գլխավոր

Սեպտեմբերի 16-ը օզոնային շերտի պահպանության միջազգային օրն է, այն այս տարի նշվում է «Գլոբալ համագործակցություն՝ հանուն Երկրի վրա կյանքի պաշտպանության» կարգախոսով։ Ներկայում օզոնային շերտի քայքայումը համամոլորակային խնդիր է։  Մթնոլորտում օզոնի ընդանուր քանակությունը մեծ չէ՝ մոտ 3․3 մլրդ տ, սակայն այն մարդու և մյուս կենդանի օրգանիզմների համար կենսականորեն անհրաժեշտ է, քանի որ պաշտպանում է Արեգակի ուլտրամանուշակագույն […]
Իմանալ ավելին
«Ադրբեջանի ռազմական ագրեսիան ուղղակի ազդեցությամբ ծայրահեղ վտանգում է Սևանա լճի, Ջերմուկի, Նորավանքի, Գորայքի, Մեղրիի և Զանգեզուրի ԿՏԹ-ները։ Սևանա լճի ԿԹՏ-ում է տեղակայված Հայկական որորի՝ աշխարհում մեծությամբ երկրորդ գաղութը․ Հայաստանում է գտնվում հայկական որորի եվրոպական պոպուլյացիայի շուրջ 40%-ը»,– վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը () կոչ է անում համաշխարհային բնապահպանական համայնքի իր բոլոր գործընկերներին դատապարտել […]
Իմանալ ավելին
Սեպտեմբերի 10-ին  «Կապուտակ Սևանի» լողափին արդեն 9-րդ անգամ տեղի ունեցավ ավանդական դարձած և հանրության շրջանում մեծ հետաքրքրություն ձեռք բերած «Tri4All» (Թրայ Ֆոր Օլ) եռամարտի մրցույթը: Այն հանդիսանում է օլիմպիական մարզաձև և իր մեջ ներառում է  երեք բաղադրիչ․ 1․ լող, 2․հեծանվային սպորտ, 3․վազք։ Մրցույթը կազմակերպվել է TriClub Yerevan եռամարտի ակումբը: Ինչպես նախորդ տարի, այս տարի ևս […]
Իմանալ ավելին
Ներկայումս Հայաստանում մթնոլորտային օդի աղտոտվածության հիմնական աղբյուրը ավտոտրանսպորտն է։ Ըստ տարբեր ուսումնասիրությունների, ավտոտրանսպորտի աղտոտվածության  բաժինը՝ մթնոլորտային օդ արտանետումների մեջ, կազմում է 66.5 %։ Այն նվազեցնելու համար ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը խոստանում է էլեկտրական տրանսպորտի ու ենթակառուցվածքների զարգացման գործում արդյունավետ, հետևողական ու շարունակական քայլեր։ Այդ առթիվ սեպտեմբերի 10-ին, Երևանում Էլեկտրոմոբիլների համաշխարհային օրը նշվել է էլեկտրոմոբիլների խորհրդանշական […]
Իմանալ ավելին
Սևանա լճի մակարդակը օգոստոսի 29-ից սեպտեմբերի 4-ն ընկած ժամանակահատվածում իջել է 3սմ-ով և կազմել` 1900.54մ, այդ մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։ Ըստ տեղեկատվության, անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 6սմ-ով, իսկ 2022 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 11սմ-ով։ Ոռոգման նպատակով՝ Սևանա լճից իրականացված ջրառի չափաքանակը օգոստոսի 29-ից սեպտեմբերի 4-ն ընկած ժամանակահատվածում […]
Իմանալ ավելին
«Հունվար-օգոստոս ամիսների ընթացքում Հայաստան է ժամանել շուրջ 1 մլն 30 հազար զբոսաշրջիկ»,-այդ մասին տեղեկացնում է ՀՀ Զբոսաշրջության կոմիտեն ու հավելում, որ համաձայն Սահմանային էլեկտրոնային տեղեկատվական համակարգի (ՍԷԿՏ) միջոցով ստացված տվյալների 2022 թվականի օգոստոս ամսին Հայաստան զբոսաշրջային այցելությունները կազմել են 261․ 834։ Ըստ տեղեկատվության, նույն ժամանակահատվածում Հայաստանի զբոսաշրջային այցելությունների աճ ապահոված 5 երկրներն են՝ 1․ Ռուսաստանը՝ […]
Իմանալ ավելին
Օրերս համացանցում տեսանյութ էր հրապարակվել, ըստ որի, ծորակից կապտավուն ջուր էր հոսում։ Այսօր, Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը գործակարգավարական խորհրդակցության ժամանակ, Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հետաքրքրվել է, թե այդ ուղղությամբ ինչ քայլեր են ձեռնարկվել։ «Կատարվել է համաճարակաբանական հետազոտություն, նշված և շենքի մյուս բնակարաններից նմուշառվել է խմելու ջուր, իրականացվել են համապատասխան լաբորատոր հետազոտություններ, որևէ շեղում […]
Իմանալ ավելին
Իրաքի շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված` Արարատյան դաշտում, Արագածոտնի, Վայոց ձորի նախալեռնային գոտիներում և Երևանում սեպտեմբերի 2-4-ի ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +38…+40 աստիճանի։ Ինչպես տեղեկացրին Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից, պայմանավորված բարձր ջերմային ֆոնով և տեղումների բացակայությամբ՝ հանրապետության նախալեռնային և հովտային գոտիներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Ի՞նչ է ջերմաստիճանը 1․ Ջերմաստիճանն […]
Իմանալ ավելին
2022 թվականի օգոստոսի 15-ից 26-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված վերահսկողության ընթացքում արձանագրվել է 59 դեպք, որից 34 դեպքով հաշվարկվել է 15.672.676 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 10 դեպքով նշանակվել է 1.150.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Eco.am սոցիալական հարթակն այդ մասին տեղեկացավ ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական […]
Իմանալ ավելին
Երևանյան լճի հարակից տարածքում ընթանում է հանգստի գոտու շինարարությունը: Համայնքի նախաձեռնած ծրագրով դեռևս 1970թ. կառուցված Երևանյան ջրամբարը ոչ միայն կառանձնանա նոր հնարավորություններով, այլև լիարժեքորեն կծառայի բուն գործառույթին՝ լուծելով բնապահպանական խնդիրներ: Այդ մասին Eco.am սոցիալական հարթակը տեղեկացավ Երևանի քաղաքապետարանից՝ հիշեցնելով, որ ամիսներ առաջ, մինչ հանգստի գոտու ստեղծումը՝ Երևանյան լիճը նախ մաքրվեց շուրջ 50 տարվա աղբից: Աննախադեպ […]
Իմանալ ավելին
Զամբյուղ Հեռացվեց հետ բերել