Blog
In
other , shrjaka-mijavayr
Սևանա լճում որսի իրականցման ժամկետը երկարաձգվել է
Posted on 25 Օգոստոսի, 2022

Մարտի 1-ից մինչև սեպտեմբերի 1-ը Սևանա լճում արդյունագործական որսի իրականացման համար սահմանված էր 300 000 կգ սիգի չափաքանակ։ Արդյունագործական որսն իրականացվել է այս տարվա ապրիլի 21-ից, նախապատրաստվել է 571 պայմանագիր՝ 300 000 կգ ձկան համար։ Փաստացի կնքվել է 567 պայմանագիր՝ 295 798 կգ սիգի արդյունագործական որս իրականացնելու համար: Սակայն նախատեսվում է որսի իրականացման ժամկետը երկարաձգել մինչև այս տարվա նոյեմբերի 20-ը, իսկ Սևանա լճում սիգի արդյունագործական որսի չափաքանակը ավելացնել ևս 300 տոննայով։ Այդ մասին որոշում է կայացվել ՀՀ կառավարության հերթական նիստում, որտեղ հիմնավորվեց, որ որոշումը կայացվել է 2022 թ. աշնանային որսաշրջանի կազմակերպման նպատակո, որի համար կազմակերպվել են մի շարք քննարկումներ՝ շահագրգիռ գերատեսչությունների և անձանց հետ։
In
other , eco-tourism , shrjaka-mijavayr
5 խորհուրդ՝ ամառային հանգստի մեկնելուց առաջ
Posted on 23 Օգոստոսի, 2022

Արձակուրդի շրջանում հանգստի մեկնելիս, հատկապես ծովափնյա հանգստի, քչերն ունեն սովորություն արևից պաշտպանվող միջոցներ վերցնել։ Սակայն, պաշտպանիչ միջոցներ ասելով շատերը միանգամից մտածում են արևապաշտպան քսուկների մասին, սակայն ոչ պակաս կարևոր է նաև ճիշտ ընտրված հագուստը։
Eco.am-ն առաջարկում է հետևել ներկայացրած խորհուրդներին և ամենուրեք արևի ճառագայքներից կլինեք պաշտպանված։
1.Նախ, արևից պետք է պաշտպանվել նաև առօրյայում
Ամռանն արևի տակ գտնվելն ունի ժամային սահմանափակումներ՝ առավոտյան մինչև 11:00-ն, երեկոյան՝ 16:00-ից հետո: Ինչո՞ւ. քանի որ 11:00-16:00-ն ընկած ժամանակահատվածն արևի ուլտրամանուշակագույն ճառագայթների ամենաինտենսիվ շրջանն է, որը կարող է վտանգավոր լինել առողջության համար:
Եթե չի ստացվում վերոնշյալ ժամերին խուսափել արևի ուղիղ ճառագայթներից, ապա պետք է՝
1․կրել բաց գույնի գլխարկ՝ բնական կտորից
2․կրել լայն, թեթև, մարմինը ծածկող, բնական կտորից կարված հագուստ
3․ օգտագործել արևապաշտպան SPF քսուքներ. որքան մաշկի գույնը բաց է, այնքան SPF գործակիցը բարձր է (10-40):
Ջերմային հարվածի նշաններն են՝
1․ գլխացավ
2․ մարմնի ջերմության բարձրացում
3․ սրտխառնոց
4․ փսխում
5․գիտակցության մթագնում կամ կորուստ:
Առաջին բուժօգնությունը՝
1․ տուժածին տանել ստվերի տակ
2․շատ հեղուկ տալ
3․ զովացնել տուժածին՝ հովհարով, թաց թրջոցներ դնել ճակատին, պարանոցին, գլխի հատվածում, թաց սավանով ծածկել:
2. Շատ ջուր խմեք
Նման տարածված տեսակետ կա, որ բոլոր չափահաս մարդկանց համար՝ կիլոգրամ քաշին 30 միլիլիտր ջուր, այսինքն՝ 60 կգ կշռող մարդն օրական պետք է 1,8 լիտր ջուր խմի, դա մինիմալ ծավալն է: Ծավալները մեծանում են՝ կախված մարդու ընդունած սննդից, արևի տակ գտնվելու ժամանակահատվածից, ֆիզիկական ակտիվությունից: Այն մարդը, որը բավարար ջուր է խմում, շատ ավելի առողջ է:
3. Եթե արդեն արևահարվել եք
Եթե ունեք թեթև՝ 1-ին, 2-րդ Ա կարգի այրվածքներ, այսինքն խորը մաշկային վնասվածքներ չկան, ամենալավ միջոցը սառը թրջոցներն են: Մեզանում տարածված է նման դեպքերում մաշկին տոմատի մածուկ կամ մածուն քսելը, որը մեր ժամականերում ընդունելի չէ: Կարծում եմ՝ դա արվել է պարզապես այլ սառը միջոց չունենալու պատճառով, բայց 21-րդ դարում այդ խնդիրը չկա:
Հիշեք, որ կտրականապես չի կարելի ձեթ քսել այրված մաշկին, քանի որ ձեթը փակում է ծակոտիները և խանգարում է ջրի գոլորշիացմանը՝ մարմնի ջերմատվությանը:
4. Եթե ականջի մեջ ջուր է լցվել
Ծովում կամ լողավազանում լողալիս երբեմն ականջի մեջ կարող է ջուր լցվել: Դա սովորաբար ինքն իրեն անցնում է: Պարզապես պետք է ուշադիր լինել, հաճախակի պառկել տվյալ ականջի կողմը, որպեսզի ջուրը դուրս գա: Եթե անցուղին մաքուր է, որևէ խնդիր չի լինի, բայց եթե ունենք ծծմբային խցան, այն կլանում է ջուրը, խցանը չափերով մեծանում է և փակում է լսողական անցուղին: Եթե 1-2 օր անց խնդիրը չի լուծվում, անհրաժեշտ է դիմել բժիշկի: Առավել վատ է, եթե թմբկաթաղանթի վնասվածք ունեք, այդ դեպքում ջուրը կարող է մտնել միջին ականջ՝ առաջացնելով ականջաբորբ: Այս դեպքում ահազանգում եք բժիշկին հնարավորինս արագ՝ հետագայում լսողության հետ կապված խնդիրներից խուսափելու համար:
5. Եթե ճանապարհ գնալիս սրտխառնոց եք զգում
Ճանապարհ գնալիս ցանկացած դիսկոմֆորտ՝ լինի գնացքով, մեքենայով, նավով, թե ինքնաթիռով, կապված է վեստիբուլյար ապարատի անբավարարության հետ (հնուց հայտնի է որպես ծովային հիվանդություն):
Նման դեպքերում պետք է քչացնել նախօրոք ընդունվող սննդի քանակը, մաստակ ծամել, ցանկալի է՝ կծու համերով, իսկ դեղորայք ընդունել բացառապես բժշկի ցուցումով:
Երեխաների հետ ճանապարհորդելիս չենք մոռանում մարմնի ճիշտ դիրքի մասին: Այստեղ մեզ օգնության են գալիս քարսիթները, որոնք ֆիքսում են երեխայի դիրքը՝ հնարավորինս կանխելով ավելորդ թափահարումները:
Եթե մեքենայով եք երթևեկում, ապա անհրաժեշտ է հաճախակի կանգառներ անել, օդափոխվել, հնարավորության դեպքում՝ քայլել:
Բարձրադիր գոտուց դեպի ցածրադիր գոտի կտրուկ անցումների ժամանակ ձգտում ենք դանդաղընթաց լինել, խոսել, զրուցել, մաստակ ծամել՝ ապահովելով թմբկաթաղանթի վրա ներքին և արտաքին հավասարաչափ ճնշումներ:
Հիշեք` եթե դիսկոմֆորտը, սրտխառնոցը կապված է միայն ճանապարհ գնալու հետ, ապա դա պաթոլոգիա չէ, այլ ձեր առանձնահատկությունը:
In
other , eco-aprelakerp , shrjaka-mijavayr
Գլոբալ տաքացման տարբեր դրսևորումների հետևանքով կսրվեն վարակիչ և մակաբուծային հիվանդություններ․ ամերիկացի կենսաբաններ
Posted on 22 Օգոստոսի, 2022

«Մեր հաշվարկները ցույց են տալիս, որ այսօր մարդկանց վրա ազդող 375 ամենատարածված վարակիչ և մակաբուծային հիվանդություններից 218-ը կսրվեն գլոբալ տաքացման տարբեր դրսևորումների հետևանքով»,- նման եզրակացության են եկել Ամերիկացի կլիմայագետներն ու կենսաբանները։ Ջերմաստիճանի բարձրացումն ու տեղումների օրինաչափությունների փոփոխությունն արդեն փոխել են մեղուների, թիթեռների և բազմաթիվ այլ միջատների քանակը, ինչպես նաև փոխել են մակաբույծների բաշխվածությունը ծովային ձկների միջև։ Մասնավորապես, վերջին տասը տարիների ընթացքում Խաղաղ օվկիանոսում հոսանքների տեղաշարժի փոփոխությունները մի քանի անգամ հանգեցրել են Կալիֆորնիայի ափերի մոտ ձկների, թռչունների և կաթնասունների զանգվածային ոչնչացման։ Որոշ փոփոխություններ արդեն իսկ բացասաբար են անդրադառնում մարդու կյանքի վրա։ Ըստ մասնագետների հետազոտության, կլիմայի փոփոխությունը և դրա հետ կապված փոփոխությունները էկոհամակարգերի գործունեության մեջ կհանգեցնեն հիվանդությունների և մակաբույծների 58%-ի արագ տարածմանը: Դրանք ներառում են խոլերան, բոտուլիզմը, արբովիրուսային վարակները և շատ ուրիշներ: Ինչպես եզրակացնում են գիտնականները, այս վարակների տարածման վրա կլիմայի փոփոխության ազդեցության բնույթը կբարդացնի այդ ախտածինների դեմ պայքարին ուղղված միջոցառումների մշակումը։ «Այս սցենարը կանխելու միակ արդյունավետ միջոցը ջերմոցային գազերի արտանետումները վերահսկելն է»,- Nature Climate Change ամսագրում գրում են Ամերիկացի կլիմայագետներն ու կենսաբանները։
In
other , shrjaka-mijavayr
Ջրային խնդիրները սահմանամերձ գյուղերում․ Տեսանյութ (ՄԱՍ 1)
Posted on 22 Օգոստոսի, 2022

44-օրյա պատերազմից և 2021-ի մայիսին ադրբեջանական զորքերի առաջխաղացումից հետո Գեղարքունիքի մարզի մի շարք գյուղերի ջրահավաք ավազաններն անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ կամ գտնվում են չեզոք գոտում, ինչն անհնարին է դարձրել բնակիչների և համայնքապետարանի կողմից դրանց մաքրումը, որոշ դեպքերում օգտագործումը։ Խնդիրները կապված են նաև այն հանգամանքի հետ, որ համայնքներում դեռևս ջրամատակարարումն իրականացվում է խորհրդային տարիներից մնացած խողովակներով։ Այդ խողովակներն արդեն հնացած են և բնակիչները բողոքում են ջրի մաքրությունից։ Ըստ Ջրային կոմիտեի պատասխանի՝ որոշ համայնքներում ջրի սպասարկումն իրականացնում է համայնքապետարանը, որոշ համայնքներ օգտվում են տեղական աղբյուրներից, արդյունքում բնակիչների խոսքով՝ իրենք սեփական ուժերով են նախաձեռնում ջրի մաքրման աշխատանքները, խմելու ջուրը չի ֆիլտրվում, չի քլորացվում։ Ոռոգման ջրի հետ կապված ևս խնդիրներ կան, մի շարք մարզերում ոռոգման ջուրը ներհամայնքային վեճերի պատճառ է դառնում, քանի որ ջրին մոտ բնակվողները առատորեն օգտագործում են ջուրը և մյուս բնակիչներին այն չի հասնում։ Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ։ Մանրամասները՝ տեսանյութում․
In
other , eco-aprelakerp , shrjaka-mijavayr
Աղետալի պայթյունը չի ազդել խմելու ջրի որակի վրա․ լաբորատոր հետազոտություն
Posted on 19 Օգոստոսի, 2022

Արդեն անդրադարձել ենք, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած աղետալի պայթյունի հետևանքով հարակից տարածքների օդի աղտոտվածությունն առավել խտացել է։ Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը օգոստոսի 17-ից կատարում է խմելու ջրի նմուշառումներ՝ որակի նկատմամբ լաբորատոր հետազոտությունների նպատակով: Ազգային կենտրոնից տեղեկացանք, որ այս պահի դրությամբ հետազոտված նմուշների ցուցանիշների (մանրէաբանական, սանիտարաքիմիական, մնացորդային քլոր), Հայաստանի Հանրապետությունում սահմանված նորմերից անհամապատասխանություններ չեն հայտնաբերվել: Սակայն, ինչպես հավաստիացնում են հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից, ամենօրյա մշտադիտարկումները շարունակվում են:
In
other , shrjaka-mijavayr
Բնությանը պատճառվել է 342.105 ՀՀ դրամի չափով վնաս
Posted on 19 Օգոստոսի, 2022

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից օգոստոսի 1-ից 12-ն ընկած ժամանակահատվածում իրականացված վերահսկողության ընթացքում արձանագրվել է 32 դեպք, որից 10 դեպքով հաշվարկվել է 6.094.400 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 4 դեպքով նշանակվել է 650.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Նախկինում արձանագրված 14 դեպքով նշանակվել է 1.030.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Մասնավորապես` Բուսական աշխարհի պահպանության ոլորտ Արձանագրվել է 10 դեպք, որից 9-ով հաշվարկվել է 6.093.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։ Նախկինում արձանագրված 1 դեպքով նշանակվել է 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ Արձանագրված 1 դեպքով հաշվարկվել է 1.400 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։ Նախկինում արձանագրված 1 դեպքով նշանակվել է 200.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Հաշվետվությունների սահմանված ժամկետում չներկայացում Արձանագրվել է 17 դեպք, որից 1 դեպքով նշանակվել է 50.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Նախկինում արձանագրված 2 դեպքով նշանակվել է 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ Արձանագրված 3 դեպքով նշանակվել է 600.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Նախկինում արձանագրված 9 դեպքով նշանակվել է 550.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք ։ Պետության կողմից հատուկ պահպանվող բնական օբյեկտների պահպանության կանոններ և ռեժիմ խախտել Արձանագրվել է 1 դեպք: Նախկինում արձանագրված 1 դեպքով նշանակվել է 80.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ ՀՀ ԱՆ ՀԿԱԾ է ուղարկվել 6 գործ (ընդհանուր՝ 639.600 ՀՀ դրամ)։ Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 3.762.262 ՀՀ դրամ: Ստուգումների վերաբերյալ. Հաշվետու ժամանակահատվածում ԲԸՏՄ ղեկավարի կողմից տրվել է ստուգում իրականացնելու մասին 17 հանձնարարագիր, որից` 8-ը՝ ընդերքօգտագործում, 2-ը՝ արտադրություն, 1-ը՝ ՓՀԷԿ, 1-ը՝ ձկնաբուծարան, 1-ը՝ բնության հատուկ պահպանվող տարածք, կառավարում, պահպանում, 1-ը՝ անտառտնտեսություն, 1-ը՝ հյուրանոցների և համանման բնակատեղիների տրամադրման ծառայություններ, 1-ը՝ սարքավորանքի նորոգում և տեխնիկական սպասարկում, 1-ը՝ հասարակական սննդի կազմակերպում։ Նախկինում իրականացված 5 ստուգման արդյունքներով կազմվել է վարչական տուգանքի 12 որոշում՝ 1.200.000 ՀՀ դրամի չափով, ինչպես նաև հաշվարկվել է բնությանը պատճառված վնաս՝ 342.105 ՀՀ դրամի չափով։ Տրվել է խախտումները վերացնելու մասին 4 հանձնարարական։
In
other , eco-snund , shrjaka-mijavayr
Ինչպե՞ս Սևանա լճում վերականգնել կողակ ձկնատեսակը․ ՇՄՆ-ն մշակում է վերականգնման գործընթացը
Posted on 19 Օգոստոսի, 2022

Սևանա լճի էկոհամակարգի վերականգնմանն ուղղված Շրջակա միջավայրի նախարարության ծրագրերի շրջանակում նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանի գլխավորությամբ և շահագրգիռ կողմերի մասնակցությամբ հերթական աշխատանքային հանդիպում-քննարկումն է տեղի ունեցել։ Քննարկվել է Սևանա լճում կողակ ձկնատեսակի վերականգնման գործընթացը։ Հանդիպմանը մասնակցել են նախարարության մասնագիտական ստորաբաժանումների ղեկավարներ, ներկայացուցիչներ «Սևան» ազգային պարկից, ՀՀ ԳԱԱ «Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի ղեկավար Էվելինա Ղուկասյանը, Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալասարանի կենսաբանության, քիմիայի և դրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ Սամվել Պիպոյանը, «Սևանի իշխան» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Տիգրան Վարդանյանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են․ 1․ Սևանա լճում կողակի վերականգնման հնարավոր ձևաչափերը։ 2․Անդրադարձ է կատարվել վերջին տարիներին ձկնատեսակի վերաբերյալ ուսումնասիրութուններին և որսի դինամիկային։ Կողակի պաշարի, քանակի նվազման պատճառը բնական վերարտադրության համար անհրաժեշտ վայրերի բացակայությունն է։ ՀՀ ԳԱԱ «Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի» Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի կողմից՝ Կովկասի կենսաբազմազանության գենոֆոնդի ուսումնասիրության ծրագրի (CaBOI) շրջանակներում իրականացվում է ՀՀ տարբեր ջրային էկոհամակարգերից գենոֆոնդի ուսումնասիրություն։ Այս ծրագրի շրջանակներում Հրազդան գետի էկոհամակարգից և Սևանա լճից կողակների տեսակային պատկանելիության որոշման նպատակով կողակի նմուշներ են ուղարկվել Գերմանիա։ Արդյունքները հայտնի կլինեն մինչև տարեվերջ։ Հանդիպման ավարտին նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը ևս մեկ անգամ փաստել է, որ Սևանա լճի էկոլոգիական հավասարակշռության վերականգնումը, լճի ջրհավաք ավազանի էկոհամակարգի բնականոն ներդաշնակ զարգացումը և կայուն օգտագործման ապահովումը Շրջակա միջավայրի նախարարության առաջնահերթություններից է, և այդ ուղղությամբ պետք է գործադրվեն բոլոր հնարավոր ջանքերը։
In
other , eco-aprelakerp
Մարմնամարզության Եվրոպայի առաջնությանը Հայաստանի 4 մարզիկ դուրս է եկել եզրափակիչ
Posted on 19 Օգոստոսի, 2022

Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի 5 անդամներից 4-ը, Մյունխենում ընթացող Եվրոպայի առաջնությունում, հաղթահարել են որակավորման փուլն ու դուրս են եկել եզրափակիչ: Տոկիոյի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպական խաղերի հաղթող Արթուր Դավթյանը հաղթահարել է հենացատկ և նժույգթափեր վարժությունների որակավորման փուլը: Ի դեպ, 1․ Եվրոպական խաղերի հաղթող Արթուր Դավթյանը, 15,149 միավորով դուրս է եկել հենացատկի եզրափակիչ՝ առաջին հորիզոնական: 2․ Հարություն Մերդինյանը, 14,500 միավորով նույնպես նժույգթափերի եզրափակչում է՝ երրորդ հորիզոնական: 3․ Վահագն Դավթյանը 14,666 միավորով, իսկ Արթուր Ավետիսյանը՝ 14,633 միավորով, անցել են Օղակների վրա վարժության եզրափակիչ փուլ։ 4․ Որակավորման փուլի արգելքը չի հաղթահարել միայն Գագիկ Խաչիկյանը: Բազմամարտում նա վաստակել է 78,932 միավոր և դուրս է մնացել մեդալային պայքարից: Հայաստանի մեծահասակների հավաքականը Եվրոպայի առաջնությունում հանդես է գալիս մարզիչներ Հայկ Նազարյանի և Աշոտ Գասպարյանի գլխավորությամբ: Առանձին վարժությունների եզրափակիչները կկայանան օգոստոսի 21-ին: Այսօր՝ օգոստոսի 19-ին, Մյունխենում պայքարի դուրս կգան երիտասարդ մարմնամարզիկները: Հայաստանի երիտասարդական հավաքականի կազմում էլ ընդգրկված են Համլետ Մանուկյանը, Մամիկոն Խաչատրյանը և Էրիկ Բաղդասարյանը: Երիտասարդական հավաքականը մարզիչ Արտակ Այդինյանի գլխավորությամբ հանդես կգա թիմային պայքարում: Երեք մարմնամարզիկներն էլ մասնակցելու են բազմամարտին:
In
other
Հոգեհանգստյան արարողություն՝ պայթյունի հետևանքով զոհվածների հոգիների խաղաղության համար
Posted on 18 Օգոստոսի, 2022

Օգոստոսի 17-ին և 18-ին Հայաստանում և Արցախում հայտարարված է սգո օր։ Օգոստոսի 14-ին Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների հոգիների խաղաղության համար, այսօր՝ օգոստոսի 18-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ Ս․ Հովհաննես Մկրտիչ և Ս․ Վարդան մատուռ-մկրտարանում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, կատարվել է հոգեհանգստյան արարողություն։ Ինչպես տեղեկացնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը, մինչ արարողությունը, Մայր Աթոռի եկեղեցական հայեցակարգային բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ․ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, անդրադառնալով «Սուրմալու» առևտրի կենտրոնի աղետալի իրադարձությանը, հորդորել է հայորդիներին միասնական լինել և աջակցել միմյանց այս ծանր ու դժվարին փորձությունը հաղթահարելու համար։ Եկեղեցականաց դասը և ներկա հավատացյալ ժողովուրդն աղոթք են բարձրացրել զոհվածների հոգիների հանգստության, ինչպես նաև պայթյունից տուժածների շուտափույթ ապաքինման համար։
In
other , eco-snund
Սեխը չի վնասի առողջությունը, եթե չափից շատ չուտես
Posted on 18 Օգոստոսի, 2022





