«Նոր Նորքը հավակնում է դառնալ Երևանի ամենականաչ վարչական շրջանը»,- այդ մասին տեղեկացնում է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը:
Ըստ նրա, Տորք Անգեղ արձանի հարակից տարածքում հիմնվում է իր ռելիեֆով և չափերով, մեր քաղաքում նմանը չունեցող զբոսայգի, որը ձգվելու է շուրջ 1կմ:
«Այս հանրային տարածքում էլ կային ապօրինի շինություններ, որոնց փոխարեն կունենանք ճեմուղիներ, ծառեր և կանաչ գոտիներ, իսկ այգու տարածքում կտեղադրվեն բիոզուգարաններ»:
Մեկ այլ կանաչ գոտի է ձևավորվում Լյուքսեմբուրգի փողոցի շենքերի բակում:
«Ավելի քան 200 մետր երկարությամբ տարածքում կառուցելու ենք խաղահրապարակներ և այգի՝ հարակից տասնյակից ավել բազմաբնակարան շենքերի բնակիչների՝ հատկապես երեխաների համար ստեղծելով ժամանցի լավագույն վայրը»,- տեղեկացնում է փոխքաղաքապետը։
Մանրամասները՝ ներկայացված տեսանյութում․






Թողնել մեկնաբանություն