Շրջակա Միջավայր

ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել է «Հայաստանի Հանրապետությունում արդյունաբերական խեցգետնաբուծության զարգացման 2024-2026 թվականների ծրագիրը» Eco.am սոցիալական հարթակն այդ մասին տեղեկացավ ՀՀ էկոնոմիկայի նախարարոթյունից։ Ծրագրի նպատակն է՝ 1․ պետության կողմից ցուցաբերվող ուղղորդված աջակցության միջոցով, ջրախնայողության համակարգերի կիրառմամբ հանրապետությունում խեցգետինների արհեստական բուծման և ինտենսիվ աճեցման ժամանակակից արդյունավետ տեխնոլոգիաների ներդրումը, 2․բարձրարժեք սննդամթերքի արտադրությունը և դրանց արտահանման ծավալների ավելացումը։ Ծրագրի […]
Իմանալ ավելին
ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի, Հայաստանի գինու պատմության թանգարանի և Գերմանիայի Մյունսթերի համալսարանի կլասիկ հնագիտության ինստիտուտի համատեղ ջանքերով ապրիլի 18-20 տեղի կունենա «Հայաստանի Արարատյան հարթավայրի հնագույն մայրաքաղաքները» խորագրով միջազգային կոնֆերանս, որը Հայաստանի գինու պատմության թանգարանում հավաքելու է համաշխարհային համբավ ունեցող հնագետների, պատմաբանների ու բնագետների՝ բացահայտելու փառահեղ պատմություն ու ժառանգություն ունեցող հայկական մայրաքաղաքները և քննարկելու […]
Իմանալ ավելին
Շրջակա միջավայրի նախարարությունը կթույլատրի 2023 թվականին իրականացնել Սևանա լճում սիգ ձկնատեսակի արդյունագործական նպատակներով որս: Կառավարության որոշմամբ հաստատվել են Սևանա լճում սիգի արդյունագործական որսի թույլատրելի չափաքանակները և ժամանակահատվածը։ Միջոցառման ապահովման նպատակով կազմվել է ծրագրի հավելված, որով սահմանվել են Սևանա լճում ձկան արդյունագործական որսի 2023 թվականի տարեկան առավելագույն չափաքանակները և արդյունագործական որսի որակի բնութագրերը։ Ձկնորսության թույլատրելի առավել […]
Իմանալ ավելին
Ապրիլի 7-21-ը ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Ա․ Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտը (Երևանի բուսաբանական այգի) և «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ն, իրականացնում են «Բուսաբանականը մետրոյում» հանրային իրազեկման արշավը։ Eco.am սոցիալական հարթակն այդ մասին տեղեկացավ ՀՀ ԳԱԱ ակադեմիայից։ Բուսաբանական այգին գիտական, բնապահպանական, ուսումնական և ռեկրեացիոն նշանակություն ունեցող հաստատություն է, որտեղ աճեցվում, հետազոտվում և պահպանվում են ավելի […]
Իմանալ ավելին
Գարնանային ծառատունկին շուրջ 6000 ծառ կտնկվի՝ 4000-ը «Եռաբլուրում», մնացածը՝ քաղաքի տարբեր հատվածներում: Eco.am սոցիալական հարթակն այդ մասին տեղեկացավ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից։ Ըստ տեղեկատվության, ծառերի մեծ մասը արժեքավոր, երկարակյաց տեսակներ են՝ սոսիներ, կաղնիներ, ձիակասկեր, եղևնիներ, նաև 300՝ դեկորատիվ ծառեր կզարդարեն քաղաքի մայթեզրերն ու այգիները: Ընդհանուր առմամբ այս տարի Երևանում կանաչ տարածքները կընդլայնվեն շուրջ […]
Իմանալ ավելին
ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի գիտնականները բացահայտել են նոր միացություններ՝ ոչ սպիտակուցային ամինաթթուներ և սինթետիկ պեպտիդներ, որոնք օժտված են յուրահատուկ հակամանրէնային ակտիվությամբ և պրոտեազներ արգելակելու ունակությամբ: Դրանցից են ոչ սպիտակուցային ամինաթթու (2R,3S)-հիդրոքսիլեյցինն և սինթետիկ պեպտիդ N-ֆորմիլ-մեթիոնիլ-(2R,3S)-հիդրոքսիլեյցինը: Eco.am սոցիալական հարթակը ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայից տեղեկացավ, որ այս միացություններն ունակ են նաև արգելակելու սերինային պրոտեազներ՝ օրինակ տրիպսինը: […]
Իմանալ ավելին
2023թ. ապրիլին շարունակվում է ավելանալ արևի բարձրությունը հորիզոնից և հետևաբար ցերեկվա տևողությունը, սակայն  արևափայլի տևողությունը կազմում է հնարավորի 40-50%, որը բացատրվում է ապրիլին դիտվող զգալի ամպամածությամբ: Eco.am սոցիալական հարթակը «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնից» տեղեկացավ, որ մարտի համեմատությամբ՝ Օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետությունում  կազմում է +4.7°C, երրորդ տասնօրյակի միջին ջերմաստիճանը կազմում է +6° C: Ամենացուրտն ամսվա առաջին […]
Իմանալ ավելին
«Նոր Նորքը հավակնում է դառնալ Երևանի ամենականաչ վարչական շրջանը»,- այդ մասին տեղեկացնում է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը: Ըստ նրա, Տորք Անգեղ արձանի հարակից տարածքում հիմնվում է իր ռելիեֆով և չափերով, մեր քաղաքում նմանը չունեցող զբոսայգի, որը ձգվելու է շուրջ 1կմ: «Այս հանրային տարածքում էլ կային ապօրինի շինություններ, որոնց փոխարեն կունենանք ճեմուղիներ, ծառեր և կանաչ գոտիներ, […]
Իմանալ ավելին
Այսօր ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում տեղի է ունեցել «Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» (EU4Sevan) ծրագրի ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) բաղադրիչի շրջանակներում մշակված՝ Սևանա լճի երկարաժամկետ ազգային տեսլականի ներկայացումը, ինչպես նաև մեկնարկ տրվեց Սևանա լճի երկարաժամկետ ազգային տեսլականին հասնելու ռազմավարության մշակման գործընթացին: Eco.am սոցիալական հարթակը ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից տեղեկացավ, որ միջոցառմանը ներկա են եղել  ոլորտը կանոնակարգող […]
Իմանալ ավելին
Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ «Հիշողության այգի» միջազգային նախաձեռնության շրջանակում «Հաղթանակ» զբոսայգում կազմակերպվել է ծառատունկ՝ ի հիշատակ Հայրենական մեծ պատերազմում զոհվածների: Խորհրդանշական ծառատունկին միացել և մասնակցել են Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար Լևոն Հովհաննիսյանը, Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը, մի շարք այլ երկրների դեսպաններ, վետերաններ ու կամավորներ: Միջոցառումն անցկացվում է 3-րդ […]
Իմանալ ավելին
Զամբյուղ Հեռացվեց հետ բերել