Հաստատվել է խեցգետնաբուծության զարգացման 2024-26 թվականների ծրագիրը

https://eco.am/%d5%b0%d5%a1%d5%bd%d5%bf%d5%a1%d5%bf%d5%be%d5%a5%d5%ac-%d5%a7-%d5%ad%d5%a5%d6%81%d5%a3%d5%a5%d5%bf%d5%b6%d5%a1%d5%a2%d5%b8%d6%82%d5%ae%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%a1%d5%b6-%d5%a6%d5%a1%d6%80%d5%a3/

ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել է «Հայաստանի Հանրապետությունում արդյունաբերական խեցգետնաբուծության զարգացման 2024-2026 թվականների ծրագիրը»

Eco.am սոցիալական հարթակն այդ մասին տեղեկացավ ՀՀ էկոնոմիկայի նախարարոթյունից։

Ծրագրի նպատակն է՝

1․ պետության կողմից ցուցաբերվող ուղղորդված աջակցության միջոցով, ջրախնայողության համակարգերի կիրառմամբ հանրապետությունում խեցգետինների արհեստական բուծման և ինտենսիվ աճեցման ժամանակակից արդյունավետ տեխնոլոգիաների ներդրումը,

2․բարձրարժեք սննդամթերքի արտադրությունը և դրանց արտահանման ծավալների ավելացումը։

Ծրագրի իրականացման արդյունքում հնարավորություն կընձռնվի՝

1․ ջրախնայող տեխնոլոգիաների ներդրման  միջոցով կազմակերպել բարձրարժեք սննդամթերքի արտադրություն,

2․ ներդնել արդյունաբերական եղանակով խեցգետինների արհեստական աճեցման տեխնոլոգիան՝ ձևավորելով խեցգետնաբուծական համալիրների ընդարձակ ցանց և ավելացնել խեցգետնի արտահանման ծավալները,

3․ նպաստել արտադրատնտեսական ենթակառուցվածքների զարգացմանը,

4․ էականորեն ավելացնել ակվակուլտուրայի ոլորտում գործունեություն իրականացնող շահառուների եկամուտները։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով