Աշտարակ համայնքում ստեղծվել է «Աղձք» պատմամշակութային արգելոցը

https://eco.am/%d5%a1%d5%b7%d5%bf%d5%a1%d6%80%d5%a1%d5%af-%d5%b0%d5%a1%d5%b4%d5%a1%d5%b5%d5%b6%d6%84%d5%b8%d6%82%d5%b4-%d5%bd%d5%bf%d5%a5%d5%b2%d5%ae%d5%be%d5%a5%d5%ac-%d5%a7-%d5%a1%d5%b2%d5%b1%d6%84/

ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Աղձք բնակավայրում, ՀՀ կառավարության մայիսի 26-ի որոշմամբ՝ ստեղծվել է «Աղձք» պատմամշակութային արգելոցը։ Արգելոցի ստեղծումը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշմամբ հաստատված հավելվածով 4․9 կետի «Մշակութային զբոսաշրջության զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացումը և միջազգային զբոսաշրջային շուկայի համար Հայաստանի հասանելիության բարձրացումը» պարբերությունից։

Հավելենք, որ Աղձքում է գտնվում 4-րդ դարի Արշակունյաց թագավորների հանրահայտ դամբարանը, որտեղ ամփոփվել են և՛ հեթանոս, և՛ քրիստոնյա հայ թագավորների գերեվարված և վերադարձված մասունքները: Դամբարանը կառուցվել է հավանաբար 364 թվականին:

Դամբարանի շրջապատում կատարված պեղումներով բացվել են դամբարանի վերգետնյա մասի աստիճանաձև (5 աստիճաններից բաղկացած), արևելյան կողմից հարավային կողմը շրջանցող հիմնապատվանդանը և եռանավ բազիլիկ եկեղեցու մնացորդներ։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով