Այլ

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը և նախարարության Բնության հատուկ պահպանվող տարածքների և կենսաբազմազանության վարչության պետ Ոսկեհատ Գրիգորյանը ապրիլի 9-ից 10-ը Հնդկաստանի Միսուրու քաղաքում մասնակցել են Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի գլխավորությամբ կայացած «Վագրի նախագիծը» (Project Tiger) 50-ամյակին և «Մեծ կատուների միջազգային համագործակցություն» (կատվազգի` վագր, ընձառյուծ, լուսան, առյուծ և այլն) ալիանսի մեկնարկին նվիրված միջոցառումներին։ Eco.am սոցիալական […]
Իմանալ ավելին
Ապրիլի 6-12-ը ընկած ժամանակահատվածում Երևանում և որոշ մարզերում, փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։ Eco.am սոցիալական հարթակն այդ մասին տեղեկացավ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից»։ Կենտրոն վարչական շրջանում ամբողջ շաբաթվա ընթացքում, Արաբկիրում՝ ապրիլի 9-ին, Նոր Նորքում՝ ապրիլի 8-ին, Շենգավիթում՝ ապրիլի 8-ին և 10-ին։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան ՝ Կենտրոնում ամբողջ շաբաթվա […]
Իմանալ ավելին
Մայրաքաղաք Երևանում այս օրերին տեղի են ունենում ինտենսիվ ծառահատումներ։  Eco.am սոցիալական հարթակը Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից տեղեկացավ, որ հատվում են կենսունակությունը կորցրած ծառերը։ Իսկ հատված ծառերի փոխարեն անմիջապես տնկվում են նոր, արժեքավոր ու երկարամյա ծառատեսակներ: Այսօր վաղ առավոտից «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը կատարում էր Սայաթ-Նովայի պողոտայի՝ Մաշտոցի պողոտա-Տերյան փողոց […]
Իմանալ ավելին
ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել է «Հայաստանի Հանրապետությունում արդյունաբերական խեցգետնաբուծության զարգացման 2024-2026 թվականների ծրագիրը» Eco.am սոցիալական հարթակն այդ մասին տեղեկացավ ՀՀ էկոնոմիկայի նախարարոթյունից։ Ծրագրի նպատակն է՝ 1․ պետության կողմից ցուցաբերվող ուղղորդված աջակցության միջոցով, ջրախնայողության համակարգերի կիրառմամբ հանրապետությունում խեցգետինների արհեստական բուծման և ինտենսիվ աճեցման ժամանակակից արդյունավետ տեխնոլոգիաների ներդրումը, 2․բարձրարժեք սննդամթերքի արտադրությունը և դրանց արտահանման ծավալների ավելացումը։ Ծրագրի […]
Իմանալ ավելին
ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի, Հայաստանի գինու պատմության թանգարանի և Գերմանիայի Մյունսթերի համալսարանի կլասիկ հնագիտության ինստիտուտի համատեղ ջանքերով ապրիլի 18-20 տեղի կունենա «Հայաստանի Արարատյան հարթավայրի հնագույն մայրաքաղաքները» խորագրով միջազգային կոնֆերանս, որը Հայաստանի գինու պատմության թանգարանում հավաքելու է համաշխարհային համբավ ունեցող հնագետների, պատմաբանների ու բնագետների՝ բացահայտելու փառահեղ պատմություն ու ժառանգություն ունեցող հայկական մայրաքաղաքները և քննարկելու […]
Իմանալ ավելին
Ձմեռային սեզոնի ընթացքում լույսի, ֆիզիկական ակտիվության, վիտամինների պակասը օրգանիզմի համար հաճախ դառնում է սթրեսի նախապայման: Այդ պատճառով բժիշկները խորհուրդ են տալիս ստուգել սեփական առողջությունը անցնելով գարնանայուն «check-up»: Որո՞նք են այդ հետազոտությունները և ի՞նչ նպատակ ունեն։ Eco.am սոցիալական հարթակը ներկայացնում է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի կողմից մշակած 5 կարևոր հետազոտություն 1․  Արյան և մեզի ընդհանուր հետազոտություն. […]
Իմանալ ավելին
Շրջակա միջավայրի նախարարությունը կթույլատրի 2023 թվականին իրականացնել Սևանա լճում սիգ ձկնատեսակի արդյունագործական նպատակներով որս: Կառավարության որոշմամբ հաստատվել են Սևանա լճում սիգի արդյունագործական որսի թույլատրելի չափաքանակները և ժամանակահատվածը։ Միջոցառման ապահովման նպատակով կազմվել է ծրագրի հավելված, որով սահմանվել են Սևանա լճում ձկան արդյունագործական որսի 2023 թվականի տարեկան առավելագույն չափաքանակները և արդյունագործական որսի որակի բնութագրերը։ Ձկնորսության թույլատրելի առավել […]
Իմանալ ավելին
2023 թվականի մարտին դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել է 160 հազար։ Eco.am սոցիալական հարթակն այդ մասին տեղեկացավ ՀՀ զբոսաշրջության կոմիտեից։ Ըստ կոմիտեի տվյալների 2023 թվականի մարտին զբոսաշրջիկների վիճակագրական այցի տվյալները լավագույնն են՝ նախորդ տարիների համեմատ։ 2019թ.` 118 հազար, 2022թ.` 84 հազար զբոսաշրջիկ: Եռամսյակն ամփոփվել է մոտ 450 հազարով, որը 35%-ով ավել է 2019թ. առաջին եռամսյակի […]
Իմանալ ավելին
Ապրիլի 7-21-ը ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Ա․ Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտը (Երևանի բուսաբանական այգի) և «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ն, իրականացնում են «Բուսաբանականը մետրոյում» հանրային իրազեկման արշավը։ Eco.am սոցիալական հարթակն այդ մասին տեղեկացավ ՀՀ ԳԱԱ ակադեմիայից։ Բուսաբանական այգին գիտական, բնապահպանական, ուսումնական և ռեկրեացիոն նշանակություն ունեցող հաստատություն է, որտեղ աճեցվում, հետազոտվում և պահպանվում են ավելի […]
Իմանալ ավելին
Գարնանային ծառատունկին շուրջ 6000 ծառ կտնկվի՝ 4000-ը «Եռաբլուրում», մնացածը՝ քաղաքի տարբեր հատվածներում: Eco.am սոցիալական հարթակն այդ մասին տեղեկացավ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից։ Ըստ տեղեկատվության, ծառերի մեծ մասը արժեքավոր, երկարակյաց տեսակներ են՝ սոսիներ, կաղնիներ, ձիակասկեր, եղևնիներ, նաև 300՝ դեկորատիվ ծառեր կզարդարեն քաղաքի մայթեզրերն ու այգիները: Ընդհանուր առմամբ այս տարի Երևանում կանաչ տարածքները կընդլայնվեն շուրջ […]
Իմանալ ավելին