Այլ

Այս օրերին Երևանի բոլոր անկյուններում էլեկտրական սղոցի ձայնը դարձել է քաղաքային աղմուկին ուղեկցող հետնաֆոն: Խցանումներ ու անհարմարարություններ չստեղծելու համար Կենտրոն վարչական շրջանում առավել ինտենսիվ աշխատում են հանգստյան օրերին։ Օրինակ՝  Հանրապետության հրապարակի գնդաձև թեղիներն էտվեցին այս շաբաթ-կիրակի: Երկար տարիներ քաղաքային թեղիները լիարժեք ու ճիշտ չէին խնամվել: Դրանք ազատվեցին չորուկներից: Ծառերն արդեն կթեթևանան, օդ կանցնի ծառերի միջով, […]
Իմանալ ավելին
Անցած գարնանը՝ ապրիլին, Ազգային ժողովը փոփոխություն կատարեց «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում։ Համաձայն փոփոխության, 2022 թ. հունվարի 1-ից առևտրի օբյեկտներում և առևտրի իրականացման վայրերում արգելվում է մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային տոպրակների վաճառքը։ «Ռադիոլուր»-ի զրուցակիցը Շրջակա միջավայրի նախարարության ռազմավարական քաղաքականության վարչության պետ Լուսինե Ավետիսյանն է։ «Միայն մինչև 50 միկորն հաստության տոպրակներն են արգելվելու, դրանք այն […]
Իմանալ ավելին
Ի նշանավորումն Միացյալ Թագավորության և Իտալիայի կողմից Գլազգոյում ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համաժողովի համատեղ հյուրընկալման, Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերն ընդունելություն էր կազմակերպել Հայաստանի կառավարության, բիզնես համայնքի և քաղհասարակության ներկայացուցիչների համար։ Միջոցառման հատուկ հյուրերն էին Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը  և Իտալիայի դեսպան Ալֆոնսո Դի Ռիզոն:
Իմանալ ավելին
Անգլիական Դևոն քաղաքում մոտ 2000 բաժանորդ մնացել է առանց ինտերնետի: Տվյալ շրջանում թվային կապը կառավարող ընկերության կարծիքով՝ ինտերնետի անջատման համար մեղավոր են կրծողները: Առնետներն իրենց ճանապարհը բացելիս կրծել են կապի մալուխները: Այդ մասին հայտնում է բրիտանական «Դեյլի Մեյլ» օրաթերթը՝ նշելով, որ դեպքի վայր են մեկնել մասնագետները, սակայն դեռ հայտնի չէ, թե ե՞րբ նրանք կկարողանան վերականգնել […]
Իմանալ ավելին
Հոկտեմբերի 22-ին «Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» (EU4Sevan) ծրագրի շրջանակում կայացավ Սևանա լճի էկոհամակարգի կառավարման քաղաքական, իրավական և ինստիտուցիոնալ շրջանակի նկարագրության ներկայացումը և քննարկումը։ Քննարկմանը մասնակցել են ՀՀ շրջակա միջավայրի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածների և Էկոնոմիկայի նախարարությունների, ՀՀ Ազգային ժողովի, Գեղարքունիքի մարզպետարանի և համայնքների, ինչպես նաև գիտական հաստատությունների, միջազգային կազմակերպությունների և ՀԿ-ների ներկայացուցիչներ։ Ծրագիրն իրականացվում […]
Իմանալ ավելին
Գյումրու Շառլ Ազնավուրի անվան հրապարակի մոտ գտնվող և 7․2 հա տարածք զբաղեցնող այգու շինարարական աշխատանքներն արդեն մեկնարկել են։ Բարեկամության զբոսայգու վերակառուցման ծրագիրն ընթացել է մի քանի փուլով․ 1․ այգու տարածքում վերջին 20 տնակների բնակիչներին իրենց պահանջներին համապատասխան բնակարանների տրամադրում 2․հանրային քննարկումների և անտրոպոլոգիական ուսումնասիրության իրականացում 3․ այգու մասնակցային դիզայն-կոնցեպտի մշակում և ռեկրեացիոն ենթակառուցվածքի տարրերի միջազգային […]
Իմանալ ավելին
Նոյեմբերի 14-ին «10 մլն ծառ» նախաձեռնության շրջանակում Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում կիրականացվի համապետական ծառատունկ։ Աշնանային ծառատունկի ընթացքում Շրջակա միջավայրի նախարարության կողմից իրականացվել է ձևաչափային փոփոխություն-նորամուծություն, որը միտված է հասարակության մեջ բնության հանդեպ սրտացավ ու հոգատար վարքագծի ձևավորմանը և յուրաքանչյուր քաղաքացու՝ շրջակա միջավայրի խնդիրների լուծմանը մաս դարձնելուն։ Ծառատունկին կարող են մասնակցել մասնավոր հատվածի տարբեր կազմակերպություններ, որոնց […]
Իմանալ ավելին
«Առողջ ապրելակերպի համար պետք է ունենալ առողջ հոգեբանություն և առողջ ուղեղ»,- Eco.am-ի հետ զրույցում ասում է հեռուստահաղորդավար, դերասան Սուրեն Առուստամյանն, ով տասը տարի առաջ, մեկ օրվա ընթացքում, փոխեց ապրելակերպն ու ընտրեց առողջ ապրելու ուղին։ -Մի գեղեցիկ օր, միացրեցի հեռուստացույցն ու հայկական հեռուստասերիալներից մեկում տեսա, որ շատ նիհար ինչ-որ մեկը՝ մոտ 60 կգ, աչքերի տակ սևացած […]
Իմանալ ավելին
Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի և  Հանուն Մարդկային Կայուն Զարգացման ՀԿ-ի  համատեղ ջանքերով հոկտեմբերի 15-17-ը Վանաձորում կազմակերպվել էր «ՀՀ էներգետիկ համակարգի զարգացման հեռանկարները. վերականգնվող էներգետիկան որպես էներգետիկ հիմնախնդիրների լուծման հիմնասյուն» խորագիրը կրող եռօրյա դասընթացների 2-րդ փուլը: Դասընթացը նվիրված էր ՀՀ էներգետիկ համակարգի հիմախնդիրներին և լուծման հավանական ուղիներին: Առանցքում դիտարկվեցին վերականգնվող և այլընտրանքային էներգետիկայի և էներգախնայողության հիմնահարցերը, ՀՀ […]
Իմանալ ավելին
«Աշխարհն առանց թափոնների» ծրագրի շրջանակում տեղի է ունեցել հերթական դասընթացը։ Վիլյամ Սարոյանի անվան թիվ 138 հիմնական դպրոցում 6-րդ դասարանցիները նոր տերմիններ են սովորել՝ «աղբի տեսակավորում», «շրջանաձև տնտեսություն», «սոցիալական պատասխանատվության բաղադրիչ» և այլն։ Մինչև այս երեխաները շրջակա միջավայրի մասին ունեին իրենց պատկերացումները։ Երբեմն սխալ։ Դասընթացից հետո տեղեկացան, որ պլաստիկը նավթից է ստացվում, թղթի թափոնի մեկ մեքենան […]
Իմանալ ավելին