Բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը Չարբախում այգի է հիմնել

https://eco.am/%d5%a2%d5%bc%d5%b6%d6%81%d6%84%d5%a1%d5%b4%d5%a1%d6%80%d5%bf%d5%ab%d5%af-%d5%a1%d6%80%d5%a9%d5%b8%d6%82%d6%80-%d5%a1%d5%a2%d6%80%d5%a1%d5%b0%d5%a1%d5%b4%d5%a8-%d5%b9%d5%a1%d6%80%d5%a2%d5%a1%d5%ad/

Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, աշխարհի բազմակի չեմպիոն Արթուր Աբրահամն իր ծննդավայր Ներքին Չարբախում այգի է հիմնել: Ավելի քան մեկ տարի տևած այգու կառուցապատման աշխատանքներն ավարտվել են օրեր առաջ:

Հունիսի 1-ին, ժամը 16:00 տեղի կունենա Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Ներքին Չարբախ թաղամասի Սուրբ Խաչ եկեղեցու հարևանությամբ գտնվող այգու բացման հանդիսավոր արարողությունը՝ Արթուր Աբրահամի և Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանի մասնակցությամբ:

Կանաչապատ, երեխաների համար նախատեսված խաղահրապարակով բարեկարգ այգում սպասվում են տարատեսակ հաճելի անակնկալներ, մշակութային միջոցառում, սիրված մուլտհերոսների այցելություն, երեխաների ժամանցի կազմակերպում, հյուրասիրություն:

Լիարժեք հանգստի համար տարածքն ապահովված է անհրաժեշտ պայմաններով. խաղահրապարակ – այգին կահավորված է նստարաններով, արտաքին լուսավորությամբ, առկա է անվճար մուտք դեպի համացանց Wi-Fi միջոցով:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով