Երեխաների իրավունքների պաշտպանության օրվան նվիրված Երևանի բուսաբանական այգում կայացավ «Բնությունը երեխաների աչքերով» խորագրով նկարների ցուցադրությունը։ Երեխաները բնությունը նկարել են այնպիսին, ինչպիսին կուզենային տեսնել` չաղտոտված, անվտանգ, մարդու գոյության հետ ներդաշնակ: Շրջակա միջավայրի նախարարության կողմից կազմակերպված նկարների ցուցադրությունն ուղեկցվեց խաղերով և շրջակա միջավայրի ոլորտին վերաբերող հետաքրքիր դասախոսությամբ։ Նախարարության ներկայացուցիչները երեխաներին և նրանց ծնողներին ներկայացրին բնության հետ ներդաշնակ […]
Իմանալ ավելին





