«O2 Gardens»․ Ամռանը Երևանը կունենա նոր բուսաբանական այգի

https://eco.am/o2-gardens%e2%80%a4-%d5%a1%d5%b4%d5%bc%d5%a1%d5%b6%d5%a8-%d5%a5%d6%80%d6%87%d5%a1%d5%b6%d5%a8-%d5%af%d5%b8%d6%82%d5%b6%d5%a5%d5%b6%d5%a1-%d5%b6%d5%b8%d6%80-%d5%a2%d5%b8%d6%82%d5%bd%d5%a1/

Երևանի ծայրամասում՝ Սիլիկյան թաղամասում, հիմնվում է նոր կանաչ միջավայր։ «O2 Gardens» անվանումը կրող բուսաբանական այգին նախատեսում է այցելուների առջև իր դռները բացել այս տարվա հուլիսին։

«O2 Gardens» նախագծի հիմնադիր Մերուժան Ավետիսյանն Eco.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ նոր բուսաբանական այգին կգործի վաղ գարնանից մինչև խոր աշուն, և որպես հանրային ժամանացային տարածք այցելուներին կընդունի անվճար։

«Նախագիծը սկսել ենք 3 մետր լայնությամբ և 7 մետր երկարությամբ փոքրիկ մի անկյունից, իսկ այսօր արդեն դարձրել ենք 3 հեկտար, որտեղ կան հազար անուն բուսատեսակներ։ Սկզբում մտածում էինք եվրոպայից ներմուծված բույսերը բազմացնել, տեղայնացնել ու վաճառել, սակայն վերջին մեկ տարում նախագիծը հիմնովին վերանայեցինք։ Սկզբնական շրջանի հետ համեմատ մեր նախագիծը մոտավորապես ավելացել է տասն անգամ, և՛ ֆինանսական, և՛ տարածքային, և՛ գաղափարների առումով։ Մեր 500 հազար բիզնես ծրագիրն այսօր դարձել է 5 մլն-ի»,- գոհունակությամբ պատմեց զրուցակիցը։

Մերուժան Ավետիսյանն ասում է, որ բուսաբանական այգու միջոցով ուզում են հայաստանյան իրականության մեջ մշակույթ ստեղծել․ «Ուզում ենք օրինակ լինել,  ցուցադրել, թե ինչպես պետք է վերաբերվել բնությանը, ինչպես աճեցնել ու խնամել բույսեր, կամ՝ ինչպես նախագծել, ոռոգել տարածքը»,– շեշտում է նախագծի հիմնադիրն ու հավելում, որ բուսաբանական այգում գործելու է խորհրդատվության կենտրոն։

Ի դեպ, կանաչ տարածքին կից կառուցովում է ուսումնական կենտրոն, որը կծառայի որպես մասնագիտական խորհդատվական, փորձարարական հարթակ։ Տարածքում  կգործեն նաև մասնագիտացված խանութ և ցուցասրահ։

 

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով