Այլ

Հունվարի 24-ը մեծանուն բանաստեղծ Պարույր Սևակի ծննդյան օրն է։ Այս տարին համարվում է սևակյան, քանի որ լրանում է բանաստեղծի ծննդյան 100-ամյակը։ Այդ առթիվ Eco.am սոցիալական հարթակը բանաստեղծի տուն-թանգարանից հետաքրքրվեց թե քանի՞ ծառ է տնկել Պարույր Սևակը՝ տան հարևանությամբ իր ստեղծած այգում։ Պարզվում է, մինչև 1960-ական թվականները այդ տարածքը անապատ է եղել: Սևակն ինքն է մշակել […]
Իմանալ ավելին
Կլիմայի փոփոխության ուսումնասիրությունը կարող է թվալ որպես նոր ձևավորվող ուղղություն գիտության մեջ, սակայն գիտնականներն այն ուսումնասիրում են ավելի քան 160 տարի: Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնն այդ մասին ներկայացնում է հինգ նշանակալից պատմական փաստ։ 1856 թվականին գիտնական Յունիս Նյուտոն Ֆուտը գիտության առաջընթացի ամերիկյան ասոցիացիայի (AAAS) տարեկան հանդիպման ժամանակ պնդում էր, որ ածխածնի երկօքսիդի ավելացումը կարող է […]
Իմանալ ավելին
ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնում գենաինժեներիայի մեթոդների կիրառմամբ կառուցվել են մի շարք կայուն, կենսունակ, լավ վերարտադրվող և մրցունակ քաղցրահամ ջրերի բնակիչ միաբջիջ ցիանոբակտերիայի (Synechocystis) կլոններ, որոնք ունակ են լաբորատոր պայմաններում սինթեզել 0,170-0,245 գ/լ 5-ամինոլևոլինաթթուն (ԱԼԹ): Eco.am սոցիալական հարթակն այդ մասին տեղեկացավ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայից։ ԱԼԹ-ն գործնականում կիրառության տեսանկյունից արժեքավոր օրգանական միացություն է: Հաշվի առնելով այն […]
Իմանալ ավելին
2024 թվականի հունվարի 25-ից մարտի 3-ը, Ժամանակակից արվեստի թանգարանի նոր վերանորոգված եւ լուսատեխնիկայով վերազինված ժամանակավոր ցուցադրությունների սրահում (Երեւան, Մաշտոց 7) ժամանակակից նկարչուհի Նարինե Առաքելյանը կներկայացնի իր «Աֆրոդիտեի քարերի կերպարանափոխությունը» խորագրով անհատական ցուցահանդեսը /համադրող՝  Անտոն Լեւախին/: «Աֆրոդիտեի քարերի կերպարանափոխությունը» Նարինե Առաքելյանի ճանապարհորդությունն է դիցաբանությունից դեպի Մետավերս: Նկարչուհին արվեստասերներին հրավիրում է արտասովոր ճամփորդության՝ իր «Աֆրոդիտեի քարերի կերպարանափոխությունը» […]
Իմանալ ավելին
Վերջին տարիներին Երևանի բնակիչների համար ձյունը կարծես թե դարձել է երազանք։ Ձյան հաճույքը մի քանիօր վայելելու համար, երբեմն երևանաբնակները սահմանափակվում են Հայաստանի լեռնային շրջաններ այցելելով։ Օդերևոթաբանների կանխատեսմամբ այսօր և վաղը Երևանում ձյան տեսքով տեղումներ կլինեն։ Մինչ սպասված ձյունը կտեղա Eco.am սոցիալական հարթակն իր ընթերցողների համար առանձնացրել է մի քանի կարևոր տեղեկություններ ձյան մասին։ 1․ Հայաստանում […]
Իմանալ ավելին
2023 թվականի սեպտեմբերի 4-7-ը «Դանիել» փոթորկի հետևանքով մի քանի շաբաթվա խիստ բարձր ջերմաստիճաններից և համատարած անտառային հրդեհներից հետո 24 ժամվա ընթացքում թափվեց 800 մմ մթնոլորտային տեղում (ինչը գերազանցում է միջին տարեկան ցուցանիշը), որի հետևանքով Հունաստանում տեղի ունեցավ սաստիկ ջրհեղեղ։ Այն բնութագրվեց որպես ամենաաղետալի ջրհեղեղը՝ երկրի պատմության մեջ, որի հետևանքով արձանագրվեց տասնյոթ զոհ, ենթակառուցվածքների վնաս և […]
Իմանալ ավելին
Բնության մեջ հանդիպող առեղծվածային երևույթները միշտ հետաքրքրել են մարդկանց։ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը հնարավորություն է ընձեռել բացահայտելու դրանցից մեկը՝ Ավրորան։ Ավրորան (բևեռափայլ) ևս պատկանում է բնության մեջ հանդիպող առեղծվածային երևույթների շարքին։ Ավրորա Բորելիսը (Հյուսիսային լույսեր) և Ավրորա Ավստրալիսը (Հարավային լույսեր) հիմնականում հանդիպում են համապատասխանաբար Երկրի հյուսիսային և հարավային բևեռային շրջագծերի մոտ, սակայն կախված հզորությունից կարող […]
Իմանալ ավելին
Անցած տարվա օգոստոսից դեկտեմբեր ամիսների երկարատև երաշտի հետևանքով ավելի քան 160 փիղ է սատկել Զիմբաբվեի Հվանգե ազգային պարկում: Այս մասին հայտնում է «The Guardian» թերթը՝ վկայակոչելով վայրի կենդանիների պաշտպանության տեղական կազմակերպությունների ներկայացուցիչներին։ Պարբերականի տվյալներով՝ 2023 թվականին Զիմբաբվեի մեծ մասում 50%-ով քիչ տեղումներ են գրանցվել նորմայի համեմատ, ինչի հետևանքով երաշտի ժամանակաշրջանը զգալիորեն երկարել է։ «Հետազոտությունները ցույց […]
Իմանալ ավելին
«Երկու ծրագիր կա, որոնց վերաբերյալ քննարկում ենք ունեցել, և ես հանձնարարականներ եմ տվել։ Մեկը՝ Դալմայի այգիները մեծ քաղաքային զբոսայգու վերածելն է։ Ընդ որում, հնարավորինս մինիմալ միջամտությամբ, ընդհուպ՝ նստարանների մակարդակով։ Մյուսը Հրազդանի կիրճը ռեկրեացիոն գոտի դարձնելու նախագիծն է»,- Կառավարության այսօրվա նիստում նախատեսվող բնապահպանական ծրագրերի մասին խոսելիս հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու հստակեցրեց․ «Ներդրումային կոմիտեի վերջին […]
Իմանալ ավելին
Համաձայն Հայաստանում իրականացված հետազոտությունների տվյալների, ամեն օր ծխող կանանց քանակը 2023 թվականին կազմել է 2.3%, որը բարձր ցուցանիշ չէ։ Eco.am սոցիալական հարթակն այդ մասին տեղեկացավ Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնից։ Սակայն փորձագիտական գնահատականների համաձայն, իրական ցուցանիշը էապես ավելի բարձր է։ Միևնույն ժամանակ, ամեն օր ծխող տղամարդկանց տեսակարար կշիռը կազմում է 53.2%, ինչը կարևոր […]
Իմանալ ավելին