Ամռան տապին հաճախ սնվելու ցանկությունն իսպառ բացակայում է, քանի որ օգնության են գալիս զովացնող ձմերուկն ու սեխը։ Սակայն, սննդաբանները պնդում են, որ սեխը բացառապես պետք է օգտագործել որպես առանձին ուտեստ, պատճառն այն է, որ տարբեր մթերքներ մարսվում են ստամոքսահյութի տարբեր բաղադրանյութերով։
Սեխը և ձմերուկը, խորհուրդ չի տրվում ուտել այլ մրգերի հետ, քանի որ․
1․ այն առանձին սննդամթերք է,
2․ծանր սնունդ է և բավականին դժվար է մարսվում։
Ըստ սննդաբանների, սեխը չի կարելի համադրել օրինակ, մեղրի, ձկան և կաթնաթթվային մթերքների հետ, քանի որ այն կարող է մարսողության խանգարում առաջացնել։ Այդ իսկ պատճառով է, որ ամռան ամիսներին սննդային թունավորումները շատանում են։
Սեխը հակացուցված է ուտել նաև գիշերը, քանի որ հնարավոր է օրգանիզմում եղած ճարպերի մեջ շաքարի ավելցուկ կուտակվել, արդյունքում՝ փչացնել ձեր կազմվածքը։ Դրա համար խորհուրդ է տրվում, բոլոր մրգերի նման, սեխը նույնպես ուտել առավոտյան։
Խորհուրդ է տրվում սեխ ուտել սնունդ ընդունելուց մեկ ժամ առաջ, կամ՝ երկու ժամ հետո, քանի որ այն մսի նման ավելի արագ է մարսվում, քան ածխաջրերը կամ սպիտակուցային արտադրանքները։
Սեխն ունի նաև դրական ազդեցություն։ Հետազոտման արդյունքում պարզվել է, որ օրական 300-ից 500 գրամ սեխ ուտելը չի վնասի առողջությունը։
Սեխը հարուստ է վիտամին C-ով, վիտամին A-ով, կարոտինոիդներով, այսինքն՝ օգտակար է տեսողության։
Չի կարելի միանգամից շատ սեխ ուտել, կարող է հանգեցնել փքվածության, գազերի առաջացման և աղեստամոքսային տրակտի կողմից ոչ այնքան հաճելի ռեակցիաների։ Սեխը պարունակում է մեծ քանակությամբ ֆրուկտոզա, այն խորհուրդ չի տրվում շաքարային դիաբետով հիվանդներին և նրանց, ովքեր շաքարի բարձր մակարդակ ունեն։






Թողնել մեկնաբանություն