Հունիսի 10-ին լույս աշխարհ է եկել Երևանի կենդանաբանական այգու Ամուրյան վագրերի ընտանիքի առաջնեկը։ Eco.am սոցիալական հարթակը Երևանի կենդանաբանական այգուց տեղեկացավ, որ նորածին վագրիկը արտաքուստ առողջ է և գտնվում է շուրջօրյա հսկողության տակ։
Ինչպես տեղեկացնում են այգուց, Ամուրյան վագրերը ընդգրկված են միջազգային կարմիր գրքում, որպես անհետացող տեսակ և այս հաջողությունը կարող է պատիվ բերել ցանկացած կենդանաբանական այգու։
Ըստ տեղեկատվության, նորածին փոքրիկի հորը՝ Ամուրին Կենդանաբանական այգուն նվիրել է բարեգործ Առաքելյանների ընտանիքին։
Մանրամասները՝ տեսանյութում․






Թողնել մեկնաբանություն