Այլ

Երևանի ծայրամասում՝ Սիլիկյան թաղամասում, հիմնվում է նոր կանաչ միջավայր։ «O2 Gardens» անվանումը կրող բուսաբանական այգին նախատեսում է այցելուների առջև իր դռները բացել այս տարվա հուլիսին։ «O2 Gardens» նախագծի հիմնադիր Մերուժան Ավետիսյանն Eco.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ նոր բուսաբանական այգին կգործի վաղ գարնանից մինչև խոր աշուն, և որպես հանրային ժամանացային տարածք այցելուներին կընդունի անվճար։ «Նախագիծը սկսել […]
Իմանալ ավելին
Աշխատավորների միջազգային օրը նշվում է մայիսի 1-ին: Պատմության մեջ մայիսի մեկը մտել է 1884 թվականին, երբ ԱՄՆ-ում եւ Կանադայում կազմակերպվեցին ցույցեր` ի պաշտպանություն ութժամյա աշխատանքային օրվա: 1886թ. մայիսի 1-ին բանվորական հուզումներ տեղի ունեցան ԱՄՆ-ի խոշոր արդյունաբերական քաղաք համարվող Չիկագոյում: Բախումներ եղան ոստիկանության հետ, ձերբակալվեցին հուզումների մասնակիցներից շատերը, կազմակերպիչներն էլ դատապարտվեցին մահվան: Հուզումների այս ալիքը շարունակեց նոր թափ […]
Իմանալ ավելին
Ֆեյսբուքյան «Armenian Birdwatching Association» խմբում ապրիլի 28-ին տարածվել էր տեղեկատվություն վիրավոր 2 արագիլի վերաբերյալ։ Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի մասնագետները պարզել են, որ արագիլների վնասվածքներն առաջացել են հրազենային կրակոցի արդյունքում։ «Տեղեկացնում ենք, որ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կենսաբազմազանության վերահսկողության վարչության և Արարատի տարածքային բաժնի աշխատակիցներն անհապաղ մեկնել են ՀՀ Արարատի մարզի Մխչյան համայնք և […]
Իմանալ ավելին
ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը եւ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը հողերի դեգրադացման խնդրին համապարփակ լուծում գտնելու միտմամբ համատեղ ծրագրային առաջարկ են մշակել, որը ներկայացվել եւ գնահատվել է այսօրվա առցանց միջոցառման ընթացքում, եւ ամենայն հավանականությամբ, կֆինանսավորվի Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի (ԳԷՀ) կողմից։ Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ շրջակա միջավայրի փոխնախարար Աննա Մազմանյանը, ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը եւ ՊԳԿ հայաստանյան ներկայացուցիչ […]
Իմանալ ավելին
Կոսմետոլոգիայում դեմքի մաշկը համարվում է հայելի, որքան այն մաքուր պահպանեցիք, այնքան կարտացոլվի մաշկի իրական պատկերը։ Երբեմն, խնամքի համար նախատեսված տարատեսակ քսուքների ու դիմակների օգտագործումից դեմքը հոգնում է ու հակառակ ազդեցությունն ունենում։ Դրա համար կարևոր է, որ մինչ դրանց կիրառելը դեմքի մաշկը մաքուր լինի։ Eco.am-ն իր ընթերցողների համար առանձնացրել է մի քանի կարևոր քայլեր ու բաղադրիչներ, […]
Իմանալ ավելին
Վերջին մեկ տարվա ընթացքում, հեռավար աշխատանքի շնորհիվ, օրվա մեծ մասն անցկացնում ենք համակարգչի առջև։ Նստակյաց կյանք վարելով, երբեմն ուշադրություն չենք դարձնում, որ դրանով վտանգում ենք մեր առողջությունը։ Կինեզիթերապևտ, ռեաբիլիտոլոգ Արամ Նալբանդյանն Eco.am-ի հետ զրույցում անդրադառնալով թեմային փաստում է, որ նստակյաց կյանքի արդյունքում հիմնականում վնասվում է ողնաշարը․ «Ողնաշարին շարժ է պետք, այլապես այն «ժանգոտվում» է՝ բնությունն […]
Իմանալ ավելին
Գավառագետն սկիզբ է առնում Գեղարքունիքի մարզի Գեղարքունիք համայնքից: Արդեն մեկ շաբաթ է՝ գետը վարար է, իսկ ափամերձ տների բնակիչներն անհանգիստ՝ ամեն վայրկյան հնարավոր հեղեղումների սպասումով: Երեկվա վարարումների հետևանքով համայնքի համար կենսական նշանակություն ունեցող կամուրջն ամբողջությամբ փլվել է: Համայնքում ևս երկու կամուրջ կա, երկուսն էլ՝ վթարային: Դեռևս շահագործվում են, սակայն համայնքի բնակիչները մտավախություն ունեն՝ ևս այսպիսի […]
Իմանալ ավելին
1982 թվականից, ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Պարի միջազգային խորհրդի նախաձեռնությամբ, ապրիլի 29-ը նշվում է, որպես Պարի միջազգային օր։ Պարը համընդհանուր լեզու է, որն առկա է բոլոր մշակույթներում ու հավասարապես օգտակար է ինչպես ֆիզիկական, այնպես էլ՝ հոգեկան առողջությանը: Ֆիզիկական վարժություններն անհրաժեշտ են առողջ և հավասարակշռված ապրելակերպ վարելու համար։ Սակայն, մեր օրերում, հասարակության մեծամասնությունը մարզասրահներ հաճախելու կամ վազքի համար ոչ […]
Իմանալ ավելին
Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանն ընդունել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ներկայացուցիչներ՝ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) ծրագրերի կառավարման մասնագետ, շրջակա միջավայրի հարցերով պատասխանատու Մարինա Վարդանյանին և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության  ԳԱՏՕ ծրագրի ղեկավար Մագդա Ավետիսյանին։ Հանդիպմանը մասնակցել են նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը և Շրջակա միջավայրի նախարարության միջազգային համագործակցության վարչության պետ Ռուզաննա Գրիգորյանը։ Ողջունելով […]
Իմանալ ավելին
Երբեմն, հատկապես հորդառատ անձրևից հետո, սիրում ենք վայելել թարմ օդը, սակայն, հազվադեպ ենք ուշադրություն դարձնում, թե անձրևն ինչ մեծ ազդեցություն ունի բնության վերարտադրողականության համար։ Բույսերի և կենդանիների մեծ բազմազանությունը գործնական դեր է խաղում` մեր մոլորակն առողջ պահելու գործում: Ջուրը, Երկրի ամենաարժեքավոր ռեսուրսներից մեկն է: Երկրի մակերեսի մեծ մասը ծածկված է ջրով, որից՝ միայն սակավ մասը […]
Իմանալ ավելին