Այլ

«Արևային համակարգերի ոլորտը, ինչպես մյուս ոլորտները, ունեն իրենց և՛ առավելությունները, և՛ թերությունները»,- Լրատվական Ռադիո FM106.5 / Լրատվական.am-ի եթերում Կարեն Գրիգորյանի  «Էկոանկյուն» հաղորդաշարի ժամանակ ասել է «ԷկոՎիլ» ընկերության տնօրեն Վարդան Հովսեփյանը, շեշտելով, որ թերություն ասելով նկատի ունի սխալ ընտրությունը, դրանից հետո առաջացող դժվարություններն ու որակը: Ըստ նրա, արևային կայանների տեղադրումը շատերի մոտ կարող է  թերահավատություն առաջացնել․ […]
Իմանալ ավելին
Ապրիլի 20-26-ը ընկած ժամանակահատվածում Երևանում և որոշ մարզերում, փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։ Eco.am սոցիալական հարթակն այդ մասին տեղեկացավ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից»։ Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան՝ Կենտրոն վարչական շրջանում գրեթե ամբողջ շաբաթվա ընթացքում, Շենգավիթում՝ ապրիլի 20-ին և 24-ին, Նոր Նորքում՝ ապրիլի 22-ին և 23-ին, Արաբկիրում՝ ապրիլի 24-ին։ Ազոտի […]
Իմանալ ավելին
Այսօր Ծիծեռնակաբերդի բարձունքում՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիրի տարածքում, ARALEZ ՀԿ-ն կազմակերպել էր ամենամյա «Ծաղկահավաք» միջոցառումը՝ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի օժանդակությամբ։ Ծաղկահավաքի ընթացքում հավաքվել են ապրիլի 24-ին անմար կրակի մոտ դրված ծաղիկները՝ երկրորդ կյանք ստանալու համար: Հավաքված ծաղկաթերթերն օգտագործվում են ձեռակերտ վերամշակված հուշագրեր, շնորհակալագրեր, բացիկներ, մոմեր պատրաստելու համար:
Իմանալ ավելին
Մաշկի սնկային ախտահարումները բավական տարածված են։ Դրանք առաջանում են մաշկի այս կամ այն հատվածում՝ նվազեցնելով կյանքի որակը և բազում անհարմարությունների պատճառ հանդիսանում։ Eco.am սոցիալական հարթակը Մաշկաբանության ազգային կենտրոնից տեղեկացավ, թե ինչը կարող լինել մաշկի սնկային ախտահարումների պատճառ։ Նախ՝ 1․ Խոնավ միջավայրը, 2․ անհատական հիգիենայի կանոնների անտեսումը, 3․ հողաթափերի, գուլպաների ու կոշիկների ոչ անհատական կրումը, 4․ […]
Իմանալ ավելին
Ապրիլի 17-23-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լճի մակարդակը բարձրացել է 2սմ-ով և կազմել` 1900.37մ (23.04.23թ.)։ Eco.am սոցիալական հարթակը, ՀՀ Շրջակա միջավայրի Հիդրոօթերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնից տեղեկացավ, որ անցյալ տարվա նույն օրվա մակարդակից Սևանա լիճը ցածր է 12սմ-ով, իսկ 2023 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 9սմ-ով։ Արփա-Սևան ջրատարով ապրիլի 17-23-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի […]
Իմանալ ավելին
Ապրիլի 22-ին ողջ աշխարհը նշում է Երկիր մոլորակի օրը։ Նպատակը մեկն  է՝  մարդկանց ուշադրությունը սևեռել շրջակա միջավայրի պահպանության և մեր մոլորակի խնդիրների վրա ինչպիսիք են՝ 1․ կլիմայի փոփոխությունը, 2․ջրային ռեսուրսների կառավարումը, 3․անտառաշերտերի վերականգնումը 4․պահպանվող տարածքների կառավարումը։ Այս տոնը քաղաքացիական նախաձեռնության արդյունք է։ Երկրի Օրվա պատմությունը սկսվել է դեռևս 1840 թվականին, երբ Ջ. Սթերլինգ Մորթոնը իր […]
Իմանալ ավելին
Յուրաքանչյուր քաղաքացու պարտքն է հոգատար վերաբերմունք ցուցաբերել բնության ու շրջակա միջավայրի հանդեպ։ Պարզապես պետք է դա անել ամենօրյա աշխատանքի և սրտացավ վերաբերմունքի միջոցով։ Գրեթե մեկ ու կես տարի է Հայաստանում օրենքով արգելված է որոշ պոլիէթիլենային տոպրակների օգտագործումը և հասարակության մի մասն արդեն գիտակցելով իր արարքի կարևորությունը՝ գնումների գնալիս մշտապես օգտագործումէ  բազմակի օգտագործման էկո պայուսակ։ Սակյան […]
Իմանալ ավելին
Տարեսկզբից Երևանի էլեկտրատրանսպորտային երթուղին համալրվել է մոտ 30 տրոլեյբուսներով։ 30 տրոլեյբուսներից 15-ը, դեռևս նախորդ տարեվերջին, ձեռք է բերել Երևանի քաղաքապետարանը, իսկ 15-ը` ՀՀ կառավարությունը։ Հաճախ ենք օգտվում տրոլեյբուսից, բայց քչերը գիտեն, թե երբ է ստեղծվել այն և երբվանից է կիրառվում Հայաստանում։  Eco.am սոցիալական հարթակն այսօր կներկայացնի մի քանի ուշագրավ փաստեր՝ էկոլոգիապես մաքուր տրանսպորտի մասին։ Հետաքրքիր […]
Իմանալ ավելին
Մարդկության առջև ծառացած ամենալուրջ մարտահրավերներից մեկն այսօր գլոբալ տաքացումն է։ Յուրաքանչյուրիս պարտքն է, որպեսզի մեր ամենօրյա արարքներով՝ տանը, աշխատավայրում և ամենուր պահպանենք շրջակա միջավայրը։ Eco.am սոցիալական հարթակը շրջակա միջավայրը և բնությունը փրկելու համար ներկայացնում է 30 քայլ։ 1․ Վերամշակեք աղբը։ 2․ Մի՛ օգտագործեք էլեկտրական սարքեր, եթե կարող եք այդ գործընթացն անել նաև ձեռքով: 3․ Լվացքի […]
Իմանալ ավելին
ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի կենտրոնի գիտաշխատողները հետազոտել են Աղստև գետի և նրա Գետիկ ու Հաղարծին վտակների կենսացենոզների հիմնական բաղադրիչները։ Eco.am սոցիալական հարթակը ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայից տեղեկացավ, որ հետազոտության արդյունքում բացահայտվել են Աղստև գետի և Գետիկ ու Հաղարծին վտակների համար միօրիկների (Ephemeroptera), գարունիկների (Plecoptera) և երկթևանիների (Diptera) նոր տեսակներ: Հայտնաբերված մակրոֆիտների ու զոոպլանկտոնային հանրույթի […]
Իմանալ ավելին