընթացն արագանում է։ Միևնույն ժամանակ, այս գործընթացը բացասաբար է անդրադառնում օվկիանոսների էկոհամակարգի վրա: Որքան բարձր է ջրի ջերմաստիճանը, այնքան ցածր է դրանում առկա թթվածնի պարունակությունը։ Այդ է պատճառը, որ օվկիանոսների ջերմաստիճանը բարձրացումից առաջին հերթին տուժում են խոշոր ձկները, որոնք կարիք ունեն մեծ քանակությամբ թթվածնի: Վերջերս Science ամսագրում հրապարակված հոդվածի համաձայն, գլոբալ տաքացման հետևանքով վերացման վտանգի տակ են հայտնվել անչոուսները, որոնք չափերով բավականին փոքր են և արդյունագործական տեսանկյունից մեծ նշականություն ունեն: Բացի այդ, ջրի տաքացումը (որպես հետևանք նաև սարցադաշտերի հալոցքը), հանգեցնում է նաև եղանակային և կլիմայական աղետների (փոթորիկներ, ջրհեղեղներ, անոմալ տեղումներ և այն)։ Գիտնականների կողմից իրավիճակի մոդելավորումը ցույց է տվել, որ ջրի ջերմաստիճանի բարձրացումը կապված է մարդու գործունեության արդյունքում մթնոլորտի կազմի փոփոխության հետ։ Ավելին, ջրի ջերմաստիճանը կշարունակի բարձրանալ, ինչի արդյունքում ականատես կլինենք ջերմային նոր ռեկորդների։ Դա կշարունակվի այնքան ժամանակ, մինչև մարդկությունը հասնի զրոյական արտանետումների: Միևնույն ժամանակ, գիտնականները նշում են օվկիանոսում ջերմության կուտակման և ածխածնի արտանետումների միջև կապի մոնիտորինգի կարևորությունը: Ստացված տվյալները կօգնեն գլոբալ տաքացման հետևանքները մեղմելուն ուղղված ծրագրերի իրականացմանը:

Հայաստանի Հանրապետությունում մարտի 21-ը կնշվի որպես անտառագետի, իսկ մարտի 22-ը՝ ջրաբանի մասնագիտական օր

Հայաստանի Հանրապետությունում մարտի 21-ը կնշվի որպես անտառագետի, իսկ մարտի 22-ը՝ ջրաբանի մասնագիտական օր
Կառավարության այսօրվա նիստում հավանության է արժանացել Շրջակա միջավայրի նախարարության կողմից ներկայացված   «Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունիսի 3-ի N 936-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը։ Կարևորելով անտառագետների և ջրաբանների դերը պետության անվտանգության, տնտեսության զարգացման և ժողովրդի բարեկեցության ապահովման մեջ, արժանին պետք է մատուցել  անտառագետ և ջրաբան մասնագետներին՝ գնահատելով նրանց աշխատանքը և տարվա մեջ մեկ օր նվիրել նրանց: Այսուհետ մարտի 21-ը հանրապետությունում կնշվի որպես անտառագետի, իսկ մարտի 22-ը՝ ջրաբանի մասնագիտական օր։

Նիկոտինի փոխարինման թերապիան ծխելը թողնելու արդյունավետ ռազմավարություն է. Մալայզիական փորձը

Նիկոտինի փոխարինման թերապիան ծխելը թողնելու արդյունավետ ռազմավարություն է. Մալայզիական փորձը
Ամբողջ աշխարհում ծխելը շարունակում է մնալ կանխարգելելի մահերի գլխավոր պատճառ։ Ներկայումս յուրաքանչյուր տարի սիգարետ ծխելու պատճառով գրանցվում է միջինում 4 մլն մահ, և կանխատեսվում է, որ մինչ 2030 թ. այս ցուցանիշը կհասնի 10 մլն-ի։ Սիգարետ ծխելը հանրային առողջապահության ոլորտի կարևոր խնդիրներից է նաև Մալայզիայում։ Ըստ երկրի Առողջապահության նախարարության տվյալների՝ յուրաքանչյուր հինգերորդ մալայզիացի չափահաս ծխող է։ Այս ամենի պատճառը նիկոտինային կախվածությունն է, ինչը սակայն ծխելով պայմանավորված հիվանդացության հիմնական պատճառը չէ։ Ի՞նչ է նիկոտինը և ինչպե՞ս է այն ազդում մարդու օրգանիզմի վրա Նիկոտինը նյութ է, որը մեծ քանակությամբ առկա է ծխախոտի տերևներում, իսկ փոքր քանակությամբ՝ լոլիկում, կարտոֆիլում և սմբուկում։ Այն սիգարետների բաղադրության մեջ ամենակարևոր ակտիվ կոմպոնենտն է, որի համար էլ մարդիկ ծխում են ։ Նիկոտին օրգանիզմ է ներթափանցում սիգարետի ծխի հետ և արյան միջոցով արագ տեղափոխվում թոքերից դեպի ուղեղ։ Այն խթանում և արագացնում է դոֆամինի հոսքը ուղեղ։ Դոֆամինն իր հերթին՝ հաճույքի զգացում առաջացնելով, ուժեղացնում է նիկոտինի ազդեցությւոնը։ Ծխախոտի այնպիսի այլընտրանքները, ինչպիսիք են ծխախոտի տաքացման համակարգերը և էլեկտրոնային սիգարետները, վերջին տարիներին մեծ պահանջարկ ունեն։ Սրա հիմնական պատճառն այն է, որ ծխողները հնարավորություն են ստանում այս ապրանքներն օգտագործելիս ևս նիկոտինի չափաբաժին ստանալ, սակայն, խուսափելով ծխելու ընթացքում տեղի ունեցող այրման գործընթացից։ Նիկոտինը «մարդասպան» չէ՛ Կա տարածված թյուրըմբռնում, ըստ որի ծխելու արդյունքում առաջացող հիվանդությունների հիմնական պատճառը նիկոտինն է։ Սակայն դա այդպես չէ, հիվանդությունների առաջացման հիմնական պատճառը սիգարետի ծխի մեջ առկա թունավոր նյութերն են։ Սիգարետի ծուխը պարւնակում է ավելի քան 7,000 քիմիական նյութ, որոնցից 60-ի քաղցկեղածին բնույթն ապացուցված է։ Այս քաղցկեղածին նյութերից են ածխածնի մոնօքսիդը, ազոտի օքսիդը, մետաղները և այլն։ Ինչպե՞ս պայքարել ծխելու դեմ Նիկոտինի փոխարինման թերապիան կարող է լայնորեն կիրառվել՝ օգնելու այն ծխողներին, ում համար դժվար է ինքնուրույն հրաժարվել այդ սովորությունից։ Մալայզիայում այդ թերապիան հասանելի է մաստակների, պատչերի, ինչպես նաև ինգալյատորների տեսքով, և այս բոլոր տարբերակներն արդյունավետ կերպով նվազեցնում են ծխելը թողնելիս գրանցվող սիմպտոմները։ Ներկայումս Մալազիայի կառավարությունը մտածում է ներառել այլընտրանքային արտադրանքները ծխելու դեմ պայքարելու նպատակով, հաշվի առնելով Մեծ Բրիտանիայի և այլ զարգացած երկրների հաջողված փորձը։ Մասնագետները պնդում են, որ ժամանակն է ազատվել նիկոտինի հետ կապված կարծրատիպային պնդումներից և կիրառել նոր մեթոդներ՝ օգնելու մարդկանց նվազեցնել սիգարետ ծխելու հասցրած վնասը։ Ամբողջ աշխարհում ծխելը շարունակում է մնալ կանխարգելելի մահերի գլխավոր պատճառ։ Ներկայումս յուրաքանչյուր տարի սիգարետ ծխելու պատճառով գրանցվում է միջինում 4 մլն մահ, և կանխատեսվում է, որ մինչ 2030 թ. այս ցուցանիշը կհասնի 10 մլն-ի։ Սիգարետ ծխելը հանրային առողջապահության ոլորտի կարևոր խնդիրներից է նաև Մալայզիայում։ Ըստ երկրի Առողջապահության նախարարության տվյալների՝ յուրաքանչյուր հինգերորդ մալայզիացի չափահաս ծխող է։ Այս ամենի պատճառը նիկոտինային կախվածությունն է, ինչը սակայն ծխելով պայմանավորված հիվանդացության հիմնական պատճառը չէ։ Ի՞նչ է նիկոտինը և ինչպե՞ս է այն ազդում մարդու օրգանիզմի վրա Նիկոտինը նյութ է, որը մեծ քանակությամբ առկա է ծխախոտի տերևներում, իսկ փոքր քանակությամբ՝ լոլիկում, կարտոֆիլում և սմբուկում։ Այն սիգարետների բաղադրության մեջ ամենակարևոր ակտիվ կոմպոնենտն է, որի համար էլ մարդիկ ծխում են ։ Նիկոտին օրգանիզմ է ներթափանցում սիգարետի ծխի հետ և արյան միջոցով արագ տեղափոխվում թոքերից դեպի ուղեղ։ Այն խթանում և արագացնում է դոֆամինի հոսքը ուղեղ։ Դոֆամինն իր հերթին՝ հաճույքի զգացում առաջացնելով, ուժեղացնում է նիկոտինի ազդեցությւոնը։ Ծխախոտի այնպիսի այլընտրանքները, ինչպիսիք են ծխախոտի տաքացման համակարգերը և էլեկտրոնային սիգարետները, վերջին տարիներին մեծ պահանջարկ ունեն։ Սրա հիմնական պատճառն այն է, որ ծխողները հնարավորություն են ստանում այս ապրանքներն օգտագործելիս ևս նիկոտինի չափաբաժին ստանալ, սակայն, խուսափելով ծխելու ընթացքում տեղի ունեցող այրման գործընթացից։ Նիկոտինը «մարդասպան» չէ՛ Կա տարածված թյուրըմբռնում, ըստ որի ծխելու արդյունքում առաջացող հիվանդությունների հիմնական պատճառը նիկոտինն է։ Սակայն դա այդպես չէ, հիվանդությունների առաջացման հիմնական պատճառը սիգարետի ծխի մեջ առկա թունավոր նյութերն են։ Սիգարետի ծուխը պարւնակում է ավելի քան 7,000 քիմիական նյութ, որոնցից 60-ի քաղցկեղածին բնույթն ապացուցված է։ Այս քաղցկեղածին նյութերից են ածխածնի մոնօքսիդը, ազոտի օքսիդը, մետաղները և այլն։ Ինչպե՞ս պայքարել ծխելու դեմ Նիկոտինի փոխարինման թերապիան կարող է լայնորեն կիրառվել՝ օգնելու այն ծխողներին, ում համար դժվար է ինքնուրույն հրաժարվել այդ սովորությունից։ Մալայզիայում այդ թերապիան հասանելի է մաստակների, պատչերի, ինչպես նաև ինգալյատորների տեսքով, և այս բոլոր տարբերակներն արդյունավետ կերպով նվազեցնում են ծխելը թողնելիս գրանցվող սիմպտոմները։ Ներկայումս Մալազիայի կառավարությունը մտածում է ներառել այլընտրանքային արտադրանքները ծխելու դեմ պայքարելու նպատակով, հաշվի առնելով Մեծ Բրիտանիայի և այլ զարգացած երկրների հաջողված փորձը։ Մասնագետները պնդում են, որ ժամանակն է ազատվել նիկոտինի հետ կապված կարծրատիպային պնդումներից և կիրառել նոր մեթոդներ՝ օգնելու մարդկանց նվազեցնել սիգարետ ծխելու հասցրած վնասը։

«Բնապահպանական հարցերով որոշումների կայացման գործընթացում հանրային մասնակցության արդյունավետությանն աջակցելուն ուղղված Մաաստրիխտյան հանձնարարականները» խորագրով սեմինար

«Բնապահպանական հարցերով որոշումների կայացման գործընթացում հանրային մասնակցության արդյունավետությանն աջակցելուն ուղղված Մաաստրիխտյան հանձնարարականները» խորագրով սեմինար
Հունվարի 26-27-ը Հայաստանի Հանրապետությունում անց է կացվում «Բնապահպանական հարցերով որոշումների կայացման գործընթացում հանրային մասնակցության արդյունավետությանն աջակցելուն ուղղված Մաաստրիխտյան հանձնարարականները» խորագրով սեմինար: Սեմինարն ուղղված է պետական կառավարման համակարգի, ՏԻՄ մարմինների, ՀԿ-ների, ակադեմիական շրջանակների ներկայացուցիչների՝ բնապահպանական հարցերով հանրային մասկացությունը խթանելու և կազմակերպելու հարցում միջազգային կոնվենցիոն կարգավորումների և միջազգային լավագույն փորձի ուսումնասիրմանը: Ողջունելով միջազգային փորձագետներին և կազմակերպիչներին, ՀՀ ՇՄՆ տեղակալ Աննա Մազմանյանը նշել է, որ այս միջոցառումը կարևոր և ժամանակին է այն առումով, որ ներկայումս մշակված է` «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատականի և փարձաքննության մասին» ՀՀ օրենքի նախագիծը և սեմինարի ընթացքում տրված տեսական ու գործնական գիտելիքները կնպաստեն օրենքի մշակման աշխատանքների ամփոփմանը: Սեմինարն անցկացվում է ՄԱԿ-ի ԵՏՀ և ԵԱՀԿ աջակցությամբ:

Կայացել է «Սոցիալ-էկոլոգիական» կոնսորցիումի և Եվրասիա Համագործակցություն հիմնադրամի հանդիպումը

Կայացել է «Սոցիալ-էկոլոգիական» կոնսորցիումի և Եվրասիա Համագործակցություն հիմնադրամի հանդիպումը
2022թ. հունվարի 21-ին Երևանում տեղի ունեցավ Եվրասիա Համագործակցություն հիմնադրամի և «Սոցիալ-էկոլոգիական» կոնսորցիումի աշխատանքային հանդիպումը, որի ընթացքում քննարկվել է «Սոցիալ-Էկոլոգիական պատասխանատվություն» ծրագրի ընթացքը: Այս ծրագիրն իրականացվում է «Սոցիալ-էկոլոգիական» կոնսորցիումի մեջ ընդգրկված «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն», «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ», «Նոր Հորիզոններ», «ԷկոԼուր» և «Հայաստանի Անտառներ» հասարակական կազմակերպությունների կողմից՝ «Տվյալներ հաշվետու և թափանցիկ գործունեության համար» (ԴԱՏԱ) ծրագրի շրջանակներում: ԴԱՏԱ ծրագիրն իրականացնող կազմակերպություններն են՝ Եվրասիա համագործակցություն հիմնադրամը, «Սոցիես» փորձագիտական կենտրոն ՀԿ-ն, Բուն TV հիմնադրամը, «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ-ն և «ՍՈՍԵ կանանց հիմնահարցեր» ՀԿ-ն: Հիմնական քննարկումը վերաբերում էր «Սոցիալ-էկոլոգիական» կոնսորցիումի կողմից մշակված «Էկոլոգիական և սոցիալական քաղաքականության գնահատման համար տվյալների հավաքագրման գործիք-ձևաչափ»-ին: Այն բաղկացած է երեք մասից՝ Տվյալների հավաքագրման գործիք փորձագիտական վերլուծություն, Տվյալների հավաքագրման գործիք համայնքի վարչակազմի համար և Տվյալների հավաքագրման գործիք բնակիչների համար: Կոնսորցիումի անդամները ներկայացրել են, թե ինչպես են ընթացել Ախթալա, Օձուն, Սիսիան, Գորիս և Մարտունի համայնքներում գործիք-ձևաչափի նախնական քննարկումները, դրանց ընթացքում հնչած առաջակությունները: Առաջարկ եղավ շարունակել տվյալների հավաքագրման աշխատանքները երկու ֆոկուս-խմբերում: Առաջին ֆոկուս-խումբը համայնքի ՏԻՄ-ի ներկայացուցիչներն են՝ համայնքի ղեկավար, տեղակալ, աշխատակազմի քարտուղար, վարչական ներկայացուցիչներ: Մյուս ֆոկուս-խմբում կներգրավվեն տեղի ակտիվ բնակիչները՝ երիտասարդներ, կանայք, ֆերմերներ,ձեռնարկատերեր, կրթական հաստատությունների աշխատակիցներ: Ընդգծվեց, որ ֆոկուս-խմբեր կազմավորելիս պետք է հաշվի առնել գենդերային բալանսը: Գործիք ձևաչափի միջոցով հավաքագրված տվյալների բազայի հիման վրա թիրախ համայնքների մասնակցությամբ կստեղծվի համայնքի սոցիալ-էկոլոգիական քաղաքականությունը, որը որպես բաղադրիչ կառաջարկվի ավագանու հաստատմանը: Ծրագիրն իրականացվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով: Այստեղ արտահայտված տեսակետները միմիայն «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ինն ու ծրագրի գործընկերներինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ, ԵՀՀ և ԴԱՏԱ կոնսորցիումի տեսակետները:

ԵՊՀ մանրէաբանները նախատեսում են գյուղատնտեսական թափոններից ստանալ էքստրեմոֆիլ ԷՊՍ արտադրիչ մանրէների կենսազանգված

ԵՊՀ մանրէաբանները նախատեսում են գյուղատնտեսական թափոններից ստանալ էքստրեմոֆիլ ԷՊՍ արտադրիչ մանրէների կենսազանգված
«Ներկայումս մանրէային ծագման էկզոպոլիսախարիդները (ԷՊՍ) լայն պահանջարկ ունեն դեղագործական և սննդի արտադրություններում, ներկանյութերի ու կենսապլաստիկի ստացման, ինչպես նաև թունազերծման և կենսավերականգնման գործընթացներում»,- ասում է ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի դոցենտ, կենսաբանական գիտությունների թեկնածու Հովիկ Փանոսյանը։ ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի կողմից ֆինանսավորման է երաշխավորվել «Հայաստանի էքստրեմալ միջավայրերից մեկուսացված թերմոֆիլ և հալոֆիլ մանրէների էկզոպոլիսախարիդների արտադրությունն ու բնութագրումը» գիտական թեման: Այն ներկայացրել է ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնը։ Նշենք, որ գիտական թեման ֆինանսավորման է երաշխավորվել Գիտության կոմիտեի կողմից գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակում գիտական թեմաների հայտերի մրցույթի արդյունքում: «Մանրէային ծագման ԷՊՍ-ներն օժտված են հակաօքսիդանտային, հակավիրուսային, հակաքաղցկեղային, հակաթրոմբոզային և հակամետաստազային ակտիվություններով: ԷՊՍ-ների արտադրական ստացումն էքստրեմոֆիլ մանրէների կիրառմամբ մի շարք առավելություններ ունի»,- ասում է Հ․ Փանոսյանն ու մանրամասնում․ «Բացառվում է կոնտամինացիան, սինթեզի գործընթացը կարելի է կազմակերպել՝ շրջանցելով մանրէազերծման ծախսատար և էներգատար փուլերը»։   Ըստ ԵՊՀ դոցենտի՝ գիտական ծրագրի նպատակներն են Հայաստանի էքստրեմալ կենսամիջավայրերից (երկրաջերմային աղբյուրներից, աղուտ-ալկալի հողերից և աղի հանքից) ընտրողաբար մեկուսացնել ԷՊՍ արտադրող թերմոֆիլ և հալոֆիլ մանրէներ, ուսումնասիրել այդ մանրէների արտադրած ԷՊՍ-ների ֆիզիկաքիմիական ու կառուցվածքային առանձնահատկությունները և գնահատել կենսատեխնոլոգիաներում դրանց կիրառման ներուժը: Նրա համոզմամբ, նախատեսված է նաև էքստրեմոֆիլ ԷՊՍ արտադրիչ մանրէների կենսազանգվածի և հետևաբար ԷՊՍ-ների ստացման համար կիրառել գյուղատնտեսական թափոններ, ինչը թույլ կտա իջեցնել արտադրանքի ինքնարժեքը: Ծրագրում ընդգրկված են 2 ավագ մասնագետ և 2 երիտասարդ գիտնական: Թեմայի խորհրդատուն Նեապոլի կենսամոլեկուլային քիմիայի ինստիտուտի (ինստիտուտը Եվրոպայում էքստրեմոֆիլ մանրէների ԷՊՍ-ների ուսումնասիրության ոլորտի առաջատարներից է) առաջատար գիտաշխատող, պրոֆ. Աննառիտա Պոլին է, որի  գիտական խումբը մասնագիտացված է մանրէային ԷՊՍ-ների ուսումնասիրություններում: Հ. Փանոսյանը տեղեկացրեց, որ նախատեսվում է խմբի երիտասարդ հետազոտողների գործուղում Իտալիա համագործակից լաբորատորիայում առկա գերճշգրիտ սարքավորումներով ԷՊՍ-ների քիմիական կազմի և կառուցվածքային առանձնահատկությունների վերլուծության նպատակով: Անդրադառնալով ծրագրից ակնկալվող վերջնարդյունքներին՝ ԵՊՀ դոցենտը նշեց, որ նախագծի հաջող իրականացումը թույլ կտա ստանալ նոր և կենսատեխնոլոգիապես հեռանկարային ԷՊՍ արտադրիչներ և դրանց սինթեզն ապահովող գեներ. «Հեռանկարային շտամների ամբողջական գենոմների սեքվենավորումը և ԷՊՍ սինթեզը կոդավորող գեների վերծանումը նախադրյալ են հանդիսանալու հետագայում գենային կենսաինժեներիայի մեթոդներով նոր, բարելավված ցուցանիշներով տրանսգենային շտամների նախագծման համար: Կենսատեխնոլոգիական ներուժ ունեցող ակտիվ շտամ-արտադրիչների ընտրությունը հեռանկարային է լինելու գիտության և արտադրության միջև երկխոսության համար»։ Հ. Փանոսյանի խոսքով, ստացված արդյունքները ներկայացվելու են միջազգային գիտաժողովներում և տպագրվեն ազդեցության գործակցով միջազգային ճանաչում ունեցող գիտական հանդեսներում: Ծրագրի ղեկավարն ընդգծեց, որ գիտական ծրագրի շրջանակում նախատեսվում է համալրել ամբիոնում ստեղծված էքստրեմոֆիլ մանրէների կուլտուրաների հավաքածուն, ներդնել ԷՊՍ-ների ուսումնասիրության նորագույն մեթոդներ, որոնք ընդգրկվելու են ԵՊՀ կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի կրթական ծրագրերում՝ որպես լաբորատոր աշխատանքի բաղադրիչներ: