Մարդկության առջև ծառացած ամենալուրջ մարտահրավերներից մեկն այսօր գլոբալ տաքացումն է։ Յուրաքանչյուրիս պարտքն է, որպեսզի մեր ամենօրյա արարքներով՝ տանը, աշխատավայրում և ամենուր պահպանենք շրջակա միջավայրը։
Eco.am սոցիալական հարթակը շրջակա միջավայրը և բնությունը փրկելու համար ներկայացնում է 30 քայլ։
1․ Վերամշակեք աղբը։
2․ Մի՛ օգտագործեք էլեկտրական սարքեր, եթե կարող եք այդ գործընթացն անել նաև ձեռքով:
3․ Լվացքի մեքենան միացրեք սառը ջրով լվացնելու ռեժիմի վրա։
4․Սնունդը պահպանեք բազմակի օգտագործման տոպրակների մեջ։
5․ Եթե տանն ունեք իրեր, ապրանքներ, որոնք չեք օգտագործում, ապա նվիրեք նրանց, ովքեր ունեն դրա կարիքը։
6․ Մի՛ թողեք, որ ծորակը անտեղի հոսի, եթե այն չեք օգտագործում։
- 7. Անջատեք տան ջեռուցումը և տաք հագուստ կրեք։
8․ Տանից դուրս գալիս անջատեք լույսերն ու էլեկտրական սարքերը։
9․Եթե որոշել եք մի քանի օրով բացակայել տանից, ապա թուլացրեք տան ջեռուցումը։
10․Այգում քիմիկատներ օգտագործելու փոխարեն հեռացրեք մոլախոտերը։
11․ Օգտագործեք միայն օրգանական պարարտանյութեր:
12․ Ձեր պարտեզում ջուրը խնայելու համար օգտագործեք ցանքածածկ։
13․ Օգտվեք հասարակական տրանսպորտից և քիչ օգտագործեք սեփական ավտոմեքենան՝ որպեսզի օդը քիչ աղտոտվի։
14․ Ավտոմեքենա վարելու փոխարեն օգտագործեք հեծանիվ, կամ՝ ոտքով գնացեք պահանջված վայր։
15․ Գնեք ավելի խնայող վառելիքով ավտոմեքենա, օրինակ՝ հիբրիդ կամ բիոդիզել:
16․ Վերամշակեք ձեր շարժիչի յուղը:
17․ Պահպանեք ձեր անվադողերը պատշաճ փչված՝ ավտոմեքենայի գազը խնայելու համար։
18․Վարելու ընթացքում մի՛ աղտոտեք ճանապարհները և մայրուղիները։
19․ Վերամշակեք գրասենյակային և համակարգչային թուղթը, ստվարաթուղթը և այլն:
20․ Տպեք կամ պատճենեք թղթի երկու կողմերում:
21․Գրասենյակում մեկանգամյա օգտագործման համար նախատեսված սպասքի փոխարեն օգտագործեք բազմակի անգամ օգտագործման համար նախատեսված ապակյա սպասք։
22․ Պլաստիկի փոխարեն օգտագործեք մեկանգամյա օգտագործման համար նախատեսված թղթե ապրանքներ։
23․ Գնեք միայն էներգաարդյունավետ տեխնիկա:
24․ Գնումների գնալիս ձեզ հետ վերցրեք ձեր բազմակի օգտագործման անձնական պայուսակը։
25․ Գնե՛ք տեղական արտադրության մթերքներ և ապրանքներ:
26․ Մի գնեք անհետացման վտանգի տակ գտնվող կենդանիներից պատրաստված ապրանքներ։
27․ Անցեք արևային էներգիայի օգտագործմանը։
28․ Այգում թափված տերևները մի այրեք, այլ հավաքեք ծառերի տակ, դրանք փթթելուց հետո դառնում են ամենալավ պարարտանյութը։
29․ Սովորեցրեք երեխաներին հարգել բնությունը և շրջակա միջավայրը:
30․Ձեր ընտանիքին և ընկերներին ևս խրախուսեք խնայել։




Թողնել մեկնաբանություն