Blog
In
other , shrjaka-mijavayr
Եվրոպական այծյամ՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցում․ (տեսանյութ)
Posted on 15 Հունիսի, 2022

«Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ի աշխատակիցները հերթական շրջայցի ժամանակ պետական արգելոցի տարածքում նկարահանել են եվրոպական այծյամ: Նշեք, որ վերջին մեկ տարվա ընթացքում նույն տարածքում երկրորդ անգամ է դիտարկվել: Մանրամասները՝ տեսանյութում․
In
other , eco-tourism , eco-mshakuyt
«Պահպանում ենք այն, ինչ սիրում ենք» կարգախոսով տեղի կունենա «Հայ բույս» փառատոնը
Posted on 15 Հունիսի, 2022

«Պահպանում ենք այն, ինչ սիրում ենք, սիրում ենք այն՝ ինչ գիտենք» կարգախոսով հունիսի 25-ին, Տավուշի մարզի Ենոքավան գյուղում, տեղի կունենա «Հայ բույս» փառատոնը, որն այս տարի կանցկացվի 8-րդ անգամ։ Փառատոնի ավելի քան 50 մասնակիցները կներկայացնեն թեյեր, բույսերից պատրաստված տիկնիկներ, բուսական կոսմետիկա:
Ի դեպ, ավանդական միջոցառումներից բացի փառատոնն ունի նաև կրթական բաղադրիչ, քանի որ մասնակիցները կծանոթանան բույսերի կիրառման տարբեր եղանակներին, կսովորեն տարբերակել բնական ու կեղծ բույսերը, կմասնակցեն հսկայական բրդուճի պատրաստմանը։ Ինչպես նաև կմասնակցեն սերմերից, բույսերից 50 մետրանոց նկարներով պաննոյի ստեղծմանը: Փառատոնի ավարտին կտորի մասերը որպես հիշատակ կբաժանվեն ներկաներին: Փառատոնի հյուրերը կարող են մասնակիցը լինել նաև բույսերից ու ծաղիկներից զարդերի, դեկորատիվ գորգերի պատրաստմանը:
«Այս տարի կունենանք բացիկների պատրաստման վարպետության դաս՝ չոր խոտերից և օգտագործված թղթից: Ցանկանում ենք ցույց տալ, որ չորացած խոտաբույսերից կարելի է մի գեղեցիկ հուշանվեր պատրաստել։ Կարևոր է հասկանալ երբ և ինչպես ճիշտ հավաքել խոտաբույսերը, որպեսզի բացառենք ռեսուրսների սպառումը: Մեր նպատակներից է ցույց տալ, որ Հայաստանի խոտաբույսերը միայն ուրցն ու դաղձը չեն: Դրանք բազմաթիվ են և կիրառության տարբեր ձևեր ունեն, օրինակ օգտագործում են զարդեր պատրաստելու, շինարարության, բժշկության մեջ»,-տեղեկացնում է փառատոնի համահիմնադիր Իրինա Չիբուխչյանը, հավելելով, որ փառատոնի ընթացքում կկազմակերպվեն նաև գյուղական լանդշաֆտի ձևավորման վարպետության դասեր:
In
other , eco-snund
150 մետրանոց տոլմա՝ նոր ռեկորդ կսահմանվի 11-րդ գաստրո փառատոնի ընթացքում
Posted on 14 Հունիսի, 2022

Հունիսի 19-ին, «Զվարթնոց» տաճարի տարածքում տեղի կունենա Հայաստանում արդեն ավանդական դարձած գաստրոփառատոնը։ 11-րդ անգամ ընթացող գաստրո փառատոնը կնշանավորվի նոր ռեկորդով։ Ընթացքում կպատրաստվի աշխարհի ամենաերկար` 150 մետրանոց տոլման։ Լրագորղների հետ հանդիպմանը կազմակերպիչներն ասացին, որ ռեկորդը կարձանագրվի հայկական «Դյուցազնագիրք» ռեկորդների գրքում: Գաստրոփառատոնի ընթացքում 30 տաղավարների ներկայացուցիչները կմրցեն ամենահամեղ, կրեատիվ և օրիգինալ տոլմայի պատրաստման համար։ Այս տարի կազմակերպիչները որոշել են մի փոքր փոխել կանոնները և փառատոնի հյուրերին հնարավորություն են տվել քվեարկելու «Լավագույն տաղավար» անվանակարգում հաղթողի ընտրության ժամանակ: Իսկ ընդհանրապես մասնակից թիմերը կպայքարեն «Լավագույն համ», «Լավագույն տեսք», «Լավագույն գաղափար» անվանակարգերում հաղթելու համար: Գրան պրին կստանա առավելագույն միավորներ հավաքած մասնակիցը։ «Փառատոնն առաջին անգամ տեղի է ունեցել 2011 թվականին և արձանագրենք, որ տարեցտարի նոր թափ է հավաքում, դառնում ավելի հայտնի, ավելի գրավիչ։ Այս տարի նույնպես հյուրերի մեծ հոսք ենք ակնկալում»,- ասաց «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման ՀԿ»-ի նախագահ Սեդրակ Մամուլյանը և տեղեկացրեց, որ տարիների լավագույն բաղադրատոմսերը հավաքվել են և ներառվել տարբեր ռեստորանների ճաշացանկերում: Փառատոնի համակարգող Անի Նազարյանը տեղեկացրեց, որ փառատոնն այս տարի նաև մշակութային լայն ծրագիր ունի․ «Օրինակ, հյուրերին ցույց կտանք, թե ինչպես են թխվում լավաշն ու փախլավան, ինչպես է կավից սպասք պատրաստվում, մասնագետները խոհարարի վարպետության դասեր կանցկացնեն: Այնուհետև տեղի կունենա համերգ, որին կմասնակցեն հայտնի հայ երգիչներ և երաժշտական խմբեր՝ Էրիկ Կարապետյանը, Գոռ Սուջյանը, Միքայել Ոսկանյանը և այլք»։ Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանն էլ կարևորելով նման միջոցառումները ասաց, որ զբոսաշրջության ոլորտի կայացման համար դրանք լավագույն խթանն են հանդիսանում․ «Զբոսաշրջության ոլորտի ակտիվացումը հատկապես արդիական է հետպատերազմյան և հետքովիդային շրջանում: Ուկրաինայի իրադարձությունների համապատկերում այս անկայուն իրավիճակում մենք մտադիր ենք զբոսաշրջիկներին ցույց տալ, որ Հայաստանում անվտանգ է, և որ մեր երկիրը պատրաստ է հյուրերի համար հարմարավետ և բազմազան հանգիստ ապահովել։ Իսկ նման փառատոները հնարավորություն են տալիս զբոսաշրջիկներին ճիշտ ներկայացնել երկրի ողջ ներուժը, մշակույթը՝ իր առանձնահատկություններով, ինչպես նաև կոլորիտային և համեղ խոհանոցը»,- տեղեկացրեց Մ․ Ապրեսյանը:
In
other , shrjaka-mijavayr
Բույսերի բուժման աշխատանքներ՝ Երևանի բոլոր վարչական շրջաններում
Posted on 14 Հունիսի, 2022

Արդեն մեկ ամսից ավելի է ինչ Երևանի բոլոր վարչական շրջաններում բույսերի բուժման աշխատանքներ են ընթանում։ Այդ մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից։ Ըստ տարածած տեղեկատվության 4 վարչական շրջանում արդեն բույսերի բուժման աշխատանքներն իրականություն են։ Էրեբունի վարչական շրջան Գլխավոր փողոցներում սրսկումներն ավարտվել են, հիմա արդեն ձեռքի և բեռնատար սրսկիչներով բուժում են բակային տարածքների ծառերը։ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան Բուժող թիմը երեկ եղել է Կուրղինյան փողոցում և Փարոսի այգում, իսկ այսօր կլինի Օհանովի փողոցում։ Զուգահեռ աշխատում են նաև բակային հատվածներում։ Դավթաշեն վարչական շրջան Երեկվանից առավել ինտենսիվ աշխատում են բակային տարածքներում՝ կիրառելով և՛ ձեռքի, և՛ բեռնատար-սրսկիչը։ Արաբկիր վարչական շրջան Այսօր ՀՈԱԿ-ի աշխատակիցները բույսերի բուժման աշխատանքներ են իրականացրել Կոմիտասի պողոտայում՝ մինչև Կիևյան փողոց։ Իսկ վաղը՝ միջատների դեմ պայքարը կլինի բարձրացող ուղղությամբ ու նաև Քոչարի փողոցում։ «Եթե եղանակային պայմանները թույլ տան, աշխատանքները չեն ընդհատվի»,- վստահեցնում են «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից։
In
other , shrjaka-mijavayr
Սևանի իշխանի մանրաձկան առաջին խմբաքանակն արդեն Սևանա լճում է
Posted on 14 Հունիսի, 2022

Շուրջ 15. 577 հատ Ամառային իշխանի և 150. 000 հատ Գեղարքունի իշխանի մանրաձուկ բաց թողնվեց Սևանա լիճ, որով ազդարարվեց այս տարվա Սևանի իշխանի 1-ին խմբաքանակի բացթողումը։ Ինչպես տեղեկացնում է ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը՝ գերատեսչության մասնագիտական ստորաբաժանումների և «Սևան» ազգային պարկի ներկայացուցիչների հետ նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը, Գեղարքունիքի մարզում մասնակցել է Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի շրջանակում 5.8 գրամ միջին քաշով շուրջ 15577 հատ Ամառային իշխանի և 1.1 գրամ միջին չափով 150.000 հատ Գեղարքունի իշխանի մանրաձկան հերթական խմբաքանակի՝ բացթողնման աշխատանքներին:
Մանրաձկան բացթողումն իրականացվել է Ծակքար և Գավառագետ գետերում: Մանրաձկան բացթողնման աշխատանքներից առաջ նախարարի տեղակալը շրջել է Կարճաղբյուրի մանրաձկան գործարանի տարածքում, ծանոթացել առկա հզորություններին և հիմնադրամի ներկայացուցիչների ու ոլորտի մասնագետների հետ քննարկել ձկնապաշարների վերականգնմանը վերաբերող հարցեր։
Նախարարի տեղակալը հանձնարարել է միջոցներ ձեռնարկել, որ բացթողնված մանրաձուկը չհայտնվի որսագողերի ցանցերում։
Մանրաձկան բացթողումը կրում է պարբերական բնույթ։ Այս ամենի նպատակն է վերականգնել Սևանա լճում տարիներ շարունակ կրճատվող՝ Սևանի իշխանի ձկնապաշարներն ու այդ ճանապարհով խթանել լճի խախտված էկոհամակարգի վերականգնումը։
In
other , shrjaka-mijavayr
Մարզահամերգային համալիրի արևմտյան հատվածում շուրջ 670 ծառ և թուփ է տնկվել
Posted on 13 Հունիսի, 2022

Ծիծեռնակաբերդի բարձունքի՝ համայնքին պատկանող տարածքում մեկնարկել է կանաչապատման երրորդ փուլը: Ծառատունկի շրջանակում կտնկվի շուրջ 250 ծառ:
«Նախագծի վրա նախապես աշխատել են փորձագետներ, դենդրոլոգներ, կազմվել է ընդհանուր գրաֆիկական պատկեր, որն արդեն իրականություն է դառնում: Որոշ ժամանակ անց եռաչափ այն պատկերը, որ ստացել էինք արդեն լիովին կտեսնենք տեղանքում»,- ասում է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի դիզայներ Աիդա Հովսեփյանը:
«Այս տարածքը բավականին բարդ էր կանաչապատելը, բայց ինչպես տեսնում եք, մենք հաղթահարեցինք այդ բարդությունները և այս պահի դրությամբ արդեն ունենք արդյունք, ունենք կպչողականություն: Սա մշտական գործընթաց է, որը շարունակվելու է նաև աշնանը»,- նշում է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Տիգրան Հակոբյանը:
8.5 հա համայնքապատկան հատվածում դեռևս 2019թ. նախանշված մասշտաբային նախագիծը գործնական փուլ մտավ այս տարի: Տունկ առ տունկ, հատված առ հատված իրականացվող գործընթացն արդեն իսկ արդյունքներ է գրանցում: Մասնագետները գոհ են ծառերի կպչողականությունից:
«Բոլոր ծառերը տեղադրել ենք փակ արմատային համակարգով, բայց ամառվա այս շոգին նույնիսկ այդ դեպքում հնարավոր է և կորուստներ լինեն, այսօրվա դրությամբ մշտադիտարկում եմ արել՝ 85-90% կպչողականություն ենք ապահովել»,- ընդգծում է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի գլխավոր դենդրոլոգ Արծվի Գրիգորյանը:
Տարիներ շարունակ անխնամ մնացած անտառային գոտին կարգի բերելու համար աշխատանքներում ներգրավվեց շուրջ 160 աշխատակից: Տարածքից տեղափոխվեց ավելի քան 400 մեքենա աղբ: Քաղաքապետարանի տարեկան ծրագրով լուծվեց ոռոգման ցանցի խնդիրը: Ջրի հասանելիությունը տարածք ապահովելու նպատակով իրականացվեց ջրագծի փոխարինում:
Հերթական ծառատունկին միացել են բոլոր վարչական շրջանների կանաչապատման ստորաբաժանումերի աշխատակիցները:
Մարզահամերգային համալիրի արևմտյան հատվածը մասնագետները չորս գոտու են բաժանել: Ծրագրի երեք փուլի արդյունքում շուրջ 670 ծառ և թուփ է տնկվել: Հաջորդ ծառատունկը կլինի աշնանը:
In
other , shrjaka-mijavayr
Սևանա լճի մակարդակը բարձրացել է 3 սմ-ով
Posted on 13 Հունիսի, 2022

Հունիսի 6-12-ը Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմում փոփոխություն է նկատվել, այդ մասին տեղեկանում ենք Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։ Սևանա լճի մակարդակը հունիսի 6-12-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 3սմ-ով և կազմել` 1900.76մ (12.06.22թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 12սմ-ով, իսկ 2022 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 33սմ-ով։ Ոռոգման նպատակով՝ Սևանա լճից իրականացված ջրառի չափաքանակը հունիսի 6-12-ն ընկած ժամանակահատվածում կազմել է 7.830մլն. մ³, իսկ ընդհանուր ջրառի չափաքանակը՝ հունիսի 3-ից հունիսի 12-ը ներառյալ՝ 9.738մլն. մ³: Արփա-Սևան ջրատարով հունիսի 6-12-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 9.256մլն. մ³, իսկ 2022 թվականի հունվարի 1-ից հունիսի 12-ը ներառյալ՝ 134.130մլն. մ³:
In
other , shrjaka-mijavayr
9 փաստ ջրաշուշանի մասին
Posted on 11 Հունիսի, 2022

Սպիտակ ջրաշուշանը հարսնամատազգիների (Nymphaeace) ընտանիքին պատկանող բազմամյա կոճղարմատավոր ջրային բույս է: 1․ Հայկական ֆլորայի ամենագեղատեսիլ բույսն է 2․ Հանդիպում է 50 տեսակ։ 3․ գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում՝ Վտանգված տեսակ կատեգորիայում։ 4․ Ծաղիկները մեկական են և խոշոր, լողում են ջրի մակերեսին 5․ Աճում են 1400-1900մ բարձրությունների վրա, լճերում, չհոսող ջրերում: 6․ Հայաստանում հանդիպում է միայն Լոռու ֆլորիստիկ շրջանում: 7․ Բացի Հայաստանից հանդիպում է Արևելյան Անդրկովկասում, Սկանդինավյան թերակղզում, միջերկրյածովյան ավազանում, Փոքր Ասիայում: 8․ Ծաղիկները պարունակում են ալկալոիդներ, եթերայուղեր, կոճղարմատները՝ աղաղանյութեր, օսլա։ Օսլայով հարուստ են նաև սերմերը (47 %), որոնք (բոված) կարելի է օգտագործել սուրճի փոխարեն։ 9․ Մատղաշ կոճղարմատներն ուտելի են։ Տերևաթիթեղները ունեն մուգ կանաչ երանգ, կլոր ձեւ՝ հիմքում կտրված հատվածով։ Ծաղկաբույլերը մանր են, սպիտակ գույնի, հաճելի բուրմունքով։ Կոճղարմատը հզոր է։ Տերևները խոշոր են, կաշեկերպ, կլորավուն կամ սրտաձև, երկարակոթուն, ազատ լողում են ջրի մակերեսին։ Ծաղիկները երկսեռ են, խոշոր, մեկական՝ երկար ծաղկակոթուններով, սպիտակ, բուրավետ. բացվում են ցերեկը, իսկ արևը մայր մտնելուց հետո փակվումև ընկղմվում ջրի մեջ։ Ծաղկում է մայիսի վերջերից մինչև ուշ աշուն։ Պտուղը կանաչ է, բազմասերմ, հատապտղանման։ Ջրաշուշան կլիմայավարժեցվել է Երևանի բուսաբանական այգու արհեստ, ջրամբարներում, որտեղ լավ աճում է, ծաղկում ու պտղակալում։ Տեսակը պահպանվում է Էկոէպիկենտրոնի ex-situ կենդանի հավաքածուի կազմում։
In
other , shrjaka-mijavayr
«Որպեսզի կայունանա Սևանա լճի էկոհամակարգը պետք է մակարդակը բարձրացվի մինչև 1909մ նիշը»․ Ֆիզիկայի ինստիտուտի տնօրեն
Posted on 10 Հունիսի, 2022

«Սևանա լճի շրջակա միջավայրի պաշտպանություն» (EU4Sevan) ծրագրի շրջանակներում Երևանում տեղի ունեցավ «Սևանա լճի ավազանում առաջնահերթ նյութերի և որոշ այլ աղտոտիչների պարբերական մոնիթորինգի բարելավման կարիքների գնահատում» աշխատաժողովը: «Լճի էկոհամակարգի հիմնավորված, իրատեսական և ինտեգրալ կառավարում չի իրականացվում։ Որոշումներն ընդունվում են՝ հաշվի չառնելով մոնիթորինգային տվյալներն ու գնահատումները, փաստացի՝ առանց գիտականորեն հիմնավորված մոդելների ու կանխատեսումային սցենարների»,- հանդիպմանն ասաց ՀՀ ԳԱԱ Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտի տնօրեն Սեյրան Մինասյանը, ապա ներկայացնելով Սևանա լճի էկոհամակարգի պահպանման համար անհրաժեշտ անելիքները, ասաց, որ սահմանված նշաձողը՝ Սևանա լճի մակարդակը բարձրացնել մինչև 1903,5մ նիշը, բավարար չէ լճի էկոհամակարգի կայունացման համար․ «Որպեսզի կայունանա Սևանա լճի էկոհամակարգը պետք է մակարդակը բարձրացվի մինչև 1909մ նիշը»: Ըստ նրա, պետք է արդիականացվի լճի մոնիթորինգի և գնահատման գործընթացը․ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը պետք է վերազինվի նոր սարքավորումներով: Վերահսկողական մոնիթորինգի ամբողջական համակարգ է պետք գործարկել՝ համաձայն «Ջրի շրջանակային դիրեկտիվի»: Սևանա լճի էկոհամակարգի էկոլոգիական վիճակի համալիր մոնիթորինգի, գնահատման և կանխատեսումների աշխատանքային ծրագիր պետք է մշակվի և գործարկվի: Պետք է մոդելավորվի Սևանը, որի հիման վրա կառավարման ինտեգրալ պլան մշակվի և իրականացվի: Եվ դա չպետք է վերաբերի միայն Սևանա լճի ջրին, ներհոսող գետերին, այլ պետք է առնչվի նաև Արարատյան դաշտին, գյուղատնտեսությանը, ոռոգման համակարգին»,- շեշտեց Սեյրան Մինասյանը: «ՀՀ ԳԱԱ Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտի կողմից 2016-2018թթ. ընթացքում Սևանա լճի ավազանում իրականացված ուսումնասիրությունների արդյունքում ինչպես լճում, այնպես էլ գետերի նստվածքներում հայտնաբերվել են Հայաստանում կիրառության համար արգելված պեստիցիդներ կամ դրանց մնացորդներ։ Հիմնականում պեստիցիդները հայտնաբերվել են մեծ Սևանի հարավային հատվածում, գետերում, գետաբերանների հատվածներում, հիմնականում հատակային նստվածքներում: Սա հետևանք է ոչ միայն նախկինում կիրառված պեստիցիդների, այլև ներկայում ոչ պաշտոնական ձևով կիրառվող պեստցիդների», - իր ելույթում նշեց Շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գայանե Շահնազարյանը։ Նրա դիտարկմամբ պեստիցիդների տարածման աղբյուր կարող են լինել նաև Վարդենիկ գյուղում, Վարդենիս քաղաքում և Լիճք գյուղում գտնվող թունաքիմիկատների նախկին պահեստները․«Ուսումնասիրությունների արդյունքներով բացահայտված պեստիցիդներից դեռևս ոչ մեկը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիայի արժեքը»: Այնուամենայնիվ, ՀՀ ԳԱԱ Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտի տնօրեն Սեյրան Մինասյանն էլ պնդեց․ «Մեր ուսումնասիրությունները ձկների օրգանիզմում պեստիցիդներ չեն հայտնաբերել»:
In
other , shrjaka-mijavayr
Բնությանը պատճառվել է 175 մլն. դրամի վնաս․ ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին
Posted on 9 Հունիսի, 2022




