Այլ

Հունիսի 8-12-ը Երևանի մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։ Eco.am սոցիալական հարթակն այդ մասին տեղեկացավ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից»: Կենտրոն վարչական շրջանում փոշու թույլատրելի կոնցենտրացիան գերազանցել է հունիսի 8-ին, 9-ին, 11-ին և 12-ին, Արաբկիրում՝ հունիսի 9-ին, Նոր Նորքում և Շենգավիթում՝ չի գերազանցել։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան միայն Նոր Նորքում […]
Իմանալ ավելին
Հայաստանի Երկարաժամկետ ցածր արտանետումներով զարգացման ռազմավարության նախագիծը ներկայացվել է Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի Գիտական և տեխնոլոգիական խորհրդատվության գծով օժանդակ մարմնի 58-րդ նստաշրջանում։ Eco.am սոցիալական հարթակը ՀՀ շրջակա միջավայրի  նախարարությունից տեղեկացավ, որ Գերմանիայի Բոնն քաղաքում` ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի Օժանդակ մարմինների 58-րդ նստաշրջանի (SB58) շրջանակներում հունիսի 5 -15-ը տեղի է ունեցել «Երկարաժամկետ ցածր արտանետումներով զարգացման […]
Իմանալ ավելին
Ցանկացած թանգարանում արգելված է դիպչել ցուցանմուշներին, մինչդեռ հենց շոշափելիքի զգայարաններն են ծառայում տեսողության խնդիրներ ունեցող մարդուն՝ որպես պատուհան, որից նա տեսնում է աշխարհը։ «Խոսող կտավներ» ներառական նախագծի շրջանակում տեսողության խնդիրներ ունեցող մարդիկ հնարավորություն կունենան «տեսնել» Մարտիրոս Սարյանի 6 կտավ։ «Սարեր» մշակութային կազմակերպությունը՝ Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի հետ համատեղ, հնարավորություն կընձեռի դիպչել թանգարանի հավաքածուի ցուցանմուշների պատճենների՝ զուգահեռաբար […]
Իմանալ ավելին
«Հուշարձանների նկատմամբ վերահսկողական մեխանիզմների բացակայության, ինչպես նաեւ գործողների ոչ պատշաճ կիրառման հետեւանքով խաթարվում են պատմության, բնության հուշարձանների պահպանման կարգերը»,- այսօր ԱԺ հերթական նիստում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը ներկայացրեց իր հեղինակած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը։ Վերոնշյալ հարցն այսօր ԱԺ-ում քննարկվեց առաջին ընթերցմամբ։ Նախագիծն ուղղված է Հայաստանում բնության, պատմության […]
Իմանալ ավելին
Հունիսի 9-ին ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»  ՊՈԱԿ-ի  տնօրեն Լևոն Ազիզյանն ու տնօրենի գլխավոր խորհրդական Վալենտինա Գրիգորյանը մասնակցել են «Կլիմայի փոփոխության հարմարվողականության բարձրացմանն ուղղված ներդրումների պլանավորում գյուղատնտեսության ոլորտում» խորագրով ազգային աշխատաժողովին։ Eco.am սոցիալական հարթակը «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի» կենտրոնից տեղեկացավ, որ գյուղատնտեսության ոլորտում հարմարվողականության բարձրացմանն ուղղված ներդրումների պլանավորման ազգային աշխատաժողովի նպատակն էր քննարկել հարմարվողականության բարձրացման առաջնահերթությունների՝  […]
Իմանալ ավելին
Հունիսի 10-ին լույս աշխարհ է եկել Երևանի կենդանաբանական այգու Ամուրյան վագրերի ընտանիքի առաջնեկը։ Eco.am սոցիալական հարթակը Երևանի կենդանաբանական այգուց տեղեկացավ, որ նորածին վագրիկը արտաքուստ առողջ է և գտնվում է շուրջօրյա հսկողության տակ։ Ինչպես տեղեկացնում են այգուց, Ամուրյան վագրերը ընդգրկված են միջազգային կարմիր գրքում, որպես անհետացող տեսակ և այս հաջողությունը կարող է պատիվ բերել ցանկացած կենդանաբանական […]
Իմանալ ավելին
Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջում, «Շրջակա միջավայրի պահպանության» միջազգայի օրվան նվիրված, օրերս տեղի ունեցավ էկո բաց-դաս, որին ներկա էր  նաև Eco.am սոցիալական հարթակը։ Քոլեջի «Դերասանական արվեստ» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողները, բավականաչափ ուսումնասիրել էին Հայաստանի բնաշխարհը և  բաց դասի ընթացքում, ոլորտ առ ոլորտ, անդրադարձ կատարեցին դրանց առանձնահատկությանն ու կարևորությանը։ Ուսանողները սլայդ-ցուցադրության միջոցով […]
Իմանալ ավելին
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից նախորդ մի քանի տարիներին արձանագրված սննդային թունավորումների վերլուծությունը ցույց է տվել, որ, հակառակ այն թյուր կարծիքի, թե ցանկացած աղիքային վարակ պայմանավորված է միայն սննդային գործոնով, դրանց գերակշիռ մեծամասնությունը, երկրորդային կամ խաչաձև աղտոտման պատճառով են։ Այդ մասին Eco.am սոցիալական հարթակը տեղեկացավ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից, ըստ որի ցանկացած աղիքային վարակ […]
Իմանալ ավելին
Հայաստանի Հանրապետությունում պլաստիկի վերամշակման ոլորտում առկա խնդիրների քննարկման և դրանց լուծման հնարավոր ուղիների մշակման նպատակով շահագրգիռ գերատեսչությունների և տնտեսվարողների մասնակցությամբ շրջակա միջավայրի նախարարությունում տեղի է ունեցել հանդիպում քննարկում։ Այդ մասին Eco.am սոցիալական հարթակը տեղեկացավ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել պլաստիկի վերամշակման գործընթացի պատշաճ կազմակերպմանը խոչընդոտող գործոններին, հնչել են առաջարկներ դրանք հաղթահարելու […]
Իմանալ ավելին
Հունիսի 2-7-ը Երևանի մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։ Eco.am սոցիալական հարթակն այդ մասին տեղեկացավ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից»։ Կենտրոն վարչական շրջանում հունիսի 2-6-ը, Շենգավիթում՝ հունիսի 4-ին և 5-ին, Արաբկիրում՝ հունիսի 7-ին, Նոր Նորքում՝ հունիսի 2-ին և 4-ին։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան ` Նոր Նորքում հունիսի 2-5-ը, Արաբկիրում՝ […]
Իմանալ ավելին