Մթնոլորտում փոշու պարունակությունը գերազանցել է Երևանում և մի քանի քաղաքներում

https://eco.am/%d5%b4%d5%a9%d5%b6%d5%b8%d5%ac%d5%b8%d6%80%d5%bf%d5%b8%d6%82%d5%b4-%d6%83%d5%b8%d5%b7%d5%b8%d6%82-%d5%ba%d5%a1%d6%80%d5%b8%d6%82%d5%b6%d5%a1%d5%af%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6%d5%a8-7/

Հունիսի 2-7-ը Երևանի մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։

Eco.am սոցիալական հարթակն այդ մասին տեղեկացավ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից»։

Կենտրոն վարչական շրջանում հունիսի 2-6-ը,

Շենգավիթում՝ հունիսի 4-ին և 5-ին,

Արաբկիրում՝ հունիսի 7-ին,

Նոր Նորքում՝ հունիսի 2-ին և 4-ին։

Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան `

Նոր Նորքում հունիսի 2-5-ը,

Արաբկիրում՝ հունիսի 2-ին, 5-ին։

Արարատ, Գյումրի, Հրազդան, Ալավերդի քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է մայիսի 29-ից-հունիսի 4-ը։

Արարատում՝ մայիսի 29-ին, 31-ին, հունիսի 2-4-ը,

Գյումրիում՝ հունիսի 1-ին և 3-ին,

Հրազդանում մայիսի 29-ից հունիսի 2-ը,

Ալավերդիում՝ մայիսի 29-ից հունիսի 1-ը և հունիսի 4-ին։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով