Փետրվարի 2-ը Ջրաճահճային հանդակների օրն է

https://eco.am/%d6%83%d5%a5%d5%bf%d6%80%d5%be%d5%a1%d6%80%d5%ab-2-%d5%a8-%d5%bb%d6%80%d5%a1%d5%b3%d5%a1%d5%b0%d5%b3%d5%a1%d5%b5%d5%ab%d5%b6-%d5%b0%d5%a1%d5%b6%d5%a4%d5%a1%d5%af%d5%b6%d5%a5%d6%80%d5%ab-%d6%85%d6%80/

1971 թվականին Ռամսարում (Իրան) ընդունվել է  «Միջազգային նշանակության խոնավ տարածքների, հատկապես՝ ջրլող թռչունների բնադրավայրերի մասին» կոնվենցիան, որն անվանվել է «Ռամսարի»։ Այն ուղղված է տվյալ էկոհամակարգերի կրճատման և ոչնչացման կանխարգելմանը։ Կոնվենցիային միացել է 168 երկիր։
Հայաստանը Կոնվենցիային միացել է 1993 թվականին՝ գրանցելով Սևանա լիճը և նրա ջրահավաք ավազանը։ Դա օգնեց 90-ականներին լուրջ հետազոտություններ կատարել և ուսումնասիրել մոտ 250 փոքր ջրաճահճային հանդակներ։
Հանրապետության ջրաճահճային հանդակների ընդհանուր տարածքը Սևանա լճի հետ կազմում է ընդհանուր տարածքի 7%-ը։ Այս տարածքներն աչքի են ընկնում հարուստ կենսաբազմազանությամբ։
Ռամսարի կոնվենցիայում ներգրավված են Հայաստանի ջրաճահճային հետևյալ խոշոր հանդակները՝
–  Սևանա լիճն իր ջրահավաք ավազանով (1993թ.)
– «Խոր վիրապ» ջրաճահճային տարածքը (2007թ.)
–  «Արփի լիճ» ազգային պարկը (2009թ.)

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Զամբյուղ Հեռացվեց հետ բերել