Անգլիական Դևոն քաղաքում մոտ 2000 բաժանորդ մնացել է առանց ինտերնետի: Տվյալ շրջանում թվային կապը կառավարող ընկերության կարծիքով՝ ինտերնետի անջատման համար մեղավոր են կրծողները:
Առնետներն իրենց ճանապարհը բացելիս կրծել են կապի մալուխները: Այդ մասին հայտնում է բրիտանական «Դեյլի Մեյլ» օրաթերթը՝ նշելով, որ դեպքի վայր են մեկնել մասնագետները, սակայն դեռ հայտնի չէ, թե ե՞րբ նրանք կկարողանան վերականգնել ինտերնետ կապը:






Թողնել մեկնաբանություն